Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները(53)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
«Աշխարհի բազմահղում հետազոտություններ»-ի մասին Clario Analytics հաստատության 2017 թվականի զեկույցում, որպես գիտական զարգացման բնագավառում ամենաազդեցիկ գիտնականներ ներկայացվել են իրանցի յոթ գիտնականների անուններ: Հաստատությունն ամեն տարի հրապարակում է 21 գիտական ճյուղերի բազմահղում ու հեղինակավոր ավելի քան երեքհազար գիտնականների անուններ: Ընտրության համար հիմք են հանդիսանում 2005-2015 թթ.-ի միջև ընկած 11 ամիսների ժամանակահատվածում գիտական Web of Science հանդեսի հրապարակած 134,832 բազմահղում հոդվածները: Բազմահղում են կոչվում հոդվածները, որոնք Information Sciences Institute գիտական բազայում դասվում են առաջատար մեկ տոկոսի խմբում և ամենամեծ թվով հղումներն են ունեցել:
Բազմահղում հոդվածների հեղինակները համարվում են հանրաճանաչ: Ուստի գիտնականների դասակարգման համար հիմք է հանդիսանում նրանց հեղինակած հոդվածների հղումների թիվը : Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ , Բաբոլի Նուշիրվանի արդյունաբերական, Իրանի գիտության ու արդյունաբերության, Շիրազի արդյունաբերական և Ատրպատականի նահատակ Մադանիի անվան համալսարանների իրանցի գիտնականների անուններն ընդգրկվել են այդ ցանկում: 2017 թ.-ի բազմահղում հոդվածների հեղինակների ցանկում կան 3400 գիտնականների անուններ:
Իրանի աստղաֆիզիկայի և աստղագիտության թիմի աշակերտները մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալներ շահելով, Թաիլանդից ու ԱՄՆ-ից հետո գրավել են Թաիլանդ-2017 աստղագիտության համաշխարհային օլիմպիադայի երրորդ տեղը: Օլիպիադային մասնակցել էին 45 երկրներ:
Գորգ արտադրող մի ընկերության իրանցի գիտնականները նանոտեխնոլոգիաների օգնությամբ պատրաստել են հակաբակտերիալ գորգեր, որոնք նաև շուկա են հանվել: Գորգը համարվում է ինտերիորի գլխավոր մասնիկը, սակայն այս գեղեցկությունը նաև մի քանի անհանգստություններ կարող է պատճառել: Ասթմա և ալերգիա , այն երկու խանգարումներ են, որոնք սրվում են որոշ գործվածքներով գորգերից օգտվելու ժամանակ: Ուստի դպրոցներում, հիվանդանոցներում ու տարբեր վայրերում գորգերի փոխարեն կիրառվում են այլ փափուկ ծածկույթներ:
Մեծ մասամբ ալերգիա զարգանում է ի պատասխան ծաղկափոշու և տնային փոշու տզի, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և ալերգիկ ռինիտը։ Ալերգենների կարևոր աղբյուրներ են տնային կենդանիները, սննդամթերքը, միջատները, սնկերը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։ Գորգերի ու հատակային ծածկույթների հականեխման երկու մեթոդներ: Առաջինը կիրառվում է պատրաստման ընթացքում: Այս մեթոդը կանխում է նախապատրաստման փուլում լատեքսային միացությունների բախտերիալ նեխածությունը: Իսկ երկրորդ մեթոդում , գործման ժամանակ գորգին հակաբակտերիալ հավելումների կիրառումն է: Այստեղ նպատակը ՝ գորգի հյուսվածքին վնասող միկրոօրգանիզմների բազմացման կանխումն է: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ միջավայրը խոնավ է լինում: Իրանական ընկերությունը հակաբակտերիալ հատկություններով գորգեր է շուկա հանել:
Միչիգանի համալսարանում առաջին անգամ գիտնակնները կևլար նյութից հիդրոգել են պատրաստել, որը սովորական աճառի նման բուժում է հոդային վնասվածքները: Հոդային վերքերը դժվար են ապաքինվում, քանի որ աճառներին փոխարինող մասնիկներ չկան: Գիտության զարգացումը սակայն լուծել է այդ խնդիրը: Նորաստեղծ աճառը կազմված է պոլիվինիլային նյութերի օգնությամբ ամրացված կևլարից նանոթելիկների միջոցով: Արդյունքում մասնիկը ձեռք է բերում ջուրը պահպանելու և հարվածներին դիմակայելու կարողություն: Կևլարը պոլիամիդներից ստեղծված թելիկների համար նախատեսված առևտրական անունն է Պոլիամիդը նավթի, ածուխի, բնական գազի քիմիական վերամշակման արդյունքում ստացված մանրաթելերի մի ամբողջ խումբ է: Պոլիամիդային գործվածքները դասակարգվում են որպես սինթետիկ նյութերի շարքում: Պոլիամիդները դիմացկուն են ու թեթև և կարող են պահպանել մեծ քանակությամբ հեղուկ, որն անհրաժեշտ է բջիջների սնուցման համար: Նորաստեղծ աճառները կարող են պահել հեղուկը: Թեև մինչև գյուտի շուկա հանելը դեռևս երկրր ճանապարհ կա անցնելու, սակայն ակնկալվում է, որ մոտ ապագայում այդ նյութն օգտագործվելու է օրգանների փոխպատվաստման համար: