Տարվա գիրք միջոցառումը` մշակութային ինքնությունը պահպանելու նպատակով
Իրանում տեղի ունեցան ԻԻՀ «Տարվա գրքի» 35-րդ և «Համաշխարհային գրքի» 25-րդ մրցանակաբաշխությունները, որոնց ընթացքում ընտրվեցին լավագույն գրողները, ովքեր իրենց մրցանակները ստացան նախագահ Հասան Ռոհանիից: Այսօրվա մեր հաղորդումն այս կապակցությամբ է:
Իրանում տեղի ունեցան ԻԻՀ տարվա գիրք 35-րդ և տարվա գիրք համաշխարհային 25-րդ մրցանակաբաշխությունները: Մրցանակաբաշխությունների նպատակն է խրախուսել գրողներին, թարգմանիչներին, հրատարակիչներին: ԻԻՀ տարվա գիրք 35-րդ մրցանակաբաշխության ժյուրին կազմված էր 2500 հոգուց, ովքեր իրենց կարծիքները հայտնեցին գրքերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 55 հազար անուն գիրք, որոնցից 255-ն անցավ երկրորդ փուլ: Գրքերը վերաբերում էին 11 ոլորտների, այդ թվում` փիլիսոփայություն, կրոն, հասարակագիտություն, լեզվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, մանկապատանեկան գրականություն և այլն: Գրքերը քննարկվեցին 72 խմբերում և եզրափակիչ փուլ անցավ 28 ուսումնասիրություն, 13 թարգմանություն և երկու խմբագրում:
Առաջին անգամ, գրքի մրցանակաբաշխությունն Իրանում անցկացվեց 1956 թ. և շարունակվում է ամեն տարի: Մրցանակաբաշխությունը բոլոր գրողներին, թարգմանիչներին ու հրատարակիչներին հրավիրում է ներկայացնել իրենց աշխատանքները: Մինչև 1978թ. մրցանակաբաշխությունն անցկացվում էր հիմնականում գիտությունների ու տենոլոգիայի, գրականության, հումանիտար ու հասարակական գիտությունների և մանկապատենական գրականության ոլորտներում: 1978թ, երբ երկրում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, տարվա գրքի մրցանակաբաշխությունը տեղի չունեցավ: 1983թ Իրանի մշակույթի և առաջնորդման նախարարությունը հաստատեց 1984թ մրցանակաբաշխության անցկացումը: Եվ սկսած 1984թվականից, ամեն տարի, իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով, կազմակերպվում է մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս երկրի գիտական ու մշակութային մակարդակը, ներկայացնում է գրքի հրատարակման նոր ստանդարտներ, ուշադրություն է դարձնում մշակութային, կրոնական և հումանիտար արժեքներին և հատկապես գրականությանն ու հումանիտար ոլորտին: Պարսկերեն լեզվի ու գրականության ակադեմիայի անդամ, թարգմանիչ և գրող Ալլաէդդին Թաբաթաբային մրցանակաբաշխության վերաբերյալ նշել է , որ այն շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենում: Այն խրախուսում է գրողներին, հատկապես երիտասարդ հեղինակներին: Այս մրցանակաբաշխությունը և' որակապես և' քանակապես ազդում է գրքի հրատակարման վրա, գրողներին խրաուսում է ավելի շատ գրել, թարգմանիչներին` ավելի շատ թարգմանել ու հրատարակել, ինչը նաև հասարակության պահանջն է:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Թեհրանի Վահդաթ դահլիճում, նախագահի մասնակցությամբ: Միջոցառմանը, Իրանի մշակույթի ու առաջնորդման նախարար դոկտոր Սալեհին նշեց. "Իրանի իսլամական հեղափոխությունը ծնունդ առավ գրողների հետ, գրքերը լցրեցին փողոցները: Իսկ հեղափոխությունն իր ընթացքը շարունակելու համար ունի գրքերի կարիք: Գրքերը մեզ միացնում են գիտությանը, մշակույթին, արվեստին ու կրոնին: Երկրի զարգացումը կապված է գրքի հետ: Գիրքը նման է պաշարված նավթի, այն վերածվում է հարաճուն մշակույթի, զարգացող արվեստի, իմաստուն կրոնի: Եվ եթե կայուն զարգացում ենք պահանջում, պետք է զարկ տանք լավ գրքերի արտադրությանն ու ընթերցանությանը: ԻԻՀ տարվա գրքի տոնը գրավոր մշակույթի հետևորդների տոնն է": Մրցանակաբաշխության ընթացքում ընտրված գրքերից են.
"Հրատարակության պատմությունն ու զարգացումը" Աբդոլհոսեյն Ազարանգ
"Շնչառության բժշկություն" Փարվիզ Վահեդի
"Գլխուղեղի հարվածները" Յաղուբ Թարսոլի
"Արվեստի հանրագիտարան" Ռուին Փակբազ
"Հնամենի արձանագրություններ" Մեհդի Սահրագյարդ
"Այս փողոցը արգելակ չունի" Մարիամ Ջահանի
"Անգրքություն" Մոհամմադռեզա Շարաֆի Խաբուշան
"Իրանի նավահանգիստների ու ծովագնացության ատլասը" Մոհամմադբաղեր Վոսուղի, Մանսուր Սեֆաթգոլ
"Իմաստագիտության համակարգը" Մեհդի Աբբասզադե
"Տրամաբանության մեկնաբանություն" Մեհդի Ազիմի
"Ղուրանը` տեսությունից մինչև մեկնաբանություն" Ալի Ռադ
"Պարսկերեն քերականության բնութագրման մշակույթը" Ալաէդդին Թաբաթաբայի
"Ազգային արվեստիի խումբը սկզբից առ այսօր" Ռուհոլլա Ջաֆարի
"Երաժշտության արվեստ" Մաջիդ Քիանի.
ԻԻՀ տարվա գիրք 35-րդ մրցանակաբաշխությունը
Իրանում անցկացվող Տարվա գիրք համաշխարհային 25-րդ մրցանակաբաշխությունը ներկայացնում է իսլամական ու իրանական հետազոտությունների ոլորտին վերաբերող և ողջ աշխարհում ներկայացված գրքերը: Այս տարի ներկայացվել էին 2016թ տարբեր լեզուներով հրատարակված գրքերը: Առաջին ոլորտն իսլամական ուսումնասիրություններն էին, որտեղ ներկայացված էին իսլամական գիտություններ, իսլամի պատմություն, բարոյականություն, ղուրանագիտություն, իսլամական մատյանների թարգմանություն, Ղուրանի հետազոտություն, իսլամական իրավաբանություն և այլն: Ներկայացված էին նաև փիլիսոփայության, իսլամի պատմության, իսլամական քաղաքակրթության ու մշակույթի, ճարտարապետության արվեստի և արդի իսլամի հետազոտության ոլորտների գրքերը: Հաջորդ բաժնում ներկայացվել էին իրանական հետազոտություններին վերաբերող գրքեր` իրանական լեզուներ ու լեզվաբանություն, մարդաբանություն, գիտության պատմությունն Իրանում, գրականություն և պոեզիա, Իրանի քաղաքակրթություն ու մշակույթ, ճարտարապետություն, արվեստ և իրանցի գրողների գրքերի թարգմանությունները տարբեր լեզուներով: Մրցանակաբաշխության քարտուղարությունը հայտարարեց, որ ստացել է շուրջ 2000 անուն գիրք, որոնցից 200-ը գնահատվել են ժյուրիի 70 անդամների կողմից: Եզրափակիչ փուլ է անցել 22 ստեղծագործություն: Ներկայացված գրքերը անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, արաբերեն, իտալերեն, վրացերեն, թուրքերեն, օրդու, ֆինլանդերեն, բոսնիերեն, հունարեն և սերբերեն լեզուներով էին: Դրանցից ընտրվեցին մի խումբ գրքեր` Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բուլղարիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից և Իրանից:

Մրցանակները տրվեցին հետևյալ գրքերին
"Քրիստոնյաների, զրադաշտների վիճակը և քաղաքական մշակույթը պատմական Իրանում". պրոֆեսոր Ռիչարդ Էռնեստ Փեյն
"Մերձավոր Արևելքի լեռներում ապրողները պատմական Իրանում, քրիստոնեությունից առաջ " Սիլվիա Բալաթի
"Իսլամական հասկացության ձևավորումը" պրոֆեսոր Պավել Պավլովիչ
"Շահնամեն որպես թագավորների հայելի` միջին դարերում "պրոֆեսոր Նասրին Ասկյարի
"Սալիկները 15-րդ դարի իրանական ճարտարապետության մեջ "դոկտոր Սանդրա Ուբ
"Իսլամի մարտահրավերը" պրոֆեսոր Քլաուս Ֆոն Շտոս
"Գիտության փոխանցումը երկխոսության միջոցով" պրոֆեսոր Ռեգոլա Ֆորսթեր
"Թանսուղնամեի թարգմանությունը իլխանական շրջանում"պրոֆեսոր Շայգ Ուանգ
"Ախավան ալ Սաֆա" գրքի թարգմանույթունը պրոֆեսոր Էսմայիլ Ղուրբան Հոսեյն Փունավալա
"Ախավան ալ Սաֆա և Խլան ալ Վաֆա " գրքերի թարգմանությունը Քարմելա Բաֆյունի