Արվեստն Իսլամական հեղափոխության լույսի ներքո(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i84643-Արվեստն_Իսլամական_հեղափոխության_լույսի_ներքո(3)
Իրանի իսլամական Հեղափոխության արվեստը կարող ենք քննարկել երկու տեսակետից: Նախ նրա տեսանելի և արտաքին հատկանիշները, երկրորդ` նրա ինչպիսությունը և կանոնները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այս երկու խնդիրների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 18, 2018 16:31 Asia/Tehran

Իրանի իսլամական Հեղափոխության արվեստը կարող ենք քննարկել երկու տեսակետից: Նախ նրա տեսանելի և արտաքին հատկանիշները, երկրորդ` նրա ինչպիսությունը և կանոնները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այս երկու խնդիրների մասին:

Իրանի պատմության ընթացքում գոյություն ունի սերտ կապ արվեստի հոգևոր արժեքների միջև : Կրոնը հանդիսանում է արվեստի ձևավորման ամենակարևոր գործոններից մեկը, և արվեստը, իր հերթին հանդիսանում է  մարդկության խորին իմաստության լեզուն և ամենագեղեցիկ կրոնական հասկացությունների եւ արտահայտությունների դրսևորումն է:

Հատուկ կերպարներից եւ իրադարձություններից ներշնչված իսլամական արվեստի մեծ զանգվածի հայացքը ենթադրում է, որ արվեստի ստեղծագործությունների ձևը, հեղափոխության առաջին տարիներին, հաճախ պարզ ու իրատեսական էր:

Քանի որ իսլամական հեղափոխությունը արմատավորված էր իսլամական աշխարհայացքով, արվեստի եւ իսլամական աշխարհայացքի կապը  զարգացել ու տարածվել է իսլամական հեղափոխության հաղթանակի  տարիներից հետո:

Միևնույն ժամանակ, արվեստագետները ներկայացրել են բազմաթիվ հոգևոր հասկացություններ և ժողովրդական էպոսներ  կապված հեղափոխության և սրբազան պաշտպանության ոլորտներում, որոնք խորհրդանշորեն դերի, գույնի և խոսքի տեսքով են ձևավորվել իրենց ստեղծագործություններում նաև ուշադրություն են դարձրել գեղեցկության, հմայքի եւ գեղագիտական սկզբունքներին:

Իսլամական հեղափոխության արվեստը

Այս աշխատանքի ակնհայտ օրինակն է գեղանկարչության արվեստը: Այս գեղարվեստական ստեղծագործությունների մոտիվների մեծ մասը նախագծված են մեծ վարպետությամբ` հակիրճ  և օգտակար արտահայտությամբ: Այս բոլոր նկարչությունների ու պատկերների տեխնիկան համապատասխանում է այսօրվա գրաֆիկայի սկզբունքներին  և տեսողական արվեստի արվեստագետների մեծ մասը փորձել են իրենց ստեղծագործությունները  նախագծել ոգեշնչվելով իրանական հնագույն արվեստում թաքնված  խորհրդանիշներից:

Քննարկելով Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիների արվեստը, նկատվում է, որ շատ դեպքերում գեղարվեստական  ստեղծագործություններում ներկա են իրանական ավանդական արվեստի տարրերը և ձևերը: Այդ աշխատանքներում չկան գերակշռող հետաքրքրություն անցյալի ժառանգության և ժամանակակից արվեստի ֆանատիկ բռնկման կապեր:

Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի արվեստագետները ճանաչելով սեփական մշակութային ավանդույթները, արևմտյան արվեստը ընկալում են իր տեսանկյունից և գեղարվեստական շրջանակներում:

Իրականում, այս ընտրությամբ, նա փորձում է վերակառուցել ու թարմացնել իր հին մշակութային ժառանգությունը և հին արժեքներին ու ավանդույթներին  համապատասխանող ժամանակակից մեթոդներով ու նոր արվեստի ուսուցումներով, մեղմացնել այն:

Այսպիսով, իսլամական հեղափոխության արվեստագետները, այս մեթոդի  ընտրությամբ, փորձարկեցին նոր ձևեր և հատուկ տեղ  ապահովեցին իրենց համար՝ աշխարհի ժամանակակից արվեստում:

Բացի խորհրդանշական արտահայտության եւ տեսողական արվեստների օգտագործումը իսլամական հեղափոխության հոգևոր հասկացություններում, այդ արվեստի մյուս առանձնահատկությունն այն է, որ իրանական արվեստի դեկորատիվ տարրերն օգտագործվում են նոր ձևերով և ժամանակակից ընկալումներով , հատկապես` տեսողական արվեստում:

Իսլամական հեղափոխության արվեստը

Իրանցի արվեստագետները համոզված էին, որ իրենց ստեղծագործությունների խորհրդանշական արժեքներն ու իմաստները, նույնիսկ եթե նրանք ոչ մի ուղերձ չեն պարունակում հանդիսատեսի համար,կպահպանեն իրենց հատուկ արժեքները:

Իհարկե, անցյալում իրանցի արվեստագետների մեծ մասը ստեղծել էին գեղեցիկ դեկորատիվ գործեր, և այդ մեթոդը երկար պատմություն ունի Իրանի գեղարվեստական ավանդույթում:

Մի հեղափոխություն, ամեն ինչից վեր, ունի ժողովրդական  հսկայական ներուժ: Այս ներուժի օգտագործումը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը կամ պատերազմը կամ արվեստը, ստեղծում են արվեստի նոր ձևեր: Այս արվեստի  կառուցողական ձևը հանդիսատեսի համար արտաքին իրականությունն է:

Արվեստի նախագծերը և գաղափարները ոգեշնչվում են հերոսներից և արտաքին իրադարձություններից և արտահայտվում են պարզ ձևերով:

Իսլամական արվեստի մեծ քանակությամբ ստեղծագործությունները, որոնք ներշնչված են  հատուկ կերպարներից և իրադարձություններից ենթադրում են, որ արվեստի ստեղծագործությունների ձևը, հեղափոխության առաջին տարիներին, հաճախ պարզ ու իրատեսական էր:

Այս գործընթացը աստիճանաբար փոխվել է, և մի քանի տարի հետո նրանց ավելացան ավելի նոր , նույնիսկ նորարարական ձևեր:

Սակայն այս կարևոր կետը չպետք է մոռանալ, որ շատ դեպքերում ձևի փոփոխությունը բովանդակության օգտին է, և արվեստի արտահայտություններն ու նույնիսկ տեսակը հետևում են ավանգարդ եւ արտասովոր մեթոդներին:

Այս համատեքստում արվեստի զարգացումը տեղի է ունեցել հեղափոխության առաջին տարիներին մզկիթներում:

Իսլամական հեղափոխության հսկայական վերափոխումը այն քան էր որ մզկիթը դարձել էր հեղափոխության արվեստը ներկայացնող ամենալուրջ վայրերից մեկը, ինչպիսիք են նկարելը, գեղագրությունը, թատրոնը, երաժշտությունը և նույնիսկ կինոն:

Այդ պատճառով իսլամական հեղափոխության արվեստի ստեղծագործության ձևն ու բովանդակությունը նույնպես փոխվել է հանդիսատեսին դրա ներկայացման պայմանների հիման վրա:

Իհարկե, արվեստի այս ձևը յուրահատուկ չէ հեղափոխության վաղ տարիներին և վերջին մի քանի տարիների ընթացքում հասարակությունը վերադարձել է այն ձևին որի օրինակներից է «Ամարի» կինոփառատոնի կայացումը: