«Ֆաջր» կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i84645-Ֆաջր_կինոփառատոնի_մրցանակակիր_ֆիլմերը
«Ֆաջր» 36-րդ կինոփառատոնի ավարտին,«Աբու Ղորայբ նեղուցը» և «Ժանգոտած փոքրիկ ուղեղներ » ֆիլմերը արժանացան ամենաշատ մրցանակների:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 18, 2018 16:53 Asia/Tehran

«Ֆաջր» 36-րդ կինոփառատոնի ավարտին,«Աբու Ղորայբ նեղուցը» և «Ժանգոտած փոքրիկ ուղեղներ » ֆիլմերը արժանացան ամենաշատ մրցանակների:

 

Կինոփառատնի փակումը տեղի ունեցավ փետրվարի 11-ին: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ կինոգործիչներ, արվեստագետներ: Արարողության ժամանակ, Իրանի մշակույթի և առաջնորդման նախարարն ընթերցեց նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը: Ուղերձում ասված է. «Կինոն մշակութային  կարևոր գործիք է, որի միջոցով մարդն այսօր իր ուղերձներն է հղում ուրիշներին և ներկայացնում քաղաքկրթության ձեռբքերումները: Քաղաքակրթությունը կարող է մնայուն լինել, եթե կարողանա վերարտադրել իր արժեքները, բարելավել մարդկային կյանքը: Այն մարդուն թույլ է տալիս հասկանալ իր ուժեղ ու թույլ կողմերը, երբեք չհրաժարվելով հույս ներշնչել հասարակությանը»:

Ֆաջր կինոփառատոնն ավարտվեց

 

Ուղերձի  մեկ այլ բաժնում ասվում է . «Կինոն ստեղծում է  հասարակության տարբեր խնդիրների շուրջ քննադատության ու երկխոսության հնարավորություն և նպաստում հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը: Մարդիկ կինոյի միջոցով փնտրում են իրենց երազանքները, կյանքը, ինքնությունը, տառապանքները, ուրախություններն ու հույսերը: Գուցե կինոյի հենց այս կողմն է պատճառ դարձել, որ այն այդքան գրավիչ դառնա հասարակ մարդկանց համար: Կինոն մարդկանց օգնում է  գտնել իրենց հարցերի պատասխանը: Իսկ իրանական կինոն կարողացել է ընդօրինակելու փոխարեն, հիմնվել սեփական նորարարության վրա ու հռչակվել ողջ աշխարհում, որպես ինքնուրույն ու ազգային կինո»:

«Աբու Ղորայբ նեղուցը» ստացավ 6 մրցանակ` Լավագույն հնարքներ, Լավագույն դիմահարդարում, Լավագույն ձայնագրություն, Լավագույն տղամարդ դերակատար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսրոն է Բահրամ Թավաքոլին: Ֆիլմի հերոսը մի երիտասարդ է, ով իր տեսախցիկը վերցրել ու գնացել է ռազմաճակատ, փորձելով ներկայացնել ռազմաճակատի դժվարին օրերն ու խիզախ զինվորների կյանքը: "Աբու Ղորայբ նեղուցը" պատմում է  Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Ամմալ գումարտակի պաշտպանության մասին:

 

Հատված "Աբու Ղորայբ նեղուցը" ֆիլմից

 

 

«Աբու Ղորայբ նեղուցը» ֆիլմի դիտողը ոչ մի թշնամի չի տեսնում, սակայն զգում է  նրա  ներկայությունը: Ֆիլմում թշնամին ներկայացված է հատուկ հնարքների միջոցով: Ֆիլմի հերոսները վիրավորվում ու նահատակվում են այս նեղուցը պաշտպանելու համար: "Աբու Ղորայբ նեղուցը" ֆիլմով ռեժիսոր Բահրամ Թավաքոլին փորձել է ստեղծել հակապատերազմ մի ֆիլմ և ցույց տալ պատերազմն իր բոլոր  սարսափներով, ավերածություններով ու բաժանումներով: Սակայն նա երբեք չի դատապարտում երեկվա երիտասարդներին, ովքեր նահատակվել են իրենց երկիրը պաշտպանելու համար: Այս ֆիլմը չի համարվում Պաշտպանության դեմ ուղղված ֆիլմ: «Աբու Ղորայբ նեղուցը» շատ կարևոր ֆիլմ է  հատկապես Սրբազան պաշտպանության ոլորտում և կհիշվի երկար տարիներ:

Հատված «Աբու Ղորայբ նեղուցը» ֆիլմից

 

 

 "Ժանգոտած փոքրիկ ուղեղներ " ֆիլմն արժաացավ չորս մրցանակի` Լավագույն ձայնագրություն, Լավագույն փորձարարական ֆիլմ, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ` հանդիսատեսի ընտրությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Հուման Սեյեդին: Ֆիլմը պատմում է  երեք եղբայրների մասին` Շաքուրի, Շահինի և Շահռուզի, որոնք ապրում են Թեհրանի խուլ թաղամասերից մեկում: Տեսախցիկը շատ ակտիվ է առաջին դրվագներում: Այնուհետև առաջ է գալիս խելացի կոլաժ` ներկայացվում են հասարակության բոլոր խնդիրները և նոր աշխարհն իր բոլոր դժվարություններով: Ռեժիսորական աշխատանքն իրականացվել է շատ մանրակրկիտ և բազմամարդ վայրերում: Ռեժիսորն ուշադրություն է  դարձրել ֆիլմի յուրաքանչյուր դերակատարին: Նրա խոսքերով, ինքը չի ցանկացել ամեն ինչ  ցույց տալ միայն մռայլ գույներով: Սեյեդին նշում է, որ ցանկացել է  խոսել  դառը իրականությունների մասին և այդ պատճառով ֆիլմն ավարտում է  հույս ներշնչելով: Սեյեդին նշում է. "Չպետք է սպասենք, որ յուրաքանչյուր ֆիլմից հետո ժպիտով պետք է դուրս գանք կինոյից: Լացն ու անհանգստությունը, ինչպես  ժպիտն ու ուրախությունը, զգացումներ են, որ մենք կարող ենք ունենալ տարբեր ժամանակներում»:

 

«Ժանգոտած փոքրիկ ուղեղներ» ֆիլմի պաստառը

 

 

Փառատոնի ընթացքում մրցանակների արժանացավ նաև "Ընթրիքի ժամը" ֆիլմը: Այս ֆիլմն արժանացավ Լավագույն ձայնագրություն, Լավագույն երաժշտություն և Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակներին: Սա Էբրահիմ Հաթամի Քիայի 19-րդ ֆիլմն է: Այն ԻԼԻՊ-ի մասին է և այդ  պատճառով դերասենների մեծ մասն արաբներ են: 2014թ ԻԼԻՊ-ը հայտարարեց, որ ստեղծում է իսլամ աշխարհի խալիֆայհություն: Իսկ 2017թ Սիրիայի, Իրանի ու Իրաքի կողմից հայտարարվեց ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին: Ֆիլմը պատմում է  այն մասին, թե ինչպես ԻԼԻՊ-ը սկսեց իր ոճրագործությունները Սիրիայում: Հաթամի Քիայի ֆիլմերի մեծ մասում, դերակատարները տարաձայնություններ ունեն: Եվ այս ֆիլմն էլ բացառություն չէ: Ֆիլմի հիմքը  տարբեր գաղափարախոսությունների իրար դեմ կանգնելն է: Այս ֆիլմում խմբերի են բաժանվել ԻԼԻՊ-ի անդամները: Եզակի ռեժիսորական աշխատանքն այս ֆիլմի կարևորագույն առանձնահատկություններից է: Միևնույն ժամանակ, ֆիլմում ոչ իրանցի դերասաններ են խաղում, ինչն այն ավելի հետաքրքիր է դարձնում:

«Ընթրիքի ժամը» ֆիլմը

 

 

Պատերազմը տարբեր տեսակի ազդեցություններ է թողնում մարդկանց վրա: Եվ այս դեպքում ն,անակություն չունի, թե ով է սկսել այն: Որովհետև պատերազմն իր էությամբ ցավալի է: "Սոճին ջրի տակ" ֆիլմը նույնպես արժանացավ մրցանակների` Լավագույն բեմադրություն, Լավագույն օպերատորական աշխատանք և Լավագույն ֆիլմ` ազգային տեսանկյունից: Ֆիլմի ռեժիսորն է Մուհամմադ Ալի Բաշե Ահանգյարը: Ֆիլմի առաջին տեսարանում մի մարդ փորձում է  գտնել պատերազմում զոհված զինվորներից մեկին դին: Այս մարդը մտածում է, որ  սխալ դիակ է տարել զոհվածներից մեկի հարազատներին: Ու ֆիլմը սկսվում է ուղևորությամբ, որի ժամանակ մենք տեսնում ենք մուսուլման ու զրադաշտական երկու ընտանիքների ու հասկանում  թե ինչպես են նրանք մեկնաբանում նահատակ հասկացությունը: Ֆիլմի սցենարիստը փորձել է այնպես ձևավորել դերակատարներին, որ իրար կողքի կանգնելով, նրանք կարողանան ցույց տալ ֆիլմի իսկական ասելքիը: Ռեժիսորը հետաքրքիր պատկերներ է ստեղծել: Ֆիլմը պատմում է  Իրան-Իրաք պատերազմում  զոհված կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին: 

 

«Ռումբ. Մեկ սիրերգություն» ֆիլմն արժանացավ Լավագույն հագուստի դիզայն և Լավագույն սցենարիստ ժյուրիի հատուկ մրցանակներին: Ֆիլմի ռեժիսորն է  Փեյման Մաադին: Ֆիլմում ներկայացված է Իրանի այն ժամանակաշրջանը, երբ պատերազմի ժամանակ Թեհրանը ռմբակոծվում էր և այս ռմբակոծության ընթացքում տեղի է ունենում սիրերգություն: Բանաստեղծական հայացք, պատերազմի ու մահվան նկատմամբ: Ֆիլմը մանրակրկիտ ներկայացնում է  այն ժամանակվա դպրոցականների հոգեբանությունը և հին ու նոր սերունդների կոնֆլիկտը: Ֆիլմի առաջին  տեսարանում պատկերված է մի զույգի կյանքը, վերլուծելով նրանց սիրային կյանքը, ներկայացնելով հասարակական որոշ խնդիրներ: Ֆիլմում բոլորի ուշադրությունը գրավեց հատկապես դպրոցական երեխաների դերակատարությունը:

 

«Ռումբ. Մեկ սիրերգություն» ֆիլմը

 

 

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ«Ֆաջր» 36-րդ փառատոնը ցույց տվեց, որ իրանական կինոն շարունակում է  զարգանալ ու ավելի պրոֆեսիոնալ դառնալ: Փառատոնի ընթացքում ներկայացվեցին բազմաժանր ֆիլմեր` հասարակական, երգիծական, սրբազան պաշտպանության, անիմացիոն, վավերագրական և այլ թեմաներով: Դա հուսյ է ներշնչում, որ իրանական կինոն բազմակողմանի զարգացում է  ապրում և ավելի է  մեծացնում իր նկատմամբ սպասելիքը: Այսպիսով կարելի է ասել, որ իրանական կինոն հիմնված է երիտասարդ ու ինքնուրույն արվեստագետների վրա, ինչն ավելի կնպաստի, որ այն ավելի լայն ճանաչում գտնի համաշխարհային մակարդակով: