Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն(2018-2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i84647-Մարդու_իրավունքների_ոտնահարումն_Արևմուտքում._երևակայությունից_մինչև_իրականություն(2018_2)
«Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն» հաղորդաշարի 2018 թվականի երկրորդ թողարկման շրջանակներում, մենք կխոսենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցության մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 18, 2018 16:59 Asia/Tehran

«Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն» հաղորդաշարի 2018 թվականի երկրորդ թողարկման շրջանակներում, մենք կխոսենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցության մասին: Ընկերակցեք մեզ:

 

Սպտիակ տուն մուտք գործելուց հետո, Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն իրականացրեց դեպի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում Թրամփին ուղեկցում էր նրա կինը, ով խոսեց այն մասին, որ կանանց իրավունքների ոլորտում Սաուդյան Արաբիայում առաջխաղացում է  արձանագրվել: Այս ուղևորության ընթացքում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև կնքվեց զենքի վաճառքի ամենախոշոր պայմանագիրը: Զենք որ  օգտագործվեց Եմենի անմեղ մարդկանց կոտորելու համար: Մյուս կողմից, ԻԼԻՊ-ն ուժեղացրեց իր ռազմական ուժը և շարունակեց իր վայրագ ոճրագործությունները: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ շարունակում են զենք վաճառել Սաուդյան Արաբիային և Ռիադից  էժան նավթ գնել, լռելով այս երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Բնականաբար, երբ մեջտեղում են տնտեսական շահերը, մարդու իրավունքների ու ազատությունների հարցը անցնում է  երկրորդ պլան: Սակայն այս անգամ,  ժողովրդին ճնշելուն զուգահեռ, Սաուդյան Արաբիան դատավարություն սկսեց նաև մի շարք արքայազների դեմ:

Այս կապակցությամբ լսենք Միջին Արևելքի հարցերով փորձագետ՝ Դոկտոր Էմադիին:

Վերջին իրադարձությունները վկայում են, որ Մուհամմադ Բին Սալմանը կանգնած է երկու խնդրի առջև: Մի կողմից ժողովրդի դժգուոհւթյուններն ու բողոքները և մյուս  կողմից`մրցակցությունները: Ժողովրդական բողոքները հիմնականում վերաբերում են էներգակիրների գների 80 տոկոսանոց թանկացմանը: Սաուդյան Արաբիան կանգնած է մի շարք տնտեսական դժվարությունների առջև: Որպեսզի խուսափի բողոքներից, Մալեք Սալմանը նպաստ բաժանեց ժողովրդին, սակայն այդ քաղաքականությունն արդյունք չտվեց: Բին Սալմանի առջև ծառացած մյուս և ամենակարևոր խնդիրը գերդաստանի մեջ առկա մրցակցությունն է: Սաուդյան թագաժառանգը 2017թ նոյեմբերին ձերբակալեց տասնյակ թագաժառանգների, էմիրների ու նախարարների: Դրանից երկու ամիս անց, նրանցից 22 -ն ազատ արձակվեցին: Ազատ արձակված անձանցից վախն այնքան մեծ էր, որ նրանց շփումները հսկելու նպատակով, նրանց վրա էլեկտրոնային չիպեր են ամրացրել: Դրանցի բացի 2018թ փետրվարի 6-ին Ռիադում մի խումբ թագաժառանգներ համախմբվեցին` երկրի տնտեսական քաղաքականության դեմ բողոքելու նպատակով: Նրանք ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Ալ-Հայեր բանտ: Տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվեց 3 թագաժառանգ և 7 պահակ: Սաուդյան թագաժառանգը երկրում հաստատել է բռնապետական վիճակ: Վախը, որ թագաժառանգները կարող են հեղաշրջում իրականացնել, ներքին պատերազմի արդյունքն է: 

---

Սաուդցի հայտնի գրող Ջամալ Խաշեղջիի խոսքերով, սաուդյան իշխանությունները վերջերս կալանավորել են մի խումբ արքայազնների: Վերջիններս կալանավորվել են նախորդ հինգշաբթի օրը և նրանց կալանքի պատճառը հայտարարվել է մի շարք խնդիրների քննադատությունը: Սաուդյան իշխանությունները Մուհամմադ Բին Սալմանի հրամանով, ով նաև հանդիսանում է  երկրի քննչական գլխավոր կոմիտեի նախագահը, 11 էմիրների, տասնյակ նախկին նախարարների, 4 ներկա նախարարների ձերբակալել են, ինչպես իրենք են հայտարարել "Կոռուպցիայի դեմ պայքարի" շրջանակներում: Վալիդ Բին Սալմանը և մի շարք գործարարներ նույնպես գտնվում են ձերբակալվածների թվում:

شاهزاده های بازداشت شده عربی که برخی آنها با پرداخت وثیقه سنگین آزاد شدند.

 

Ձերբակալված սաուդցի արքայազնները մեծ գումար վճարելու դիմաց կարողացել են ազատ արձակվել

Սաուդյան իշխանություններն ընդհանուր առմամբ բանտարկել են ու Ալ- Հայերի տխրահռչակ բանտ  ուղարկել 11 արքայազնների:  Սաուդ օլ Մաջջաբը հայտարարեց, որ  սաուդյան թագաժառանգները ձերբակալվել են այն պատճառով, որ հավաք էին կազմակերպել ու պահանջում էին, որպեսզի չեղարկվի սաուդյան կառավարության կողմից թագաժառանգների կոմունալ ծախսերի վճարումը դադարեցնելու թագավորի հրամանը: Նրանք նաև հատուցում էին պահանջում իրենց դատապարտված ազգականներից մեկի համար: Շատերը կասկածանքով են նայում այս բողոքներին: Այս կապակցությամբ, սաուդցի հռչակավոր ակտիվիս Մոշթահեդը որը Թուիթերում ունի 1 միլիոն օգտատեր, իր էջում գրեց. "11 թագաժառանգները հավաքվել էին այն պատճառով, որ թագաժառանգ Մոհամմադ Բեն Նայեֆն անհետացել էր և ոչ թե իրենց կոմունալ ծախսերի համար": Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ, արքայազնները   բողոքում են իշխանությունների որոշման դեմ: Հատկանշական է, որ 11 բողոքող արքայազնները տեղափոխվել են տխրահռչակ Ալ- Հայերի բանտ, այն դեպքում, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազնները պահվում են շքեղ "Ռիթս Կառլսթոն" հյուրանոցում:

Ալ- Հայեր բանտը բացվել է 1983թ: Այն տեղակայված է Ռիադ քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Սաուդյան Արաբիայի ամենամեծ բանտը համարվող այս բանտը գտնվում է  խստագույն հսկողության տակ: Տվյաների համաձայն, բանտը գտնվում է  Սաուդյան Արաբիայի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարության տակ: Իսկ բանտում պահվող բանտարկյալների մեծ մասն այնտեղ են ահաբեկչական գործողություն իրականացնելու մեղադրանքով: Սակայն այլ աղբյուրների համաձան, բանտում պահվում են նաև մի շարք քաղբանտարկյալներ: Սաուդյան Արաբիայում բանտարկյալների իրավունքների  խախտումների մասին բացայայտումներն առաջին անգամ հրապարակվեցին 2007թ: Սոցիալական կայքերից մեկում հրապարակվեց մի տեսանյութ, որը նկարահանվել էր հեռախոսի միջոցով: Տեսանյությում երևում էր, թե ինչպես է բանտապահը պլաստիկե ձողով ծեծում մի բանտարկյալի: Սաուդական իշխանավորները դրանից հետո հայտարարեցին, որ տեսանյութում երևացող երկու բանտապահները սխալ են գործել և նրանցից մեկը աշխատանքից հեռացվել է մեկ ամսով, մյուսը` 20 օրով:

زندان الحائر

 

Ալ-Հայեր բանտը

Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին բանտ, որտեղ հանդիպեցին մի խումբ բանտարկյալների: Բանտարկյալներն ասացին, որ իրենք ականատես են եղել բանտի բժիշկների անփութության ու բանտապահների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով այլ բանտարկյալների մահվան: 2010 թվականին Վիքի լիքս կայքը բացահայտեց սաուդցի պաշտոնյաների կողմից բանտարկյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումները: Կայքը գրեց. "Սաուդյան Արաբիան ունի ամենամեծ թվով բանտերն աշխարհում, որոնցից ամենասարսափելին Ալ-Հայեր բանտն է":

Մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում գրեցին, որ Սաուդյան Արաբիայի դատարաններից մեկը ընդդիմադիր բանաստեղծներին 5-10 տարվա ազատազրկման է դատապարտել: Տվյալների համաձայն, դատարանը Աբդոլլահ Աթղան ալ Սալմին և Մուհամմադ Աբդ Ալ Հովեյթին 10 տարվա  ազատարզկման է դատապարտել: Իսկ Մանիֆ ալ Մանղարեն և Սուլթան ալ Շեյբանին երկու այլ բանաստեղծներ են, որոնք մեղադրվում են սաուդյան թագաժառանգի դեմ ուղղված սադրիչ գործողությունների մեջ: Այս չորս բանաստեղծները ձերբակալվեցին անցած տարվա հոկտեմբեր ամսին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ: Աբդոլլահ Աթղան ալ Սալմին սուր քննադատության էր արժանացրել սաուդյան թագաժառանգին:

 

Նույն ժամանակ, թուիթերի օգտատերերը մի հեշթեգով Մոհամմադ Բին Սալմանից պահանջեցին ազատ արձակել այս բանաստեղծներին: Մի շարք այլ գրողներ ու բանստեղծներ նույնպես  Մուհամմադ Բին Սալմանից պահանջեցին ազատ արձակել մի քանի ամիս առաջ ձերբակալված իրենց գործընկերներին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով զեկուցող Վիոնալա Ուլայնը, Կատարի Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Սաուդյան Արաբիայում գործող մարդու իրավունքների պաշտպան 19 ակտիվիստների ճակատագրով: Նա նշել է, որ ՄԱԿ-ը դիմել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը`մի խումբ փաստաբանների, լրագրողների, գրողների, ուսանողների ու ակտիվիստների ճակատագրերը պարզելու հարցով: Նա ասել է. "Մենք մտահոգ ենք այս մարդկանց ճակատագրերի և ազատորեն իրենց խոսքը արտահայտելու հարցում նրանց նկատմամբ կիրառվող ահմանափակությունների կապակցությամբ ": Զեկուցաբերը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունն այս ոլորտում չի  համապաստախանում միջազգային նորմերին և մարդու իրավունքների պաշտպանների պահանջները դեռևս բավարարված չեն:

Նրանք սաուդական իշխանություններից պահանջել են վերանայել որոշ գործեր, ինչը սակայն վերջիններս  չեն արել: Զեկուցաբերը նշել է, որ դեռևս սպասում է  Սաուդյան Արաբիայի կառավարության պատասխանին, այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել 19 փաստաբանների գործով: Վերջերս Սաուդյան իշխանավորները ձերբակալեցին  "Ալվաթան" թերթի թղթակից Սալեհ Ալշեյհիին, ով քննադատել էր թագավորին: Թուիթերում հրապարակված "Մտածող բանտարկյալներ" հոդվածում, Ալշեյհին նշել էր, որ թագավորական պալատում տարածված է կոռւպցիան:   Նա գրել է. "Հողերի մի մասը անարդարացիորեն բաժանվել է մի քանի մարդկանց միջև": Ալշեյհին նաև քննադատել է որոշ պաշտոնյաների` առանց նրանց անունները նշելու, ասելով, որ վերջիններս արաբական առափնյա քաղաքների ծովի ջրերը չորացրել են ` որոշ նախագծեր իրականացնելու նպատակով: Նա գրել է, որ սաուդցի  պաշտոնյաներն անկարող են եղել պայքարել կոռուպցիայի դեմ:

Այս  հաղորդման մեջ ասված է. "ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները քննադատել են ճնշումները մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ ու նաև այն հանգամանքը, որ նրանց դեմ կիրառվել են ահաբեկչության դեմ պայքարի օրենքները: Փորձագետները պահանջել են ակտիվիստների ազատությունը: Խոսքի ազատությունը մարդու ամենակարևոր իրավունքներից  է և արևմտյան երկրները մշտապես  հատուկ շեշտ են դնում այս հարցի վրա: Սակայն   Սաուդյան Արաբիայում, խոսքի ազատության ոլորտում արվող քայլերը վկայում են, որ արևմտյան երկրները լռություն են պահպանում Ռիադի վարչակարգի քայլերի նկատմամբ: Այդ երկրները փակել են իրենց աչքերը ճշմարտության առջև, ինչն ապացույցն է այն իրողության, որ արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում: