Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն(2018-2)
«Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն» հաղորդաշարի 2018 թվականի երկրորդ թողարկման շրջանակներում, մենք կխոսենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցության մասին: Ընկերակցեք մեզ:
Սպտիակ տուն մուտք գործելուց հետո, Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն իրականացրեց դեպի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում Թրամփին ուղեկցում էր նրա կինը, ով խոսեց այն մասին, որ կանանց իրավունքների ոլորտում Սաուդյան Արաբիայում առաջխաղացում է արձանագրվել: Այս ուղևորության ընթացքում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև կնքվեց զենքի վաճառքի ամենախոշոր պայմանագիրը: Զենք որ օգտագործվեց Եմենի անմեղ մարդկանց կոտորելու համար: Մյուս կողմից, ԻԼԻՊ-ն ուժեղացրեց իր ռազմական ուժը և շարունակեց իր վայրագ ոճրագործությունները: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ շարունակում են զենք վաճառել Սաուդյան Արաբիային և Ռիադից էժան նավթ գնել, լռելով այս երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Բնականաբար, երբ մեջտեղում են տնտեսական շահերը, մարդու իրավունքների ու ազատությունների հարցը անցնում է երկրորդ պլան: Սակայն այս անգամ, ժողովրդին ճնշելուն զուգահեռ, Սաուդյան Արաբիան դատավարություն սկսեց նաև մի շարք արքայազների դեմ:
Այս կապակցությամբ լսենք Միջին Արևելքի հարցերով փորձագետ՝ Դոկտոր Էմադիին:
Վերջին իրադարձությունները վկայում են, որ Մուհամմադ Բին Սալմանը կանգնած է երկու խնդրի առջև: Մի կողմից ժողովրդի դժգուոհւթյուններն ու բողոքները և մյուս կողմից`մրցակցությունները: Ժողովրդական բողոքները հիմնականում վերաբերում են էներգակիրների գների 80 տոկոսանոց թանկացմանը: Սաուդյան Արաբիան կանգնած է մի շարք տնտեսական դժվարությունների առջև: Որպեսզի խուսափի բողոքներից, Մալեք Սալմանը նպաստ բաժանեց ժողովրդին, սակայն այդ քաղաքականությունն արդյունք չտվեց: Բին Սալմանի առջև ծառացած մյուս և ամենակարևոր խնդիրը գերդաստանի մեջ առկա մրցակցությունն է: Սաուդյան թագաժառանգը 2017թ նոյեմբերին ձերբակալեց տասնյակ թագաժառանգների, էմիրների ու նախարարների: Դրանից երկու ամիս անց, նրանցից 22 -ն ազատ արձակվեցին: Ազատ արձակված անձանցից վախն այնքան մեծ էր, որ նրանց շփումները հսկելու նպատակով, նրանց վրա էլեկտրոնային չիպեր են ամրացրել: Դրանցի բացի 2018թ փետրվարի 6-ին Ռիադում մի խումբ թագաժառանգներ համախմբվեցին` երկրի տնտեսական քաղաքականության դեմ բողոքելու նպատակով: Նրանք ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Ալ-Հայեր բանտ: Տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվեց 3 թագաժառանգ և 7 պահակ: Սաուդյան թագաժառանգը երկրում հաստատել է բռնապետական վիճակ: Վախը, որ թագաժառանգները կարող են հեղաշրջում իրականացնել, ներքին պատերազմի արդյունքն է:
---
Սաուդցի հայտնի գրող Ջամալ Խաշեղջիի խոսքերով, սաուդյան իշխանությունները վերջերս կալանավորել են մի խումբ արքայազնների: Վերջիններս կալանավորվել են նախորդ հինգշաբթի օրը և նրանց կալանքի պատճառը հայտարարվել է մի շարք խնդիրների քննադատությունը: Սաուդյան իշխանությունները Մուհամմադ Բին Սալմանի հրամանով, ով նաև հանդիսանում է երկրի քննչական գլխավոր կոմիտեի նախագահը, 11 էմիրների, տասնյակ նախկին նախարարների, 4 ներկա նախարարների ձերբակալել են, ինչպես իրենք են հայտարարել "Կոռուպցիայի դեմ պայքարի" շրջանակներում: Վալիդ Բին Սալմանը և մի շարք գործարարներ նույնպես գտնվում են ձերբակալվածների թվում:
Ձերբակալված սաուդցի արքայազնները մեծ գումար վճարելու դիմաց կարողացել են ազատ արձակվել
Սաուդյան իշխանություններն ընդհանուր առմամբ բանտարկել են ու Ալ- Հայերի տխրահռչակ բանտ ուղարկել 11 արքայազնների: Սաուդ օլ Մաջջաբը հայտարարեց, որ սաուդյան թագաժառանգները ձերբակալվել են այն պատճառով, որ հավաք էին կազմակերպել ու պահանջում էին, որպեսզի չեղարկվի սաուդյան կառավարության կողմից թագաժառանգների կոմունալ ծախսերի վճարումը դադարեցնելու թագավորի հրամանը: Նրանք նաև հատուցում էին պահանջում իրենց դատապարտված ազգականներից մեկի համար: Շատերը կասկածանքով են նայում այս բողոքներին: Այս կապակցությամբ, սաուդցի հռչակավոր ակտիվիս Մոշթահեդը որը Թուիթերում ունի 1 միլիոն օգտատեր, իր էջում գրեց. "11 թագաժառանգները հավաքվել էին այն պատճառով, որ թագաժառանգ Մոհամմադ Բեն Նայեֆն անհետացել էր և ոչ թե իրենց կոմունալ ծախսերի համար": Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ, արքայազնները բողոքում են իշխանությունների որոշման դեմ: Հատկանշական է, որ 11 բողոքող արքայազնները տեղափոխվել են տխրահռչակ Ալ- Հայերի բանտ, այն դեպքում, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազնները պահվում են շքեղ "Ռիթս Կառլսթոն" հյուրանոցում:
Ալ- Հայեր բանտը բացվել է 1983թ: Այն տեղակայված է Ռիադ քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Սաուդյան Արաբիայի ամենամեծ բանտը համարվող այս բանտը գտնվում է խստագույն հսկողության տակ: Տվյաների համաձայն, բանտը գտնվում է Սաուդյան Արաբիայի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարության տակ: Իսկ բանտում պահվող բանտարկյալների մեծ մասն այնտեղ են ահաբեկչական գործողություն իրականացնելու մեղադրանքով: Սակայն այլ աղբյուրների համաձան, բանտում պահվում են նաև մի շարք քաղբանտարկյալներ: Սաուդյան Արաբիայում բանտարկյալների իրավունքների խախտումների մասին բացայայտումներն առաջին անգամ հրապարակվեցին 2007թ: Սոցիալական կայքերից մեկում հրապարակվեց մի տեսանյութ, որը նկարահանվել էր հեռախոսի միջոցով: Տեսանյությում երևում էր, թե ինչպես է բանտապահը պլաստիկե ձողով ծեծում մի բանտարկյալի: Սաուդական իշխանավորները դրանից հետո հայտարարեցին, որ տեսանյութում երևացող երկու բանտապահները սխալ են գործել և նրանցից մեկը աշխատանքից հեռացվել է մեկ ամսով, մյուսը` 20 օրով:
Ալ-Հայեր բանտը
Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին բանտ, որտեղ հանդիպեցին մի խումբ բանտարկյալների: Բանտարկյալներն ասացին, որ իրենք ականատես են եղել բանտի բժիշկների անփութության ու բանտապահների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով այլ բանտարկյալների մահվան: 2010 թվականին Վիքի լիքս կայքը բացահայտեց սաուդցի պաշտոնյաների կողմից բանտարկյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումները: Կայքը գրեց. "Սաուդյան Արաբիան ունի ամենամեծ թվով բանտերն աշխարհում, որոնցից ամենասարսափելին Ալ-Հայեր բանտն է":
Մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում գրեցին, որ Սաուդյան Արաբիայի դատարաններից մեկը ընդդիմադիր բանաստեղծներին 5-10 տարվա ազատազրկման է դատապարտել: Տվյալների համաձայն, դատարանը Աբդոլլահ Աթղան ալ Սալմին և Մուհամմադ Աբդ Ալ Հովեյթին 10 տարվա ազատարզկման է դատապարտել: Իսկ Մանիֆ ալ Մանղարեն և Սուլթան ալ Շեյբանին երկու այլ բանաստեղծներ են, որոնք մեղադրվում են սաուդյան թագաժառանգի դեմ ուղղված սադրիչ գործողությունների մեջ: Այս չորս բանաստեղծները ձերբակալվեցին անցած տարվա հոկտեմբեր ամսին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ: Աբդոլլահ Աթղան ալ Սալմին սուր քննադատության էր արժանացրել սաուդյան թագաժառանգին:
Նույն ժամանակ, թուիթերի օգտատերերը մի հեշթեգով Մոհամմադ Բին Սալմանից պահանջեցին ազատ արձակել այս բանաստեղծներին: Մի շարք այլ գրողներ ու բանստեղծներ նույնպես Մուհամմադ Բին Սալմանից պահանջեցին ազատ արձակել մի քանի ամիս առաջ ձերբակալված իրենց գործընկերներին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով զեկուցող Վիոնալա Ուլայնը, Կատարի Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Սաուդյան Արաբիայում գործող մարդու իրավունքների պաշտպան 19 ակտիվիստների ճակատագրով: Նա նշել է, որ ՄԱԿ-ը դիմել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը`մի խումբ փաստաբանների, լրագրողների, գրողների, ուսանողների ու ակտիվիստների ճակատագրերը պարզելու հարցով: Նա ասել է. "Մենք մտահոգ ենք այս մարդկանց ճակատագրերի և ազատորեն իրենց խոսքը արտահայտելու հարցում նրանց նկատմամբ կիրառվող ահմանափակությունների կապակցությամբ ": Զեկուցաբերը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունն այս ոլորտում չի համապաստախանում միջազգային նորմերին և մարդու իրավունքների պաշտպանների պահանջները դեռևս բավարարված չեն:
Նրանք սաուդական իշխանություններից պահանջել են վերանայել որոշ գործեր, ինչը սակայն վերջիններս չեն արել: Զեկուցաբերը նշել է, որ դեռևս սպասում է Սաուդյան Արաբիայի կառավարության պատասխանին, այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել 19 փաստաբանների գործով: Վերջերս Սաուդյան իշխանավորները ձերբակալեցին "Ալվաթան" թերթի թղթակից Սալեհ Ալշեյհիին, ով քննադատել էր թագավորին: Թուիթերում հրապարակված "Մտածող բանտարկյալներ" հոդվածում, Ալշեյհին նշել էր, որ թագավորական պալատում տարածված է կոռւպցիան: Նա գրել է. "Հողերի մի մասը անարդարացիորեն բաժանվել է մի քանի մարդկանց միջև": Ալշեյհին նաև քննադատել է որոշ պաշտոնյաների` առանց նրանց անունները նշելու, ասելով, որ վերջիններս արաբական առափնյա քաղաքների ծովի ջրերը չորացրել են ` որոշ նախագծեր իրականացնելու նպատակով: Նա գրել է, որ սաուդցի պաշտոնյաներն անկարող են եղել պայքարել կոռուպցիայի դեմ:
Այս հաղորդման մեջ ասված է. "ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները քննադատել են ճնշումները մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ ու նաև այն հանգամանքը, որ նրանց դեմ կիրառվել են ահաբեկչության դեմ պայքարի օրենքները: Փորձագետները պահանջել են ակտիվիստների ազատությունը: Խոսքի ազատությունը մարդու ամենակարևոր իրավունքներից է և արևմտյան երկրները մշտապես հատուկ շեշտ են դնում այս հարցի վրա: Սակայն Սաուդյան Արաբիայում, խոսքի ազատության ոլորտում արվող քայլերը վկայում են, որ արևմտյան երկրները լռություն են պահպանում Ռիադի վարչակարգի քայլերի նկատմամբ: Այդ երկրները փակել են իրենց աչքերը ճշմարտության առջև, ինչն ապացույցն է այն իրողության, որ արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում: