Բիթքոին` մեր օրերի ամենաթեժ արժույթը(1)
Այս հաղորդաշարի առաջին բաժնում կխոսենք բիթքոինի ու դրա առավելությունների մասին:
"Վիրտուալ իրականություն" արտահայտությունը գործառության մեջ դրվեց 1980-ական թվականներին և համակարգչային մասնագետներն ու օգտատերերն այն շատ արագ դրեցին կիրառման մեջ: Մեկ տասնամյակ անց, "Վիրտուալ իրականություն" արտայատությունն արդեն համընդհանուր տարածում ուներ: Մի աշխարհ, որի շրջանակներում շատ գաղափարներ իրականացան: Այսօր վիրտուալ աշխարհն այնքան առաջ է գնացել, որ դարձել է մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այսօր այս աշխարհն ունի նաև վիրտուալ ֆինանսական համակարգ: Վիրտուալ դրամներ ու թվային արժույթ, ինչպես օրինակ բիթքոինը: Վերջերս ողջ աշխարհը խոսում է այս արժույթի մասին: Բիթքոինը կամ թվային արժույթը մեծ արժեք է ստացել և բնականաբար դրա վերաբերյալ առաջացել են բազմաթիվ հարցեր: Աստղաբաշխական առաջընթացի արդյունքում, բիթքոինը 2017թ դարձավ ամենակարևոր տնտեսական նորամուծություններից մեկը: Բիթքոինի արժեքն այս տարի հայտարարվել է 1000 դոլար և աճելով արդեն հասել է 20 հազար դոլարի: Միջազգային տարադրամների թերի կողմերը պատճառ դարձան, որ յուրաքանչյուր բիթքոինի գինը 2018 թվականին սկսի իջնել, չգերազանցելով 10 հազար դոլարը: Բիթքոինը վիրտուալ արժույթ է: Վիրտուալ արժույթների միջոցով կարելի է գնումներ անել վիրտուալ աշխարհում: Բիթքոինը ստեղծվեց 2009թ փետրվարի 1-ին, երբ հայտարարվեց, որ աշխարհում ստեղծվել է նոր արժույթ, որը ոչ թղթից է և ոչ էլ մետաղից: Այս տարադրամն աշխարհ մուտք գործեց 31 հազար տող ծրագրով ու մի ինտերնետային հայտարարության միջոցով: Սատոշի Նակամոտո կեղծանվամբ անձը համարվում է բիթոքոինի ստեղծողը:

Այս արժույթը շատ կարճ ժամանակում մեծ տարածում գտավ: Սատոշի Նակամոտոն հայտարարեց, որ բիթքոինի առավելությունն այն է, որ այն անկախ է և չի գտնվում որևէ պետության վերահսկողության տակ, և կարելի է տեղափոխել ամենաարագ կերպով: Այս համակարգն օգտատերերին թույլ է տալիս իրենց գումարն առանց միջնորդի կամ բանկի, աշխարհի մի կետից տեղափոխել մեկ այլ կետ: Բիթքոինը ոչ կենտրոնացված վճարման համակարգ է: Այսինքն, որևէ անձ կամ ընկերություն չի կարող հսկել դրա արտադրությունը կամ ազդել դրա գնի վրա: Այս պայմաններում, յուրաքանչյուր ոք, վիրտուալ աշխարհում կարող է հսկել իր արժույթը և ազդել բիթոքինի համակարգի վրա: Ուստի բոլոր գումարային փոխանցումերն իրականցվում են առանց միջնորդի: Սա նշանակում է, որ տարադրամային գործողություններ իրականացնելու համար բանկի կամ միջնորդի կարիք չկա: Այս համակարգը չունի սեփականատեր: Բոլոր այն անձինք, ովքեր ունեն բիթքոին, համացանցում միանում են իրար, ստեղծելով բիթքոինի վճարային համակարգ: Այս համակարգում ուղարկողի ու ստացողի անունները յուրաքանչյուր փոխանցման ժամանակ ճանաչվում են թվերով: Ուստի օգտատերերի ինքնությունը պահվում է գաղտնի: Օգտատերերն առանց գրանցման կարող են այս բոլոր տարադրամային գործողություններն իրականացնել առանց միջնորդի: Բիթքոինով արվող գործարքներն իրականցվում են բլոկչեյն համակարգի միջոցով: Այն թույլ չի տալիս, որ մի տարադրամը ծախսվի երկու անգամ: Բլոկչեյնը առցանց գրանցամատյան է, որտեղ գրանցվում են բոլոր գործարքները և ցանցի բոլոր անդամները կարող են տեսնել որ գումարի փոխանցում է իրականացվել: Այս համակարգի կարևորությունը կայանում է նրանում, որ քանի որ բիթքոինը թվային արժույթ է, կա վտանգ, որ այն կարող է օգտագործվել մեկից ավելի անգամ: Իսկ բլոկչեյնը բացառում է դա:

Բլոկչեյնն ինֆորմացիան տարածում է միլիոնավոր համակարգիչների մեջ: Բիթքոինի կողմնակիցներն ասում են, որ բլոկչեյն համակարգը նույնպես չունի սեփականատեր և միայն ավելի է դյուրացնում բիթքոինով առևտուրը: Բլոկչեյնը հնարավոր չէ հաքերային հարձակման ենթարկել: Եթե որևէ օգտատեր փորձի հարձակում իրականացնել այս համակարգի վրա, պարտավոր կլինի համակարգի մոտ 50 տոկոս համակարգիչները, որոնք ունեն զարգացած գաղտնագրություն, դուրս բերել շարքից: Այդ իսկ պատճառով, բլոկչեյնը բացառում է խախտումների հնարավորությունը: Ու քանի որ բիթքոինը գաղտնագրված է, շատ քիչ է հնարավորությունը, որ այն կարելի է թալանել: Բիթքոինի առավելություններից մեկն այն է, որ այն չեղարկում է տարադրամի փոխանցումը մեկ այլ տարադրամով: Երբ դուք առևտուր եք անում բիթքոինով, այլևս պարտավոր չեք գնել տվյալ երկրի տարադրամը: Բիթքոինը կարելի է վաճառել ու ծախսել ամբողջ աշխարհում: Այն հնարավոր է տեղափոխել շատ արագ, առանց միջնորդավճարների, ինչը նույնպես այս արժույթի առավելություններից է: Բիթքոինը ստանալու համար, օգտատերերն իրենց հզոր համակարգիչները դնում են համակարգի տրամադրության տակ, օգնելով, որ բիթքոինի արտադրությունն ու տարածումը զարգանա: Նման անձինք իրենց գործողությունների համար որպես նվեր ստանում են նոր բիթքոիններ: Տվյալների համաձայն, յուրաքանչյուր 10 րոպեում արտադրվում է բիթքոին ու մուտք գործում շուկա: Եվ այն օգտատերերը, ովքեր ունեն ամենահզոր համակարգիչները, առաջինն են ձեռք բերում գումարը: Հատկանշական է, որ բիթքոինի ծրագրավորման մեխանիզմն այնպիսին է, որ մինչև 2140 թվականը, դրա արտադրությունը հասնելու է 21 միլիոնի ու դրանով ավարտվելու է: Այսպիսով, այս տարադրամի արժեքը որոշում են ոչ թե գործարքները, այլ դրա արտադրության քիչ ծավալն ու մեծ պահանջարկը: Երկրների վերաբերմունքը բիթքոինի նկատմամբ, տարբեր է: Որոշ երկրներում այն արգելված է: Այլ երկրներ փորձում են ընդունել այն, իսկ որոշ երկրներ էլ պարզապես լռում են դրա մասին: Որպես օրինակ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս թվային արժույթի օգտագործումը ողջունել են, սակայն տնտեսական ոլորտի փորձագետներն ու պատասխանուտները քննադատել են դրա օգտագործումը:

Իսկ Չինաստանում, որտեղ բիթքոինով առևտրի ծավալները շատ բարձր են, որոշ ժամանակ առաջ կառավարությունը որոշակի սահմանափակումներ սահմանեց այդ գործարքների համար: Նշվում է, որ ԵՄ-ն նույնպես փորձում է որոշ սահմանափակումներ սահմանել բիթքոինի առևտրի նկատմամբ: Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջել է վերահսկողություն սահմանել բիթքոինի վրա: Ֆեյսբուք սոցիալական ցանցը նույնպես արգելել է բիթքոինով գործարքներ իրականացնել: Այս դիրքորոշումներն իհարկե բացասաբար են ազդում բիթքոինի գնի վրա:
Հաջորդ ծրագրերում կխոսենք, թե ինչն է բիթքոինի նկատմամբ բացասական դիրքորոշման պատճառը: