Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները(54)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իմամ Մուստաֆայի անվան գիտական երկրորդ մրցանակաբաշությանը հաղթել են մեկ իրանցի և մի թուրք: Հաղթողներն են Իրանից Մոհամմեդ Ամին Շոքրոլլահին և Թուրքիայից Սամի Ուրոլ Գուլնեբին ՝ հանրային և տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում: Մրցանակաբաշխության գիտական աշխատանքային խմբի վարիչն ասել է, որ իսլամական աշխարհի 700 գիտնականների և ներքին ու արտասահմանյան 200 գիտական կառույցների մրցանակաբաշխությանը մասնակցելու կոչ է արվել: Ըստ մրցանակաբաշխության կանոնակարգի, ընտրվել են նանոգիտության, բիոլոգիայի և բժշկական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանրային գիտությունների ոլորտների լավագույնները: Ուսումնասիրվել են 1622 աշխատություններ, որոնցից 31 երկրի 241 գիտնականների աշխատությունները գնահատվել են նախնական փուլում: Քարտուղարություն են ուղարկվել տեղեկատվական տեխնոլոգիայի 57, իսկ ընդհանուր տեխնոլոգիաների ոլորտի 23 աշխատությունների համար մրցանակներ: Վերջում երկու գիտնական ճանաչվել են մրցանակաբաշխության լավագույնները:
Իմամ Մոստաֆայի անվան մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի: Մրցանակներ են շնորհվում իսլամական աշխարհի լավագույն մտավորականներին ու գիտնականներին: Մրցանակաբաշխությունն իրականանում է Իրանի նախաձեռնությամբ: Առաջին շրջանը կայացել է 2015 ՝ իրանական 1394 թվականին: Գնահատվում են «Նանո գիտության ու տեխնոլոգիաների» , «Բիոլոգիայի և բժշկագիտության» , «Տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտության» և «Հանրային նախագծերի կամ մուսուլման գիտնականի լավագույն նախագիծ» անվանակարգերի աշխատությունները: Առաջին երեք մասնակիցները պետք է լինեն 57 իսլամական որևէ երկրի քաղաքացի: Իսկ չորրորդ անվանակարգում, լավագույն ճանաչվելու համար , տվյալ գիտնականը պետք է լինի մուսուլման, բայց ոչ անհրաժեշտաբար մուսուլման երկրի քաղաքացի: Այս տարի «Նանո գիտության ու տեխնոլոգիաների» և «Բիոլոգիայի և բժշկագիտության» անվանակարգերի համար աշխատություններ չէին ներկայացվել: Վերջում լավագույնները ներկայացվեցին մյուս երկու անվանակարգերի համար:
«Հանրային նախագծերի կամ մուսուլման գիտնականի լավագույն նախագիծ» անվանակարգի լավագույն գիտնական է ճանաչվել:
Իրանի իսլամական Ազատ համալսարանի գիտության ու հետազոտության բաժնի գիտնականները Luffa cylindrica ՝ կաթնային սպունգի թելիկներից թուղթ են պատրաստել : Նախագծի հեղինակի ասածով, առ այսօր մեծ ուշադրություն չի դարձվել թելիկների հիմունքով անտառներից ոչ-փայտային հումքի ստացմանը : Այդ միամյա բույսը մշակվում է Իրանի հյուսիսային շրջաններում ՝ տաք ու խոնավ կլիմայական պայմաններում: Luffa cylindrica բույսի բարձրությունն աճի եռամսյակի ժամանակ հասնում է տասը մետրի: Բույսն ունի նաև միրգ, որը կարելի է ուտել, քանի դեռ այն կանաչ է, իսկ երբ դեղնավուն է դառնում, ներքին հատվածը ստանում է թելիկների տեսք: Թելիկները կիրառվում են սպունգներ պատրաստելիս:
Բույսից ստացած թելիկներն ունեն տարբեր չափեր ու դիմադրություն: Բույսի բաղադրիչների տոկոսայնությունը գնահատելու փորձարկումների ժամանակ պարզվել է, որ առկա թելիկներն ունեն մեծ քանակությամբ ցելյուլոզա, իսկ փոքր քանակությամբ լիգնին: Ուստի կարելի է այն կիրառել թղթի խմոր կամ կակղան պատրաստելու համար : Այդ բույսից ստացված թուղթը դիմացկանության առումով գերադասում է ինդուստրիալ և իր տեսակի մեջ ստացված թղթի տեսակներին:
Վերջերս հուսադրող նորություններ են լսվում քաղցկեղի բուժման կապակցությամբ: Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ գտել են քաղցկեղի բուժման հավանական մեթոդը և 2018 թ.-ին սկսելու են նախագծի իրագործումը: Տարիներ շարունակ գիտնականները փորձել են լուծում գտնել այդ հիվանդության բուժման համար: Այսօր իմունիտետ համակարգի հիմունքով հիվանդների արյան նմուշների օգնությամբ հնարավոր է բուժել այդ հիվանդությունը: Գիտնականների խոսքերով, նախնական փորձերը ոչ միայն ավետում են հիվանդության բուժումը, այլև հավանական ու հիմնական մեթոդը կարող է իրականություն դառնալ առաջիկա տարվա ընթացքում:
Բուժման նոր մեթոդում օգտագործվում են նուտրոֆիլ բջիջները, որոնք արտաքին գործոնների դեմ մարմնի պատշպանության առաջին գիծն են համարվում: Նուտրոֆիլներն ուղղակիորեն ՝ քիմիական նյութերի կամ հակամարմինների, կամ էլ անուղղակի ՝ իմունային համակարգի բջիջների օգնությամբ, ոչնչացնում են քաղցկեղային բջիջները: Գիտնականները լուծում են գտել արյան դոնորից քաղցկեղի ոչնչացման իմունային բջիջներն առանձնացնելու , ապա այն միլիոնավոր քանակով բազմացնելու համար: Բիոտեխնոլոգիայի ընկերության գիտական խմբի ղեկավարն ասել է.«Մենք խոսում ենք ոչ միայն քաղցկեղի կառավարման մասին: Մեր նպատակն է գտնել վերջնական բուժում, որը 5-6 շաբաթների ընթացքում կատարվելու է շաբաթ մեկ անգամ: Լաբորատորային մոդելի համաձայն, հուսով ենք վերջնականապես կարող ենք բուժել այդ հիվանդությունը: Գլխավոր նպատակը ՝ աշխարհում քաղցկեղի դեմ առաջին հզոր նուտրոֆիլային բջջային բանկի ստեղծումն է: Նուտրոֆիլային բուժման առավելությունը կայանում է նրանում, որ դոնոր բջիջները հնարավոր է հանգիստ կիրառել առանց մյուս հիվանդների կողմից այն մերժվելու որևէ ռիսկի դիմելու: