Բիթքոին` մեր օրերի ամենաթեժ արժույթը(2)
Այս հաղոդման ընթացքում կխոսենք բիթքոինի հակառակորդների ու դրա համար նրանց պատճառների մասին:Ընկերակցեք մեզ:
Վերջին օրերին, բիթքոինը` ամենատարածված թվային արժույթը, տատանումներ է ունենում: 2009 թվականից մինչ օրս, այս առեղծվածային արժույթը հասել է իր արժեքի տատանման պատմության մեջ ամենացածր գնին: Արժույթ, որը 2010 թվականին ամերիկյան մեկ ցենտի երեք տասներորդից ավելի ցածր գին ուներ, 2017 թվականի ավարտին հասավ մոտավորապես 20 հազար դոլարի: Սակայն 2018 թ. սկսվեց բիթքոինի արժեքի անկումը և վերջին երկու շաբաթների ընթացքում, արձանագրեց ավելի քան 30 տոկոս անկում: Նշվում է, որ համացանցում առկա բիթքոինի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 180 հազար միլիարդ դոլար: Նախորդ հաղորդան ընթացքում խոսեցինք բիթքոինի կողմնակիցների ու դրա համար նրանց պատճառների մասին: Այս հաղորդման ընթացքում, նախքան բիթքոինի հակառակորդների մասին խոսելը, անդրադարձ կկատարենք այս արժույթի առավելություններին:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ բիթքոինի առանձնահատկություններից է այն, որ այն չի կառավարվում որևէ բանկի կամ երկրի կառավարության կողմից: Այն արտադրվում և փոխանակվում է համացանցում` հատուկ համակարգի միջոցով: Բիթքոինի արտադրությունը բարդ պրոցես է, որի ընթացքում համակարգիչները պետք է լուծեն շատ բարդ մաթեմաթիկական խնդիրներ, ու արդյունքում ստանան բիթքոին: Այս թվային արժույթի փոխանակումն իրականացվում է համացանցում, համակարգիչների միջև, շատ արագ ու անվտանգ: Բիթքոինով փոխանակումներ կատարելիս օգտատերերը մնում են անանուն, ինչը համարվում է այս թվային արժույթի մյուս առավելությունը:
Հակառակ բիթքոինի կողմնակիցների, որոնք համարում են, որ այն գերազանց գրված բարդ ծրագիր է, հակառոկորդներն այս արժույթի համար լավ ապագա չեն կանխատեսում: Պատճառներից մեկը, որ նրանք նշում են, բիթքոինի գնի աստղաբաշխական տեմպերով աճն է: Հայտնի տնտեսագետ և 2011թ. նոբելյան մրցանակակիր Փոլ Քրուգմանը բիթքոինի մասին ասում է. "Մենք արժութային համակարգից սպասելիքն այն չէ որ այդ արժույթը պահող անձինք հարստանան: Մենք արժութային համակարգից սպասում ենք, որ այն ավելի հեշտացնի փոխանակումների ու գործարքների ընթացքը և նպաստի տնտեսության զարգացմանը: Սակայն բիթքոինը չունի այդ հատկությունը":

Այսօր կառավարությունները փորձում են կառավարել արժույթի արժեքն ու պահանջարկը և կանխել շուկայում դրանց գների տատանումները: Դա այն դեպքում, երբ ինչպես նշվում է , բիթքոինի շուկայում այս արժույթի գնի կամ տատանման վրա որևէ վերահսկողություն հնարավոր չէ : Այդ իսկ պատճառով, այս թվային արժույթի տատանումները մյուս արժույթների համեմատությամբ, շատ են: Շատ տնտեսագետներ, ինչպես Ջոզեֆ Սթիգլիցը, ով 2001թ արժանացել է տնտեսության բնագավառում նոբելյան մրցանակի, հայտարարում են, որ բիթքոինը ֆինանսական փուչիկ է և կանխատեսում են, որ նախքան բիթքոինի շուկա մեծ թվով օգտատերերի մուտքը, այն կդադարի գոյություն ունենալ:

Հակառակորդների կողմից նշվող մյուս պատճառը համաշխարհային իրադարձությունների մեծ ազդեցությունն է այս արժույթի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն իրավիճակում, երբ գեոոպոլիտիկական լարվածությունները մեծանում են, ինչպես օրինակ երբ ԱՄՆ-ն հայտարարություն է անում Հյուսիսային Կորեայի դեմ և հակառակը, համաշխարհային հանրությունն անհանգստանում է, որ այս երկու երկրները կարող են պատերազմ սկսել, բիթքոինի արժեքը մյուս արժույթների համամետաությամբ խոշոր աճ է արձանագրում:
Բիթքոին ունեցող օգտատերերի գաղտնիությունը մյուս պատճառներից է, որ բերում են այս արժույթի հակառակորդները: Նրանց կարծիքով, թվային արժույթները կարող են օգտագործվել կիբերհանցագործությունների, անօրինական գործարքների կամ հարկերից խուսափելու համար և բիթքոինը բացառություն չէ: Իրանցի տնտեսագետ Ալի Դադփին ասում է. «Բիթքոինը, մյուս արժույթների համեմատությամբ, կարող է օգտագործվել հաքերների և նրանց կողմից, ովքեր զբաղվում են փողերի լվացմամբ, քանի որ փողը, որի տիրոջ անունը հայտնի չէ, գրավիչ է այն անձնաց համար, ովքեր ցանկանում են անանուն և անօրինական գործարքներ իրականացնել»:

Բիթքոինը, իր տասը տարուց ավելի քիչ պատմությամբ, ունի գների տատանման մեծ պատմություն: Այս տարի բիթքոինի արժեքի անկումը, մյուս թվային արժույթների հետ միասին, ինչպես Ethereum և Ripple, ունեցել է տարբեր պատճառներ: Բացի Ֆինասնական հաստատությունների, բանկերի և Արժույթի համաշխարհային հիմնադրամի դիրքորոշումներից, բիթքոինի արժեքի նվազեցման ատճառներից են նաև կիբեր հարձակումները:
ԶԼՄ-ներում վերջերս հրապարակվեց Ճապոնիայում բիթքոինի առևտրով զբաղվող սերվերներից մեկի վրա իրականացված հարձակման հետևանքով ճապոնական ընկերություններից մեկի կողմից 500 միլիոն դոլար արժողությամբ տեղեկություններ կորցնելու մասին լուրը: Սա թվային արժույթի պատմության մեջ ամենամեծ կիբեր հարձակումն էր:
Նման հարձակումները Հարավային Կորեայում և Ճապոնիայում վերջին տարիներին աճել են: Սակայն վերջին հարձակումը բիթքոինի առևտրով զբաղվող օգտատերերի շրջանում մտահգություն առաջացրեց այս համակարգի անվտանգության կապակցությամբ: Նրանց մոտ առաջացավ իրենց ներդրումները կորցնելու վախ և շատերը մտածեցին վաճառել իրենց բիթքոինները և դուրս գալ համակարգից: Այս հանգամանքը նույնպես բիթքոինի արժեքի անկման պատճառ դարձավ: Հաջորդ պատճառը, որ ազդում է բիթքոինի արժեքի վրա, բանկերի և ֆինանսկաան հաստատությունների որոշումն էր`պարզել ու գրանցել այն անձնաց ինքնությունը, ովքեր զբաղվում են բիթքոինի առևտրով: Այս որոշման նպատակն է անտեսել թվային արժույթների ամենակարևոր սզբունքներից մեկը` օգտատերերի գաղտնիությունը:
Սատոշի Նակամոտո անունով օգտատերը կամ խումբը, բիթքոինի ալգորիթմը գրել է այնպես, որ այս համակարգում գործարք իրականացնող անձինք ունենան գաղտնի մնալու հնարավորություն: Սակայն այս սկզբունքի խախտումն առաջ բերեց բիթքոինի արժեքի անկում:
Որոշ փորձագետներ կարծում են, որ բիթքոինի հաջողության պատճառը դոլարի նկատմամբ բացասական վերաբերմունքն էր: Մյուս կողմից, սա նաև ժամանակակից տեխնոլոգիաների արձագանքն էր համաշխարհային ֆինանսական համակարգի թերություներին ու խնդիրներին: Բիթքոինի հակառակորդների կարծիքով, բիթքոին ստեղծելու միտքը առաջացավ 1998թ միջազգային տնտեսական ճգնաժամի օրերին: 1998թ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո հրապարակվեցին տարբեր անձանց ու կազմակերպությունների անունները, ովքեր դերակատարություն էին ունեցել արժույթի արժեքի իջեցման վրա:
Բիթքոինով գործարքներ անող օգտատերերի գաղտնիությունը հնարավորություն է տալիս խուսափել պատասախանատվությունից: Քանի որ որևէ բանկ, կառավարություն կամ ֆինասնական հաստատություն վերահսկողություն չունի բիթքոինի նկատմամբ: Հարկ է նշել, որ Սատոշի Նակամոտոն նույնպես կեղծանուն է:
Բիթքոինի կողմնակիցներն ասում են, որ հենց այնպես որ ոչ ոք չի հանդիսանում որևէ տեխնոլոգիայի, ինչպես օրինակ էլեկտրոնային փոստի սեփականատերը, բիթքոինը նույնպես չունի սեփականատեր: Սակայն հակառակորդները համաձայն չեն այս փաստարկի հետ: Այս խումբը նշում է , որ բոլորը գիտեն` էլեկտրոնային հասցեները սոցցանցերում օգտագործվող տեխնոլոգիաների արդյունքն են: Եթե Գուգըլը կամ Յահուն խնդիր ունենան, Ջիմեյլի և Յահու մեյլի աշխատանքներում նույնպես խնդիրներ կառաջանան: Իսկ Գուգըլի, Յահուիի և Հոթմեյլի տերերը դրանցից բխող տեխնոլոգիաների, էլեկտրոնային հասցեների և հավելվածների տերերն են: Ուստի չի կարելի ընդունել, որ բիթքոինի տեխնոլոգիան չունի սեփականատեր: Չպետք է մոռանալ նաև որ բիթքոինի ինֆորմացիայի անվտանգությունը կախված է օգտագործվող համակարգչից ու ծրագրից: Տարբեր հավելվածների ու ծրագրերի նախագծողները հնարավորություն ունեն օգտվել այս ինֆորմացիայից: Իսկ սա բիթքոինի անվտանգությունը հարցականի տակ է դնում:
Բացառությամբ մի քանի երկրների, ինչպես Ճապոնիան, որոնք օրինականացրել են բիթքոինը, այս արժույթը վերահսկելու եվրոպական ու ասիական երկրների ջանքերը որոշ չափով ազդել են բիթքոինի օրինականացման վրա: Իսկ դա որոշակիորեն նվազեցրել է բիթքոինի լեգիտիմությունը:
Ներկա դրությամբ բիթքոինի կողմնակիցների մեծ մասը այնպիսի ներդրողներ են, որոնց գումարների կորստի դեպքում նրանց ունեցվածքը մեծ վնաս չի կրի: Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ բիթքոինն ապագայի արժույթն է: Իսկ այժմ մնում է սպասել թե արդյոք ապագայում թվային արժույթը կկարողանա փոխարինել մյուս արժույթներին, թե բիթքոինի շուրջ բարձրացած աղմուկն անհիմն ու անտեղի էր, որը շուտով կդադարի: Գուցե նաև գա մի ժամանակ, որ արժույթի շուկայում ականատես լինենք այլ արժույթների կողքին բիթքոինի ներկայությանը և, համապատասխան ենթակառուցվածքների ու անվտանգության ապահովման, ճիշտ կառավարման և օրինականացման արդյուքնում, թվային արժույթը, ինչպես օրինակ բիթքոինը, մի օր դառնա արժույթի շուկայի առաջին ընտրությունը: