Վիրտուալ աշխարհ. հնարավորություններ և մարտահրավերներ(13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i85051-Վիրտուալ_աշխարհ._հնարավորություններ_և_մարտահրավերներ(13)
Այս ծրագրում կխոսենք երեխաների համար վտանգները նվազեցնելու նպատակով, համացանցից օգտվելու ծնողների գրագիտության անհրաժեշտության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 22, 2018 16:32 Asia/Tehran

Այս ծրագրում կխոսենք երեխաների համար վտանգները նվազեցնելու նպատակով, համացանցից օգտվելու ծնողների գրագիտության անհրաժեշտության մասին:


Համացանցից ու սոցիալական ցանցերից օգտվելը, ինչպես նաև ընտանիքում ծնողների երկարատև աշխատանքային զբաղվածությունը պատճառ են դարձել, որ ընտանիքի անդամների միջև առաջանա տարածություն: Սոցիալական շփումների մասնագետները համոզված են, որ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելը ընտանիքի անդամների միջև զգայական ու ֆիզիկական տարածություն է  առաջացնում: Ընտանիքի անդամների միջև զրույցների ու քննարկումների նվազումը, զույգերի, ծնողների ու երեխաների  միջև մտերմության ու վստահության պակասը, զգացմունքները զսպելը, համացանցում երկար ժամանակ անցկացնելու բացասական հետևանքներից են:

 Համացանցի գաղտնիքներով լի աշխարհ մուտք գործելու համար անհրաժեշտ են որոշ նախադրյալներ, որոցնից ծնողները կարող են անտեղյակ լինել և այդ իսկ պատճառով, հնարավորություն չունենալ օգտվել համացանցից: Որպես օրինակ, օտարալեզու  տեղեկատվությանը կամ համակարգչային ծրագրերին չտիրապետելը, կարող են պատճառ դառնալ, որպեսզի ծնողները չկարողանան օգտվել համացանցից:

Որքան ավելի քիչ ծնողները տեղյակ լինեն  ժամանակակից հաղորդակցական ու տեղեկատվական տեխնոլոգիաների վնասների մասին, այնքան քիչ ցանկություն կունենան ծանոթանալ այդ տեխնոլոգիաների հետ: Այսօրվա երիտասարդներն ու պատանիներն իրենց տարիքի բերումով, ինչպես նաև այն ամբողջ տեղեկատվության պատճառով,  որ ստանում են  տարբեր ճանապարհներով, համացանցից և ինտերնետային խաղերից ու այլ զվարճանքի միջոցներից օգտվելու մեծ ցանկություն ունեն: Եվ եթե երեխաների ձգտմանը հակառակ ծնողների մոտ բացակայում է  համացանցից օգտվելու  շարժառիթը կամ այն քիչ է, ծնողների ու երեխաների միջև տարածությունն ավելի է մեծանում:

Թեև մանկավարժներն ասում են, որ չպետք է երեխաների նկատմամբ հոռետես լինել ու նրանց մշտապես դիտել որպես "մշտական հանցագործներ", սակայն սխալ է նաև անուշադիր լինել նրանց ակտիվության նկատմամբ: Այլ խոսքով, անսահման ու անհիմն վստահությունը  երեխաների նկատմամբ, համացանցից օգտվելու հարցում, ըստ երևույթին այնքան էլ տրամաբանական չէ: Քանի որ որքան էլ որ վստահենք մեր երեխաներին, պետք է գիտենանք, որ համացանցում կան կիբեր հանցագործներ, որոնք կարող են օգտվել երեխաների հետաքրքրասիրությունից ու ազնվությունից:  Այն տեխնիկական հնարավորությունները, որ այսօր կան կիբեր հանցագործների տրամադրության տակ, ավելի են ընդգծում զգուշավոր լինելու անհրաժեշտությունը:

Այսօր երիտասարդներն ու պատանիները ունեն այնպիսի զբաղմունքներ կամ հայտնվում են  այնպիսի իրավիճակներում, որ նրանց անհրաժեշտ է ծանոթ լինել ժամանակակից տեխնոլոգիաներին ու կիբեր ոլորտին, որպեսզի կարողանան օգտվել դրանցից: Որպես օրինակ, ուսանողներն իրենց դասերի համար պատրաստվելիս ինֆորմացիա գտնելու համար, օգտվում են համացանցից: Նրանք   սոցիալական ցանցերում ունեն  իրենց էջը, վարում են վեբ բլոգեր,  ունեն վեբ էջեր և իրենց նյութերը տեղադրում են դրանցում: Դա այն դեպքում, երբ ավանդական հասարակության մեջ  կա ծնողների մի մեծ խումբ, ովքեր համացանցից շատ չեն օգտվում: Այդ պատճառով, նրանք, ուզեն թե չուզեն, պարտավոր են դիմել ուրիշների, կամ հենց սեփական երեխաների օգնությանը:

Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդկացական տեխնոլոգիաների դերը, հնարավոր չէ մեր երեխաներին զրկել դրանցից: Քանի որ այդ դեպքում նրանք  կվերածվեն մարդկանց, ովքեր չունեն համացանցից օգտվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու գրագիտություն: Եթե այսօր որևէ մեկը թվային տեխնոլոգիաներից օգտվելու հարցում անգրագետ է, ամենօրյա շատ գործեր և մասնագիտական աշխատանքներ իրականացնելիս կարող է կանգնել լուրջ խնդրների առջև: Այդ պատճառով, անհրաժետ է երեխաներին հնարավորություն տալ օգտվել համացանցից ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից և մյուս կողմից փորձել հնարավորինս կանխել համացանցի վտանգները:

Անկախ դաստիարակությունից ու բնավորության գծերից, համապատասխան  գիտելիքների բացակայության պատճառով, ծնողները չեն կարողանում օգնել իրենց երեխաներին ճիշտ օգտվել համացանցից: Որպես օրինակ, նրանք չեն կարող համացանցում նութեր որոնել, տեղադրել կամ ստանալ, որոշ վարչական գործեր իրականացնել ինտերնետի միջոցով:

Թվային գիտելիքների հարցում ճեղքը կարող է վտանգավոր լինել ծնողների համար:    Ժամանակակից տեխնոլոգիաները նման են երկսայր սրի, քանի որ դրանց օգտագործումը  կախված է նրանից, թե ով է օգտատերը: Այդ պատճառով, երեխաների տեղեկացվածությունը  համացանցից և ծնողների մոտ դրա պակասը , կարող է թանկ նստել ծնողների վրա: Որպես օրինակ, որոշ երեխաներ կարող են ձևացնել, որ ինտերնետից օգտվում են իրենց դասերի համար, այն դեպքում երբ այդպես չէ, կամ կարող են օգտվել ծնողների բանկային հաշիվներից ու դրանցից գումար դուրս բերել, և նման այլ բաներ, որոնք կարող են պատահել այն ծնողների հետ, ովքեր չունեն համապատասան տեղեկացվածության մակարդակ: