Հարավային Կովկասն անցած տարվա ընթացքում
Իրանական անցյալ տարվա (1396) ընթացքում Հարավկովկասյան հանրապետություններում զարգացումներն ուղեկցվել են բազում վայրիվերումներով:
Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրությունները և խորհրդարանի կողմից առաջին նախագահական ընտրությունները:
Վրաստանում տեղի ունեցան սահմանադրության բարեփոխման և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունները: Նաև ԻԼԻՊ-ի զինյալների հետ դիմակայման և առաջացած լարվածությունների լուրերը ավելի շատ էին, քան որևէ այլ լուր:
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետությունում ավելի շատ խնդիրներ են ծագել:
Իսլամաֆոբիայի քաղաքականության շարունակությունը, մզկիթների ավերումը և Բաքվում կայացած իսլամական երկրների չորրորդ խաղերի նախօրեին Ադրբեջանի Հանրապետության հավատացյալ դասակարգերի և ժողովրդի դեմ գործադրված ճնշումներն ու կրոնական սահմանափակումները, Հայաստանի հետ տարածքային և սահմանային լարվածությունները Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա կարևոր իրադարձություններից են եղել այս տարածաշրջանի երկրներում:
2017 թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրությունները: Այս շրջանում 9 կուսակցություն և չորս կոալիցիա մասնակցեցին Հայաստանի Ազգային ժողովում 101 մանդատներն զբաղեցնելու համար:
Հայաստանի Ազգային ժողովի վեցերորդ գումարման ընտրությունները կայացան այն պայմաններում երբ որոշված էր` հիմնվելով 2015 թ.-ին կայացած հանրաքվեի արդյունքների վրա, պետք է անցում կատարվեր նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի:
2018 թ.-ին Սերժ Սերգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո այս երկիրը կառավարող քաղաքական համակարգը փոխվելու է նախագահականից խորհրդարանականի:
Այպես, Հայաստանի նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից: Երկիրը կառավարվելու է խորհրդարանական համակարգի կողմից, և կառավարությունը ձևավորվելու է Ազգային ժողովի մեծամասնության կողմից:
Սահմանադրական փոփոխությունների հիման վրա Հայաստանի կարևոր որոշումները կկայացնի վարչապետը:
***
Վրաստանում կենտրոնական կառավարությունը արձագանքեց Սահմանադրության բարեփոխման հանրաքվեին և ապրիլի 9-ին Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններին :
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Հարավային Օսիայի շրջանում անցկացված նախագահական ընտրությունները և այդ տարածքի անունը փոխելու կապակցությամբ անցկացված հանրաքվեն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունները և հանրաքվեն հակասում են միջազգային օրենքներին:Վրաստանի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին մեղադրել է տարածաշրջանում անջատողականներին աջակցելու մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի շատ երկրներ չճանաչեցին Հարավային Օսիայի անկախությունը, աշխարհի որևէ երկիր դեռևս չի արձագանքել տարածաշրջանում վերջին զարգացումներին:
Հանրաքվեի նպատակը «Հարավային Օսիայի ինքնավար հանրապետությունը» «Ալանիայի պետություն» անվանափոխելն էր:
Հարավային Օսիան և Աբխազիան, որպես Վրաստանի տարածքում գտնվող երկու ինքնավար մարզեր 1991 թ. Վրաստանի անկախացումից հետո հայտարարեցին իրենց տարանջատումը Թբիլիսիի կենտրոնական կառավարությունից:
Այս երկու անջատողական տարածքների վերահսկողության ուղղությամբ Վրաստանի կառավարության կողմից տարած ջանքերն առայժմ ձախողվել են: 2008 թվականին Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ իրականացված հարձակումից հետո այդ երկու շրջանները հայտարարեցին իրենց անկախությունը Թբիլիսիի կենտրոնական կառավարությունից: Թբիլիսիի կառավարության ղեկավարները մշտապես մեղադրել են Մոսկվայի կառավարությանը` այդ տարածքների ղեկավարներին անկախության հրահրելու մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի անջատողական տարածքների առաջնորդները միջազգային մակարդակով ջանքեր չեն գործադրել, սակայն մինչ օրս մի քանի երկրներ ճանաչել են այդ երկու շրջանների անկախությունը:
Մինչ այժմ Ռուսաստանից բացի Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրան ճանաչել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Ակնհայտ է, որ Վրաստանի անջատողական առաջնորդների կողմից միջազգային ջանքեր գործադրվելու դեպքում հնարավոր է որոշ երկրներ ճանաչեն այդ տարածքների անկախությունը:
***
Ադրբեջանի Հանրապետությունում մզկիթների ոչնչացման և փակման քաղաքականությունը շարունակվում է: Այս քաղաքականության ընթացքում Բաքվի «Հաջի Ջավադ» մզկիթի ոչնչացումը ադրբեջանական պաշտոնյաների օրակարգում էր: Հաջի Ջավադի պատմական մզկիթի ավերումն արժանացավ Ադրբեջանում հավատացյալների բողոքին: Այդ խնդիրը խիստ մտահոգեց Բաքվի իշխանություններին: Հատկապես, որ Բաքվում Իսլամական երկրների խաղերի ժամանակ ադրբեջանական պաշտոնյաները փորձում էին երկրի ներկայիս իրավիճակը ներկայացնել դրական և աճող վիճակում: Մինչդեռ Ադրբեջանում կրոնական մթնոլորտը դեռ շարունակում է մնալ լարված ու անկայուն:
Մզկիթների փակումը և ավերումը, կրթական կենտրոններում հիջաբի արգելումը, կրոնավորների մասնավորապես շիաների հոգևորականների կալանավորումը և ազատազրկումը, ընդամենը Բաքվի կառավարության գործողությունների մի քանի օրինակն են: Ադրբեջանի պետական հաստատությունների բոլոր աշխատակիցներին արգելվում է նամազ անել ռամազան ամսվա ընթացքում:
Չնայած այս սահմանափակումներին, որոնք միշտ արժանացել են ժողովրդի և Ադրբեջանի կրոնական դասակարգերի բողոքին, Բաքվի ինքնիշխանության քաղաքականությունը վերջին մի քանի տարիների ընթացքում չի փոխվել:
Բաքվի իշխանությունների կողմից Ադրբեջանի հավատացյալների դեմ ճնշումներին ի պատասխան, Իլհամ Ալիևի վարչակազմը Ադրբեջանում հակաիսլամական խորհրդանիշերի տարածումը ներկայացնում են որպես կրոնական ազատության և համակեցության դրսևորման նշաններ:
Փաստորեն, Բաքվի ինքնիշխանությունը խթանում է Ադրբեջանում հակաիսլամական խորհրդանիշների ազատությունը և նույնիսկ կարծում է, որ արևմտյան երկրները պետք է ընդօրինակեն այդ քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում այս իսլամական երկրում միասեռականության խթանմանն ուղղված ջանքերը ցավալի իրականություն է, որը շարունակվում է չնայած ժողովրդի և նույնիսկ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչների բողոքներին:
***
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես շատ վայրիվերումներ է ունեցել:
Հակամարտող կողմերի այսինքն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, ղեկավարները շարունակում էին փոխադարձ սպառնալիքներով զբաղվել, և այդ սպառնալիքներով, ըստ էության, ավելի է երկարաձգվում ադրբեջանցիների և հայերի միջև հակամարտությունը:
Չնայած այդ փաստերին, Ռուսաստանի նախագահի կողմից կրկին արծարծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ընթացքի նախագիծը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման առաջարկը արդեն մի քանի անգամ քննարկվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես իր ներկայացրած նախագծում կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Այս կապակցությամբ, պետք է ասել, որքանով, Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության «փուլ առ փուլ» կարգավորման առաջարկին, նույն կերպ, Հայաստանը խուսափում է դրանից:
Փաստն այն է, որ Հայաստանը չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, և Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի ընդունի իր տարածքների մի մասի օկուպացիան հայկական ուժերի կողմից:
Ադրբեջանի Հանրապետության քաղաքական հարցերով հայտնի փորձագետ Էլխանի Շահին Օղլուն հայտարարել է.-«Հայաստանը առանց Ռուսաստանի ճնշման որևէ քայլ չի ձեռնարկում, եւ 2017 թվականից մինչ այժմ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում չի գործադրել»:
Հայտնի ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն վերջերս հայտարարել է, որ Ժամանակն ընթանում է Ադրբեջանի օգտին: Քանի որ տարածաշրջանում ավելացել են բազմակողմ համագործակցությունը Ադրբեջանի,Իրանի, Ռուսաստանիև Թուրքիայի միջև:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումների մոտեցումը կարող է ազդել տարածաշրջանում իդեալական և երկարատև խաղաղության կայացման վրա: Աշխարհի մեծ ուժերը, որոնք ավելի շատ ուշադրություն են դարձնում տարածաշրջանում իրենց շահերի ապահովմանը, փորձում են պահպանել ներկա իրավիճակը, որպեսզի այս ձևով նրանք կարողան օգտագործել Հարավային Կովկասի ճգնաժամային իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշում գործադրելու համար:
Անասկած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնացումը, հակամարտության կողմերի միջև վստահության պակասը, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձ ատելության տարածումը խոչընդոտում են հակամարտության կարգավորումը: