Նիզամի` պարսից գրականության գանձ
Այսօր իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրն է: Այդ կապակցությամբ հրավիրում ենք լսել մեր հաղորդումը:
Աբու Մուհամմադ Էլիասը, գրական անունով Նիզամի Գյանջավին, 12-րդ դարի իրանցի հայտնի բանաստեղծներից մեկն է: Պատմաբանները հենվելով նրա բանաստեղծությունների վրա, ենթադրում են, որ նա ծնվել է 1135-1145թթ (Իրանական 530-540 թթ.)ընկած ժամանակահատվածում: Նիզամին ծնվելէ Գյանջա քաղաքում, որը ժամանակին եղել է Իրանի տարածքի մի մասը: Այդ ժամանակ Գյանջան, որը տեղակայված էր Քանջաչայ գետի երկու ափերին, համարվում էր պարսից գրականության կենտրոնը: Հենց այս շրջանն է տվել այնպիսի բանաստեղծներ, ինչպես` Խաղանին, Ֆալաքի Շերվանին, Աբուլ Ալա Գյանջավին, Մահսատին, Նիզամին, որոնց պատճառով այս քաղաքը համարվում էր պարսից գրականության կենտրոնը: Նիզամին 70 տարի ապրեց ու մահացավ այս քաղաքում: Նրա մահից հետո կառուցվեց նրա դամբարանը, որը հետագայում վերածվեց ուխտագնացության վայրի: Երբ հին Գյանջայի կողքին կառուցվեց նոր Գյանջա քաղաքը, հինը ավերվեց: Նիզամիի դամբարանը մնաց քաղաքից դուրս: Սակայն հեագայում այնտեղ կառուցվեց մի կոթող, որը համարվում է իրանական ճարտարապետության գլուխգործոցներից: Նիզամիի մանկությունն անցել է գիր ու գրականության ու տարբեր գիտությունների հետ ծանոթանալով: Պատանեկան ու երիտասարդական տարիներն նա նույնպես շարունակել է գիտելիք ձեռք բերել:
Նիազմին հռչակվել է իր հինգ մասնավիներով, որոնք հայտնի են "Հինգ գանձ" կամ "Նիզամիի Խամսե" անունով: Այդ պատմությունների ժողովածուներն են` "Գաղտնիքների ամբարը", "Խոսրո ու Շիրին ", "Լեյլի ու Մաջնուն", "7 մարմին" և "Իսկյանդարնամե": Վերջինը բաղկացած է երկու մասից`"Էղբալնամե" և "Շարաֆնամե": Նիզամին հայտնի էր իր սահուն խոսքով ու մշտապես սիրված է եղել: Շատերն են փորձել հետևել նրան ու մասնավիներ գրել: Այդ հեղինակներից են Ջամին, Ամիր Ալի Խոսրո Դեհլավին, Խաջավի Քերմանին, Վահշի Բաֆղին և Օրֆի Շիրազին:
Իրանի հին կրթական համակարգում իմաստնությունը նշանակում էր սովորել և' խոսքը և' փիլիսոփայությունը: Նիզամին ուներ այդ հատկությունները և իր բոլոր ստեղծագործություններում ապացուցել է որ իսկապես իմաստուն է: Շատ նիզամիագետների տեսակետից, նրա բանաստեղծությունները չպետք է ուսումնասիրել միայն բանաստեղծական կողմից: Քանի որ նա ոչ միայն ստեղծել է բանաստեղծություններ, այլև կարողացել է դրանց միջոցով տարածել իր գաղափարախոսությունն ու հավատալիքները: Նրա ղասիդեները և մյուս սեղծագործությունները, որ կոչվում են "5 գանձ", արժեքավոր են և' իմաստային և' բարոյախրատական ու միստիկական առումներով: Իմաստնությունը, որ կարելի է տեսնել նրա ստեղծագործություններում, իրանական իմաստնությունն է, որը սկսվել է Ֆիրդուսիից: Նիզամին կարողացել է իր պատմվածքների միջոցով մարդկանց մեջ տարածել բարի գործը, բարությունը և կյանքը, որը ձգտում է կատարելության: Ուսումանսիրելով Նիզամիի բանաստեղծությունները, կարելի է հասկանալ, որ նա տարբեր հեքիաթների ու բանաստեղծությունների միջոցով կարողացել է նկարագրել մարդու կապն այլ մարդկանց հետ և' անձնական և' հասարակական կյանքում ու նաև ներկայացնել ճիշտ վերաբերմունքը: Նիզամին 12-րդ դարի իրանական գրականության առաջնորդներից էր: Նա մեծ փոփոխություններ մտցրեց պարսկական պոեզիայի կառույցի ու լեզվի մեջ: Լեզվային առումով կարևորն այն է, որ Նիզամին շատ հատուկ ճաշակ է գործադրել բառերն ընտրելիս: Բառերը նրա բանաստեղծություններում ընտրվել են նպատակային ու ըստ դրանց կարողության, լեզվի կառույցն ավելի կատարյալ դարձնելու համար: Այն ինչ պատճառ է դարձել, որ Նիզամին սիրված լինի հասարակ մարդկանց շրջանում, նրա լեզվի պարզությունն ու սահունությունն է, որն առկա է նրա բոլոր ստեղծագործություններում:

Նիզամիի արտահայտչամիջոցները բնական են, շոշափելի ու սահուն: Նա հաճախ բոլոր թեմաներն ամենայն նրբությամբ է ներկայացրել: Նիզամիի հմտությունը պատկերավոր խոսքի մեջ, իսկապես հրաշալի է: Նա կարողանում է բոլոր իրերին ու երևույթներին շունչ տալ, ինչն ավելի է հարստացնում նրա պոեզիան: Նիզամին կարողացել է իր հարուստ երևակայությամբ նոր շունչ պարգևել կյանքի բոլոր կողմերին: Կարելի է ասել, որ Նիզամին ամենահմուտ ստեղծագործողներից է պատմության ժանրում: Շատ նիզամիագիետների, այդ թվու մ ` Սաիդ Համիդյանի կարծիքով, այնպես ինչպես Ֆիրդուսին է հմուտ եղել էպոս գրելու մեջ, Նիզամին կարողացել է դառնալ պարսկական գրականության ու պոեզիայի լիրիկական բանաստեղծական ոճի ներկայացուցիչը: Նիզամիի վերաբերյալ հետազոտությունները բազմաթիվ են: Նրա ստեղծագորխությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Տարբեր երկրների, այդ թվում` Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի թարգմանիչներ թարգմանել են Նիզամիի գործերը: Չնայած Նիզամիի մասնավիները բովանդակությամբ տարբեր են, սակայն ըստ երևույթին դրանք կապակցված են իրար հետ և դրանք կարելի է դնել իրար կողքի: Յուրաքանչյուր մասնավի սկսվում է Աստծո ու մարգարեի գովքով և նշվում է, թե ինչու է ստեղծվել տվյալ բանաստեղծությունը:
"Գաղտինքերի պաշարը" ամենասիրված գրքերից է, որում կարելի է տեսնել միստիկա և դաստիարակություն: Նիզամին այս ստեղծագործության մեջ խոսել է շատ բարդ լեզվով: Այս գրքից հետո, Նիզամիի ոճը փոփոխվել է: Դա պարզ երևում է "Խոսրո ու Շիրին", "Լեյլի ու Մաջնուն" և մյուս ստեղծագործությունների ուսումնասիրման ժամանակ: Պարզ է դառնում, որ իր հետագա ստեղծագործություններում Նիզամին ուղղակի խրատները փոխարինել է անուղղակի խրատներով: Նիզամին իր ողջ կյանքում փնտրեց իր երազանքն ու այսպիսով կարողացավ ներկայացնել այն հրաշալի աշխարհը, որ պատկերացնում է ինքը: Նա իր բոլոր ստեղծագործություններում խոսում է այնպիսի աշխարհի մասին, որը հեռու է անարդարությունից ու անախորժություններից և որտեղ իշխում է մարդկային խիղճը: Իր բոլոր ստեղծագործություններում Նիզամին ավելի ու ավելի է մոտեցել իր երազած ճանապարհին: «Մախսան օլ ասրարով»` «Գաղտինքերի պաշարով» սկսած իր ճանապարհը նա շարունակեց սիրով, որից էլ ծնվեցին "Խոսրո ու Շիրին" և "Լեյլի ու Մաջնուն" ստեղծագործությունները: Նիզամին այնուհետև "7 մարմին" ժողովածուում ներկայացնում է իր հույսերն ու երազանքները: Այն աշխարհը, որ Նիզամին ներկայացնում է իր ստեղծագործություններում, կենդանի աշխարհ է, որտեղ մարդը գտնվում է շարժման մեջ ու գնում է առաջ: Սակայն հենց այս ակտիւվ մարդը, կատարելության հասնելու համար ոչ մի ծրագիր չունի: Մարդկային գերազանցությունը փնտրելու հույսով, Նիզամին դիմում է Իսկյանդարի աշխարհին, ինչի արդյունքում գրում է "Իսկյանդարնամե" ստեղծագործությունը, որը մարդուն մոտեցնում է կատարյալին: Իսկյանդարնամեն պատմում է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի մասին` արևելյան բանաստեղծի աչքերով: Այն Ալեքսանդրը, որին ներկայացնում է Նզիամին, շատ տարբեր է հույների ներկայացրածից: Նիզամիի Ալեքսանդրն աշխարհակալ չէ և չի փորձում կռվել ու նվաճել: Նա մտավորական է, շփվում է իմսատունների հետ, ծանոթ է կրոնին ու գնում է ուխտագնացության: Ամբողջ աշխարհը ման գալով, նա ձեռք է բերում նոր փորձ և վերջապես կյանքի աղբյուրը գտնելու հույսով, ճանապարհ է ընկնում և հասնում իմաստնության աշխարհ: Աշխարհ, որը Նիզամիի երազած աշխարհն է: Այնտեղ չկա պատերազմ, սադրանք, սուտ, երկերեսանիություն և ուժը, ինչպես մյուս բոլոր բնական հարստությունները, պատկանում է բոլոր մարդկանց: Այս աշխարհում մարդիկ ապրում են խաղաղության մեջ ու ճշմարիտ կյանքով: