Մի ողբերգության դառը վերհիշում(Հալաբչեի քիմիական ռմբակոծության տարելիցի առիթով)
Դեռևս չի ավարտվել այն մարդկանց հոգեկան ու ֆիզիկական ցավը, ովքեր դարձան Իրաքի Բաասական վարչակարգի բռնատեր Սադդամին նվիրված քիմիական զենքերի զոհը: Նրանք, ովքեր հիշում են պատերազմի տարիները, կհասսկանան, ինչի մասին է խոսքը:
Իրաքի կողմից Իրանին պարտադրևված պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական դեպքերից մեկը Իրաքի Քրդստանի Հալաբչե քաղաքի քիմիական ռմբակոծությունն էր, որին զոհ գնացին հազարավոր քրդեր:
1987թ իրանական էսֆանդ ամսվա 25-ին, Քրդստանի Հալաբչե քաղաքը ենթարկվեց քիմիական ռմբակոծության: Այդ օրը, ցերեկվա ժամը 14:00-ին, Վալֆաժր գործողության արդյունքում քաղաքի ազատագրումից ընդամենը 2 օր անց, Իրաքի բաասական ռեժմի ֆրանսիական արտադրության սուպերսթար ինքնաթիռները, յուրաքանչյուրը 500 կլիոգրամանոց չորս ռումբ գցեց Հալաբչե քաղաքի վրա: Մի քանի րոպեի ընթացքում, դեղին ամպերը ծածկեցին Հալաբչեի երկինքը և երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ, տեղի ունեցավ մարդկային ու պատերամզական ոճրագորոծություն որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր:
Բելգիայի Գան Ֆլանդեր քաղաքի հիվանդանոցի թունաբանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Օուեն Հենդրիքսն ասում է. "Այս հարձակման ընթացքում օգտագործվել է 3 տեսակ թունավոր գազ: Դրանք եղել են ` Մանանեխի գազը` Իֆրիտը, Թաբունը, Սարինը կամ Սոմանը, որոնք վնասում են նյարդային համակարգը և VX ֆոսֆորային գազը:
Այս քիմիական նյութերն արևմտյան երկրների կողմից և հոլանդական Ֆրաբս Վան Ան Ռաթ կազմակերպության միջոցով հայտնվեցին Իրաքի բռնատեր Սադդամի ձեռքում:
Դասախոս և քաղաքական հարցերով փորձագետ Սիամաք Բաղերին այս կապակցությամբ ասում է. "Ինչպես որ արևմտյան երկրները հանդիսանում են մահաբեր քիմիական ռումբերի առաջին սպառողները, այնպես էլ հանդիսանում են դրանց արտահանողները: Պարտադրված պատերազմի ընթացքում, Իրաքն իր քիմիական զենքը ստացել է 150 գերմանական, ամերիկյան ու բրիտանական կազմակեպություններից":
Միջազգային կոնվենցիաների խախտման և երկակի քաղաքականության արդյունքը Իրաքի Բաասական ռեժմի կողմից քիմիական զենքի օգտագործումն էր, որը այս ռեժիմը ստացել էր արևմտյան երկրների կողմից:
Նյու Յուրք Թայմզին տված հարցազրույցում, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ասում է. "ԱՄՆ-ն, գիտենալով, որ Սադդամն Իրանի դեմ պատերազմում պգտագործում էր քիմիական զենք, պաշտպանեց Իրաքին":
Հալաբչեի վրա քիմիական հարձակումից առաջ, Իրանի Սարդաշտն առաջին քաղաքն էր, որի վրա իրականացվել էր քիմիական հարձակում: Իրաքի կողմից իրականացված առաջին քիմիական հարձակումը տեղի ունեցավ 1981թ հունվարին: Այդ օրվանից հետո և պատերազմի ողջ ընթացքում, Իրաքի բանակը 3500-ից ավելի քիմիական հարձակում իրականացրեց Իրանի հետ սահմանամերձ քաղաքներում և մարտի դաշտում, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան 100 հազար մարդ: 1988 թվականի հունվարի 24-ին Սարդաշտ քաղաքի վրա իրականացված քիմիական հարձակման ընթացքում զոհվեց ավելի քան 100 խաղաղ քաղաքացի, և ևս 8 հազար մարդ թունավորվեց: Սարդաշտի ոճրագործությունցի հետո, 1988թ մարտի 16-ին, քիմիական հարձակման ենթարկվեց Իրաքի Քրդստանի Հալաբչե քաղաքը: Հարձակման հետևանքով զոհվեց մոտ 5 հազար մարդ:
Պատերազմի ժամանակ քիմիական զենքի օգտագործումը իր գագաթնակետին հասավ 20-րդ դարի վերջին: Թեև Առաջին աշխարհամարտից առաջ նույնպես եղել են քիմիական զենքի օգտագործման մասին վկայություններ, սակայն քիմիական զենքի օգտագործումը հիմնականում սկսվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է մոտավորապես 120 հազար քիմիական ռումբ, ինչի արդյունքում առյնվազն 90 հազար մարդ մահացել է և մոտավորապես 1 միլիոն մարդ`վիրավորվել: Այդ զենքերի ազդեցությունը երկար ժամանակ մնում է մարդու օրգանիզմում և ազդում է նաև հետագա սերունդների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստորագրվեցին բազմաթիվ կոնվենցիաներ ու արձանագրություններ, սակայն քիմիական զենքի արտադրությունը շարունակվեց և ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չկարողացավ կանխել դրանց կիրառումը:
1925թ Ժնևում " Պատերազմում խեղդող թունավոր կամ այլ նման գազերի և բակտերիոլոգիական միջոցների oգտագործման արգելման մասին" արձանագրությանը ստորագրվեց զենքի ու զինամթերքի միջազգային առևտուրը վերահսկելու թեմայով գումարված նիստի ավարտին:
1948թ. ՄԱԿ-ի կողմից սպառազինությունների վերահսկման ջանքերի շրջանակում, պատերազմների ժամանակ կիրառվող զենքերի կոմիտեն, քիմիական զենքը, միջուկային զենքի կողքին, դասեց զանգվածային ոչնչացման զենքերի շարքում: Քիմիական և կենսաբանական զենքերի արտադրությունը, պահպանությունը և կիրառումը կանխելուն ուղղված ջանքերի արդյունքում, 1972թ ստորագրվեց պայմանագիր, որը ստորագրող երկրները պարտավորություն ստանձնեցին պատերազմի ժամանակ ոչ մի դեպքում կենսաբանական զենք չարտադրել, չպահել ու չօգտագործել: 15 տարի անց, 1987թ, նոյեմբերի 11-ին, ՄԱԿ-ն ընդունեց քիմիական զենքի վերաբերյալ բանաձևը:
Այս ջանքերի արդյունքում, 1992թ սեպտեմբերի 3-ին, 20 տարի բանակցություններից հետո, ստորագրվեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիան CWC: Դրանից հետո, 1997թ իր աշխատանքն սկսեց Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը`OPCW-ն, որն ունի 192 անդամ: Կազմակերպության նպատակն է համագործակցությունը` քիմիական զենքից զերծ աշխարհ ստեղծելու նպատակով:
Զանգավածային ոչնչացման զենքերի արտադրության և օգտագործման արգելքի վերաբերյալ պայմանագրերի գոյությամբ հանդերձ, մի շարք երկրներ, ինչպես օրինակ` ԱՄՆ-ն, չեն կատարում այս կապակցությամբ իրենց պարտականությունները, վտանգելով այդ կոնվենցիաների վստահելիությունը և հեղինակությունը:
Անվտանգության ու խաղաղության այսպես կոչված պաշտպանների նախաձեռնությունները իմի են բերվել ԱՄՆ-ի վկայականում: ԱՄՆ-ն ունի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման ամենահարուստ անցյալը: Առաջին անգամ, ԱՄՆ-ն քիմիական զենք է օգտագործել 1763 թ, սևամորթներին սպանելու համար, որոնք հանդիսանում էին այդ երկրի իսկական տերերը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն արտադրեց մոտ 5 հազար քիմիական ռումբ: ԱՄՆ-ի արդյունաբերական գործարաններն ու ռազմական համալիրները առաջին և երկրորդ աշխարհամարտերի ընթացքում քիմիական սպառազինության պաշարները վեց անգամ ավելացրին, հասցնելով ավելի քան 30 հազար տոննայի: Միևնույն ժամանակ այդ երկրի կառավարությունը, իր սպառազինական ամենագաղտնի ծրագրերից մեկում, սկսեց ատոմային զենքի արտադրությունը: Տվյալները վկայում են, որ ամերիկացիները Վիետնամի պատերազմում ավելի քան 75 միլիոն լիտր քիմիական թույն են թափել Վիետնամի գյուղացիների վրա և հարյուր հազարավոր հեկտար անտառներ են ոչնչացրել: Այս նարնջագույն թունավոր նյութերը 300 հազար վիետնամցիների մահվան և հարյուր հազարավոր երեխաների հաշմանդամ ծնվելու պատճառ դարձան: Եվ հաշմանդամ երեխաների ծնունդն այ դերկրում շարունակվում է մինչ օրս:
ԻԻՀ որպես քիմիական զենքերի ամենամեծ զոհերից մեկը, բազմիցս հայտարարել է, որ եթե աշխարհում մնա նույնիսկ մեկ ատոմային կամ քիմիական զենք, այդ հակամարդկային ու ավերիչ զենքի սպառնալիքը չի վերանալու: Իրաքի բռնապետ Սադդամը արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակությամբ ձեռք բերեց քիմիական զենք և համաշխարհային հանրության աչքի առջև այդ զենքից օգտվեց` Իրանի խաղաղ բնակիչների դեմ: Սադդամի վարչակարգն այդ զենքերով ռմբակոծեց Սարդաշտ ու Հալաբչե շրջանները, դրանք դարձնելով սպանդանոց: Այդ զենքերը Սադդամն ստացել է մարդու իրավուքնների պաշտպաններից: