Հաղորդում նվիրված Թատրոնի միջազգային օրվան
Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է: Այդ օրն Իրանում նշվում է նաև կատարողական արվեստների ագային օրը: Շնորհավորում ենք Իրանի և ամբողջ աշխարհի թատերասերներին` այս օրվա կապակցությամբ:
1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի առաջարկությամբ, ամեն տարի, մարտի 27-ը նշվում է թատրոնի համաշխարհային օրը: Իրանի թատրոնն ունի արդեն 150 տարվա փորձ և այս ընթացքում ապացուցել է, որ կարող է ներկայացնել տաղանդավոր ու փայլուն ստեղծագործություններ: Իրանի արվեստագետներն արդեն երկար տարիներ նշում են այս տոնը: Եվ թատրոնի օրվան նվիրված արարողությունների մեծ մասն անցկացվում են նոռուզյան տոներից հետո: Սակայն Նոռուզի, որպես իրանցիների ազգային տոնի համընկնումը թատրոնի միջազգային օրվա հետ, հաճելի իրադարձություն է:

Նոռուզը նշանակում է նոր օր, իսկ թատրոնը ստեղծում է արվեստի ստեղծագործություններ, որոնք մշտապես նորացվում են: Ազգային տոն, որ սկսվում է բնության վերածննդով ու սրտերի գարնանամուտով: Թատրոնը մարդկանց միջև սրտակցության ու երկխոսության միջոց է, խաղաղություն հաստատելու և մարդկանց գաղափարները գեղեցիկ ու ստեղծագործական լեզվով ներկայացնելու ճանապարհ: Իսկ նոռուզը, որ մշտապես նշվել է հատուկ տոնակատարություններով, վերապատմում է Իրանի մարդկանց իղձերը:
Շնորհավորում ենք Նոռուզի ու գարնան գալստյան կապակցությամբ: Հաղորդման ընթացքում կներկայացնենք թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտնի արվեստագետների ուղերձները: 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի առաջարկությամբ, ամեն տարի, մարտի 27-ին, նշվում է թատրոնի համաշխարհային օրը: Ամեն տարի, այս տոնը նշվում է որևէ հայտնի արվեստագետի ուղերձով, որը տարածվում է ամբողջ աշխարհում: Նախորդ տարիներին այս տոնն անցկացվել է Ժան Կոկտուի, Արթուր Միլլերի, Պաբլո Նեռուդայի և Օգյուստ Բուլի կոչերով:
Այս տարի, Թատրոնի միջազգային ինստիտուտը ՅՈՒՆՍԵԿՕ-ի կողմից առաջարկված 5 տարածքներից ընտրել է կատարողական արվեստի ոլորտի 5 արվեստագետների և հրապարակել նրանց ուղերձները: Այս գրողներն ու արվեստագետներն են` Ռամ Գոփալ Բոջաջը Հնդկաստանից, Մայա Զբիբը Լիբանանից, Սայմոն Մքբորնին Բրիտանիայից, Սաբինա Բերմանը Մեքսիկայից և Վեր Վեր Լիկինգը Փղոսկրե ափից:
Ռամ Գոփալ Բոջաջը թատրոնի ռեժիսոր է, համալսարանի դասախոս և Դեհլիի ազգային թատերական դպրոցի նախկին տնօրենը: Նա ներկայացնում է Ասիայի տարածաշրջանը: Նա իր ուղերձում գրել է. " Բոլոր էվոլյուցիոն պատմություններից մենք միայն մի բան գիտենք, որ բոլոր կենսական ձևերը հակված են հավերժ գոյատևման: Կյանքը փորձում է անցնել ժամանակի ու տարածության միջով ու դառնալ հավերժական...:
ԶԼՄ-ներն ու ժամանակակից գիտությունն ու տեխնոլոգիան մեզ վերածել են հզոր դևերի: Հետևաբար, այսօրվա ճգնաժամը թատրոնի ձևի ճգնաժամ չէ , այլ բովանդակության, ասելիքի ու մտահոգությունների ճգնաժամ: Մենք այսօր պետք է երկրի մարդուն կոչ անենք, որպեսզի փրկի մոլորակն ու այնուհետև`թատրոնը:
Դերասանական ու կատարողական արվեստը պետք է գործնականորեն դասվանդվեն դպրոցներում: Այդպիսի սերունդն իմ կարծիքով, ավելի ուշադիր կլինի կյանքի ու բնության նկատմամբ: Իսկ դա կնպաստի, որպեսզի երկրին ու դրա վրա բնակվող արարածներին ավելի քիչ վնաս հսացվի":
Թատրոնի միջաղգային օրվա երկրորդ կոչը Մայա Զբիբինն է, ով թատրոնի ռեժիսոր է դերասան, և լիբանանի թատրեկան հիմնադրամի հիմնադիրներից: Նա գրել է. "Հաղորդակցության պահն է, անհերքելի հանդիպում, որը հնարվոր չէ աշխարհի վրա որևէ այլ ոլորտում: Սա մի խումբ մարդկանց գործողութունն է, ովքեր հավաքվել են նույն վայրում, որպեսի կիսեն իրենց փորձը: Դա հրավեր է անհատներին, դառնալ կոլեկտիվ, կիսվել գաղափարներով , որպեսզի կամաց կամաց վերականգնեն իրենց մադկային կապերն ու տարբերությունների փոխարեն գտնեն նմանություններ:
Թատրոնը մեզ հնարավորություն է տալիս պատկերացումների ու պատմությունների միջոցով գտնել միմյանց և աշխարհը տեսնել նոր ուղիներ: Անհանդուրժողականության մթնոլորտում փորձում է ստեղծել համընդհանուր մտածողության մթնոլորտ: Երբ տարածաշրջանում իշխում է գերտերությունների բեռնատիրությունը, երբ միջուկային պատերազմը որպես վիրտուալ խաղ, հանդիսանում է ավելի մեծ ուժ ձեռք բերելու սպառնալիք: Երբ ելք ու մուտքի ազատությունը վերաբերում է միայն մի խումբ անձնաց, երբ ապաստանյալները ծովում մեռնում են, չհասնելով իրենց մեծ երազնանքերին, երբ մեծ ծախսերի հաշվին պատեր են կառուցվում, որտեղ ենք կարող մեր աշխարհը հարցականի տակ առնել, երբ ԶԼՄ-ների մեծ մասը վաճառված են: Թատրոնի հարազատ մթնոլորտից բացի, որտեղ ենք կարող մտածել մեր մարդկային իրավիճակի ու նոր համաշխարհային համակարգի մասին: Հավաքական ձևով, կառուցողական վերաբերմունքով, սիրով ու հանդուրժողականությամբ, ուժով: Մենք շատ ենք, մենք անվախ ենք և եկել ենք, որ մնանք:
Դերասան, ռեժիսոր Սայմոն Մքբորնիի ուղերձում ասվում է. "Շատերն ասում են. Թատրոն չեմ ուզում, կամ . Չենք ցանկանում սա փոխել: Սակայն թատրոնը չի նահանջելու, քանի որ այն հենակայան է և նույնիսկ գայթակղվում եմ ասել` ապաստարան: Մի տեղ, որտեղ մարդիկ հավաքվում են ու կազմում խմբեր: Բոլոր թատրոնները նման են մարդկային առաջին հասարակություններին` 50 հոգուց մինչև 14 հազար հոգի: Մի քոչվոր քարավանից մինչև Աթենք: Քանի որ թատրոնը գոյություն ունի նոր ժամանակներում, հենց այն էլ կարող է մարտահրավեր նետել նոր ժամանակաշրջանի ողբերգական հայացքին: Ներկա ժամանակը մշտապես եղել է թատրոնի խնդիրը: Իսկ իմաստը ստեղծվում է դերասանի ու մարդկանց միջև շփման ժամանակ: Ոչ միայն այստեղ, այլ հենց հիմա, առանց դերասանի խաղի, հանդիսատեսը չի կարող հավատալ և առանց հանդիսատեսի հավատքի, դերը չի կարող լիարժեք լինել: Այնտեղ, որտեղ դերասաններ ու հանդիսատես կա, կցուցադրվեն այնպիսի պատմություններ, որոնք ոչ մի այլ տեղ չեն ներկայացվել, ոչ օպերաներում և ոչ էլ մեծ քաղաքների թատրոններում, ճամբարներում, որոնք Լիբիայի հյուսիսում կամ աշխարհի բոլոր վայրերում ապաստանյալներին ու էմիգրանտներին ապաստարան են տվել: Մենք միշտ այս ներկայացումների ժամանակ միանում ենք իրար: Անցյալն ու ներկան այստեղ հնարավոր չէ իրարից բաժանել: Մարդկային հասարակության շղթան երբեք չի կտրվի ամբոխավարների ու բռնատերերի ձեռքով: Թատրոնն ապաստարան է":
Ամերիկա աշխարհամասից չորրորդ ուղերձում, սցենարիստ և գրող Սաբինա Բերմանը Մեքսիկայից, գրում է. "Որքան թատրոնը պարզ լինի, մեզ ավելի հարազատորեն կկապի մարդկային ամենահրաշալի հմտություններից մեկի` ներկայացման հետ: Այսօր աշխարհի բոլոր թատրոններում մենք տոնում ենք ներկայացման հրաշալի հմտության գոյությունը: Ներկայացման հմտությունը, դրան հաջորդող անցյալի արձանագրությունը և հավանական ապագայի հորինումը, որը կարող է ավելի շատ ազատություն ու երջանկություն պարգևել ազգին: Ուր են այն մամոնտները, որոնց դեմ այսօր մարդկային ցեղը պետք է պայքարի: Որոնք են իր ժամանակակից թշնամիները: Թատրոնը, որի նպատակն ավելին է, քան մարդկանց զբաղեցնելը, ինչի մասին պետք է լինի: Ինձ համար ամենամեծ մամոնտը մարդկային սրտերի օտարացումն է: Ուրիշներին զգալու կարողությունը կորցնելը, մեկը մյուսի նկատմամբ կարեկցանքի զգացողությունը կորցնելը: Գրականությունից ու կինոյից ավելի, թատրոնն է, որ պահանջում է մարդկանց ներկայությունը ուրիշ մարդկանց կողքին: Թատրոնը մեզ փրկում է , որպեսզի չվերածվենք լոգարիթմների: Թողեք այն, ինչն անհրաժեշտ չէ, մաքրենք թատրոնից: Կեցցե թատրոնը, ամենահին արվեստը, լինելիության արվեստը և ամենահրաշալի արվեստը: Թատրոնն ինչքան պարզ, այնքան ավելի արժեքավոր է":
Թատրոնի համաշխարհային օրվա 70-րդ տարեդարձի կապակցությամբ 5-րդ ուղերձն Աֆրիկայից է: Այն հղել է Վեր Վեր Լիկինգը: Արվեստագետն ասում է. "Ուրախ եմ ու հպարտ, որ ներկայացնում եմ մեր աշխարհամասը, որպեսզի խաղաղության ուղերձ հղեմ: Թատրոնի խաղաղության ուղերձը: Թատրոնն այսօր առավել քան երբևէ, մարդկանց հավաքել է իրար շուրջ, որպեսզի միմյանց միջև կապ ստեղծի: Հատկապես նրանց միջև, ովքեր մասնակից են թատրոնի մտքին, խոսքին ու գործին, որպեսզի ավելի շատ հարգանք տածեն իրենց և այլոց նկատմամբ: Պաշտպանելով հումանիստական ամենավեհ արժեքները և այն հույսով, որ բոլորի համար ավելի մեծ մարդկայնություն կկերտեն: Մարդկայնություն, որը խրախուսում է խելացիությունը և ընկալումը: Թարոնն ամենաառատաձեռներից է, որովհետև խոսում է բոլոր լեզուներով ու իր մեջ ներառում բոլոր քաղաքացիներին: Այն արտացոլում է բոլոր իդեալներն ու գաղափարախոսությունները և խորը միասնականություն է ստեղծում բոլոր մարդկանց միջև: Նրանց միջև, որոնք չնայած բոլոր հակասություններին, հատուկ նախասիրություն ունեն ավելի շատ միմյանց ճանաչելու և սիրելու: Թատրոնը բոլորին ստիպում է միասին ծիծաղել, միասին լացել ու նվազեցնել անգրագիտությունն ու տգիտությունը` բարձրացնելով մարդկանց գիտելիքը: Որպեսզի մարդը նորից դառնա մարդու ամենամեծ հարստությունը: Թատրոնը մեզ առաջարկում է նորից վերլուծել մարդկային բոլոր վեհ արժեքներն ու սկզբունքները, մարդկանց միջև խաղաղության ու բարեկամության գաղափարախոսությունը: Մինչև այն ժամանակ, որ այս սկզբունքներն ու մտքերը դառնան հիմնական կարիք ու թատրոնի բնակիչները կարողանան խորը մտածողությամբ, այս մտքերը լավագույն կերպով փոխանցել հանդիսատեսին: Առատաձեռն թատրոնը խոսում է բոլոր լեզուներով":