Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (57)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
11 տարի ուսումնասիրության ու հետազոտության արդյունքում, իրանցի կենսաբանին և նրա երկու բժշկուհի դստրերին հաջողվել է աշխարհում առաջին անգամ հայտնաբերել MS հիվանդության անտիգենը: Իրանցի գիտնականը հետազոտությունը սկսել է 11 տարի առաջ ՝ ուսումնասիրելով տվյալ հիվանդության հետ կապված աշխատությունները: Յոթ տարիների ընթացքում, նա հավաքագրել է MS հիվանդության վերջին հարյուր տարիների ուսումնասիրությունները: Արդյունքը դարձավ այն, որ հայտնաբերվեցին հիվանդությանն առնչվող յոթ կամ ութ անտիգեներ: Անտիգեների օգնությամբ MS հիվանդության ախտորոշման մեթոդն աշխարհում հայտնաբերվում է առաջին անգամ: Իրանցի կենսաբանը կարողացել է արյան միջոցով ախտորոշել MS հիվանդությունը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 92, իսկ կանանց 80 տոկոսի դեպքերում հնարավոր է անտիգեների օգնությամբ ախտորոշել հիվանդությունը: Թվերի ընդհանուր տոկոսայնությունը կազմում է 85 տոկոս: Կանանց մոտ ավելի փոքր թվերը պայմանավորված են դաշտանային ցիկլի առկայությամբ: Կենդանիների մոտ ուսումնասիրություններն արդյունավետ են եղել և կան հույսեր, որ առաջիկա երեք կամ չորս տարիներին հնարավոր կլինի վերջնականապես բուժել այդ հիվանդությունը:
Իրանի Սանանդաջի Ազատ համալսարանի գիտնականները նախագծել ու արտադրել են կույրերի համար սմարթ ձեռնափայտ և բջջային հեռախոս: Աշխարհում 285 միլիոն մարդ տեսողության խնդիրներ ունի: 39 միլիոն հոգի աշխարհում կույր է: Իրանցի գիտնականները որոշեցին բջջային հեռախոսի վրա մոնտաժվող ապարանջաններ նախագծել: Այդ էլեկտրոնային ապարանջանն անհատի համար կատարում է բջջային հեռախոսի գործառույթ:
Նախագծի հեղինակի խոսքով ՝ կույրերի բջջային հեռախոսն ունի զանգերն ընդունելու կամ մերժելու հնարավորություն և օգտատերը կարող է ապարանջանի վրա ամրացված բրայլի ստեղնաշարով հաղորդագրություն ուղարկել: Ստեղնաշարի օգնությամբ օգտատիրոջը հասանելի են դառնում հեռախոսի մյուս ծրագրակազմերը: Ստեղնաշարը ստեղծվել է ողջ աշխարհում սահմանված բրայլի գրերի սկզբունքով: Նախագիծն ունի մի քանի առավելություններ: Այն ունի նախազգուշացման ծրագիր , ուշիմ գաջեթների հետ կապ հաստատելու և ամրագրված համարներին հասանելիության հնարավորություն: Օգտատերը կարող է նաև տարբեր համարների համար առանձին զգուշացնող ձայներ ակտիվացնել: Գիտնականների ստեղծած կույրերի սմարթ ձեռնափայտը համարվում է իր տեսակի մեջ աշխարհում ամենակարճը: Ձենափայտը կարող է ազատ միջավայրում մինչև երկու մետր, իսկ փոքր տարածքներում հինգ սանտիմետր հեռավորության վրա նկատել խոչընդոտներն ու արգելքները:
Իսլամական Ազատ համալսարանի գիտնականները Ֆրանսիայի «Լիլ» համալսարանի մի գիտնականի համագործակցությամբ , պատրաստել են էլեկտրոդներ, որոնք կարող են պարզել նույնիսկ փոքր խտության սպիտակուցների կուտակումը: Ալցհեյմերից հետո, փարկինսոնը համարվում է նյարդային համակարգի ամենատարածված հիվանդությունը: Փարկինսոնը կրոնիկ ու զարգացող հիվանդություն է: Սպիտակուցի կուտակումը և սպիտակուցային ամիլոիդների ձևավորումը համարվում են շաքարային դիաբետի, փարկինսոնի և ալցհեյմերի նման հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառները: Ուսումնասիրության արդյունքում նախագծվել են էլեկտրոդներ , որոնք կարող են գնահատել լիզոցիմի սպիտակուցները և պարզել օրգանիզմում այդ տեսակ սպիտակուցի կուտակումը: Լիզոցիմը հիդրոլազների խմբի ֆերմենտ, է , որը քայքայում է բակտերային բջջի պատը և առաջացնում լիզիս։ Համարվում է օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը։ Լիզոցիմը սպիտակուց է, արտադրվում է արյան հյուսվածքային մակրոֆագերի կողմից և առկա է գրեթե բոլոր կենսաբանական հեղուկներում: Այն ակտիվությամբ ֆերմենտ է, որի ազդեցության մեխանիզմը օրգանիզմների բջջապատի գլիկոզիդային կապերի հիդրոլիզն է, ինչը նպաստում է բակտերիային թաղանթի թափանցելիության մեծացմանը, բջջի պարունակության արտահոսքին և մահացմանը:
Ուսումնասիրությունները պարզել են, որ նախագծված էլեկտրոդը կարող է գնահատել սպիտակուցային կուտակումը: Հիշյալ էլեկտրոդն ունի մի քանի առավելություններ: Այն պատրաստված է ցածր գներով և սպիտակուցի բարձր յուրացման կարողությամբ նանոնյութերից: Յուրաքանչյուր փորձից հետո հնարավոր է էլեկտրոդը վերստին օգտագործել : Արձանագրված արդյունքները կարող են նպաստել շաքարային դիաբետի, փարկինսոնի և ալցհեյմերի նման տարածված հիվանդությունների ախտորոշման , նաև այդ հիվանդությունների բուժման դեղերի օպտիմալացման համար: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Electrochimica Acta հանդեսում:
Հարվարդի համալսարանի գիտնականներն առաջին անգամ գենետիկական միջոցով բուժել են ի ծնե խլությունը: Խլությունը գենետիկական խանգարում է, որը տեղի է ունենում մարդկանց ավելի քան հիսուն տոկոսի դեպքում և շատ դեպքերում էլ անբուժելի է: Այսօր արդեն գիտնականները փորձարկել են բուժման մի մեթոդ, որի օգնությամբ բուժվել է մկների խլությունը և հույսեր կան, որ մարդկանց մոտ փորձարկումները նույնպես հաջողությամբ են ավարտվելու: Գիտնականները կիրառել են Crispr CAS-9 մեթոդը: Իրականում Crispr-ը կենդանի բջջի ԴՆԹ-ի բարելավումն է: Խուլ ծնված մկների դեպքում, հնարավոր է փոփոխության ենթարկել գեները, որոնք պատասխանատու են տվյալ խանգարման համար: Իսկ մարդու դեպքում, նման իրավիճակի հետևանքով, վերջինս աստիճանաբար զրկվում է լսողությունից: Գիտնականները հուսով են, որ բուժման այդ մեթոդի կիրառմամբ , հնարավոր կլինի բուժել ի ծնե խլությունը: