Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (58)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87001-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(58)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 16:05 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի գիտնականն աշխարհում առաջին անգամ ներկայացրել է դեպրեսիայի բուժման համար հոգեթերապիայի հետ ուղեկցվող լազերային ասեղնաբուժության մեթոդը: Իրանի լազերային բժշկության գիտությունների միության գիտական կազմի անդամի ասածով, լազերը կիրառելի է բժշկության գրեթե բոլոր ճյուղերում: Լազերաբուժությունը կարող է օգնել դեպրեսիայով, քնի , սայկոտիկ և նյարդաբանական խանգարումներով տառապող հիվանդներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ, լազերի օգնությամբ հնարավոր է կատարել ասեղնաբուժություն: Դեպրեսիայի բուժման ժամանակ, կարելի է այն իրականացնել դեղաբուժության հետ միաժամանակ: Նախագծի հեղինակի ասածով, սպորտ, սննդակարգ, լազերային ասեղնաբուժություն և լազերային բուժման չորս մեթոդների միջև համեմատություն է անցկացվել: Ուսումնասիրության մեջ ընդգրկվել են մարդկանց չորս խումբ: Ամենաարդյունավետը եղել է լազերային բուժման մեթոդը: Լազերային բուժումն օգտակար է նաև այն հիվանդների համար, որոնք ասեղներից կամ բորբոքումներից վախենում են:

 

 

 

Իրանցի գիտնականն աշխարհում առաջին անգամ ներկայացրել է դեպրեսիայի բուժման համար հոգեթերապիայի հետ ուղեկցվող լազերային ասեղնաբուժության մեթոդը:

 

Մոտ ապագայում շուկա է հանվելու իրանցի գիտնականների կողմից նոր ֆորմուլացիայով հակաքաղցկեղային նոր դեղատեսակը: Ուսումնասիրության պատասխանատուներից մեկի ասածով, հակաքաղցկեղային դեղերում նյութերի յուրացանը նպաստում են նանոկառուցվածքով դեղերի կրիչները: Ուսումնասիրությունը կատարվել է թոքերի և կանանց մոտ տարածված քաղցկեղի տեսակների դեպքում, սակայն ստացված դեղերը կարող են օգնել քաղցկեղի ևս մյուս տեսակները բուժելու համար: Նոր դեղատեսակը կանխում է քաղցկեղային բջիջների բազմացումը , վերահսկում է քաղցկեղը ՝ ավելացնելով հիվանդի կյանքի տևողությունը: Նույնիսկ հիվանդության առաջացած դեպքերում, այն կարող է լավ արդյունքներ արձանագրել: Հաշվի առնելով կենդանիների վրա դեղատեսակի դրական արդյունքները , կարելի է այն մոտ ապագայում կիրառել նաև մարդկանց համար: Հիշյալ ուսումնասիրությանը մասնակից գիտնականները նաև փորձել են զարգացնել երկտեսակ դեղերի համակարգը: Այդ մեթոդում բուժումը կատարվում է բուսական ու քիմիական դեղերի զուգահեռ օգտագործմամբ, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել քիմիական դեղերի կողմնակի հետևանքները ՝ ավելացնելով դեղերի արդյունավետությունը:

 

 

Մոտ ապագայում շուկա է հանվելու իրանցի գիտնականների կողմից նոր ֆորմուլացիայով հակաքաղցկեղային նոր դեղատեսակը:

 

Լաբորատորային ուսումնասիրության ժամանակ, իրանցի գիտնականները քննարկել են ցեմենտի որակի բարելավման համար նանոտարրերի օգտագործման հնարավորությունը: Գիտնականները միջոցներ են փնտրում ցեմենտն ամրացնելու և սպառման չափերը փոքրացնելու համար: Վերջին տասնամյակներին, զարգացած երկրներում ցեմենտի արտադրումն ու սպառումն ավելացել են: Թեև ցեմենտը տնտեսական զարգացման համար կարևոր արտադրանք է համարվում, սակայն դրա օգտագործման հետևանքով կենսոլորտային վնասներն այնքան մեծ են, որ գիտնականներին ստիպել են լուծումներ գտնել այդ խնդրի համար: Մեխանիկական փորձերի ու նմուշների կառուցվածքային նանոչափորոշիչների ուսումնասիրությունները պարզել են, որ սպառվող ցեմենտին մոնտմորիլոնիտի և տիտանի նանոտարրեր ավելացնելով, կարելի է բարելավել ցեմենտի միկրոտարրերի մեխանիկական հատկությունները: Ուսումնասիրության արդյունքները լույս են տեսել Construction and Building Material հանդեսի 2017 թվականի համարում:

 

 

 

Լաբորատորային ուսումնասիրության ժամանակ, իրանցի գիտնակնները քննարկել են ցեմենտի որակի բարելավման համար նանոտարրերի օգտագործման հնարավորությունը:

 

Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ օրգանիզմում առկա է մի մեխանիզմ, որը վերահսկում է ավելորդ քաշը և գլխուղեղին ազդանշաններ ուղարկելով փորձում է պակսեցնել ընդունվող սննդի չափը: Գիտնականները գտել են նաև օրգանիզմում ճարպերի կարգավորման մեխանիզմը: Դա կշեռքի նման վերահսկում է հավելյալ քաշը և գլխուղեղին ազդանշաններ է ուղարկում ՝ սննդի ընդունումը պակսեցնելու համար: Գյուտը հաստատվելու դեպքում, սա լինելու է վերջին քսան տարիներին մարդու օրգանիզմի ճարպերի կարգավորման առաջին մեխանիզմը: Հետազոտական նախագծի ղեկավարի ասածով, օրգանիզմում ներքին կշեռքի առկայության փաստեր կան: Ստորին վերջույթներում արձանագրվում է մարմնի քաշը և այն բարձրանալու դեպքում, ազդանշաններ է ուղարկում գլխուղեղին, որն էլ իր հերթին պակսեցնում է սննդի ընդունումը: Գիտնականները դա հայտնաբերել են տարբեր կենդանիների մոտ քաշի կարգավորման կապսուլաներ մոնտաժելով: Երկու շաբաթ փորձարկումների արդյունքում, հավելյալ քաշ ունեցող կենդանիները պակսեցրել էին իրենց սնունդը: Միաժամանակ նրանց օրգանիզմում նկատվել էր գլյուկոզայի դիմադրման բարձրացման նշաններ: 


Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ օրգանիզմում առկա է մի մեխանիզմ, որը վերահսկում է ավելորդ քաշը և գլխուղեղին ազդանշաններ ուղարկելով փորձում է պակսեցնել ընդունվող սննդի չափը: