Նոռուզյան երգեր(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87146-Նոռուզյան_երգեր(1)
Նոռուզը մի ծես է և մի ներկայացում` մարդու և բնության արարչագործության մասին: Դա մի ժողովրդի հավատալիքների վերհիշումն է, որը գոյատևել է դարեր շարունակ: Նոռուզի ծեսերը պահպանվել են տարբեր երգերի միջոցով: Երաժիշտները տարբեր ձևերով նոր շունչ են տվել այս տոնին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք նոռուզյան երգերի մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 21, 2018 21:53 Asia/Tehran

Նոռուզը մի ծես է և մի ներկայացում` մարդու և բնության արարչագործության մասին: Դա մի ժողովրդի հավատալիքների վերհիշումն է, որը գոյատևել է դարեր շարունակ: Նոռուզի ծեսերը պահպանվել են տարբեր երգերի միջոցով: Երաժիշտները տարբեր ձևերով նոր շունչ են տվել այս տոնին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք նոռուզյան երգերի մասին:

 

Դարեր շարունակ իրանցիները նոր տարին դիմավորել են ուրախ երգերով: Այդ երգերի ծեսերից մեկը կոչվում է Նոռուզխանի: Ու չնայած այս ծեսը առաջվա նման չի նշվում, սակայն որոշ չափով պահպանվել է: Այս երգեցողությունը վերաբերում է  նախասիլամական շրջանին: Իսկ իսլամի ի հայտ գալով, նոռուզխանների կամ նոռուզի գովքը երգողների բանաստեղծությունը ստացավ կրոնական բովանդակություն: Նոռուզխանին կամ գարնանային երգեցողությունը, մի քանի տասնամյակ առաջ, Իրանի տարբեր շրջաններում, հատկապես հյուսիսային նահանգներում, դեռևս  գոյություն ուներ և այսօր էլ պահպանվել է որոշ գյուղերում:

Նոռուզխանի

 

Նոռուզխանները թափառական երաժիշտներ էին, ովքեր մարդկանց  ավետում էին գարնան  գալուստը: Նոռուզխանի ծեսն իրականացվում էր թատերական ներկայացման ընկերակցությումբ, որում ցույց էր տրվում, թե ինչպես է ձմեռը գնում և գարունը գալիս: Այս գեղեցիկ արարողությունը նման էր այսօրվա  կառնավալներին: Այս ծեսն ուներ տարբեր անուններ, ինչպես օրինակ բահարջաշն` գարնան տոն: Իրանի տարբեր շրջաններում այս ծեսին մասնակցում էին տիկնիկային թատրոններ: Տիկնիկային ներկայացումները տարբեր էին: Յուրաքանչյուր շրջան ուներ իր երգն ու իր ներկայացումը: Եվ այդ տարբերությունը բխում էր տվյալ շրջանի մշակույթից ու աշխարհագրությունից: Բոլոր ներկայացումները միավորում էր մի թեմա` գարունը և  ուրախությունը:

Սարի  քաղաք, նուռուզխանի

 

 

Նոռուզխանիի երգերը շատ պարզ էին, որովհետև նոռուզխանները հաճախ սովորական գյուղացիներ էին: Բայց նրանք շատ կարևոր առաքելություն ունեին` երկու տարբեր շրջանների, հատկապես Էլբրուսի դաշտավայրի հարավային ու հյուսիսային շրջանների  մշակույթները ներկայացնել իրար: Նոռուզխանիի երգերը պարսկերեն էին, տվյալ շրջանի առոգանությամբ: Երգերը բաժանվում էին տարբեր բաժինների: Առաջին բաժնում փառաբանվում էր Աստված, հետո գովերգվում էր իսլամի մարգարե Մուհամմադը, վերջում` իսլամի մյուս իմամները: Նոռուզխաններն ունեին երեք հոգուց  բաղկացած խումբ: Անդամներից մեկը` գլխավոր երգիչը, կոչվում էր սարխան: Նա երգում էր երգեր, որոնք համապատասխանում էին նոռուզին և նոր տարվան: Օրինակ այդ երգերից մեկն այսպես է հնչում.

Գարուն է եկել, ծաղիկը ծաղկել է, ավետեք բարեկամներ, արքայից արքա Նոռուզն է եկել...

Խմբի մյուս երկու անդամները կրկնում էին այս բառերն ու հավաքում նվերներ: Հետո երգում էին երգեր Ադամի ու Եվայի, և Աբրահամի մասին: Դրանից հետո տեղի էր ունենում իմպրովիզացիա, որը շաղավում էր երգիծանքի, փառաբանւթյան ու գեվերգերի հետ:

Երրորդ բաժնում նոռուզխանները գովերգում էին գարունն ու նոռուզը: Նոռուզխանիի արարաղոությունը շատ ուրախ արարողություն էր: Նոռուզխանները, բացի մարդկանց ուրախացնելուց, նրանց բաժանում էին շիվեր, ինչպես ծաղկազարդի ծեսի ժամանակ և աղոթում նրանց համար: Իսկ մարդկանց համար շատ կաևոր էր նուռուզխանին: Նրանք հավատում էին, որ նոոռուզխաններն իրենց հետ բերք ու բարիք են բերում և նրանց նվիրում էին բրինձ, քաղցրավենիք, ձու և նույնիսկ  գումար:

 

Նոռուզխանների մեղեդայնությունը պարզ էր ու սահուն: Ամեն բաժին ուներ կրկներգ,  տեղ-տեղ այն լինում էր երաժշտական, տեղ-տեղ` ոչ, ազդված լինելով տվյալ շրջանի աշխարհագրական տեղանքից: Նոռուզխանիի ժամանակ անցկացվում էր հարց ու պատասխան, որն ընդհանուր էր բոլոր նոռուզխանիների մեջ: Նոռուզխանիի ժամանակ կարևոր էր միայն երգեցողությունը: Երգիչները չունեին համարյա ոչ մի երաժշտական գործիք: Նրանք հիմնականում երգում էին այն մասին, որ գարուն է եկել և նոր տարի: Նրանք երգում էին մարդկանց հավատալիքների, ինչպես նաև քաղաքական ու հասարակական իրադարձությունների մասին, մեծ մասամբ երգիծական ոճով: Երբեմն նրանք իրենց երգերով լուրեր էին հաղորդում և տեղեկություններ փոխանցում մարդկանց:

Նոռուզխաններ

 

Նոռուխաններից բացի, կային նաև խոնյագյարները: Նրանք շատ կարևոր դեր ունեին նոռուզի ուրախության ժամանակ: Նրանք երգում էին գարնանամուտին նվիրված երգեր: Խոնյագյարները ոչ միայն երգում էին, այլ կարևոր առաքելություն էին կատարում, քանի որ նրանք տիրապետում էին բանահյուսությանն ու սերնդեսերունդ փոխանցում այն: Խոնյագյարներն ունեին մի քանի առանձնահատկություններ` իմպրովիզացիան, երաժշտական գործիք նվագելիս ու երգելիս: նրանք պատմում էին տարբեր հեքիաթներ, ինչպես նաև երգում էին սիրային պատմությունների մասին: Նրանք շատ կարևոր նշանակություն ունեին և կարևոր երգիչներ էին: Երբ իսլամը մուտք գործեց Իրան, խոնյագյարները բաժանվեցին մի քանի խմբերի: Նրանց մի մասը երգում էր միայն հերոսների ու առասպելների մասին, մյուսները` միայն իսլամի առաջնորդների մասին: Կային նաև խոնյագյարներ, որոնց անվանում էին գուսան կամ ուզան: Նրանք մի շրջանից մյուս շրջան էին գնում ու գովերգում նոռուզն ու գարունը: Այս գուսանները հին խոնյագյարիի ավանդույթի շարունակողն էին ու նրանց շնորհիվ այս ավանդույթը փոխանցվեց սերնդեսերունդ: Այս երգիչները հատկապես այն վայրերն էին գնում, որտեղ տարածված չէր նոռուզխանին: Նրանց երաժշտությունն ավելի բարդ էր, իսկ երգերն անպայման ուղեկցվում էին երաժշտությամբ ու բովանդակությամբ տարբեր էին նուռուզխանների երգերից:


Խոնյագյարներ

 

Այսպիսով, կարելի է ասել, որ ամեն շրջան ուներ իր երգն ու երաժշտությունը ,իսկ մյուս կողմից և՛ խոնյագյարին և՛ նոռուզխանին ժամանակի ընթացքում լրացնում էին մեկը մյուսին, բայց դժբախտաբար այս մշակույթից այսօր այլևս ոչինչ չի մնացել: Դրանց մասին կարելի է կարդալ միայն գրքերում: Սակայն գրքերը չեն կարող փոխանցել այն ողջ մշակույթը, որ եղել է այդ ժամանակ:

Ամեն դեպքում, մեզ մնում է  ջանալ, որպեսզի գարնանամուտը մեկս մյուսին ուրախությամբ փոխանցենք ու փորձենք միմյանց ուրախացնել: Գարնանային օրեր ենք մաղթում ձեզ: