Նոռուզյան երգեր(2)
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք նոռուզյան ծեսերից մեկի` նոռուզխանիի մասին, որը համարյա մոռացության է տրվել: Այսօր կներկայացնենք նոռուզյան մեկ այլ երաժշտական ծես:
Նուռզյան ծիսական երաժշտության մեջ մտնում են բազմաթիվ երգեր ու երաժշտություններ, որոնք գովերգում են գարունն ու նոր տարին: Իհարկե այս բազմազանությունը միայն նոռուզին չի վերաբերում: Դա Իրանի մշակույթի անքակտելի մասն է: Սակայն նոռուզը պատճառ է դարձել որ այս տեսակ երաժշտությունը շաուրնակի գոյատևել: Նոռուզյան երաժշտության մեջ մշտապես երևում են նոռուզի հետքերը: Օրինակ, «Բեհչաթ ալ-ռուհ»ստեղծագործությունը, որը գրել է Աբդոլմոմեն Բեն Սաֆի էդդինը, ամենահին գիրքն է իրանական երաժշտության վերաբերյալ: Գրքում ասվում է, որ նոռուզն իրանական երաժշտության չորրորդ մեղեդին է: Հեղինակը ներկայացնում է նոռուզի հետ համընկնող իրանական երաժշտությունները, նշելով, որ դրանց հիմքում ընկած է ավանդական իրանական երաժշտությունը: Դրանցից են Նոռուզխարան, Նոռուզռահավին, Նոռուզսաբան, Նոռուզաջամ և Նոռուզարաբը: Մեկ այլ պատմական գրքում ասվում է, որ տարբեր ժամանակներում նոռուզի երգերը հնչում էին ամեն մեկն իր ժամանակին: Այսօր երաժշտության մեջ դեռևս օգտագործվում են այդ երաժշտական ձևերը:

Աբդոլ Ղադեր Մարաղեիի հեղինակած Մաղասեդ օլ Ալհան երաժշտական ստեղծագործության մեջ, հեղինակը խոսում է նոռուզյան երաժշտությունների մասին:
Նա իր "Ջամե ալ Ալհան" դիսերտացիայիում գրում է, որ այս երաժշտությունը վերաբերում է 15-րդ դարին: Դրանից բացի, իրանցի մեծ պոետ Նիզամիի Խոսրո և Շիրին պոեմում բազմիցս անդրադարձ է կատարվել այս երաժշտությանը: Իրանական դասական գրականության մեջ նոռուզյան երաժշտության մասին բազմաթիվ նյութեր կան: Որոշ բանաստեղծներ, ինչպես` Մանուչեհր Դամղանին, Հաֆեզը և Մոլավին, խոսել են նոռուզի և դրա երաժշտության մասին: Հենց այս գրավոր աղբյուրների համաձայն, կարելի է ասել, որ Սասանյան ժամանակաշրջանում, նոռուզի յուրաքանչյուր օր ուներ իր երաժշտությունը: Արդյունքում ստեղծվել էր 360 տեսակ երաժշտություն: Որոշ պատմական աղբյուրներում, նոռուզի երաժշտությունն ամենակարևորներից էր, որից ծնվել էին նաև այլ երաժշտություններ:
Նոռուզխարայի երաժշտություն` թառի նվագակցությամբ:
Իրանական ժամանակակից երաժշտության ձևերն ուսումնասիրելով, կարելի է հասկանալ, որ Հոմայուն և Փանջքար իրանական երաժշտական ոճերն ազդվել են նոռուզյան երաժշտությունից: Տիկին Հաթամ Ասգյարի Ֆարահանին, իրանական երաժշտության մեջ նոռուզյան երաժշտության վերաբերյալ ասում է. "Երբ Նոռուզն ի հայտ եկավ, երաժշտագետները դրա ամեն օրվա համար գրեցին մի երաժշտություն: Առաջին օրն անվանեցին նոռուզյան տոն ու դրա համար գրեցին երաժշտություն` Նոռուզ Ահջամա անունով: Այն սկսվում է ծանր ռիթմերով և շարունակվում շատ հաճելի մեղեդայնությամբ: Մեղեդի, որի հետ հնում մարդիկ երգում էին Խաջավի Քերմանի բանաստեղծությունը.
Ով քամի, բլբուլի երգը ծաղկաստան հասցրու, մրջյունի երգը` Սուլեյմանի պալատ
Նոռուզխարան մեկ այլ երաժշտություն է, որն իրականան երաժշտության մեջ կա մինչև այսօր: Այն ավելի համառոտ է ու բաղկացած երեք բաժնից և սկսվում է այսպես.
Եկել է նոռուզն առավոտյան ծեգին, բարի գալուստ նոռուզին
Նոռուզսաբան մեկ այլ երաժշտական ձև է, որը գոյություն ունի Հոմայուն և Փանջգահ իրանական ոճերի մեջ: Այն բաղկացած է չորս բաժիններից, որոնցից կարելի է նշել այս մեկը.
Նռուզին բլբուլը կարոտից երկու անգամ կրկնեց այս գազելը
Նոռուզարաբը մեղեդի է, որը հակառակ իր անվանը, զուտ իրանական երաժշտություն է: Այն այսօր կարելի է հանդիպել Հոմայուն ու Փանջգա ոճերում:
Նոռուզե բոզորգը կամ մեծ նոռուզը, հին երաժշտություն է, որը դժբախտաբար դուրս է մղվել իրանական երաժշտությունից: Իրանցի բանաստեղծ Մանուչեհրիի ժողովածույում հեղինակը գրում է.
Մեծ Նոռուզն է, ով երաժիշտ նվագիր, որովհետև եկել է հերթը նոռուզի
Եղել են նաև այլ տեսակի նոռուզյան երգեր, որպես օրինակ` Նոռուզքեյխոբադինը, որից այսօր միայն անունն է մնացել:
Այս բոլոր մեղեդիներն իրենց հատուկ երաժշտական գործիքներով, որոնցից է սոռնան, հնչում էին հին տարվա վերջին րոպեներին ու նոր տարվա առաջին պահերին: Սա նոռուզյան ամենահաճելի պահերից է:
Քառնա և սոռնա երաժշտական գործիքները հատկապես մեծ նշանակություն ունեն նոռուզյան երաժշտության մեջ: Դրանք ունեցել են տարբեր գործածություններ: Սոռնան և քառնան երկուսն էլ նշանակում են շչակ, քանի որ դրանք պատրաստվում էին չորքոտանիների եղջյուրներից: Կարելի է ասել, որ այս երկու երաժշտական գործիքները համարվում են փողային երաժշտական գործիքներ: Իրանական պոզեզիայի մեջ հաճախ ենք հանդիպում սոռնա և սորենա անունները: Սոռնայի նվագակցությունը շատ տարածված է եղել հատկապես Դեսֆուլ քաղաքում: Բախտիարում սոռնային ուղեկցել է դհոլը: Այս երաժշտական գործիքների առանձնահատկությունն այն է, որ դրանց ձայնն ասոցացվում է նոր տարվա ու գարնան հետ: Այն ունի ծավալուն ձայն, որը հատուկ է գարնան մասին, երբ կյանքը սկսվում է ու բաց տարածքներում երաժիշտները նվագում էին մաղթելով նոռուզի գալուստը:
Նոռուզնամեն կամ նոր տարվա մեղեդին, իրանցիները շատ են սիրում և այն արդեն դարձել է մարդկանց հիշողության մի մասը: Իրանի մեծ քաղաքներում ժամանակին եղել են թաղեր, որոնք կոչվել են նաղարեխանե և թաբլխանե: Այստեղ նվագում էին դհոլ, թմբուկ, նաղարե գործիքները: Այս տներից ներկայումս պահպանվել են միայն Մաշհադ քաղաքում տեղակայվածները:
Նաղարա, քոռնա և այլ երաժշտական գործիքների վարպետ Ալի Աքաբար Մեհդիփուր Դեհքորդին ծնվել է Շահրե Քորդ քաղաքում, որը գտնվում է Չահարմահալ և Բախտիարի նահանգում: Այստեղ ավանադական իրանական երաժշտությունը դեռևս պահպանվել է: Հանգուցյալ Մեհդիփուրը դեռևս մանուկ հասակից սկսեց սովորել քոռնա և սոռնա նվագել ու դարձավ այս գործիքների ամենահայտնի նվագողը: Նա տիրապետում էր նաև քամանչայի և մասնակցում էր միջազգային փառատոնների, ներկայացնելով իրանական երաժշտությունը: Նա մահացավ 2011 թվականին, 74 տարեկան հասակում, նոռուզից մի քանի շաբաթ առաջ:
Նոռուզի ժամանակ մշտապես ցանկություն է առաջանում լսել քոռնայի ու սոռնայի ձայները և հատկապես Մեհդիփուրի կատարմամբ երաժշտությունները մշտապես հիշեցնում են նոռուզի աուրան: Տասնյակ տարիներ շարունակ, նոռուզի առաջին իսկ պահերին, ռադիոյից ու հեուսատեսությունից հնչում է այս երաժշտությունը: