Իրանը գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում
Գիտության զարգացումն ու առաջընթացն Իրանի իսլամական Համակարգի կարևորագուն նպատակներից են: Հետևաբար, ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության զարգացումը համարում են Իրանի հետազոտական ու ակադեմիական ծրագրերի գերակայությունը:
Անցյալ մեկ տարվա ընթացքում, Իրանը գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում քայլեր է արել, որոնք մյուս կարևոր քայլերի հետ միասին, նպաստել են տարբեր ոլորտների առաջընթացին:
ԻԻՀ առաջնորդը, երիտասարդ գիտնականների ու էլիտայի հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գիտության առաջընթացը բարձրացնում է երկրի հեղինակությունը: Նա նշել է. "Մեր երկիրը, գիտության ոլորտում իր փայլուն անցյալով, օտարների տիրապետության ժամանակ ցավոք սրտի հետ մնաց գիտության զարգացման ընթացքից և անհրաժեշտ է լրացնել այդ բացը":
Անդրադառնալով երկրի մեծ հնարավորություններին, մեծարգո առաջնորդը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը: Նա գոհունակություն է հայտնել գիտնականների հիմնադրամի քայլերի ու նախագահի գիտական հարցերով խորհրդականի աշխատանքների կապակցությամբ: Առաջնորդի խոսքերով. "Սակայն չպետք է բավարարվենք այս առաջընթացով, քանի որ մինչև ցանկալի կետը դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու":
Ներկա դրությամբ Իրանը թևակոխել է գիտության ու ժամանակակից տեխնոլոհգիաների զարգացման նոր փուլ և ջանքեր է գործադրում` այնպիսի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչպես դպրոցները, համալսարանները, լաբորատորիաները, գիտական ու տեխնոլոգիական պարկերը: Իրանը գիտական ձեռքբերումների ոլորտում տարածաշրջանում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում` 11-րդ տեղերը: ԻԻՀ Տիեզերական կազմակերպության ղեկավար Մորթեզա Բարարին նշում է, որ Իրանն աշխարհում իներորդ երկիրն էր, որը կարողացավ արբանյակ ուղարկել տիեզերք: Նա նշում է. "Այս իրադարձությունը, կազմակերպության վերջին 10 տարիների գործունեության կարևոր արդյունքն էր, որը վկայում է իրանցի գիտնականների ու փորձագետների հնարավորթյունների մասին":
Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի Իրանի մյուս ձեռքբերումներից էր հասանելիությունը միջուկային գիտությանը, որը հնարավոր եղավ իրանցի գիտնականների ու փորձագետների ջանքերի շնորհիվ: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, անցյալ տարի, Իրանի ատոմային տեխնոլոգիայի 11-րդ տարեդարձի միջոցառման շրջանակներում , հայտարարելով, որ արդյունաբերական ճառագայթման կենտրոնի առաջին փուլը հանձնվել է շահագործման, նշեց, որ ռադիոդեղերի արտադրության կենտրոնն արտադրելու է FDG ռադիոդեղեր: Նա ասաց. "ԻԻՀ աշխարհում չորրորդ և Միջին Արևելքում առաջին երկիրն է, որ օգտվում է այս գիտությունից: Ֆորդոյի միջուկային օբյեկտում բացված լաբորատորիայում շուտով կսկսեն կիրառել կայուն իզոտոպների լաբորատոր ծրագիրը` որպես միջուկային ռազմավարական հետազոտությունների կարևոր հենք:
Այս ոլորտում իրականացված ջանքերի շնորհիվ, Իրանը ռադիոդեղեր է արդյունահանում մի շարք երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Պակիստան, Եգիպտոս ու Լիբանան: Բացի այդ, Իրանը թևակոխել է Եվրոպայի հետ գիտական ոլորտի համագործակցությունների նոր փուլ:
Ներկայումս, զգալիորեն աճել են Իրանի ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաների ինչպես` բիո, նանո տեխնոլոգիաների, գիտության ուսումնասիրության, վերականգնվող էներգիայի, միկրոբիոլոգիայի, ցողունային բջիջների ոլորտներում: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերությունների հիմնադրմամբ ու զարգացմամբ, Իրանի տեխնոլոգիական արտահանումների ծավալները զգալիորեն աճել են: Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության նպատակն է ձևավորել նավթի ու գազի ռեսուրսներից անկախ` արտադրական ու նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն: ԻԻՀ նպատակներից է նաև խաղաղ նպատակներով միջուկային գիտության օգտագործումն ու զարգացումը:
Ատոմային գիտությունն Իրանում, չնայած շրջափակումներին ու խափանարարություններին, ներկա դրությամբ հիմնված է ներքին ուժի ու գիտելիքի վրա և ՀԳՀԾ-ի ստորագրմամբ, ԱԷՄԳ-ի հետ համաձայնեցված կարգով, երկիրն այս ոլորտում իրականացնում է հետազոտություններ ու այլ աշխատանքեր:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անցյալ տարի Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած "Իսլամական երկրների գիտական համագործակցությունների" առաջին համագումարում ունեցած ելույթում նշեց. "Մենք եկել ենք ասելու, որ կարող ենք և պետք է գիտության ու տեխնոլոգիաների անվամբ և գիտական դիվանագիտության վրա հիմնվելով, ստեղծել համատեղ հնարավորություններ`ավելի զարգանալու և լրացուցիչ պայմաններ` իսլամ աշխարհում համախոհություն ստեղծելու նպատակով":
Իրանը փայլուն պատմություն ունի, և Իսլամից առաջ ու հետո համարվել է մշակույթի ու գիտության դրոշակակիր: Իրանի ժողովուրդը, կարևորելով գիտությունը և իսլամական միտքն ու քաղաքակրթությունը, որոշակի ժամանակում կարողացավ հասնել այնպիսի զարգացման, որ մեծ դերակատություն ունեցավ բժշկության, դեղագիտության, աստղաֆիզկիայի, քիմիայի, փիլիսոփյության, միստիկայի, գրականության ու արվեստի զարգացման վրա: Որոշ գիտություններում Իրանը մեծ ծառայություն մատուցեց Եվրոպայի զարգացմանը` միջին դարերից մինչև 16-րդ դար: Սակայն այն, ինչը դանդաղեցրեց իսլամական քաղաքակրթության զարգացումը, արևմտյան իշխանավորների քաղաքական ու մշակութային բռնատիրական քաղաքականություններն էին, որոնց արդյունքում իսլամ աշխարհը հայտնվեց հարձակումների թիրախում և հետ մնաց զարգացումից: Այս գաղութատիրական շարժումը հանգեցրեց նրան, որ իսլամական քաղաքակրթությունը լճացավ ու այնտեղ ծայր առան տեղական ու ցեղային կարծր գաղափարներ: Իհարկե կասկած չկա, որ իսլամական տարածքներում որոշ իշխանավորների թուլությունն ու նաև վերնախավի ինքնամոռացությունն ավելի արագացրին այս ընթացքը:
Իրանում գիտության արտադրությունն ու տեխնոլոգիայի զարգացումը հիմնված են երկու կարևոր սկզբունքների վրա` ինքնավստահության և հույսը սեփական ուժերի վրա դնելու: Այս երկու սկզբունքներն իսլամական հեղափոխությունից հետո դարձան ԻԻՀ ժողովրդի գիտական շարժման հենքը: Եվ բոլոր դժվարություններով, պատժամիջոցներով ու հակաիրանական քաղաքականություններով հանդերձ, Իրանը ոչ միայն չհուսահատվեց, այլ շարունակեց իր ընթացքը և մեծ ձեռքբերումներ արձանագրեց գիտատեխնիկական ոլորտում: Այսօր Իրանում գործում են ցողունային բջիջների, լյարդի բջիջների, քաղցկեղի բուժման, ոսկրային հիվանդությունների բուժման հարյուրավոր կենտրոններ:
Անցած տարի Վիետնամում տեղի ունեցավ Ասիայի տեխնոպարկերի 21-րդ կոնֆերանսը: Սպահանի գիտահետազոտական ընկերությունն այս համաժողովում արժանացավ լավագույն մրցանակին` ներկայացնելով երկշերտ կրիոգենային տարաներ, որոնք կարող են պահպանել չափազանց սառը նյութեր:
Այս մրցանակը սահմանվել է, որպեսզի գիտատեխնիկական նվաճումները մուտք գործեն շուկա ու նաև գիտնականները կարողանանա ձեռք բերել առևտրային գործընկերներ, ինչպես նաև ներկայացվեն հաջողակ ընկերությունների մոդելները: Ներկա դրոթյամբ, Իրանը գիտական առումով զբաղեցնում է աշխարհում 18-րդ տեղը: Ներկայումս ավելի քան 235 նախագծերի պայմանագրեր են ստորագրվել մի քանի երկրների հետ`իրանական գիտահետազոտական ընկերությունների ու տեխնոլոգիական կենտրոնների և մյուս կողմից արտասահմանյան համապատասխան կենտրոնների միջև: Իրանում ներկա դրությամբ գործում է 39 տեխնոպարկ, որոնք մինչ այժմ 215 միլիոն դոլարի արտահանում են իրականացրել: Իրանը նաև համարվում է նանոտեխնոլոգիայի ոլորտում զարգացած երկրներից և այս առումով գրավում է աշխարհում 6-րդ տեղը: Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարար Մանսուր Ղոլամին, վերջերս Թեհրանում հայտարարեց, որ Իրանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մեկ տոկոսը, սակայն արտադրել է միջազգային գիտական հոդվածների 1.9 տոկոսը: Իրանի գիտնականները ամենաշատ վկայակոչված գիտնականների ցուցակում զբաղեցնում են 2.9 տոկոս: Նորարարությունների ոլորտում, Իրանը 113-րդ հորիզոնականից բարձրացել է 78-րդ հորիոնականին, ու տարածաշրջանում և իսլամ աշխարհում գրավել է առաջին տեը: Մաքուեյի հորիզոնականի համաձայն, Իրանը 2016թ վեցերորդ տեղն է գրավել ծովային ինժիներական ոլորտի գիտական հետազոտությունների առումով, առաջ անցնելով Ավստրալիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից:
Ինչպես Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն է շեշտել, Իրանը պետք է լինի զարգացած, հզոր, հեղինակավոր երկիր, ողողված լինելով բարոյական արժեքներով ու հավատքով և բարձրացնելով իսլամական նորագույն քաղաքակրթության դրոշը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բազմաթիվ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, որ ապագայում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչը կարող է մեծ խնդիրներ առաջացնել, դիմելով համալսարանների դասախոսներին, ասել է. "Ուսանողներին պատրաստեք նման աշխարհի հետ առընչվելու համար": Նա հավելել է. "Եթե երկրի երիտասարդ ուժը դաստիարակվի կրոնական, հեղափոխական արժեքներով ու լինի գրագետ ու նպատակասլաց, կարող է ապագա իրադարձություններում բառի բուն իմաստով փշրել Իրանի կախվածության պատմական պատնեշը, որի շնորհիվ, Իրանն ու իրանցին կհայտնվեն իրենց արժանի տեղում":