Իրանը գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87150-Իրանը_գիտության_ու_տեխնոլոգիայի_ոլորտներում
Գիտության զարգացումն ու առաջընթացն Իրանի իսլամական Համակարգի կարևորագուն նպատակներից են: Հետևաբար, ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության զարգացումը համարում են Իրանի հետազոտական ու ակադեմիական ծրագրերի գերակայությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 20, 2018 21:30 Asia/Tehran

Գիտության զարգացումն ու առաջընթացն Իրանի իսլամական Համակարգի կարևորագուն նպատակներից են: Հետևաբար, ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության զարգացումը համարում են Իրանի հետազոտական ու ակադեմիական ծրագրերի գերակայությունը:

 

Անցյալ մեկ տարվա ընթացքում, Իրանը գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում քայլեր է արել, որոնք մյուս  կարևոր քայլերի հետ միասին,  նպաստել են տարբեր ոլորտների առաջընթացին:

ԻԻՀ առաջնորդը, երիտասարդ գիտնականների ու էլիտայի հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գիտության առաջընթացը բարձրացնում է  երկրի հեղինակությունը: Նա նշել է. "Մեր երկիրը, գիտության ոլորտում իր փայլուն անցյալով, օտարների տիրապետության ժամանակ ցավոք սրտի հետ մնաց գիտության  զարգացման ընթացքից և անհրաժեշտ է լրացնել այդ բացը":

Անդրադառնալով երկրի մեծ հնարավորություններին, մեծարգո առաջնորդը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը: Նա գոհունակություն է հայտնել գիտնականների հիմնադրամի քայլերի ու նախագահի գիտական հարցերով խորհրդականի աշխատանքների կապակցությամբ: Առաջնորդի խոսքերով. "Սակայն չպետք է բավարարվենք այս առաջընթացով, քանի որ մինչև ցանկալի կետը դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու":

Ներկա դրությամբ Իրանը թևակոխել է գիտության ու ժամանակակից տեխնոլոհգիաների զարգացման նոր փուլ և ջանքեր է գործադրում` այնպիսի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչպես դպրոցները, համալսարանները, լաբորատորիաները, գիտական ու տեխնոլոգիական պարկերը: Իրանը գիտական ձեռքբերումների ոլորտում տարածաշրջանում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում` 11-րդ տեղերը: ԻԻՀ Տիեզերական կազմակերպության ղեկավար Մորթեզա Բարարին նշում է, որ Իրանն աշխարհում իներորդ երկիրն էր, որը կարողացավ արբանյակ ուղարկել տիեզերք: Նա նշում է. "Այս իրադարձությունը, կազմակերպության վերջին 10 տարիների գործունեության կարևոր արդյունքն էր, որը վկայում է  իրանցի գիտնականների ու փորձագետների հնարավորթյունների մասին":

Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի Իրանի մյուս ձեռքբերումներից էր հասանելիությունը միջուկային գիտությանը, որը հնարավոր եղավ իրանցի գիտնականների ու փորձագետների ջանքերի շնորհիվ:  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, անցյալ տարի, Իրանի ատոմային տեխնոլոգիայի 11-րդ տարեդարձի միջոցառման շրջանակներում , հայտարարելով, որ  արդյունաբերական ճառագայթման կենտրոնի առաջին փուլը հանձնվել է շահագործման, նշեց, որ ռադիոդեղերի արտադրության կենտրոնն արտադրելու է FDG ռադիոդեղեր:  Նա ասաց. "ԻԻՀ աշխարհում չորրորդ և Միջին Արևելքում առաջին երկիրն է, որ օգտվում է  այս գիտությունից: Ֆորդոյի միջուկային օբյեկտում բացված լաբորատորիայում շուտով կսկսեն կիրառել կայուն իզոտոպների լաբորատոր ծրագիրը`  որպես միջուկային ռազմավարական հետազոտությունների կարևոր հենք:

 

Այս ոլորտում իրականացված ջանքերի շնորհիվ, Իրանը ռադիոդեղեր է արդյունահանում մի շարք երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Պակիստան, Եգիպտոս ու Լիբանան: Բացի այդ, Իրանը թևակոխել է Եվրոպայի հետ գիտական ոլորտի համագործակցությունների նոր փուլ:

Ներկայումս, զգալիորեն աճել են Իրանի ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաների ինչպես` բիո, նանո տեխնոլոգիաների, գիտության ուսումնասիրության, վերականգնվող էներգիայի, միկրոբիոլոգիայի, ցողունային բջիջների ոլորտներում: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերությունների հիմնադրմամբ ու զարգացմամբ, Իրանի տեխնոլոգիական արտահանումների ծավալները զգալիորեն աճել են: Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության նպատակն է ձևավորել նավթի ու գազի ռեսուրսներից անկախ` արտադրական ու նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն: ԻԻՀ նպատակներից է նաև խաղաղ նպատակներով միջուկային գիտության օգտագործումն ու զարգացումը:

Ատոմային գիտությունն Իրանում, չնայած շրջափակումներին ու խափանարարություններին, ներկա դրությամբ հիմնված է ներքին ուժի ու գիտելիքի վրա և ՀԳՀԾ-ի ստորագրմամբ, ԱԷՄԳ-ի հետ համաձայնեցված կարգով, երկիրն այս ոլորտում իրականացնում է հետազոտություններ ու այլ աշխատանքեր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անցյալ տարի Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած "Իսլամական երկրների գիտական համագործակցությունների" առաջին համագումարում ունեցած ելույթում նշեց. "Մենք եկել ենք ասելու, որ կարող ենք և պետք է գիտության ու տեխնոլոգիաների անվամբ և գիտական դիվանագիտության վրա հիմնվելով, ստեղծել համատեղ հնարավորություններ`ավելի  զարգանալու և լրացուցիչ պայմաններ` իսլամ աշխարհում համախոհություն ստեղծելու նպատակով":

Իրանը փայլուն պատմություն ունի, և Իսլամից առաջ ու հետո համարվել է մշակույթի ու  գիտության դրոշակակիր: Իրանի ժողովուրդը, կարևորելով գիտությունը և իսլամական միտքն ու քաղաքակրթությունը, որոշակի ժամանակում կարողացավ հասնել այնպիսի զարգացման, որ մեծ դերակատություն ունեցավ բժշկության, դեղագիտության, աստղաֆիզկիայի, քիմիայի, փիլիսոփյության, միստիկայի, գրականության ու արվեստի զարգացման վրա: Որոշ գիտություններում Իրանը մեծ ծառայություն մատուցեց Եվրոպայի զարգացմանը` միջին դարերից մինչև 16-րդ դար: Սակայն այն, ինչը դանդաղեցրեց իսլամական քաղաքակրթության զարգացումը, արևմտյան իշխանավորների քաղաքական ու մշակութային բռնատիրական քաղաքականություններն էին, որոնց արդյունքում իսլամ աշխարհը հայտնվեց հարձակումների թիրախում և  հետ մնաց զարգացումից: Այս գաղութատիրական շարժումը հանգեցրեց նրան, որ իսլամական քաղաքակրթությունը լճացավ ու այնտեղ ծայր առան տեղական ու ցեղային կարծր գաղափարներ: Իհարկե կասկած չկա, որ իսլամական տարածքներում որոշ իշխանավորների թուլությունն ու նաև  վերնախավի ինքնամոռացությունն ավելի արագացրին այս ընթացքը:

Իրանում գիտության արտադրությունն ու տեխնոլոգիայի զարգացումը հիմնված են երկու կարևոր սկզբունքների վրա` ինքնավստահության և հույսը սեփական ուժերի վրա դնելու: Այս երկու սկզբունքներն իսլամական հեղափոխությունից հետո դարձան ԻԻՀ ժողովրդի գիտական շարժման հենքը:  Եվ բոլոր դժվարություններով, պատժամիջոցներով ու հակաիրանական քաղաքականություններով հանդերձ, Իրանը ոչ միայն չհուսահատվեց, այլ շարունակեց իր ընթացքը և մեծ ձեռքբերումներ արձանագրեց գիտատեխնիկական ոլորտում: Այսօր Իրանում գործում են  ցողունային բջիջների, լյարդի բջիջների, քաղցկեղի բուժման, ոսկրային հիվանդությունների բուժման հարյուրավոր կենտրոններ:

Անցած տարի Վիետնամում տեղի ունեցավ Ասիայի տեխնոպարկերի 21-րդ կոնֆերանսը: Սպահանի գիտահետազոտական ընկերությունն այս համաժողովում արժանացավ լավագույն մրցանակին` ներկայացնելով  երկշերտ կրիոգենային տարաներ, որոնք կարող են պահպանել չափազանց սառը նյութեր:

Այս մրցանակը սահմանվել է, որպեսզի գիտատեխնիկական նվաճումները մուտք գործեն շուկա   ու նաև գիտնականները կարողանանա ձեռք բերել առևտրային գործընկերներ, ինչպես նաև ներկայացվեն հաջողակ ընկերությունների մոդելները: Ներկա դրոթյամբ, Իրանը գիտական առումով զբաղեցնում է  աշխարհում 18-րդ տեղը: Ներկայումս ավելի քան 235 նախագծերի պայմանագրեր են ստորագրվել մի քանի երկրների հետ`իրանական գիտահետազոտական ընկերությունների  ու տեխնոլոգիական կենտրոնների և մյուս կողմից արտասահմանյան համապատասխան կենտրոնների միջև: Իրանում ներկա դրությամբ գործում է 39 տեխնոպարկ, որոնք մինչ այժմ 215 միլիոն դոլարի արտահանում են իրականացրել: Իրանը նաև համարվում է  նանոտեխնոլոգիայի ոլորտում զարգացած երկրներից և այս առումով գրավում է աշխարհում 6-րդ տեղը: Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարար Մանսուր Ղոլամին, վերջերս Թեհրանում հայտարարեց, որ Իրանի բնակչությունը կազմում է  աշխարհի բնակչության մեկ տոկոսը, սակայն արտադրել է միջազգային գիտական հոդվածների 1.9 տոկոսը: Իրանի գիտնականները ամենաշատ վկայակոչված գիտնականների ցուցակում զբաղեցնում են 2.9 տոկոս: Նորարարությունների ոլորտում, Իրանը 113-րդ հորիզոնականից բարձրացել է 78-րդ հորիոնականին, ու տարածաշրջանում և իսլամ աշխարհում գրավել է առաջին տեը:  Մաքուեյի հորիզոնականի համաձայն, Իրանը  2016թ վեցերորդ տեղն է գրավել ծովային ինժիներական ոլորտի գիտական հետազոտությունների առումով,  առաջ անցնելով Ավստրալիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից:

Ինչպես  Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն է  շեշտել, Իրանը պետք  է լինի զարգացած, հզոր, հեղինակավոր երկիր, ողողված լինելով բարոյական արժեքներով ու հավատքով և բարձրացնելով իսլամական նորագույն քաղաքակրթության դրոշը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին,  բազմաթիվ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, որ ապագայում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչը կարող է մեծ խնդիրներ առաջացնել, դիմելով համալսարանների դասախոսներին, ասել է. "Ուսանողներին պատրաստեք նման աշխարհի հետ առընչվելու համար": Նա հավելել է. "Եթե երկրի երիտասարդ ուժը դաստիարակվի կրոնական, հեղափոխական արժեքներով ու լինի գրագետ ու նպատակասլաց, կարող է ապագա իրադարձություններում բառի բուն իմաստով փշրել Իրանի կախվածության պատմական պատնեշը, որի շնորհիվ, Իրանն ու իրանցին կհայտնվեն իրենց արժանի տեղում":