Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(2018 թ. Մաս 4)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք կանանց կողմից Դոնալդ Թրամփին ուղղված` սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքների մասին:
Դոնալդ Թրամփի երդման արարողության մեկ տարին լրալանու նախօրեին, հազարավոր կանայք, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում նրա դեմ ուղղված բողոքի ցույցեր են իրականացրել: "Գարդիան" օրաթրերթի գրությամբ, ԱՄՆ տարբեր քաղաքներում, Թրամփի քաղաքակնությունների դեմ բողոքող կանանց թիվը հասել է 120 հազարի: Որոշ քաղաքներում, ինչպես` Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, ցուցարարները բողոքել են Թրամփի կողմից իրականացված սեռական ոտնձգությունների դեմ, և պահանջել շարունակել սեռական ոտնձգությունների հարցով բացահայտումները: Դոնալդ Թրամփն անդրադառնալով այս ցույցերին, փորձել է անտեսել դրանք: Նա գրել է. "Իմ երկրի օդը հաճելի է: Հրաշալի օր է, որպեսզի կանայք քայլերթ իրականացնեն: Դուրս եկեք, նշելու պատմական կարևոր իրադարձությունները, տնտեսական հաջողությունները և վերջին 12 ամիսների ձեռքբերումները: Վերջին 18 տարիների ընթացքում, երկրում գրանցվել է կանանց գործազրկության ամենացածր մակարդակը":
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը գրել է, որ որոշ քաղաքներում ցուցարարները պահանջել են կանանց ավելի շատ հնարավորություններ տալ քաղաքականության ոլորտում: «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը ներկա է եղել Վաշինգտոնում իրականացված բողոքի ցույցերից մեկին: Նա գրել է. «Բողոքարարների նպատակներց մեկն այն է, որ կանայք, այդ թվում նաև սևամորթ կանայք, առավել շատ ներգրավվեն քաղաքականության մեջ: Սակայն դա չի նշանակում միայն ընտրություններին մասնակցելու իրավունք, այլ քաղաքականության մեջ ավելի մեծ ակտիվություն, հնարավորություն առաջադրվել`դպրոցների ղեկավարրի և Կոնգրեսի ընտրությունների ժամանակ»:
Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն, այս ցույցերը տեղի են ունեցել միաժամանակ Վաշինգտոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Չիկագո և 250 այլ քաղաքներում: ցուցարարները քննադատել են կանանց վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Ցուցարարներից 39 ամյա մի կին, Ռոյթերզի թղթակցին ասել է. "Չեմ կարծում, որ այս կառավարությունն անի որևէ բան, որ լինի կանանց օգտին":
Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ լայնածավալ բողոքների մեկ տարվա շեմին իրականացված վերջին ցույցերն ապացուցեցին, որ մարդիկ, որ դեռևս չեն լռել ու շարունակում են բողոքել, իսկ Լոս Անջելեսի կենտրոնում տեղի ունեցած ցույցին հայտնի աստղերի ներկայությունը պատճառ դարձավ, որպեսզի այս տարի, Վաշինգտոնի փոխարեն, ԶԼՄ-ների ուշադրոթյան կենտրոնում հայտնվի այս քաղաքը: Հոլիվուդի աստղերն իրենց ելույթներում պահանջեցին, որպեսզի բողոքարարների ձայնը լսելի դառնա: Ցույցին մասնակցած հոլիվիդուի աստղերից Սքարլեթ Յոհանսոնի ելույթը մեծ ուշադրության արժանացավ ԶԼՄ-ների կողմից: Դիմելով ցուցարարներին, նա ասաց, որ անցյալ տարի սկսված այս շարժումն իրեն տվել է ուժ : Տիկին Յոհանսոնը նշեց, որ այս շարժումն իրեն ապացուցեց, որ պետք է պայքարել հավասարության համար:
Սքարլեթ Յոհանսոնի, Վիոլա Դեյվիսի և կինոյի ու երաժշտության մեծ աստղերի ներկայությունն այս շարժմանը, մեկ տարի առաջ, Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո մեկնարկած այս մեծ քայլերթի շարժիչ ուժի մի մասն էր:
Թրամփի քաղաքականությունը զայրույթ է պատճառել մեծ թվով կանանց: Այդ քաղաքականությունները քննադատության են արաժանացել նաև մարդու իրավունքների կազմակերպությունների ու կանանց իրավունքների ակտիվիստների կողմից: Որպես օրինակ, ԱՄՆ նախագահի նոր հրամանագրից հետո, Մարդու իրավունքների կազմակերպությունը ամերիկյան ապահովագրական ընկերություններին զգուշացրել է` հղի կանանց իրավունքները խախտելու կապակցությամբ:
Կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Դոնալդ Թրափը, երկու առանձին հրամանագրերով վտանգի տակ է դրել հղիության ժամանակ նպաստից օգտվելու կանանց իրավունքը: Այս զեկույցի համաձայն, ԱՄՆ առողջապահության դեպարտամենտն բոլոր գործատուներին ու ապագհովագրական ընկերություններին արգելել է ծննդաբերության ու կանխարգելիչ ծառայություններ մատուցել, որոնք որևէ կերպ առնչվում են կրոնական հավատալիքներին ու մշակութային արժեքներին: Թրամփի այս հրամանը հակասում է այս երկրի "Խնամքի վերաբերյալ օրենքին", որը բոլոր ապահովագրական ընկերություններին պարտավորեցնում է ծածկել հղիության ժամանակ անհրաժեշտ ծառայությունների ծախսերը: Մարդու իրավունքների կազմակերպության կանանց իրավունքների բաժնի ղեկավարը, քննադատելով Թրամփի որոշումը, նշել է."Այս օրենքը վտանգի տակ է դնում բազմաթիվ հղի կանանց և այն կանանց առողջությունը, ովքեր հղիացել են առանց իրենց ցանկության":
Այս տարի կանանց քայլերթի մասնակիցներն անդրադարձան նաև կանանց նկատամաբ սեռական ոտձնգությունների խնդրին: Կանանց իրավունքների խախտման և նրանց նկատմամբ բռնությունների կիրառման կողքին, բարձրացվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից կանանց նկատմամբ սեռական ոտձնությունների հարցը: Թրամփի կողմից սեռական ոտնձգությունների մասին ԶԼՄ-ներում հրապարակված լուրերից հետո, "Կրակ ու ցասում" սկանդալային գրքի հեղինակը, վերջերս տված հարցարույցներից մեկում ասել է, որ Թրամփն այս պահին նույնպես Սպիտակ տանը անօրինական սեռական կապ ունի մի կնոջ հետ:

HBO լրատվական ցանցին տված հարցազրույցում, գրքի հեղինակ Մայքլ Վոլֆը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք "Կրակ ու ցասում" գրքում ընթերցողի համար կա որևէ գաղտնիք, խոսում է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և մի կնոջ կապի մասին: Նա ասում է. "Գիրքը պետ ք է կարդալ շատ ուշադիր": "Կրակ և Ցասում" գրքում բացահայտվել են Թրամփի կողմից իրականացված սեռական ոտնձգությունները: Գրքի հեղինակն ասում է, որ Սպիտակ տանը կան "գաղտնի դռներ", որոնք Թրափին հնարավորություն են տալիս անօրինական սեռական կապ ունենալ որևէ մեկի հետ, և ոչ ոք այդ մասին չի իմանա:
Այս բաժնում առաջարկում ենք լսել ծրագրի փորձագետ՝ Մորթեզա Մաքիի կարծիքը.«Սպիտակ տուն մուտք գործելուց մեկ տարի անց, Դոնալդ Թրամփը շարունակում է լինել սկանդալների կենտրոնում: Ամեն դեպքում, նա տարբերվում է ԱՄՆ-ի մյուս նախագահներից`գաղափարների, որոշումներ կայացնելու և էթիկայի տեսակետից: Նա նախագահ է, ով բազմիցս ցույց է տվել իր ռասիստական էությունը և կրոնական ու ազգային խտրականություն է դրսևորել: Կոնգրեսում ունեցած նրա առաջին ելույթը մեծ արձագանք ստացավ երկրի ներսում և արտասահմանում: Թրամփի ելույթի ժամանակ, մեծ թվով դեմոկրատական սենատորներ լքեցին դահլիճը:
Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսն ասել է. "Ամերիկացիները չեն ուզում նախագահ, որն անազնիվ է ու կռվարար: Անձ, ով առաջնահերթությունը տալիս է հարուստ խավի շահերին, դեմ է գիտությանը, և փորձում է մեզ դասակարգել ըստ մաշկի գույնի, կրոնի, ազգության, սեռական պատկանելիության: Ամերիկացիները դա չեն ուզում: Իսկ ամենավատն այն է, որ մենք պետք է համակերպվենք նրա հետ":
Կոնգրեսում ունեցած իր առաջին ամենամյա Ելույթում, որը նվիրված էր երկրի վիճակին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հպարտ է, քանի որ երկրում արձանագրվել է տնտեսական աճ, և հանրապետականների առաջարկած հարկային օրինագիծը հաստատվել է:
Սակայն սենատոր Սանդերսը քննադատելով Թրամփի հայտարարությունն ասաց. "Նախագահը շատ թույլ վերահսկողություն է ունեցել աշխատատեղերի ստեղծման մակարդակի վրա` 2010 թվականից հետո: Իսկ Հանրապետական կուսակցության հարկային քաղաքականության պատճառով, շատ քիչ ամերիկացի աշխատավորների աշխատավարձն է բարձրացել ու շատ քչերն են ստացել որոշակի արտոնություններ":
Նա ասել է. "Թրամփը մոռացել է ձեզ ասել, որ թեև Վալմարթից Ուոլթոնների ընտանիքն ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքներից է, իսկ Ամազոնի սեփականատեր Ջեֆ Բեզոսն այս երկրի ամենահարուստ մարդն է, սակայն նրանց հազարավոր աշխատակիցներ, ցածր աշխատավարձ ստանալու պատճառով, պարտավոր են օգտվել պետական առողջապակական ապահովագրությունից, կառավարության կողմից տրամադրվող սննդամթերքի օգնությունից, ու ապրել պետության կողմից տրամադրված բնակարաններում":
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոզեֆ Քենեդին, հակազդելով Թրամփի ելույթին, ասել է. "Ամերիկացիների մեծ մասն անցած տարին անցկացրել է մտահոգության, վախի կամ անհանգստության մեջ: Մենք բոլորս մեր երկու մասի բաժանված երկրում զգացել ենք անհամաձայնության սահմանները":
Դոնալդ Թրամփի նախագահության մեկ տարին, ԱՄՆ հասարակության մեջ առկա բոլոր տնտեսական ու քաղաքական ճեղքերը նախկինից ավելի է խորացրել: Թրամփը քաղաքական գործիչ է, ով չի ընդունում ո'չ մարդկային, ո'չ բարոյական և ո'չ էլ ընտանեկան որևէ արժեք: Դեռևս մեկ շաբաթ չի անցել Թրամփի անվան շուրջ բարձրացած բարոյական սկանդալից: ԱՄՆ հասարակությունը , ինչպես նաև Սպիտակ Տան բարոյական վիճակը ճգնաժամային է:
"Հաֆֆինգթոն փոսթ" օրաթերթն անդրադառնալով ԱՄՆ-ի հասարակության մեջ տարածվող բարոյազրոկությանը, գրել է. «ԱՄՆ-ում սեռական բռնություններն այնքան են շատացել, որ ամեն 98 վայրկյանը մեկ, մի հոգի ենթարկվում է բռնաբարության»: Օրաթերթի գրությամբ, ԱՄՆ-ում ամեն օր սեռական բռնության է ենթարվում 570 մարդ»:
***
Վերջերս, Սթորմի Դենիելսը, ամերիկյան "Սլայթ" պարբերականի թղթակից Ջեյքոբ Վայսբերգին ասել է, որ 2006 և 2007 թվականներին անօրինական սեռական կապի մեջ է եղել Դոնալդ Թրամփի հետ: Ջեյքոբ Վայսբերգը նշել է, որ 2016թ օոգստոսից հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվոծում և ընտրություններից առաջ, անդրադարձել է այդ խնդրին, և Սթորմի Դենիելսը հաստատել է այդ մասին լուրերը: Միևնույն ժանմանակ, դերասանուհի Ալանա Էվանսը, NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփն իրեն անբարոյական առաջարկություն է արել մեկ այլ անձի ներկայությամբ: Էվանսը նշել է, որ 2016թ Սթորմի Դենիելսը կապվել է իր հետ և իրեն հրավիրել մի հյուրանոց, որտեղ նա եղել է Թրամփի հետ:
Այս լուրի հրապարակումից մեկ շաբաթ առաջ, The Wall Street Journal -ը գրել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններից մեկը, 2016թ նախագահական ընտրություններից առաջ, մի դերասանուհու վճարել է 130 հազար դոլար, որպեսզի վերջինս լռի Դոնալդ Թրամփի հետ ունեցած սեռական կապի մասին:
Թերթը գրել է, որ Միշել Քոենը նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ այդ գումարը տվել է մի պոռնոդերասանուհու: American Wall Street Journal- ը, մեջբերելով աղբյուրների, որոնք չեն ցանկացել բացահայտվել, գրել է, որ Հոլիվուիդի դերասանուհի Ստեֆանի Քլիֆֆորդը, 2016թ., նախագահական ընտրությունների քարոզարշավի մենկարկից առաջ, պատրաստ է եղել որոշակի գումարի դիմաց, լռել Թրամփի հետ իր սեռական կապերի մասին: Որոշ տվյալների համաձայն, Մելանիա Թրամփի հետ ամուսնությունից մեկ տարի առաջ, Դոնալդ Թրամփը գոլֆի մրցույթի ժամանակ հանդիպել է Ստեֆանի Քլիֆֆորդին ու դրանից հետո վերջինիս հետ գաղտնի կապ է ունեցել:
Ամերիկացի դերասանուհուն Թրամփի կողմից 130 հազար դոլար վճարելու վերաբերյալ լուրի հրապարակումից հետո, ԱՄՆ կառավարության պաշտոնանկ արված ստրատեգներից մեկը հայտարարել , որ Թրամփի փաստաբանը գումար է վճարել 100 կանանց: Սթիվեն Բենոնը, "Կրակ և Ցասում" գրքի հեղինակ Մայքլ Վուլֆի հետ հարցազրույցում ասել է, որ Թրամփի փաստաբանը, ընտրությունների ժամանակ 100 կանանց գումար է վճարել, որպեսզի լռեն Թրամփի հետ ունեցած սեռական կապի մասին:
Սա Թրամփի առաջին խայտառակություն չէ: Մի քանի ամիս առաջ, նրա կողմից իրականացված սեռական ոտնձգության հարցը նորից բարձրացվեց և երեք կանայք նրան մեղադրեցին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Մամուլի ասուլիսի ժամանակ նրանք Կոնգրեսից պահանջեցին հետաքննություն անցկացնել Թրամփի կողմից սեռական ոտնձգությունների կապակցությամբ: Այս ամենից բացի, անցած տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, «Washington Post» -ը հրապարակեց Թրամփի վերաբերյալ մի տեսանյութ, որը մեծ արձագանք գտավ: «Washington Post» -ը հրապարակեց 2005թ Դոնալդ Թրամփի կողմից կանանց դեմ ուղղված խայտառակ հայտարարությունների տեսանյութը, որը մեծ արձագանք ստացավ: