Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(2018 թ. Մաս 5)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ԱՄՆ-ի հակամարդկային գործողություններին ու պատմության ընթացքում այդ երկրի կողմից բիոլոգիական զենքի կիրառման դեպքերին:
Բիոլոգիական պատերազմը նշանակում է բիոլոգիական նյութերի, ինչպես օրինակ`բակտերիաների, վիրուսների, և այլ վտանգավոր նյութերի կիրառումը` մարդկանց վնասելու, սպանելու, վիրավորելու ինչպես նաև բուսական աշխարհը ոչնչացնելու նպատակով: Կենսաբանական զենքն ինչպես քիմիական զենքը, համարվում է զանգվածային ոչնչացման զենք: Այս երկու զենքերն օգտագործվում են մարդկության դեմ: Դրանք ատոմային չեն և կիրառվում են զանգվածային ոչնչացման համար: Սակայն դրանք ունեն նաև տարբերություններ:
Մարդասիրության ու մարդու իրավունքների իրավական տեսակետից, բիոլոգիական զենքի օգտագործումը արգելվել է 1952թ.` Ժնևի կոնվենցիայով: Այս կոնվենցիայում քիմիական զենքերի օգտագործման հետ միաժամանակ, արգելվել է նաև կենսաբանական զենքի կիրառումը: Այդուհանդերձ, քանի որ այս կանունները շատ ընդհանուր են ու չեն համապատասխանում բժշկական ու գիտական առաջխաղացումներին ու դրանում մի շարք զենքեր, այդ թվում` բիոլոգիական զնեքերն անտեսվում են, այս կոնվենցիան չկարողացավ ազդեցիկ դերակատարություն ունենալ:
1907թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ կետի համաձայն, արգելված է կիրառել զենքեր կամ նյութեր, որոնք կարող են աղետների առաջացման պատճառ հանդիսանալ: Այս կետն առկա է նաև 1977թ արձանագրության 35-րդ հոդվածի 2-րդ կետում, որում ասվում է . "Արգելվումէ զենքի և այնպիսի նյութերի օգտագործումը, ինչպես նաև պատերազմական այնպիսի մեթոդների կիրառումը, որոնք կարող են աղետի պատճառ դառնալ": Շատ հիվանդությունների ինչպես ՁԻԱՀ-ի, Լեգիոների հիվանդության, հեպատիտ C-ի, մեծ թվով վիրուսների, Լասայի տենդի և տասնյակ այլ հիվանդությունների ծագման աղբյուրները դեռևս չեն ճշտվել: Սակայն դրանց բոլորի արմատները կարելի է փնտրել ԱՄՆ-ի լաբորատորիաներում: Վերջին յոթ տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ն բազմիցս կիրառել է բիոլոգիական զենք: Սակայն ԱՄՆ-ի բիոլոգիական պատերազմի գագաթնակետը Վիետնամի պատերազմն էր:Կենսաբնական զենքն, իր կործանանար ու մահացու հետևանքների պատճառով, համարվում է զանգվածային ոչնչացման զենք: ԱՄՆ-ի համար կենսաբանական զենքի կարևորությունը կայանում է դրա կործանարար ազդեցության մեջ: Այս զենքի ազդեցությունը մնում է և փոխանցվում նաև հետագա սերունդներին:
Ինչպես նշեցինք, 1925թ. հունվարին ժամանակի գերտերությունների մեծ մասը, Ժնևում ստորագրեցին կոնվենցիա, որով արգելվեց թունավոր գազերի և նման այլ միջոցների, ինչպես նաև բիոլոգիական զենքի օգտագործումը: Կոնվենցիան ստորագրեցին 29 երկրներ, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց այն սոտրագրել: Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն նպատակ ուներ ստեղծել ու կիրառել կենսաբանական զենք:
Այս բաժնում լսենք փորձագետ պարոն Մորթեզա Մաքիի կարծիքը:«ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է` զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության, պահպանման ու կիրրառման հարցում: ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին երկիրն էր, որ ատոմային զենք կրրառեց: 1945թ ԱՄՆ-ն ատմային ռումբեր նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Բացի այդ, 1960-ական թվականներին, ԱՄՆ-ն քիմիական ու կենսաբանական զենք կիրառեց Վիետնամի քաղաքացիների դեմ: 1999թ. Կոսովոյի պատերազմում, ԱՄՆ-ն կիրառեց հարստացված ուրանով զենք: Իսկ Իրաքում հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին գաղտնի զենքից, որն ԱՄՆ-ն որևէ այլ պատերազմում չէր կիրառել:
Երկրի վրա իր գոյության ողջ ընթացքում, մարդը որսի և ինքն իրեն պաշտպանելու համար, զենք է պատրաստել: Քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ, զենքերը նույնպես զարգանում են: Սակայն քսաներորդ դարում, զենքի արտադրությունը հասավ այն աստիճանի, որ վտանգեց և երկրին և մարդկությանը: Այդ զենքերի թվում են զանգվածային ոչնչացման այնպիսի զենքեր, ինչպես` կենսաբանական, քիմիական, ատոմային, ջրածնային ու նեյտրոնային զենքերը: Այս զենքերը, նախքան արտադրությունն ու կիրառումը, անցնում են բազմաթիվ փորձաքննություններ: ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ, մարդկանց վրա նման զենքերի փորձարկման սև անցյալ ունեն: Նման փորձերի մեծ մասն իրականցվել են գերտերությունների հսկողության տակ գտնվող երկրներում, ինչպես նաև Աֆրիկայի, Ասիայի, Խաղաղ օվկիանոսի ու Լատինական Ամերիկայի երկրների բնակիչների վրա: Եվ դա այն դեպքում, երբ այս բոլոր երկրները միջազգային կոնվենցիաների համաձայն, պարտավորվել են ոչնչացնել զանգվածային ոչնչացման զենքերը: Երկրները, որոնք այսօր ամենից շատ են արտադրում, պահում և կիրառում մահաբեր զենքեր, պահանջում են համաշխարհային խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատում: Այսօր Եմենի բնակիչներն ամերիկյան զենքերով են սպանվում: Եվ այս ընթացքում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ժանմանակ առ ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում կազմակերպված շոուերի միջոցով փորձում է ապացուցել, թե Իրանը զենք է վաճառում Եմենի հեղափոխականներին:
Իրականում, Եմենը, Աֆղանստանը, Իրաքը, Վիետնամն ու Կորեան 1950-1960-ական թվականներին ընտրվել են որպես ամերիկյան զենքերը փորձարկելու վայրեր: ԱՄՆ-ն, իր ազդեցության տակ գտնվող որոշ երկրների հետ միասին, ճգնաժամ ու պատերազմ են հրահրում, որպեսզի փորձարկեն իրենց զենքերն ու դրանք վաճառեն ու միաժամանակ նույն երկրներում կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատման կոչեր են անում»:
Բուլղարական "Դալինա Պետրովա" օրաթերթը, վկայակոչելով Պենտագոնին, գրել է, որ ԱՄՆ-ի բանակը ներկա դրությամբ արտադրում է մահաբեր վիրուսներ, բակտերիաներ և թույներ, ինչը հակասում է կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիային: Բացի այդ, հարյուրավոր մարդիկ, առանց այդ մասին տեղյակ լինելու, բուժման ժամանակ վարակվում են տարբեր վտանագվաոր հիվանդություններով:
Al-Maidain լրատվական ցանցը վերջերս գրել էր, որ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն, Ասիայի տարբեր շրջաններում գործում են ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ: Al-Maidain-ը գրել է, որ այդ լաբորատորիաների գործունեությունը կենտրոնացածէ մահացու վիրուսների տարածման ու գենետիկական մանիպուլյացիաների վրա, որոնց համար դրանք օգտվում են մկներից ու մոծակներից: Հոդվածում ասվում է. "ԱՄՆ-ի բնության հետազոտությունների լաբորատորիաները, մի ռամզական ծրագրի շրջանակներում, Պաշտպանական սպառնալիքների կրճատման գործակալություն "DTRA" -ից ստացել է 2,1 միլիարդ դոլար` նախկին ԽՍՀՄ պետություններում, ինչպես` Ուկրաինայում, Վրաստանում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում կենսաբանական ծրագրերում համագործակցության համար: Պենտագոնի տվյալներով, ներկայումս փորձեր են իրականացվում Իրաքի կենսաբանական զենքի գործարանից գողացված բակտերիաների վրա: Al-Maidain-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ն այս բակտերիաները ձեռք է բերել Սադդամ Հոսեյնի ժամանակ գործող կենսաբանական զենքի գործարանից: ԱՄՆ-ի գլխավորած ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը, 2003 թվականին հավաքել է turingisensis բակտերիան, որն օգտագործվում է որպես մահացու բիոլոգիական զենք: Այս բակտերիան օգտագործվել է Իրաքում` "Ալ Հաքեմ" կենսաբանական զենքի արտադրության գործարանում, և հայտնի է նույն անունով:

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության հրապարակած պատկերների համաձայն, Վաշինգտոնն այդ բակտերիաները ձեռք է բերել Իրաքից: Այդ տվյալների համաձայն, կենսաբանական թունաքիմիկատներ պարունակող շշերը ձեռք են բերվել Սադդամի ժամանակ "Ալ Հաքեմ" գործարանում աշխատող գիտնականներից մեկի տնից: Վարչության տվյալների համաձայն, 2003 թվականին այդ գիտնականի տնից ձեռք բերված շշերի քանակը եղել է 97-ը: Դրանցից որոշների վրա փակցված էին պիտակներ, որոնց վրա կային գրություններ` բիոլոգիական զենքի արտադրության գործարանների գաղտնիությունը պահպանելու, ինչպես նաև միաբջիջ սպիտակուցների ու միջատների դեմ օգտագործվող բիոլոգիական թունաքիմիկատների վերաբերյալ: Դրանցում եղած նյութերը նախատեսված էին բիոլոգիական զենք արտադրելու համար: ԱՄՆ-ի որոշ պայմանագրերում առկա են տվյալներ, որոնց համաձայն, այդ երկիրը ներկայումս փորձարկումներ է իրականացնում Իրաքի կենսաբանական զենքի արտադրության գործարանից ձեռք բերված բակտերիաների վրա:
Միջատների միջոցով մղվող պատրեազմը պատերազմի տեսակ է, որի ժամանակ միջատներն օգտագործվում են տարբեր տեսակի հիվանդություններ ու վարակներ տարածելու համար: Հայտարարության համաձայն, Պենտանգոնը նման փորձեր է իրականացրել Վրաստանում և Ռուսաստանում : 2014թ Լուգրի կենտրոնը ձեռք բերեց միջատների վրա փորձարկման համար նախատեսված սարքավորումներ ու սկսեց մի նախագծի գործադրումը, որը վերաբերում էր Վրաստանում ու Կովկասում մանր ճանճերի կոդավորման ինֆորմացիայի մեծացմանը: Իսկ տարածքը, որի մասին խոսում ենք, ներառում է Վրաստանի ու Կովկասի տարածքը:

Ծրագրի արդյունքում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տարածվեցին խայթող ճանճեր, որոնց կարելի էր հանդիպել հիմնականում բնակարանների լոգարաններում ու զուգարաններում, օրվա բոլոր ժամերին: Հարկ է նշել, որ դրանից մեկ տարի առաջ, Վրաստանում նման երևույթ չէր գրանցվել: ԱՄՆ-ում կենսաբանական զենքի ու տարբեր նյութերի վրա իրականացվող փորձարկումները նորություն չեն և վերադառնում են 30-ական թվականներին: Սառը պատերազմի ժամանակներում, ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ, ատոմային էներգիայի պետական կենտրոնում դարձան ռադիացիոն փորձարկումների զոհը: Եվ նույնիսկ 1972 թ. կենսաբանական զենքի փորձարկումը, արտադրությունն ու օգտագործումն արգելող միջազգային կոնվեցնիայի ստորագրումից հետո, այդ փորձարկումներն ԱՄՆ-ում շարունակվում էին: Իսկ 2001 թ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, այդ փորձարկումների ծավալը կասկածելի կերպով աճ արձանագրեց:
2001 թ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բացահայտվեց մի փաստաթուղթ, որի համաձայն 1962-1973թթ, հազարավոր ամերիկացի զինվորականներ դիտավորյալ կերպով ենթարկվել են քիմիական ու բիոլոգիական զենքերով փորձարկումների: Փորձարկումներն իրականացվել են այնպիսի նյութերով, ինչպես նյարդային E-coli բակտերիան, սարին գազը, և մի շարք այլ նման նյութեր: Այդ նյութերը կիրառվել են մարդկանց վրա, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել ու չեն կարողացել պաշտպանել իրենց: Հատկանշական է, որ այս լուրը հրապարակվեց սեպտեմբերյան հարձակումից հետո և ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց: Սա վկայում է, որ ամերիկացի պաշտոնյաները ոչ միայն աշխարհի ժողովուրդներին, այլ նույնիսկ սեփական ժողովրդին ու զինվորներին չեն խղճում, նրանց դարձնելով իրենց հակամարդկային փորձարկումների զոհը: ԱՄՆ կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման ամենահայտնի դրսևորուներից է ամենամահաբեր զենքերի արտադրությունը: