Նոռուզը որպես Իրանական մտայնության դրսևորում (2)
Դարերի ընթացքում իրենց պոետների թանկարժեք հանճարով զարմացած ու հիացած իրանցիները վայրկյան անգամ չեն զլացել նրանց ներկայությունից, որի նշանները երևում են ցանկացած իրանցու կյանքի բոլոր ասպեկտներում ու նրա հոգու տարբեր անկյուններում: Անտարակույս, փառապանծ Նոռուզի մեջ առկա է այս երկրամասի մեծ պոետների մտքերի ազդեցությունը, իսկ իրանական միտքը այլ երանգ է ստացել նրանց շնորհիվ:
Թերևս ձեզ համար կարող է զարմանալի թվալ, որ ցանկացած իրանցուց հարցում անելիս, թե ի՞նչ է հիշում իր մանկության օրերից, անշուշտ իր հուշերից հիշատակելու այն մարդկանց, ովքեր անգիր բանաստեղծությունների էին ասում: Այն հուշերին կարող ենք ավելացնել պարսկական դասական գրականությունից բանաստեղծություններ, որոնց անգիր էին անում իրանցի մանուկները իրենց ընտանիքների խրախուսումով ու մեծ եռանդով ասում էին այլոց համար: Իրհարկե, ոմանց կարծիքով կարող է այս հատկությունը այնքան էլ լուրջ չլինել, սակայն նրա միջոցով կարելի է ըմբռնել պոեզիայի նշանակությունը իրանցիների մտքերում: Այս եզակի հատկանիշի համար չնչին նշանակություն չունի ժամանակի անցումը ու կարծես ժամանակը ոչ մի վնաս չի հասցրել իրանցիների ու նրա պոետների միջև եղած հնամենի կապին ու նրանք մեծահասակության ժամանակ էլ պոեզիայի նկատմամբ նույն հետաքրքրասիրությամբ հետևում են իրենց մեծ պոետներին իրենց տարեկան տոնակատարության ժամանակ:
Իրանական մտայնության հատկանիշներն ու պոետների բանաստեղծությունների հետ նրա կապը ավելի լավ ներկայացնելու համար մատնանշում են պարսկերեն գրականության հինգ ամենաբարձր գագաթները մ որոնց բանաստեղծությունները արտացոլում է իրանցու հոգու կողմերից մեկը: Այս մեծերի բանաստեղծությունները անդրադարձել է իրանցու մտայնության ու նրա ողջ կյանքի վրա և ժամանակից ու վայրից վեր խորհրդավոր կապ են հաստատել իրանցիների հետ:

Առաջին պոետը՝ Ֆիրդուսին իրանցու ինքնության վերականգնողն է: Ֆերդոսին դյուցազնական ոճի պոետ է, որը Ավեստայի, պարթևական ու սասանիական լեգենդներից ներշնչվելով ձգտել է վերականգնել իրանցու ինքնությունը: Շահնամեն խոսում է աշխարհի էությունից ու հավիտենական կյանք ունենալու որպիսիության մասին: Ֆիրդուսիի ու իրանցիներին միջև եղած ամենաակնհայտ կապը Նոռուզում է դրսևորվում: Երբ ձգտում ենք պատմության մեջ պրպտել Նոռուզի մասին, մեր կողքին ունենք Ֆերդոսու Շահնամեն ու նրա պես ենք մոտենում իրանական ավանդույթների ու մշակույթի ու սովորույթների այս արժեքավոր գանձին:
Նոռուզը հատուկ կերպ է դրսևորվում Ֆիրդոսու Շահնամեի մեջ: 33 անգամ հիշատակվում են «Նոռուզը», «Նոր տարին» ու «Ֆարվարդին ամիսը» : Այս գրքում Նոռուզը որպես տարվա ամենապայծառ օր է ներկայացվել ու դրանում արևը ավելի լավ է շողում քան մյուս օրերը:
Շահնամեի բանաստեղծությունների հմաձայն, Նոռուզը մշտապես նշվել է մեծ ծուքով ու փաստորեն եղել է մարդկանց ուրախությունների ու երջանկության տոնակատարությունը: Ֆիրդոսու ու նրա Շահնամեի նկատմամբ իրանցիների հետաքրքրասիրությունը պատճառ է դարձել, որ իրանցիները ընդունեն Նոռուզի վերաբերյալ Ֆիրդոսու մեկնաբանությունները ու հենց նրա պես այս տոնը համարեն տարվա ամենապայծառ օր և ուրախության խորհրդանիշ: Դարեր շարունակ իրանական այս միտքը Իրանում գոյություն է ունեցելու դարձել է իրանցիների մշակույթի ու համոզմունքների անբաժան մասը:
Խայամը ևս իրանցի պոետ է, որի հայացքների կյանքի, գարնան ու Նոռուզի նկատմամբ ազդեցություն է թողել Նոռուզի ու գարնան նկատմամբ իրանցիների մոտեցման վրա: Խայամի պոեզիան իրականում իրանական մտայնության մի տեսակ է, որը աշխարհը տեսնում է որպես անընդմեջ պատկերներ, որոնք հայտնվում են «երևակայության փարոսի» շուրջ, ապա անհետանում «ոչնչության արկղում»: Իր յուրահատուկ խոհեմության շնորհիվ այս եզակի անձնավորությունը մյուսներից պահանջում է, որ գարնան պես ընձեռնված հնարավորություններից օգտվել խոհեմությամբ ու գիտակցեն արագ ընթացող ժամանակի արժեքը:
Այդ մտայնությունից ազդված ցանկացած իրանցի Նոռուզի տոնակատարությունը իր ողջ փառահեղությամբ ու մեծությամբ համարում է արագ անցնող ծես, որը գարնան հաճելի եղանակի նշանն է ու նրանք երկուսն էլ արագ անցնում են: Ուստի պետք է օգտվել ընձեռնված հնարավորությունից ու թանկ համարել կյանքի ուրախությունները: Օմար Խայամի մտքերում նոր տարին ու Նոռուզը գոյության ու ոչնչության վերաբերյալ նրա փլիսոփայության նշաններն են: Թերևս իրանական միտքը մեծապես ազդվել է աշխարհի նկատմամբ այս մոտեցումից:
Մոլավին բոլոր ժամանակների խոշորագույն իմաստուններից մեկ է, որի մտայնության «բնահյութը» նկատվում է Մասնավիի առաջին բանաստեղծությունում, որտեղ անդրադառնում է բաժանմանը. « Նա մարդուն ճգնավոր ճամփորդ է համարում, ով մոլորվել է օտարության մեջ ու հեռու ընկել իր գլխավոր հանգրվանից:

Երբ Մոլավին օգտվում է «Գարուն» եզրից, այնպիսի եռանդ է հոգում առաջացնում, որ մարդը միանգամից իրեն գտնում է բնության ու բնության արարչի նշանների գրկում՝ «իմաստաբանության աշխարհ» կոչվող մարգագետնում: Երջանկաբեր այդ աշխարհում նա մոռացության է տալիս բոլոր ցավոտ հարցերը , սկսում պարել բնության երաժտությամբ, վերակենդանանում աշխարհի վերածնունդով ու ստանում նոր ոգի:
Մոլանայի մտքում վերածնունդը Աստծո նշաններից է և խորհուրդ է տալիս, որ մարդ պետք է իրեն դնի Աստծո նշանների ուղու վրա, որպեսզի նորից ծնվի: Մոլանան իր մտայնության օրինակն է դարձնում Մոհամմադ մարգարեի այն ասածվացքը, որտեղ հավատացյալներին խորհուրդ էր տալիս՝ իրենց դնել գարնան զով զեփյուռի ազդեցության տակ և չվախենալ այդ զեփյուռի սառնությունից: Վերակենդանացնելով բնությանն ու ծառերին, այդ զեփյուռը նոր շունչ է հաղորդում մարդկանց մարմիններին: Մոլանայի պոեզիայում Նոռուզի ու գարնան նկատմամբ այդ մոտեցման հզոր ներկայությունը պատճառ է դարձել, որ դրանից ազդեցություն կրի իրանական միտքը և Նոռուզի ծիսակատարությունները ստանան հոգևոր երանգ: Այսպիսով ազգային ու հնադարյան այս տոնը դարձել է իսլամաիրանական տոն:
Սաադին ակտիվ հասարակական կյանք վարող պոետ է եղել: Իրանցի պոետների մեծ մասը մենակյաց են եղել ու հազվադեպ են ուղևորության մեկնել, սակայն Սաադին, թերևս, միակ պոետն է, ով շփվելու սեր է ունեցել, զգացել է կյանքի վայրիվերումները, այդիսկ պատճառով այս թանկագին ու մեծ պոետի աշխարհահայացքում բարձր դիրք են զբաղեցնում հասարակական կապերը, գործնական իմաստնությունն ու բարոյականությունը: Իրանցիների հասարակական նիստուկացը մեծ ազդեցություն է կրել Սաադիի հրամայողական դերակատարությունից: Նա ոչ միայն իրանական մշակույթի ու նիստուկացի օրինակն ու գլխավոր ծաղիկն է,այլև նրա մտայնության ուսուցողական հատկությունը դարձել է քաղաքակիրթ մարդու հասարակական վարքագծի ոսկե կանոնը: Սաադիի ստեղծագործությունները լիրիկական ու էթիկական ուղղություններով պարունակում են իմաստուն խրատներ, որոնք երկուսն էլ նկատվում են Նոռուզի նկատմամբ իրանական մտայնության ու ընկալման մեջ, այսինքն այն տոն է, որտեղ պետք է թե՛ լավ անցկացնել, թե՛ պահպանել էթիկան ու բարոյականությունը և յուրացնել նրա խորհուրդները: Սաադին բավական է համարում Նոռուզն ու գարունը մարդկանց կողմից դասեր քաղելու համար և իր ներկայացրած հեքիմական ու բարոյական սկզբունքների միջոցով իրանական միտքը ուղեկցում է պարկեշտ ու խոհեմ հասարակական վարքագծով ու նիստուկացով և այդպիսով ուժեղացնում ու հզորացնում է նրան: Հետևելով Սաադիին, մեր օրերում էլ իրանցիները բոլոր բնական երևույթներն ու իրադարձությունները համարում են դասեր քաղելու հայելի և գտում են, որ պետք է լուրջ ընդունել իրադարձությունների մեջ առկա խորհուրդները:

Կասկած չկա, որ բոլոր իրանցիները իրենց «Հաֆթ-Սին» կոչվող սփռոցում դնում են Հաֆեզի ժողովածուն՝ Դիվանը և դիմելով նրան տարին լրանալուն պես, բախտագուշակություն են անում: Հարց է ծագում, թե ինչո՞ւ են մարդիկ բախատագուշակություն անում՝ դիմելով Հաֆեզի ժողովածուին: Ի պատասխան կարելի է ասել, որ Հաֆեզը մշտապես տառապել է սոցիալական ցավերով ու երբեք չի զլացել մարդկանց դարդ ու ցավից: Հաֆեզի բանաստեղծությունը դարեր շարունակ մարդկանց նախազգուշացրել է հեռու մնալ կեղծավորությունից ու խաբեությունից ու նրա ստեղծագործությունների թուրի սուր կողմը պահել է չարագործությունների ու չարությունների վրա: Այդուհանդերձ նա մշտապես կոչ է արել մարդկանց՝ ապրել ուրախ և համարում, որ ուրախ ապրելը առողջ կյանքի ու գործի գաղտնիքն է: Իրանի ժողովուրդը մշտապես հավատացել են եղել, որ Հաֆեզը կապի մեջ է եղել բարձրյալ աշխարհի հետ, ու նրան անվանել են «Լեսան Ալղեյբ» (Բարձրյալ աշխարհի գաղտնիքներն իմացող) :
Այսպիսով իրանական միտքը Նոռուզի տոնը համարում է լավ հնարավորություն ու արժանավոր ընծա Աստծո կողմից, որը ստեղծվել է մարդու երջանկության համար և ձախորդությունները չպետք նրան հեռացնեն Նոռուզի տոնակատրության գլխավոր նպատակից: Հաֆեզի պոեզիան ու աշխարհահայացքը իրանցի մարդուն սովորեցրել է, որ կյանքն այս աշխարհում տարբեր կերպարանքով է իրեն դրսևորում և կարող ենք գրկաբաց ընդունել այն, ինչ Աստված է պատվիրել հավատամքի համար, քանի որ Աստծո կամքն է այդպիսին եղել: Թերևս կարելի է ասել, որ Բարձրյալի պարգևներից շնորհակալ ու երախտապարտ լինելը Հաֆեզի կարևորագույն ազդեցությունն է եղել իրանական մտայնության վրա, ինչը գոյացել է դարերի ընթացքում և արտացոլվել Նոռուզի միջոցով:
Որպես վերջաբան, միջբերում ենք իրանցի գրող Դարյուշ Շայեգանից մի նախադասություն, որտեղ նա անդրադառնում է իրանցիների մտայնության հետ ունեցած այս հինգ դասական պոետների կապի պատճառին, ասելով. «Իրանի գրականության պատմության ընթացքում ի հայտ եկած հարյուրավոր պոետներից իրանցիները ընտրել են միայն հինգ պոետի որպես իրենց բանաստեղծական հայացքների բարձրագույն օրինակներ: Իրանական մտքում այս պոետների բարձր դիրքը լոկ նրանց եզակի բնավորության արդյունք չէ, այլ այս հինգ պոետներից յուրաքանչյուրը իր յուրովի հատուկ հանճարին համապատասխան եղել է մտային էթնոլոգիայի մի հզոր հոսանքի ներկայացուցիչ ու դրսևորում և յուրահատուկ ոճ ու եղանակ է որդեգրել իր աշխարհահայացքի արտացոլման համար »: