Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (17)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87492-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտարհրավերներ_(17)
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե օգտատերերը համացանցից օգտվելու ինչ դրդապատճառներ ունեն:Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 27, 2018 12:10 Asia/Tehran

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե օգտատերերը համացանցից օգտվելու ինչ դրդապատճառներ ունեն:Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ:

 

Ներկա աշխարհում, ցանկացած պահի, օր ու գիշեր, համացանցը մտնում է  մարդկանց,  հասարակության, ընտանիքների կյանք, գրավելով մարդկանց ժամանակն ու  միտքը: Համացանցը շատ մարդկանց խանգարում է  նույնիսկ ուտել, խմել, քնել կամ զբաղվել իրենց առօրյա գործերով: Համացանցից կտրվելը շատ շատերի համար դժվար է, քանի որ համացանցից կախվածությունը վերածվել է համաճարակի: Watts Up, Viber , Telegram, Tango , Vay Chat ,  Facebook , Twitter , Google Plus  YouTube և Instagram-ն այսօր համացանցի ամենահայտնի ու տարածված սոցիալական ցանցերն են և տարբեր դրդապատճառներով, ներգրավել են հարյուրավոր միլիոն օգտատերերի: Աշխարհում համացանցի տարծաման և այնտեղ  մարդկանց անհրաժեշտ մեծ թվով նյութերի առկայության  արդյունքում, ինտերնետի տրամադրած հնարավորություններից օգտվելը շատ մարդկանց, խմբերի ու կազմակերպությունների համար դարձել է անհրաժեշտություն: Այսօր, մարդկանց առօրյա շատ հարցերի լուծումն առանց ինտերնետից օգտվելու, շատ դժվար է:

Ընդհանուր առմամբ, վիրտուալ աշխարհը տալիս է հաղորդակցվելու, տեղեկատվություն ստանալու, տարբեր ծառայություններից օգտվելու, գիտելիք ձեռք բերելու, առողջապահական ինֆորմացիա ստանալու, էկելտրոնային կառավարման ու տարբեր զվարճանքների հնարավորություն:  Շատ երկրներում համացանցի օգտատերերի գործունեության մեջ ներդաշնակություն գոյություն չունի:  Սոցիալական ցանցերից օգտվելու օգտատերերի կարևորագույն նպատակը ընկերական ու բարեկամական կապերի հաստատումն է կամ վերականգնումը: Քանի որ պատանեկան տարիքում ընկերական կապերը շատ կարևոր են և այդ տարիքի հասակակիցներն իրենց օրվա մի մասն անցկացնում են կրթական, մարզական ու ժամանցային վայրերում, կարևոր ազդեցություն  թողնելով միմյանց վարքագծերի վրա":

Համացանցից օգտվելու օգտատերերի նպատակներից է  բարեկամների ու  ընտանիքի անդամների հետ կապերը պահպանելը կամ դրանք հաստատելը: Հետազոտությունները վկայում են, որ սոցիալական ցանցերում երիտասարդների ներկայության նպատակը եղել է միասին որևէ աշխատանք իրականցնելու ուղղությամբ նրանց խրախուսելը: Ուստի սոցիալական ցանցերին անդամակցելու պատճառներցի մեկը պատկանելիությունն է  որևէ խմբի: Ցանցային շփումների ժամանակ, չնայած ֆիզիկական տարածությանը, առաջանում է  մտերմություն: Ուրեմն կարելի է վստահ լինել, որ հին ընկերները պահպանվում են և նույնիսկ կարող են ավելի մտերմանալ: Դրանցից բացի, օգտատերը հնարավորություն ունի հասարակական շփումներում ընտրել իր տարբերակը, որն անկախ է և դուրս է ծնողների վերահսկողությունից: Սոցիալական ցանցերը ստեղծում են ընկերների հետ միասին կատակելու և ուրախ ժամանց ունենալու հնարավորություն:   

Սոցիալական ցանցերը տղամարդկանց ու կանանց մեծ հնարավորություն են տալիս շփվել: Մի քանի տասնամյակ առաջ, կանայք ավելի քիչ էին օգտվում սոցիալական ցանցերից, քան տղամարդիկ: Սակայն վերջին տվյալների համաձայն, որոշ սոցիալական ցանցերում կանանց թիվը գերակշռում է: Ուրեմն պետք է հնարավորությունների կողքին ճանաչել նաև այն վտանգները, որոնք կանանց համար կան համացանցում: Խոցելի կողմերն ու վտանգները ճանաչելով, կարելի է ստեղծել այնպիսի հնարավորություն, որպեսզի կանայք ավելի ապահով օգվտեն սոցիալական ցանցերից, բնականաբար նրանց նախապես տրամադրելով համապատասխան գիտելիքներ:

Հետազոտությունները վկայում են, որ դեռահասների 10-12 տոկոսին մտահոգում են համացանցի վտանգները: Աղջիկների դեպքում այդ վտանգները երբեմն ավելի շատ են: Սակայն չպետք է դրանց պատճառով կանայք կամ աղջիկները հրաժարվեն համացանցից օգտվելուց: Վիրտուալ աշխարհը կարող է դառնալ հնարավորություն, որպեսզի օգտատերերը, հատկապես կանայք, մասնակցեն հասարակական շատ հարցերի քննարկմանը: Համացանցն օգնում է  նաև գտնել աշխատանք ու օգտվել նոր հնարավորություններից: Սակայն  պետք է շատ ուշադիր լինել, վիրտուալ աշխարհի հնարավորություններն օգտագործելիս:

Վիրտուալ աշխարհը փոփոխության է ենթարկել ընտանիքների հարաբերությունները, սակայն չի կարելի ասել, որ դրանք վերացրել է: Երբեմն համացանցը նույնիսկ պատճառ է դառնում, որպեսզի երեխաներն ու ծնողներն ավելի շատ շփվեն միմյանց հետ: