ԱՄՆ-ն անցած տարվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Շնորհավորում ենք իրանական նոր տարին: Այս հաղորդման ընթացքում իրանական տարին ավարտվելու առիթն օգտագործելով նպատակ ունենք թռուցիկ հայացք նետել ԱՄՆ-ի անցած մեկ տարվա գլխավոր լուրերին ու իրադարձություններին:
Իրանական 1396 թվականը սկսվեց 2017 թվականի մարտի 21-ին: Այդ ժամանակ երկու ամիսներ էին անցնում աղմկահարույց մի ընտրության ընթացքում հաղթանակ արձանագրած Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը սկսվելուց: Հենց այդ ժամանակաընթացքում էլ նոր կառավարությունն արդեն դեմ հանդիման էր կանգնել մի շարք լարվածությունների ու սկանդալների, որոնք շարունակվեցին մինչև 2018 թվականի մարտ ամիսը, երբ ավարտին հասավ իրանական տարին: Այդ ժամանակահատվածում Թրամփի վարչակազմում բացարձակ խառնաշփոթ էր տիրում, այնպես որ իրանական 1396 թվականի վերջին օրերին ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Դոնալդ Թրամփի թուիթերյան մի գրառմամբ պաշտոնից ազատվեց: Դրան զուգահեռ ամբողջ տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում էր գտնվում «Թրամփ-Ռուսաստան» կոչվող գործը և հանրապետականները պարտություն կրեցին տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններում: Դա կարևոր է այն տեսակետից, որ իրանական նոր տարվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունենալու միջնստաշրջանային ընտրություններ, որի արդյունքը կարող է ուղղակի ազդեցություն գործել երկու տարի անց կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա: Տնտեսական ոլորտում էլ անցած տարի երկու կարևոր իրադարձությունների ականատես եղանք: Նախ այն որ Թրամփը Կոնգրեսը ղեկավարող հանրապետականների օգնությամբ վավերացրեց ԱՄՆ-ում հարկերի կրճատման ամենախոշոր օրենքներից մեկը, իսկ այնուհետև առևտրական պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ի գործընկերների դեմ: Հարկերի կրճատումը պատճառ դարձավ, որ բյուջեի դեֆիցիտի և կառավարության հանրային պարտքերի ծավալի մեծացման մասին կանխատեսումներ կատարվեն, իսկ ալյումինի ու պողպատի ներկրման շուրջ առևտրական պատերազմն ԱՄՆ-ի տնտեսության ու նաև միջազգային համակարգում առևտրական հարաբերությունների ապագայի վրա դրա բացասական ազդեցության հետ կապված մտահոգությունների առիթ տվեց:
Դոնալդ Թրամփի բանավոր աջակցության լույսի ներքո ցեղապաշտության հողի վրա քայլերի տարածումն անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի հասարակական գլխավոր իրադարձությունների էր, որը Շառոլտզվիլ քաղաքում արյունալի բախումների հանգեցրեց: Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ում ու մասնավորապես այդ երկրի դպրոցներում կույր սպանությունները սոսկալի աղետների պատճառ դարձան:
Ի վերջո իրանական 1396 թվականի ընթացքում Թրամփի վարչակազմը «Նախ Ամերիկան» կարգախոսով բռնեց այդ երկրի միջազգային պարտավորությունները ոտնահարելու ուղին և հետապնդեց համաշխարհային որոշ համաձայնություններից, այդ թվում Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից, Տրանս-Փասիֆիկի համագործակցության պայմանագրից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրաժարվելու և Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու քաղաքականությունը, որոնք բոլորն էլ միջազգային հանրության մոտ ԱՄՆ-ի մեկուսացմանը հանգեցրին:
--------------------------------
Անցած տարին Սպիտակ տան նոր բնակչի համար արկածային եղավ: ԱՄՆ-ի նախագահի անփորձությունը և ներքին հակասությունները պատճառ դարձան, որ Սպիտակ տան քարտուղարներից, խորհրդականներից կամ ավագ պաշտոնյաներից շուրջ 40-ը կամ պաշտոնից հեռացվեն և կամ ինչ-որ պատճառներով վայր դնեն իրենց լիազորությունները: Այս միջոցին ԱՄՆ-ի կառավարության մեջ ամենաաղմկահարույց փոփոխությունը վերաբերում էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնազրկման ու այդ պաշտոնում CIA-ի պետ Մայք Փոմպեոյի, իսկ CIA-ի պետի պաշտոնում Ջինա Հասփելի նշանակմանը: Թեև այդ որոշումը հրապարակային դառնալուց ամիսներ առաջ ԶԼՄ-ներում խոսվում էր Թիլերսոնի հետ Թրամփի տարաձայնության մասին ու նույնիսկ ասվում էր, որ նրանք վիրավորանքներ են ուղղել միմյանց հասցեին, այդուհանդերձ թուիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնազրկումն աղմկահարույց իրադարձություն համարվեց: Կանխատեսվում է, որ իրանական նոր տարվա առաջին շաբաթներում ամենազգայուն թեմաներից մեկը Սենատում Փոմպեոյի ու Հասփելի արժանավորության քննարկումը լինի: Հատկապես որ կտտանքների գործադրումը և Ջորջ Դաբլյու Բուծի նախագահության շրջանում գաղտնի բանտեր ստեղծելու որոշումը պաշտպանելու պատճառով Հասփելի պարագային լուրջ ընդդիմություն գոյություն ունի:
Ի դեպ, անցած տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ կապված գործի հետաքննությունը զգայուն փուլ մտավ, այնպես որ այդ կապակցությամբ Թրամփի դերակատարության շուրջ լուրջ կասկածներ ծագեցին: Միևնույն ժամանակ գործի մեջ ներքաշվեցին նաև Թրամփի ավագ որդին, ավագ դուստրն ու նրա փեսան: Թեև իրանական ավարտված տարվա վերջին շաբաթներում Կոնգրեսում Թրամփի կողմնակիցները կողմ քվեարկեցին Ներկայացուցիչների տան տեղեկատվական կոմիտեում հետաքննության գործը ավարտվելուն, սակայն թվում է, որ հիշյալ գործն այս տարի էլ շարունակելու է մնալ ուշադրության կենտրոնում, հատկապես եթե միջնստաշրջանային ընտրություններում դեմոկրատականները կարողանան ստանձնել Կոնգրեսի երկու խորհրդարանների կամ դրանցից առնվազն մեկի վերահսկողությունը: Նկատի առնելով 2017 թվականին տեղի ունեցած բոլոր ընտրություններում հանրապետականների կրած պարտությունը 2018 թվականին նման հաղթանակի կրկնվելն այնքան էլ անսպասելի չի լինելու:
Իհարկե իրանական անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմի միակողմանի մոտեցումների գագաթնակետը Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր: Այն պայմաններում երբ ՄԱԿ-ի մի քանի բանաձևեր ընդգծում են, որ Ղոդսի արևելյան բաժինը պատկանում է պաղեստինցիներին, Թրամփը միջազգային օրենքների հակասող քայլի դիմելով Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակեց ու հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից փոխադրելու է Ղոդս: Այդ որոշման հրապարակումը հանգեցրեց իսլամ աշխարհի ցասումին ու միջազգային հանրության խիստ բողոքին: ՄԱԿ-ի ԱԽ-ն Թրամփի որոշումը դատապարտելու համար նիստ հրավիրեց, ինչն ԱՄՆ-ի դրած վետոյով ձախողվեց: Այդուհանդերձ Ղոդսի ճակատագրի կապակցությամբ միջազգային համաձայնության ոտնահարումը պատճառ դարձավ, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն նիստ գումարի, որի ընթացքում ավելի քան 120 երկրներ դատապարտեցին Թրամփի այդ քայլը և դա ի տես այն բանի, որ ԱՄՆ վարչակազմն աննախընթաց քայլի դիմելով սպառնաց, որ ֆինանսական պատիժներ կկիրառի Թրամփի որոշման ընդդիմացող երկրների դեմ: Այդուհանդերձ աշխարհի նույնիսկ ամենաչքավոր ու կարիքավոր երկրները պատրաստ չեղան ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությունների դիմաց հրաժարվել իրենց անկախ ձայնից: Սա ցույց տվեց, որ ԱՄՆ-ի ներազդեցություն գործելու ուժն այն էլ ՄԱԿ-ում ինչ աստիճան նվազել է և դա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունները սրվել են և Սիրիայի հարցով ԱՄՆ-ի գլխավորած արաբական-արևմտյան կոալիցիան ծանր պարտություններ է կրում:
Տնտեսական բնագավառում էլ անցած տարվա ընթացքում Թրամփը գործադրման հանձնեց հարկային բարեփոխումների մասին օրենքը և դա ԱՄՆ-ի պատմության ընթացքում հարկային ամենախոշոր կրճատումն անվանեց, սակայն քննադատները դա Թրամփի կողմից մեգահարուստներին ու խոշոր ընկերություններին մատուցված նվեր բնութագրվեց: Համաձայն այս օրենքի ընկերությունների վճարած հարկերը խոշոր չափերով կրճատվելու են, որպեսզի առավել ներդրման, ինչպես նաև ընկերությունների ԱՄՆ վերադառնալու համար ենթահող նախապատրաստվի: ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ նման խրախուսիչներով ԱՄՆ-ի ներքին արտադրությունը զարկ կստանա և նոր աշխատատեղեր կստեղծվեն: Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ հարկերի կրճատմամբ ամերիկյան այն ընկերությունները, որոնք վերջին տարիներին իրենց գործունեությունն արտասահման են փոխադրել, կվերադառնան և արտաքին ներդրողներն էլ կխրախուսվեն ԱՄՆ-ում աշխատանք ծավալելու հարցում: Թրամփն անգամներ հավակնել է, որ հարկային բարեփոխումների նախագծի գործադրմամբ ամերիկացի ընտանիքներն ավելի քիչ հարկ են վճարելու: Այդուհանդերձ քննադատները լուրջ կասկածներ ունեն այն մասին, որ գործարարներին տրված հարկային զեղճերը կրկին ներդրման կվերածվեն: Միևնույն ժամանակ հարկային մուտքերի խիստ կրճատումը, որ մեկ ու կես թրիլիոն դոլար է գնահատվում մեծացնելու է ԱՄՆ-ի կառավարության բյուջեի դեֆիցիտն ու հանրային պարտքերի ծավալը: Կանխատեսումների համաձայն 2018 թվականի ֆինանսական տարվա ավարտին ֆեդերալ կառավարության բյուջեի դեֆիցիտը կրկին գերազանցի մեկ թրիլիոն դոլարի սահմանագիծը: Այս իրավիճակին դիմակայելու համար կառավարությունը մտադիր է կրճատել բարեկեցության ծրագրերը, որից տուժելու են հասարակության չքավոր ու քիչ եկամուտ ունեցող խավերը:
Դա ի տես այն բանի, որ կանխատեսումների համաձայն պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու Թրամփի որոշումից հետո սկսված առևտրական պատերազմի պատճառով ի վերջո ճնշման տան են հայտնվելու ամերիկացի սպառողները: Թրամփն իր առևտրական հովանավորչական քաղաքականությունների գործադրման և «Նախ Ամերիկան» կարգախոսի իրագործման շրջագծում մտադիր է սահմանափակել արտասահմանյան էժան արտադրանքի ներկրումը, որպեսզի այդպիսով ներքին արտադրությանը զարկ տա: Սակայն փոխադարձ քայլերի դիմելու և ԱՄՆ-ի արտահանած որոշ արտադրանքների համար մաքսատուրքեր սահմանվելու կապակցությամբ ԱՄՆ-ի առևտրական գործընկերների սպառնալիքն ԱՄՆ-ում մտահոգությունների ծնունդ է տվել: Նախատեսվում է, որ աշխարհում առևտրական պատերազմ սկսվելով առնվազն վեց միլիոն ամերիկացի աշխատողներ հայտնվելու են իրենց աշխատանքը կորցնելու և կամ որոշ ապրանքների գների հավելման վտանգի դիմաց և դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի մետաղային արդյունաբերությանը հովանավորող Թրամփի քաղաքականությունից շահելու են առավելագույնը 150 հազար աշխատողներ: Սպասվում է, որ իրանական նոր տարում ԱՄՆ-ի վարչակազմի դիմագրաված տնտեսական ու արտաքին մարտահրավերներից մեկը առևտրական հովանավորչական քաղաքականությունների գործադրման և գործընկերների հետ առևտրական պատերազմի բացասական հետևանքների դիմագրավման միջոցները լինեն:
Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություններն էլ բազմաթիվ զարգացումների ականատես եղավ: Թրամփը ներկայացնելով ամերիկյան ազգայնական հոսանքը պատերազմ հայտարարեց այդ երկրի միջազգային պարտավորությունների դեմ և փորձեց առավել ցայտուն կերպով գործադրել իր միակողմանի քաղաքականությունները: Թրամփը նախ հայտարարեց կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից հրաժարվելու մասին: Այնուհետև հայտարարեց Տրանս-Փասիֆիկ առևտրական պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին, որից հետո Թրամփը Կանադայից ու Մեքսիկոյից պահանջեց ՆԱՖԹԱ-ի առևտրական պայմանագիրը փոխել այնպես որ դրանով ապահովվեն ԱՄՆ-ի շահերը: ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հարցականի տակ տարավ այդ երկրի առևտրական երկկողմ ու բազմակողմ բոլոր պայմանագրերը և ի վերջո բարձրացնելով պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը ոտնահարեց միջազգային տնտեսական համակարգի կանոնները: