Նոռուզը որպես Իրանական մտայնության դրսևորում (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87528-Նոռուզը_որպես_Իրանական_մտայնության_դրսևորում_(3)
Նոռուզը իրանական մշակույթի ամենակարևոր ժամանակներից մեկն է, որն սկսվում է գարնանամուտով: Դա բնության զարթոնքի տոնն է, որը նշվում է ողջ Իրանում ու նաև փառաբանության տոն է` ուղղված Արարչին, այն ամեն գեղեցկության համար, որ արարել է ու նոր կյանքի սկիզբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2018 15:07 Asia/Tehran

Նոռուզը իրանական մշակույթի ամենակարևոր ժամանակներից մեկն է, որն սկսվում է գարնանամուտով: Դա բնության զարթոնքի տոնն է, որը նշվում է ողջ Իրանում ու նաև փառաբանության տոն է` ուղղված Արարչին, այն ամեն գեղեցկության համար, որ արարել է ու նոր կյանքի սկիզբ:

Նոռուզը գեղեցիկ պատմություն է, որտեղ բնությունը, գեղեցկությունը, հասարակությունը, բոլորը, դերակատար են: Նոռուզն ամբողջ աշխարհում դարեր շարունակ եղել է լավագույն տոներից մեկը:  Այն կյանքի տոն է, երկրի, երկնքի ուրախության ծաղկման տոն: Եվ յուրաքանչյուր Նոռուզ, նոր վերածնունդ է: Նոռուզը նաև մարդկանց մեկ անգամ ևս հիշեցնում է բնության հետ իրենց կապի մասին: Երբ գալիս է Նոռուզը, մարդը, ով ըստ երևույթին կյանքի հոգսերով տարված, մոռացել էր որտեղից է ծնվել, որ եկել է բնությունից, կրկին վերադառնում է բնության գիրկը և դրա հետ միասին սկսվում է նոր կյանքը:

Նոռուզը սկիզբ է առնում այն ժամանակներից, երբ մարդիկ գարունը համարում էին տարվա ամենավեհ ժամանակը: Նոռուզն ունի հատուկ ծիսակարգ, որի ընթացքում ոչ միայն Իրանի մշակույթի  բազմազանությունն է ցուցադրվում, այլև ողջ իրանական մտքի ուղերձը: Սովորաբար տարվա մեջ տոները նշվում են ամենաառատ ժամանակ, երբ խաղաղությունն է տիրում և կյանքի նկատմամբ հույսն ավելի մեծ է լինում: Նոռուզի հավերժական լինելը կարևորվում է այն պատճառով, որ այն նշվում է տարվա ամենագեղեցիկ ժամանակ: Մի ժամանակ, երբ աշխարհը վերածնվում է և երբ մութ ու ցուրտ օրերը փոխվում են ու գալիս են հաճելի ժամանակներ: Սա այն տոնն է, երբ մարդը ներդաշնակ է բնության հետ ու փորձում է բնության հետ խաղաղ համակեցություն ունենալ: Հազարավոր տարիների ընթացքում, իրանցիներն իրենց համարել են բնության պահապաններր: Աքեմենյան ժամանակաշրջանում բուսականությանը մեծ կարևորություն էր տրվում և այդ իսկ պատճառով, այդ ժամանակաշրջանում տնկվեցին մեծ թվով այգիներ: Այդ այգիներից են Պերսեպոլիսի և Փասարգադի այգիները: Քսենոֆոնը Փասարգադի այգու մասին խոսելիս նշում է, թե ինչպես է Կյուրոսը  հույն սպային հրավիրել այցելել իր այգին ու այն ցույց տվել ծառերի տնկելու նախագիծը:

 

 Իրանցի մշակութաբանները հաճախ Նոռուզի մասին ասում են, որ այս տոնը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ թե որտեղից է մարդու արմատը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Նոռուզը սերտ կապի մեջ է բնության հետ և դա ցույց  է տալիս, թե որքան կարևոր է եղել բնությունն իրանցիների տեսակետից: Նրանց կարծիքով, մարդը բնությունը հարգում է  հենց բնության պատճառով: Իրանցիները մշտապես հավատացած են եղել, որ երկիրը չպետք  է վնասել ու պետք է բնության հետ հաշտ ապրել: Իրանցիները բնության հետ խաղաղ համակեցության մեջ են եղել և ոչ միայն բնությունից ստացել են բարիք ու խաղաղություն, այլև պահպանել են այն: Իրանցիները հավատացած են, որ ջուրն ու հողը աղտոտելը մեղք է համարվել: Նրանք հավատացած են, որ նման արարք կատարողը պատժվելու է Աստծո կողմից: Իրանցիները հանցանք էին համարում ծառ հատելը: Իսկ որոշ աղբյուրների համաձայն, նույնիսկ մի տերև պոկելը մեղք է համարվել: Այսպիսով, նման օրենքների առկայությամբ, իրանցիները բնությունը հարգելու և այն պահպանելու համար, շատ առողջ էին ապրում ու չէին վարակվում այլ տեղանքներից եկած հիվանդություններով: Հին իրանցիները համոզված էին, որ մարդկային ուրախությունը մարդու ամենակարևոր գաղափարներից է ու միայն մարդուն չի պատկանում: Իրանցիները հավատացած էին, որ պահպանելով աշխարհի խաղաղությունն ու ուրախությունը, մարդը փրկվում է: Նրանք համարում էին, որ մարդու ուրախությունն անքակտելի կապի մեջ է այլ էակների` կենդանիների, բույսերի ու ողջ տիեզերքի պահպանման հետ: Ուստի այդ համոզման համաձայն, մարդն ամեն գնով պետք է փորձի պահպանել բնության գեղեցկությունը, ինչն էլ հնուց եղել է իրանցիների աշխարհայացքի կարևոր մասը: Այլ խոսքով, իրանցիները համոզված էին, որ չարիքից փրկվելու միակ ճանապարհը հարգանքն է  արարչագործության նպատմամբ: Իրանական միտքն ասում է, որ նույնիսկ հասարակական խնդիրների լուծման համար, մարդը այլ ելք չունի, քան էկոլոգիական օրենքներին ուշադրություն դարձնելը: Երբ իսլամն ի հայտ է գալիս, իրանցիների վերաբերմունքը բնության նկատմամբ շարունակում է մնալ նույնը: Թվում է , որ մուսուլման իրանցին հատուկ նշանակություն է  տալիս բնությանն ու դրա տարրերին ու իրեն համարում արարչագործության մի մասը: Իհարկե բնության տարրերը, ոչ թե իրենց ֆիզիկական յուրահատկություններով, այլ այն ճշմարտությամբ, որ պարունակում են, աստվածային լավագույն դրսևորումներից են: Իրանցի մուսուլման մարդու հավատալիքների համաձայն, մարդն ու բնությունը միասնական են Աստծո հետ: Եվ ինչպես որ մարդը մտածում է  իր կատարելագործման մասին, պետք է խորհի նաև բնության կատարելագործության շուրջ: Ղուրանում երեք ըստ երևույթին իրարամերժ տեսակետ գոյություն ունի բնության վերաբերյալ: Եվ թվում է, որ այդ երեքն էլ լրացնում են իրար: Առաջին տեսակետն այն է, որ բնությունը ձևավորում է  մարդու ֆիզիկական ու հոգևոր զարգացման հնարավոր պայմանները, կամ այլ խոսքով, համարվում է  մարդու մայրը:

Բնություն

 

Երկրորդ տեսակետի համաձայն, ներկայացվում է  բնության էությունը, որն ըստ երևույթին ավելի պակաս է, քան մարդու հոգևոր կողմը:

Երրորդ տեսակետի կարծիքով, որը շատ կարևոր է, այն պարտականությունն է, որ դրված է մարդու ուսերին`բնությունը պահպանելու համար:

Այս բոլոր տեսակետներից կարելի է  հասկանալ, որ բնությունը երբեք չի սրբացվում և պարզապես միջոց է` Աստծուն հասնելու համար: Թերևս այդ պատճառով են որոշ մարդիկ կարծում, որ բնությունն Աստծուն մերձենալու գիրք է:   Եվ վերջապես պետք է  ասել, որ աշխարհի տարբեր կողմերում` բնություն պահպանելու վերաբերյալ ծեսերը բազմաթիվ են: Դա կարելի է  համարել բնապահպանության լավագույն միջոցը: Մարդկանց պետք է խրախուսել`որպեսզի ուշադրություն դարձնեն կենսոլորտին ու ավանդական ծեսերի միջոցով կարելի է նվազեցնել բնապահպանության ոլորտի խնդիրները: Որովհետև հին ժողովրդի վերաբերմունքը բնության նկատմամբ, եղել է հարգանքի ու համակեցության հիման վրա: Ինչպես որ իրանցի ժողովուրդների շրջանում բնության նկատմամբ հարգանքն ամենագեղեցիկ ձևով գոյություն է  ունեցել: Դա պատճառ  է դարձել, որ ամբողջ աշխարհում բնապահպանության վերաբերյալ իրանական միտքը համարվի ամենազարգացածը, որը կարող է օրինակ ծառայել աշխարհի բնապահպանական կենտրոնների համար: Անշուշտ, այս ուղղությամբ կատարվող քայլերից բացի, հավատալիքները, մշակույթներն ու կրոնները կարող են դառնալ բնությունն ավելի լավ ճանաչելու միջոց, որովհետև մարդն անցյալում բնության միջոցով տեսնում էր Աստծուն:

Իրանցի մեծ բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրին, ով նաև եղել է մեծ նկարիչ, նատուրալիստ էր: Նրա ողջ պոեզիան լեցուն է  բնական գեղեցիկ տեսարաններով:

Ստորև ներկայացնում ենք պոետի ամենագեղեցիկ բանաստեղծություններցի մեկը, որը կոչվում է  "Ջրի ոտնաձայնը"

Ես լսում եմ այգու շունչը

Ու նաև ծառի հետևից լույսի հազը

Քարի յուրաքանչյուր մասից ջուրն է  փռշտում

Եվ լսում եմ ծիծեռնակի ձայնը` գարնանային տանիքից

Եվ երակում արյան օրինական ոտնաձայնը

Ես ճանաչում եմ լորի փետուրի ձայնը

Ես լավ գիտեմ, թե որտեղ է աճում կեռասը:

Սարյակը երբ է գալիս, լորը երբ է երգում,

Եվ բազեն երբ է  մեռնում

Ես մոտիկ եմ կանգնած երկրի սկզբնակետին: