Նոռուզը որպես Իրանական մտայնության դրսևորում(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i87622-Նոռուզը_որպես_Իրանական_մտայնության_դրսևորում(4)
Նոռուզն ամենահին տոներից մեկն է, որը ներկայացնում է նաև իրանցիների մտքի զարգացումն ու իրանական բոլոր ազգերի միասնականությունը: Նոռուզը խաղաղություն է, բարեկամություն, սեր և հրաշալի հնարավորություն, որպեսզի մարդը հաշտվի ինքն իր հետ ու աշխարհի հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 29, 2018 11:59 Asia/Tehran

Նոռուզն ամենահին տոներից մեկն է, որը ներկայացնում է նաև իրանցիների մտքի զարգացումն ու իրանական բոլոր ազգերի միասնականությունը: Նոռուզը խաղաղություն է, բարեկամություն, սեր և հրաշալի հնարավորություն, որպեսզի մարդը հաշտվի ինքն իր հետ ու աշխարհի հետ:

Նոռուզն ավելին է, քան մի տոն: 2010թ փետրվարին 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հռչակեց Նոռուզի համաշխարհային օր: Այսպիսով, այս կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, Նոռուզը գրանցվեց որպես միջազգային տոն: Այս կապակցությամբ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ`"Նոռուզը խաղաղության ու բարեկամության ժառանգություն" խորագրով:

ՄԱԿ-ում Նոռուզի համաշխարհային տոնը

 

 

Նոռուզը միջազգային շրջնակներում ասոցացվում է  խաղաղության հետ, որը կարելի է ասել, Նոռուզի ուղերձն է: Ուղերձ, որը եկել է հնուց: Նոռուզը մշտապես իր հետ բերում է  խաղաղություն, մարդկանց հորդորելով դիմել երկխոսության: Նոռուզն առաջին անգամ նշել են իրանցիները: Այն ունի մի քանի հազար տարվա պատմություն: Նոռուզը   գարնանային  արևահավասարի պահն է: Այդ ժամանակ ձմեռն ավարտվում է ու սկսվում է գարունը: Նոռուզը նրանց տոնն է, ովքեր ապրում են հույսով և համոզված են, որ ձմռան ցրտրից հետո գալու է գարունը: Իսկ գարնանային ծաղկունքը նրանց նվերն է: Նոռուզը ոչ ժամանակ է ճանաչում, ոչ ազգություն: Նոռուզը չի պատկանում ոչ մի կրոնի կամ լեզվի: Այն խաղաղության, համակեցության ու չափավորության տոն է: Նոռուզն անցնելով սահմանները, մարդկանց հիշեցնում է  իրենց իսկական էությունը, որի հիմքում ընկած են խաղաղությունն ու բարեկամությունը մեկը մյուսի նկատմամբ:  

Իրանական մտքում խաղաղությունն անհրաժեշտ է կյանքի ու զարգացման համար: Իսկ նոռուզը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային խաղաղության վրա: Քանի որ խաղաղությունն ու բարեկամությունն առողջ կյանքի հիմքն են, իսկ կռիվն ու անհաշտությունը` դրա ոչնչացման աղբյուրը: Պատմությունը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ եղել է խաղաղություն, մարդկային քաղաքակրթությունները զարգացել են:  

Իրանական նոռուզում ներկայացվում է  մարդկանց միջև խաղաղություն հաստատելու օրինակ: Հենց այդ պատճառով էլ, եթե մարդիկ կամ ազգերը որևէ թշնամանք ունեն իրար նկատմամբ, պետ ք է Նոռուզին հաշտվեն: Նոռուզն իր հետ բերում է խաղաղություն ու բարություն և քենն ու թշնամությունը փոխարինում բարությմաբ: Ընդհանրապես, նոր տարին պատշաճ կերպով կազմակերպելու համար, մարդիկ պետք է համախմբված լինեն: Իրանցիները, Նոռուզը կազմակերպելով, բարձր են գնահատում խաղաղությունն ու հաշտությունը:

Նոռուզը լավագույն միջոցն է համաշխարհային խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Իրանական մտքում գարունն ու նոռուզն ասոցացվում են ներելու և բարության  հետ: Մարդը, ներշնչվելով բնությունից, փորձում է  իր կյանքը վերանորոգել այնպես, ինչպես գարունն է վերանորոգում բնությունը:

 

Նոռուզն ունի տարբեր ծեսեր, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է , որ այն շաղախված է խաղաղությամբ: Իրանում իրար կողքի ապրում են բազմաթիվ ազգեր: Այս քաղաքակրթության օրրանները միևնույն ժամանակ իրար հետ կապված են հավաքական առանձնահատկություններով: Իսկ իրանական այս ցեղերին միացնում են նրանց համընդհանուր հավատալիքները: Տոներն ընդհանուր խորհրդանիշներ են, որոնք իրանական ցեղերին միացնում են իրար: Քանի որ իրանական բոլոր ազգերն ունեն մեկ ազգային մշակույթ, նրանց բոլոր տոներն էլ նույնն են:

Իրանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Ահմադ Մոֆիդ Թաբաթաբային ասում է. "Իրանական մշակույթի մեջ գիշերից ցերեկ, խավարից լույսի և ցրտից ջերմության  հասնելը մի սկզբունք է: Գարնանը, ամռանն ու աշնան կեսերին նշվող տոներից են մեհրեգանը, ջրցանը,/ որը նման է հայկական վարդավառին/,  ցորենի տոնը: Իսկ ձմռան տոներն ավելի շուտ ուղղակի առնչություն ունեն մարդու մտքի հետ: Այդ տոների ժամանակ, մարդը ևս մեկ անգամ հիշում է  իր անցյալը, խորհում ապագայի ու կյանքի երևույթների մասին":

Նոռուզն իրանական ազգերի միասնության գործոնը

 

 

 

Նոռուզի երրորդ ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մարդը խորհում է  խաղաղության ու հաշտության մասին ու փորձում բարելավել կապն ինքն իր հետ: Այս կապակցությամբ բերենք մի օրինակ. մենք բոլորս անցյալում կատարել ենք ընտրություններ և ընդունել որոշումներ, որոնք եղել են սխալ կամ դրանց մասին մտածելը հիմա ցավալի է: Դրանք ցավ են պատճառել ոչ միայն մեզ, այլ նաև ուրիշներին: Եվ այժմ զղջում ենք դրանց համար: Սակայն ինչ պետք է անել: Արդյոք պետք է մի կյանք ափսոսալ այդ որոշումների համար: Հնարավոր է, որ մենք կարողանանք հրաժարվել ուրիշներին դատելուց և բարձրացնենք մեր դրական էներգիան: Սակայն հաճախ վերջնականապես հասկանում ենք, որ  պետք է նաև մեզ չդատենք: Մենք պարտավոր ենք խաղաղություն պարգևել ինքներս մեզ: Ուրեմն պետք  է հաշտվենք ինքներս մեզ հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է ընդունել նաև սեփական անցյալը: Քանի որ այն ամենն ինչ եղել է անցյալում, մարդուն ստիպել է բարելավել իր կյանքը և զարգանալ բարոյապես: Նոռուզը մարդու ինքն իր հետ հաշտվելու ժամանակն է: Եվ մարդը կարող է նորից ծաղկելով, համաքայլ լինել բնության հետ: Պետք է օրինակ վերցնել բնական աշխարհից: Գարնանային քամու հետ միասին, մարդու հոգին արթանանում է: Իսկ իրանական աշխարհայացքը կարող է նոր սկիզբ դառնալ ապրելու համար: Իրանցի  գրող Ալի Բոլուքբաշին Նոռուզի հաշտվողական կողմի մասին ասում է. "Նոռուզի ժամանակ մարդը սկսում է  իրենից վանել աշխարհիկ անմաքուր պատկանելիությունները, որոնք գալիս են խավարից: Ուրեմն մարդը դրանք վանում է  ոչ միայն իրենից, այլև այն միջավայրից, որում ապրում է: Նոռուզն իր մեջ ունի առեղծվածային խորհրդանիշներ: Իսկ երբ նոր տարին գալիս է, բնությունը զարթոնք է ապրում, մարդն էլ բնության հետ միասին ասես նորից ծնվում է և պատրաստվում ընդունել իր հասարակական նոր պարտավորությունները: Եվ դա սկսում է  նոր տարվա ծեսով":

Շնորհավորում ենք բոլորիդ նոր տարին: Թող ձեր հոգիները կանաչ լինեն, ինչպես գարունը: