Առողջություն` բոլորի համար(Հատուկ հաղորդում՝ նվիրված Առողջության համաշխարհային օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i88182-Առողջություն_բոլորի_համար(Հատուկ_հաղորդում_նվիրված_Առողջության_համաշխարհային_օրվան)
Այսօր աշխարհի բոլոր երկրների կառավարությունները կարևորում են հասարակական առողջության հարցը, որը շատ կարևոր դեր ունի կայուն զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 11:41 Asia/Tehran

Այսօր աշխարհի բոլոր երկրների կառավարությունները կարևորում են հասարակական առողջության հարցը, որը շատ կարևոր դեր ունի կայուն զարգացման գործում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի կառույցներից է, որի ստեղծման շնորհիվ,  բոլոր մարդկանց համար ստեղծվել է հնարավոր ամենաբարձր  մակարդակով առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Իսկ այդ նպատակին հասնելու համար, կազմակերպությունը 1950 թվականից սկսած, ապրիլի 7-ը նշում է որպես Առողջության համաշխարհային օր, այդպիսով ավելի մեծ ուշադրություն հրավիրելով առողջապահության վրա: Ամեն տարի, Առողջապահության համաշխարհային օրը, ԱՀԿ-ն ներկայացնում է որևէ ուղերձ: Այս տարվա ուղերձն է` "Առողջություն`բոլորի համար, ամենուրեք": Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում հատուկ հաղորդում:

 

Փորձագեների կարծիքով, առողջապահության համընդհանուր տարածումը կարևոր քայլ է, որի իրականացման դեպքում, աշխարհի բոլոր մարդիկ կկարողանան բարելավել իրենց կյանքը և օգտվել առողջապահական ծառայություններից: Ուստի առողջապահական համընդհանուր ծածկույթը նշանակում է, որ բոլոր մարդիկ ու հասարակությունները կկարողանան ստանալ առողջապահական անհրաժեշտ ծառայություններ, առանց ֆինասնական դժվարությունների: Սակայն դա չի վերաբերում միայն բժշկական ծառայություններին: Այն ներառում է  նաև որպես օրինակ` ջրին քլոր ավելացնելու հնարավորությունը, այն շրջանների վերահսկողությունը, որտեղ մեծ թվով մոծակներ կան, որոնք փոխանցում են տարբեր հիվանդություններ: Անշուշտ, այս օրը հարմար առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս ներկայացվեն առողջապահության հետ կապված այնպիսի կարևոր հարցեր, որոնք ուղղակի առնչություն ունեն կայուն զարգացման հետ: Չնայած բոլոր երկրները պարտավոր են կոնկրետ ծրագրեր իրականացնել, որպեսզի ամբողջ աշխարհում առողջապահական ծառայությունները հասանելի լինեն բոլորին, սակայն համաշխարհային ներկա իրականությունները և երկրների միջև տարածությունը` զարգացման, տնտեսական աճի և այլ առումներով, վկայում են, որ դժբախտաբար, համընդհանուր առողջապահության հասնելու համար, դեռևս շատ ճանապարհ կա անցնելու: Այսօր աշխարհի բնակչության կեսը զրկված է առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն, մոտավորապես 100 միլիոն մարդ առողջապահահության ծառայությունների ծախսերը վճարելու պատճառով, խիստ ճնշման տակ է գտնվում: Նրանք պարտավոր են առողջապահական ծառայությունների համար ծախսել օրական 2 դոլար կամ ավելի քիչ: Ավելի քան 800 միլիոն մարդ, այսինքն` աշխարհի բնակչության 12 տոկոսը, իրենց ընտանիքի եկամտի մոտ 10 տոկոսը ծախսում են առողջապահական ծառայություններից օգտվելու համար:

Հետազոտությունները վկայում են, որ շատ երկրներ, որտեղ կայուն զարգացման ցուցանիշնեը գտնվում են ցածր մակարդակի վրա, առողջապական ծառայությունների ոլորտում ունեն բազմաթիվ խնդիրներ: Այս դժվարությունների հիմնական պատճառն անհավասարությունն է, քանի որ միլիոնավոր մարդիկ չունեն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում,  Տնտեսական համագործակցության և տնտեսության զարգացման կազմակերպության անդամ երկրները, որոնք կազմում են աշխարհի երկրների 19 տոկոսը,  իրենց են հատկացրել համաշխարհային առողջապահական ծառայությունների 85 տոկոսը: Դա այն դեպքում, երբ աֆրիկյան երկրները կազմում են աշխարհի բնակչության 10 տոկսը, սակայն օգտվում են համաշխարհային առողջապահության բյուջեի 3 տոկոսից:

Իր վերջին հետազտության մեջ, ԱՀԿ-ն կարևորել է 9 գործոն` կյանքի միջին տևողությունը, հատուկ հիվանդությունների հետևանքով առաջացող մահվան դեպքերը, ինֆեկցիոն հիվանդությունները, առողջապահական ծառայությունները, վտանգավոր գործոնները, ինչպես` արյան ճնշումը, ալկոհոլի չարաշահումը, կեղտոտ ջուրը, առողջապահական ծառայությունները, առոջապահական համակարգերը, ծախսերը, առողջապահական ծառայությունների անհավասար բաժանումը և այլն: Կազմակերպությունը շարունակաբար ներկայացնում է 192 անդամ երկրի վերաբերյալ զեկույցներ, որոնց նպատակն է մինչև 2030թ. հասնել ՄԱԿ-ի կայուն նպատակների ամենաբարձր ցուցանիշին: Երկրներից մեկը, որը վերջին տարիներին համընդհանուր առողջապահության ոլորոտում մեծ ձեռքբերումներ է ունեցել, Իրանի իսլամական հանրապետությունն է:

Իրանի վերաբերյալ ԱՀԿ զեկույցները վկայում են, որ կարևոր ոլորտներում ԻԻՀ մեծ ձեռքբերում է  արձանագրել ողջ Միջին Արևելքում: Որպես օրինակ`մայրերի մահացության դեպքերի 96 տոկոս կրճատումը: ԱՀԿ տեակետից, ԻԻՀ առողջապական ոլորտի զարգացումը այս երկրում կյանքի միջին տևողությունը հասցրել է 72 տարեկանի:  Հիվանդությունների համաշխարհային հետազոտության` Global Burden of  Diseases  տվյալների համաձայն, որն ամեն տարի հրապարակվում է Վաշինգտոնի համալասարանի առողջապահության գնահատման ինստիտուտի` Institute of Health Metrics and Evaluation կողմից, Իրանը 2016թ. դրական առաջընթաց է արձանագրել մի շարք, այդ թվում` պատվաստումների, ծննդաբերության ժամանակ մայրերի առողջության և այլ ոլորտներում: Բացի այդ, որոշ հարցերում, օրինակ` ջրի հասանելիության և կոյուղաջրերի հեռացման, ինչպես նաև մալարիայի ու  HIV դեմ պայքարում գրանցվել է ցածր առաջընթաց: Իրանը ավազափոշիների չեզոքացման հարցում արդյունավետ գործունեություն չի ծավալել: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ Իրանը, վերջին 5 տարիների ընթացքում, առողջապահության ոլորտում դրական առաջխաղացում է  ունեցել: 2016թ տվյալներով, Իրանն աշխարհի 188 երկրների թվում զբաղեցրել է 104-րդ հորիզոնականը: Ներկա դրությամբ, բարձրանալով 25 հորիզոնականով, Իրանը զբաղեցրել է 69-րդ տեղը: ԻԻՀ կարևորում է  իր քաղաքացիների առողջությունը: Ամեն տարի, ապրիլի 21-27-ն Իրանում նշվում է  որպես առողջապահության շաբաթ: 2017թ հունիսին, ԱՀԿ գլխավոր քարտուղար՝ Մարգարեթ Չանը, Ժնևում կայացած առողջապահության համախարհային նիստում, կարևորեց Իրանի դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում: Հատկանշական է, որ նիստը նախագահում էր  ԻԻՀ Առողջապահության նախարար Հասան Հաշեմին: Խոսելով նյութական միջոցների հայթհայթման մասին, տիկին Չանը նշեց. "Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ստանձնած դերի համար և հույս ունեմ, որ մյուս երկրները նույնպես կընթանան այս ուղղությամբ": Նա հավելեց. "ԻԻՀ ամենակարևոր քայերից եղել է առողջապահական  ինֆորմացիայի  տարածման համակարգի զարգացումը, առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում անհավասարության դեմ պայքարը, ոչ պետական կազմակերպությունների մասնակցությունը, առողջապահության վերաբերյալ ինֆորմացիայի տարածումը": Անկասկած, Իրանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի համընդհանուր առողջապահությունը իրականություն դառնա: Փորձագետների կարծիքով, առողջապահության համընդհանուր տարածումը քայլ է, որպեսզի հնարավոր լինի վստահ լինել, որ նպատակն իրականացել է, ու հասարակության բոլոր անդամները կարող են օգտվել առողջապահական ծառայություններից որտեղ լինեն և երբ որ դրա կարիքը լինի, առանց ֆինասական դժվարությունների: Որևէ մեկը չպետք է  կանգնի լավ առոջության և կյանքի մյուս կարիքների միջև ընտրության առջև: Հասարակության մեջ անհրաժեշտ է տարածել առողջապահության մշակույթը, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է բարելավել կյանքի որակը: Սրանք այն նպատակներն են, որոնք և Իրանը և այլ երկրներ, հատկապես 2018թ ուղերձի շրջանակներում, փորձում են իրականացնել,. որպեսզի և ներկա և ապագա սերունդերն ապրեն առողջ աշխարհում: