Հատուկ հաղորդում Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա կապակցությամբ
2006թ.ապրիլի 9-ին(Իրանական 1385 թվականի ֆարվարդին ամսի 20-ին) հայտարարվեց, որ Իրանը ձեռք է բերել ուրանի հարստացման տեխնոլոգիան և Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման լիարժեք շղթա:
Այս կապակցությամբ, Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդը որոշում կայացրեց այս օրը Իրանի օրացույցում հայտարարել միջուկային տեխնոլոգիայի ազգային օր, բարձր գնահատելով այն երիտասարդ գիտնականներին, ում շնորհիվ ձեռք է բերվել այս մեծ հաջողությունը: Այս հաջողությունից հետո Իրանը դասվեց այն երկրների շարքին, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիային: Միջուկային գիտությունը յուրաքանչյուր երկրի իրավունքն է` միջուկային զենքի արտադրության ու տարածման կոնվենցիայի համաձայն: Միջուկային էներգիայի տարածումը` կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, այսօր անհրաժեշտություն է: Միջուկային տեխնոլոգիան համարվում է այն կարողությունը, որի համաձայն, բնության մեջ գոյություն ունեցող բնական ուրանը, ատոմների ճեղքելու միջոցով վերածվում է հարստացված ուրանի: Այն ունի հսկայական էներգիա: Ներկայումս նման գիտության տիրապետում են աշխարհի 10 երկրներ: Միջուկային տեխնոլոգիան կիրառվում է տարբեր ոլորտներում: Ընդհանրապես, այս էներգիայի կիրառումը բաժանվում է եկու մասի` ռազմական և ոչ ռազմական: Միջուկային տեխնոլոգիայի ոլորտի զարգացումը նպաստում է նաև գիտական այլ ճյուղերի զարգացմանը: Միջուկային տեխնոլոգիայի օգտագործման ամենակարևոր ոլորտներից է էլեկտրաէնեգիայի արտադրությունը` ատոմակայանների միջոցով: ԻԻՀ կարծիքով, բնական ռեսուրսները սահմանափակ են, ուստի տնտեսական ու հասարակական զարգացման նպատակով, երկիրը պետք է օգտվի ատոմային էներգիայից,` ելեկտրաէներգիա արտադրելու համար: Իսկ ատոմակայանի կառուցումը տեղի է ունենում այս շրջանակներում: Միջուկային գիտությունը սերտորեն կապված է նաև բժշկության հետ: Արդյունաբերական զարգացած երկրներում, այս տեխնոլոգիան կիրառվում է նաև առողջապահության ոլորտում: Ներկա դրությամբ, միջուկային տեխնոլոգիան կիրառվում է X ճառագայթման ժամանակ, ռադիոգրաֆիայի սարքերում և քաղցկեղի բուժման մեջ: Որպես օրինակ` մամոգրաֆիայի ժամանակ: Միջուկային տեխնոլոգիան կիրառվում է նաև այլ բնագավառներում: Որպես օրինակ` ստորգետնյա ջրերի տեղանքը հայտնաբերելու և դրանք օգտագործելու, ջրամբարտակների ապահովությունը պահպանելու և աղի ջրերը քաղցրացնելու ժամանակ:
Գյուղատնտեսության ու սննդամթեքրի ոլորտներում նույնպես միջուկային էներգիան կիրառվում է: Որպես օրինակ, եթե անհրաժեշտ է կանխել սննդամթերքի ծլարձակումը, ոչնչացնել միջատներին, հետաձգել մրգի հասունացման ժամկետը, պահպանել գյուղմթերքը: Իսկ անասնապահության ոլորտում, այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է ախտորոշել մեծ թվով հիվանդություններ: Բացի այդ տեխնոոգիան կիրառվում է նաև անասունների ցեղատեսակի բարեփոխման, կերն ավելի ապահով դարձնելու համար: Իրանը, շատ երկրների նման, տեխնոլոգիաները միայն չի ներմուծում: Իրանը հիմնվում է նաև իր ներքին կարողության վրա: Գիտությունն Իրանում տեղայնացվել է և ունի հզոր ենթակառուցվածքներ: Միջուկային գիտության հասանելիությունը երազանք է շատ երկրների համար: Այսօր ԻԻՀ օժտված է այդ գիտությամբ և բազմաթիվ խոշոր նախագծեր է իրականացնում, որոնք հետապնդում են խաղաղ նպատակներ: Այս պանծալի շարժումը, ԻԻՀ մեծարգո առաջնորդի ֆաթֆայի լույսի ներքով, ով հայտարարեց, որ ատոմային և զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն ու կիրառումն անթույլատրելի են, չեզոքացրեց թշնամիների դավերն ու նոր հորիզոններ բացեց Իրանի առջև:
Իրանն այժմ համագործակցում է այնպիսի երկրների հետ, որոնք փորձ ունեն այս ոլորտում: ԻԻՀ աշխարհի չորրորդ և Միջին Արևելքի առաջին երկիրն է, որ օժտված է միջուկային գիտությամբ: Եվ հենց դրա շնորհիվ, Իրանն այսօր Հնդկաստան, Եգիպտոս և Լիբանան է արտահանում այնպիսի դեղեր, որոնք արտադրվել են միջուկային տոխնոլոգիայի միջոցով: Ներկա դրությամբ, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ Իրանի բաժինը մեծացել է: Դրանց թվում կարելի է նշել նանոտեխնոլոգիան, վերափոխվող էներգիայի, տիեզերական, միկրոէլեկտրոնային ու ցողունային բջիջների ոլորտները: Ներկա դրությամբ, Իրանում գիտահետազոտական ընկերությունների թիվն աճում է: Եվ ելնելով այս հնարավորությունից, Իրանն արտահանում է այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվել են միջուկային տեխնոլոգիայի միջոցով: ԻԻՀ, նպատակ ունի իր տնտեսությունը հիմնել նորարարության վրա, չնայած ունի նավթի ու գազի հարուստ պաշարներ: Իրանն ատոմային էներգիայի ոլորտում իր նպատակներին հասնելու համար կառուցել է հետազոտական կենտրոն, որտեղ տարբեր ոլորտների գիտնականներն ու հետազոտողները կարող են աշխատել:
Անցած տարի, Իսլամական երկրների գիտական համագործակցությունների առաջին նիստում, որը կայացավ Աստանայում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց. "Մենք եկել ենք ասելու, որ կարող ենք և պետք է, հանուն գիտության ու տեխնոլոգիայի, և գիտական դիվանագիտության հիման վրա, ներկայացնել այն համընդհանուր ոլորտները, որոնք կարող են նպաստել իսլամ աշխարհի հզորացմանը: Կազմակերպության նպատակներից է ատոմակայանների հնարավոորթյունների զարգացումը և բժշկության ոլորտում ճառագայթների կիրառումն ավելացնելը":
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին, խոսելով ատոմակայանների դերը մեծացնելու հարցում կազմակերպության դերի մասին, ասաց, որ կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել փոքր ատոմակայաններ, հատկապես էներգիայի արտադրության ու աղի ջրերի քաղցրացման նպատակով: Քյամալվանդիի խոսքերով, կազմակերպությունը նպատակ ունի ծանր ջուրն օգտագործել որպես հիմնական նյութ` այլ արտադրանքի համար: Նա հավելել է, որ դրանց մի մասը կներկայացվեն Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա շրջանակներում: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարեց, որ Իրանի արևմտյան Ալբորզ քաղաքում, առաջիկայում կհիմնվի գերզարգացած ատոմային հիվանդանոց:
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի խոսքերով, նախատեսվում է, որ հիվանդանոցը եզակի է իր տեսակի մեջ և այնտեղ հնարավոր է բուժել հիվանդություններ, որոնք համարվում են անբուժելի: Նա հավելել է, որ կազմակերպությունն ունի որոշակի ծրագրեր` ջրասակավության ու երաշտի դեմ պայքարելու նպատակով: Նրա խոքերով, նախատեսվում է, որ մասնագետները ստեղծեն գործիք, որը նվազագույն էներգիա ծախսլեով, օդի մեջ առկա խոնավությունը վերածի ջրի:
NPT դաշինքի համաձայն, միջուկային ոլորտում կա երեք առանցքային խնդիր, որոնց պետք է ուշադրություն դարձվի` Միջուկային էներգիայի կազմակերպության շրջանակներում: Նախ անհրաժեշտ է ոչնչացնել բոլոր միջուկային զենքերը, պետք է դադարեցվի միջուկային սպառազինության արտադրությունը և դրա վրա սահմանվի խիստ վերահսկողություն: Դժբախտարաբր, այս հարցում կազմակերպության աշխատանքը թերի է եղել: Միջուկային զենքերը ոչ միայն չեն ոչնչացվել, այլ ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների կողմից արտադրվում է միջուկային զենքի նոր սերունդ: Երրորդ խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցներ` միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման համար: Այս կապակցությամբ ևս պետք է ասել, որ գործակալությունը թերացել է իր աշխատանքի մեջ և դրանք ավելի շատ քաղաքական բնույթ են կրել: Դժվախտաբար, NPT դաշինքի անդամ բազմաթիվ երկրներ,միլիարդավոր դոլարներ են ծախսում միջուկային զենքի արտադրության համար: Դաշինքի մեծ թվով անդամ երկրներ, հատկապես զարգացող երկրները, ցանկանում են, որպեսզի գործակալությունն իրենց օգնի ձեռք բերել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորություն և տրամադրի մասնագիտական ու տեխնիկական կրթական ծրագրեր` միջուկային անվտանգության, ռադիոթերապիայի և միջուկային ճառագայթման ոլորտներում: Հատկապես նկատի առնելով, որ միջուկային էներգիան ունի բազմաթիվ հնարավորություններ և կիրառման եղանակներ:
Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, երկրի նկատմամբ մշտապես կիրառվել են միջուկային և ոչ միջուկային բազմաթիվ շրջափակումներ: Սակայն իրանցի գիտնականներն ապացուցել են, որ այդ պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, կարող են գիտական հրաշքներ գործել: Խաղաղ նպատակով միջուկային տեխնոլոգիայի ձեռքբերումը դրա վառ ապացույցն է: