Սիմորղի փնտրտուքը (Հաղորդում` նվիրված իրանցի մեծ բանաստեղծ Աթթար Նեյշաբուրի մեծարման օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i88476-Սիմորղի_փնտրտուքը_(Հաղորդում_նվիրված_իրանցի_մեծ_բանաստեղծ_Աթթար_Նեյշաբուրի_մեծարման_օրվան)
Իրանական ֆարվարդին ամսվա 25-ը(Ապրիլի 14) իրանցի հռչակավոր բանաստեղծ Աթթար Նեյշաբուրի ազգային օրն է: Ամեն տարի, ոչ միայն Իրանում, այլ նաև աշխարհի շատ երկրներում, այս օրը տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Աթթար Նեյշաբուրին ապրել ու ստեղծագործել է 12-րդ դարի վերջին ու 13-րդ դարի սկզբին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 11, 2018 16:44 Asia/Tehran

Իրանական ֆարվարդին ամսվա 25-ը(Ապրիլի 14) իրանցի հռչակավոր բանաստեղծ Աթթար Նեյշաբուրի ազգային օրն է: Ամեն տարի, ոչ միայն Իրանում, այլ նաև աշխարհի շատ երկրներում, այս օրը տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Աթթար Նեյշաբուրին ապրել ու ստեղծագործել է 12-րդ դարի վերջին ու 13-րդ դարի սկզբին:

 

Այս օրերին, ինչպես ասացինք, Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Թեհրանում ու Նեյշաբուրում, տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Նեյշաբուր քաղաքն Իրանի փիրուզագույն քաղաքը, Շեյխ Ֆարիդէդդին Աթթար Նեյշաբուրի ծննդավայրն է: Այս օրերին քաղաք են գալիս մեծ թվով գիտնականներ, մտավորականներ ու բանաստեղծներ:

Աթթար Նեյշաբուրի միջազգային համաժողովի պաստառը

 

 

Աթթարը համարվում է  պարսից գրականության երեք գագաթներից մեկը և հենց այդ պատճառով էլ նրա համար սահմանվել է հատուկ օր: Աթթարը մեծ դեր է ունեցել պարսից պոեզիայի և գազելների զարգացման գործում: Նրա մտքերը մեծ նշանակություն են ունեցել իրանական-իսլամական-միստիկական գաղափարախոսության մեջ: Աթթարի կյանքն  անցել է փնտրտուքի մեջ` ճշմարտությունը ճանաչելու նպատակով: Արդյունքում ստեղծվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպես`Մոսիբաթնամեն` Մատյան ողբերգության, Ասրարնամեն`Մատյան գաղտնիքների, Էլահինամեն`Մատյան աստվածային  և Մոխպարնամեն ու բանաստեղծությունների ժողովածուն:

Նրա ստեղծագործություններից են նաև Թազաքքորաթ ալ Օլիա և Մանթեղոլթեյր ստեղծագործությունները: Ողջ աշխարհում Աթթարի հեղինակության ու ճանաչված լինելու պատճառը նրա մտքերն են, որ առկա են նրա պոեզիայում: Գրականագետ Աբդոլհոսեյն Զարինքուբի ասելով. “Աթթարի ապստամբ հոգին խոսում է  ժամանակից դուրս, ու մարդուն տանում դեպի իսկական կյանք ու գիտակցություն”: Աթթարը գեղեցկության, սիրո ու ցավի բանաստեղծ է: Եվ այս ամենը նա ներկայացրել է ամենանուրբ ձևերով, լիարժեք տիրապետելով պարսկերեն քաղցր ու գեղեցիկ լեզվին: Այն ինչ նա ասում է, միանագամից ներթափանցում է  ընթերցողի հոգու խորքը: Աթթարի խոսքի հետ շփվելով, Մարդու մեջ նոր փոփոխություններ են առաջանում: Նրա խոսքը մարդուն մաքրում է  ապականությունից ու տանում դեպի վեհ ու մեծ սեր:

Նեյշաբուր քաղաքում Աթթար Նեյշաբուրի հուշարձանը

Աթթարն իր ստեղծագործություններում օգտվել է պարզ ու սահուն լեզվից: Նա գրավում է  բոլոր տեսակի, նույնիկ ամենապարզ ընթերցողների  ուշադրությունը:  Փորձագետները կարծում են, որ Աթթարն իր ստեղծագործություններով նպատակ է ունեցել դաստիարակել ու ճիշտ ճանապարհ ցույց տալ մարդկանց: Նա իր ողջ կարողությունը ներդրել է մարդկանց դեպի միաստվածություն տանելու և բացարձակ ճշմարտությունը հասկացնելու համար: Օգտվելով գեղեցիկ հեքիաթներից ու միստիկական պատմություններից, Աթթարը մեծ նորարարություն է մտցրել միստիկական գրականության մեջ` ձևի ու բովանդակության առումով: Աթթարի Մանթեղոլթեյրը /հավքերի լեզու/ նրա ամենագեղեցիկ ստեղծագործություններից է: Կարելի է  ասել, որ Մոլավիի ստեղծագործություններից հետո, որևէ այլ ստեղծագործություն իսլամ աշխարհում այսքան սիրված ու հայտնի չի եղել: Այս գիրքը համարվում է աշխարհի ամենակարևոր գրքերց մեկը: Այն թարգմանվել է անգլերենի, շվեդերենի, թուրքերենի և այլ լեզուներով: Մեծ բանաստեղծներ  Դանթեն, Վիկտոր Հյուգոն, Լուի Արագոնը, Բորխեսը, Ունամոնը և Գյոթեն, ներշնչվելով Մանթեղոլթեյրից, գրել են մեծ թվով գեղեցիկ բանաստեղծություններ:  

Աթթարը պարզ լեզվով ցույց  է տալիս, թե ինչպես կարելի է հասնել ճշմարտությանն ու իմաստնությանը: Այս ստեղծագործության հերոսները հավքերն են, որոնք հավաքվել են ընտրելու իրենց  առաջնորդին: Երկար բանավեճից հետո, հավքերը որոշում են ճանապարհ ընկնել ու փնտրել սիմորղին ու ճշմարտությունը: Հոդ-հոդը(Հոպոպը), որը խելացի ու իմաստուն հավք է, մարգարե Սողոմոնի հետ բազմաթիվ ճամփորդություններ է ունեցել: Այս ուղևրության ժամանակ նա է ղեկավարում հավքերին ու փորձում բոլոր հավքերին, որոնք նյութական կյանքում բազմաթիվ դժվարությունների են հանդիպել, տանել դեպի ճշմարտություն ու հասցնել սիմորղին: Ուղևորությունն սկսվում է, ու բազմաթիվ թռչուններ, հոդ-հոդի ուղեկցությամբ ճանապարհ են ընկնում: Հոդ-հոդը երկինք է բարձրանում և մյուս թռչունները հետևում են նրան: Ճանապարհը վտանգավոր է ու չի երևում, թե նրանք ուր են գնում: Ճանապարհին կան շատ վտանգներ, որոնց պատճառով թռչունների մի մասը մահանում են, մյուսները` հրաժարվում շարունակել ճանապարհը: Հավքերն ացնում են յոթ տարածքներով` ցանկություն, սեր, կարողություն, միաստվածություն, հիացմունք, հարստություն ու աղքատություն: Ամեն վայրով անցնելիս, հավքերի թիվը պակասում է և վերջում մնում են 30 հավքեր, որ պարսկերենով նշանակում է  սիմորղ: Նայելով իրենց, հավքերը հասկանում են, որ սիմորղը հենց իրենք են ու  ճշմարտությունը պետք է փնտրեն իրենց մեջ: Ուղևորության ժամանակ հոդ-հոդի պարտականությունն այն էր, որ թռչուններին խրախուսի շարունակել ճանապարհը, զգուշացնելով բոլոր դժվարությունների մասին: Զարինքուբի կարծիքով, Մանթեղոլթեյրը միստիկական էպոս է, որը խոսում է  այն դժվարությունների մասին, որ կանգնած են մարդու առջև: “Սա մի էպոս է աստվածապաշտ հոգիների մասին ու իմաստություն փնտրողների մասին”. ասում է  նա:

Սիմորղ

 

Աթթարի սիմորղն այն հավքն է, որ վեհ է և մեծ նշանակություն ունի իրանական գրականության մեջ: Աթթարի տեսակետից, սիմորղը խորհրդանշում է  գոյության, արարչագործության ու բարձրյալի աղբյուրը: Կատարյալ մարդիկ ոչ մի ջանք չեն խնայում Արարչին ճանաչելու համար: Նրանք փորձում են բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, հասնել Բարձրյալի  իմաստնությանը: Աթթարը փորձել է ճշմարտության ճանապարհի ուղևորին ու իր ընթերցողին զգուշացնել, որ աստվածապաշտ մարդը այն ժամանակ կարող է իր իմաստնության գագաթնակետին հասնել, եթե ճանաչի իրեն: Եվ դա հաջողվում է միայն նրանց, ովքեր այս ճանապարհին ջանք ու եռանդ չեն խնայել:

Տարիներ են անցել: Աշխարհը նույն աշխարհն է ու մարդը` նույն  մարդը: Եվ ըստ երևույթին ոչինչ չի փոխվել:

Տես, մենք բոլորս այն հավքերն ենք, որ գնում ենք սիմորղի հետևից

Ուրեմն արի գնանք փնտրելու Սիմորղին

Պատմությունը կարծում եմ գիտես

Հավքերի ու Ղաֆ լեռան պատմությունը

Գնալու և յոթ աշխարհամասերից անցնելու` սիմորղի և հայելու պատմությունը

Դա հեքիաթ չէ, պատմություն է, որ գրված է իմ ճակատին

Հազար տարի է, որ այս պատմությունը շարունակվում է

Բայց ինչ անեմ հոդ-հոդին

Այն հոդ-հոդը, որ Սողոմոնից մինչև այսօր , ամեն օր ինձ կանչում է

Եվ ես, փոքրիկ ճնճղուկս, նրա ներողամտությունն եմ հայցում, որ ամեն օր մի պատրվակ եմ ներկայացնում

Չնչին, փոքր պատրվակներ

Մարմինս նվաղ է ու թևերս` թույլ

Ես վախենում եմ դժվար ու քարքարոտ ճանապարհից

Ես վախենում եմ կորելուց

Ես վախենում եմ ծարավից, մթից ու հեռավորությունից

Ասացիր, որ մեր թևերը պետք է լվանանք արևի վառող ջրավազանում:

Ասացիր, որ սա դեռ սկիզբն է պատմության

Ասացիր, որ դրանից հետո հերթը հասնում է  իմաստնության

Ասացիր, որ հիացմունքն իմաստության պտուղն  է

Ասացիր, որ կատարյալ ես,

Ասացիր կատարելություն

Ասացիր աղքատություն, ասացիր կարիք

Ասացիր վերջն անէություն է

Ով հոդ-հոդ, կանգնիր

Ես այևս չեմ կարող շարունակել

Երբ գարունը գա, ես այլևս չկամ

Գարունը գնալու լավագույն ժամանակն է

Հոդ-հոդն է իրավացի, որ ասում է` գնալն ամենագեղեցիկն է

Մնալու մեջ վեհություն չկա

Այն էլ այս ցանկությունների մանրաքարերի մեջ

Ասենք թե մնացի ու նորից թևերս թափահարեցի հողի ու հուշերի մեջ

Անցյալի ու ցեխերի մեջ

Ասենք, որ թևերս հազար տարի փակ պահեմ

Փակ թևերով ինչպես եմ կարող ճաշակել վերելքի համը

Գնում եմ, պիտի գնամ, արյան մեջ թևաթափ

Սիմորղ

Սիմորղը սիրում է  այն հավքերին, որ արնաթաթախ են

Հոդ-հոդը ինձ դա ասաց.

 Իրոք, եթե այևս չեկա, այսինքն վառվել եմ, այսինքն  բոցավառվել եմ, այսինքն վառվեցի, այսինքն մոխիրս քամին տարել է

Գնում եմ, բայց որտեղ որ հասա, մի փետուր որպես հիշողություն քեզ համար կթողնեմ

Գիտեմ, սա ամենաչնչին պայմանն է հավատարմության

Ցտեսություն, անհաշտ օրերի ընկեր

Սակայն մեր հանդիպումը թող լինի Ղաֆ լեռան մոտ

Սիմորղի բնի հետևում

Այնտեղ, ուր միայն վառված փետուր է ու թև

Այնտեղ, որը մի հասցե ունի` վառված փետուր ու թև:

Աթթար Նեյշաբուրի դամբարանը Նեյշաբուր քաղաքում