Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (59)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականներն ինֆրակարմիր ալիքների օգնությամբ նախագծել ու պատրաստել են ֆիզիկական խանգարումների ախտորոշման սարքը: Նախագիծը կիսաարդյունաբերական ու գրանցման փուլում է գտնվում : Արդյունքում հնարավոր կլինի ախտորոշել ողնաշարային խանգարումները , գնահատել թիկունքի ցավերի պատճառները և չափել ողնաշարային թեքությունների անկյունները: Այս մեթոդում ինֆրակարմիր ալիքների սենսորը միացվում է գրչի ծայրին, իսկ տվյալ տեսախցիկը տեղադրվում է պացիենտից մեկ մետր հեռավորության վրա: Ապա նախատեսված գրչի օգնությամբ , թեթևակի հարվածում են մարմնի անատոմիական կետերը: Գրանցվում են ծրագրակազմում դրանց վայրը , ապա ամրագրվում են տեսախցիկում: Վերջում պատկերային համակարգում ստացված անկյունները մուտքագրվում են արհեստական նյարդային համակարգ և մոդելը ստանալուց հետո, դասակարգվում են առողջ կամ հիվանդ կատեգորիաներից մեկում: Սարքը կիրառելի է բուժկենտրոններում ՝ կորեկտիվ շարժումներ իրականացնելու համար: Վնասող ճառագայթների բացակայությունը , մատչելի գները և անատոմիկ բոլոր խանգարումները գնահատելու կարողությունը համարվում են սարքի առավելությունները:
Թեհրանի համալսարանի գիտնականներն էլեկտրոնային նոր նանոսարք պատրաստելով, քաղցկեղի տարածման ախտորոշման նոր մեթոդ են գտել: Քաղցկեղի տարբեր փուլերում հիվանդության տարածման գնահատումը կարևոր հանգամանք է, քանի որ կարող է ախտորոշելուց բացի, օգնել նաև հիվանդության բուժմանը: Օրգանիզմում քաղցկեղի տարածումը հիվանդությունը բուժելու կարևոր քայլն է :
Ներկայումս քաղցկեղի տարածումը գնահատելու տարբեր մեթոդներ կան, որոնք ի հարկե պահանջում են մեծ ժամանակ և միաժամանակ ստույգ արդյունքների չեն բերում: Վերջերս իրանցի գիտնականների քաղցկեղի տարածումը գնահատող սարք են պատրաստել: Նախագծի հեղինակի ասածով, սարքը կարող է ախտորոշել կրծքագեղձի քաղքցկեղի տարածումը: Գիտնականները խոստացել են, որ գնալով բարելավելու են սարքի հնարավորությունները: Ներկայումս գործող մեթոդներում օգտագործվում են բիոլոգիական ցուցիչներ: Այս մեթոդը ծախսատար ու ժամանակատար է , դրա կողքին նաև ստացված պատասխանները հստակ չեն: Մինչդեռ նախագծի սարքը կարող է հայտնաբերել քաղցկեղային նույնիսկ մի բջիջը: Նախկինում նույն քանակությամբ բջիջների ուսումնասիրության արդյունքները բացասական արդյունքներ էին գրանցել: Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդն ունի քացկեղային բջիջներ և սարքը կարողացել էր ախտորոշել հիվանդությունը:
Նախագծի հեղինակի ասածով, սարքի առավելությունն այն է, որ վերջինս կենդանի բջիջների օգնությամբ է կատարում ախտորոշումը: Այդ բջիջներն ու հյուսվածքը կիրառելի են նաև մյուս փորձարկումների դեպքում, մինչդեռ ընդունված մեթոդներում, նախապատրաստական փուլում, ոչնչանում են կենդանի բջիջները : Մետասթազի գնահատման փորձերն իրականացվել են 200 հիվանդի համար: Քաղցկեղով հիվանդների դեպքում, սարքը հաջողությամբ է ախտորոշել հիվանդությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Communications հանդեսի 2017 թվականի համարում:
Գիտնականները գտել են նաև մազաթափության բուժումը: Ինդիանապոլիսի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջների օգնությամբ աշխատել մազի բուշտ (ֆոլիկուլ) պարունակող մաշկի վրա և գտնել մազաթափության բուժումը: Գիտնականներն առաջին անգամ լաբորատորիայում պատրաստել են մազով մաշկի շերտ: Այդպիսով մկան ցողունային բջիջների օգնությամբ աշխատել են մաշկի վերին ու ստորին շերտերի վրա : Այստեղ բազմացվում են մազի բշտերը : Լաբորատորային մաշկի հյուսվածքը շատ նման է բնական մազին : Ապագայում գիտնականներն այս մեթոդը կիրառելու են մազաթափությունը բուժելու համար:
Ալիքների միջոցով վերքերի բուժման առաջին գործիքը լիցենզավորվել է: Սա FDA-ի կողմից հաստատված առաքին գործիքն է , որն ագուստիկ ալիքների օգնությամբ է բուժում վերքերը: Dermapace System սարքն օգտակար է հատկապես դիաբետիկ հիվանդների ստորին վերջույթի վերքերը բուժելու համար: Այդ հիվանդների մոտ արյունատար անոթներին ու նյարդային համակարգի հարվածների հետևանքով վնասվում է արյան շրջանառությունը, առաջանում են բորբոքումներ ինչի հետևանքով էլ վերք է առաջանում: Երբեն հարցն այնքան է լրջանում, որ անդամահատումը լինում է միակ ելքը: Սարքն ալիքների օգնությամբ խթանում է վերքի ապաքինությունը: Երկու ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ սարքը կիրառելուց 24 շաբաթ անց, վերքերի ապաքինման ցուցչիը հասել է 44 տոկոսի: