Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (60)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i88508-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(60)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 11, 2018 16:27 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Ռոյան հետազոտական կենտրոնի գիտնականներին հաջողվել է ամնիոտիկ թաղանթի օգնությամբ բարելավել եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո լիմբալ ցողունային բջիջների աճը , որոնք ունեն եղջերաթաղանթի բջիջները  վերանորոգելու պարտականություն: Լիմբալ ցողունային բջիջների խանգարում ունեցող պացիենտի մոտ ցողունային բջիջների պահուստային բաժինը փոքր է, որն էլ իր հերթին հանգեցնում է եղջերաթաղանթի վերանորոգման խանգարմանը և ի վերջո տեսողության կորստին: Այդ խանգարումը կարելի է բուժել հիվանդին լիմբալ ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով:

Եղջերաթաղանթի պրոթեզավորումը իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում: Մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կեռատոպլաստիկա) կատարվում է ողջ աշխարհում դեռևս 1905 թվականից, սակայն արհեստական եղջերաթաղանթի (կեռատոպրոթեզի) փոխպատվաստումը ներդրվել է ընդամենը 10 տարի առաջ: Եղջերաթաղանթի փոխատվաստումը կատարվում է այն դեպքերում, երբ եղջերաթաղանթի կենտրոնական հատվածը պղտորված է որևէ հիվանդության հետևանքով:

Լիմբալ ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկական արդյունքները բարելավելու համար Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականները առողջ եղջերաթաղանթի լիմբալ հատվածից 1x2   միլիմետր չափսերով կտրվածքը փոխադրեցին լիմբալ բջիջներով հիվանդի աչքին:Արդյունքում գիտնականները ստացան ամնիոտիկ թաղանթի առողջ շերտ: Փոխպատվաստումից հետո հիվանդներն ամնիոտիկ հեղուկն օգտագործել են կաթիլային բուժումների համար: Երկու շաբաթ անց ամբողջովին վերացել են հավանական խնդիրները: Հիվանդների եղջերաթաղանթում ստեղծված անոթային հյուսվածքները երկու շաբաթ անց ամբողջությամբ ձևավորված էին: Հետազոտության արդյունքերը հրապարակվել են Ocular Surface հանդեսում: Նախագիծն արդյունավորվել է ԱՄՆ Իլինոյզի համալսարանի և իրանցի գիտնականների համագործակցությամբ:

 

Իրանի Ռոյան հետազոտական կենտրոնի գիտնականներին հաջողվել է ամնիոտիկ թաղանթի օգնությամբ բարելավել եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո լիմբալ ցողունային բջիջների աճը

 

 

Ամիր Քյաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնակնները մաքուր էներգիայի հիմունքով արտադրել են մաքուր ջրածին, որը կիրառելի է նավթի, գազի, պետրոքիմիայի և պողպատի արդյունաբերություններում: Նախագծում կիրառվել է քիմիական նոր ցիկլի մեթոդը: նախագիծը ներքին ու արտասահմանյան օրինակ չունի: Շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատումը , էներգիայի սպառման նվազումը և ռեակտորների ծավալների օպտիմալ օգտագործումը համարվում են մրցակցային նախագծի առավելությունները:

Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։

 

 

 

 

Ամիր Քյաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնակնները մաքուր էներգիայի հիմունքով արտադրել են մաքուր ջրածին:

 

Իրանցի գիտնականը սենսոր է ստեղծել ՝ ստամոքսի բակտերիաները դիտարկելու համար : Իր փորձարկումների ժամանակ նա պարզել է, որ մարդու ստամոքսը համարվում է օրգանիզմի երկրորդական իմունային համակարգը : Ասվտրալիայի RMIT համալսարանի գիտնականների օգնությամբ, իրանցի գիտնականը փորձարկել է առաջին սենսորը, որը կլանումից հետո , գնահատում է ստամոքսային գազային մակարդակի փոփոխությունները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարդու ստամոքսը ևս ունի իր իմունային համակարգը, որը պայքարում է արտաքին գործոնների դեմ: Ինֆորմացիան ստամոքսում տեղադրված փոքրիկ սարքից փոխանցում է պացիենտի բջջային հեռախոս: Այդպիսով գիտնականները կարողացել են լիարժեք դիտարկել սննդի մարսողական համակարգը: Մարսողական խանգարումները չափազանց տարածված են: Ամեն հինգերորդ անհատ ունի մարսողության խանգարում :

Գիտնականները ստամոքսն անվանում են մարդու երկրորդ ուղեղ: Փաստերի համաձայն, այդ անդամն աշխատում է որպես իմունային երկրորդական համակարգ: Սենսորի գյուտարար Դկտ. Քուրոշ Քալանթարզադեի ասածով, սարքից օգտվելուց առաջ պետք է կատարել ստամոքսային նմուշառություն: Կերակրափողով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածվում են հեղուկ խառնուրդի։ Այդ օրգանը որոշ տեսակի սնունդն օկսիդացնում է, որը մարմնի համար համարվում է ստրեսածին պրոցես: Օկսիդավորումը կարող է երկարատևում ծերության ու հյուծման պատճառ դառնալ: Ուստի անտիօկսիդանտները կարող են մեղմել վնասները: Մյուս կողմից այդ գործընթացում դերակատար են սպիտակ գնդիկները: Արտաքին գործոնները մարսելու համար, ստամոքսը կատարում է օկսիդացում: Նոր մեթոդն օգնում է ստամոքսին ՝ առավել օպտիմալ կատարել իր գործառույթը:

 

 

 

Իրանցի գիտնականը սենսոր է ստեղծել ՝ ստամոքսի բակտերիաները դիտարկելու համար :

 

Duke համալսարանի գիտնականները պատրաստել են մարդկային կմախքի առաջին մկանը: Մաշկից ստացված բջիջներով գիտնականները ստացել են մկանային բջիջներ: Այդ ցողունային բջիջները ենթարկվել են Pax-7 մոլեկուլային բուժմանը, որոնք մկանի վերածվելու համար ազդանշաններ են փոխանցում: Բազմանալիս այդ բջիջները ձեռք են բերում չափահաս մարդու մկանային ցողունային բջիջների հատկություններ: Ստացված մկանները թեև բնական տարբերակի նման ամուր չեն, սակայն կարող են ապագայում ապահովել սպասվող գործառույթը: Գիտնականները համոզված են, որ ապագայում այս գյուտը կարող է օգնել այն հիվանդների, որոնք տարբեր պատճառներով, այդ թվում Duchenne մկանային դիստրոֆիայով են տառապում :  Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ:

 

 

 

Duke համալսարանի գիտնականները պատրաստել են մարդկային կմախքի առաջին մկանը: