Շեյխ Բահային՝ սրտի ճարտարապետ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89586-Շեյխ_Բահային_սրտի_ճարտարապետ
Շեյխ Բահայիի ծննդյան օրը՝ ապրիլի 23-ը Իրանում հռչակվել է ճարտարապետության օր:Այս հաղորդումը նվիրված է իսլամ աշխարհի մեծ գիտնական` Շեյխ Բահայիին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 24, 2018 15:25 Asia/Tehran

Շեյխ Բահայիի ծննդյան օրը՝ ապրիլի 23-ը Իրանում հռչակվել է ճարտարապետության օր:Այս հաղորդումը նվիրված է իսլամ աշխարհի մեծ գիտնական` Շեյխ Բահայիին:

Մարդկային պատմության ամենակարևոր առանձնհատկություններից մեկն անվանի մարդկանց ի հայտ գալն է  տարբեր ժամանակաշրջաններում: Մարդիկ, ովքեր թարմացնում են մարդկային պատմությունը, սրբում դրա փոշին: Իսկ երբ նրանք մահանում են, ժամանակի հետ նրանց արժեքն ավելի է մեծանում, նրանց փայլող աստղն ավելի է փայլում ու նրանց երկնային շունչն ավելի մեծ տարածքներում է տարածվում: Շեյխ Բահային այդ մեծերից էր, ինչի համար շիաները հպարտանում են: Նա շիա մեծ գիտնական էր, ով կարողացավ հասնել գիտության բարձր նվաճումների: Իրանական օրդիբեհեշթ ամսվա 3-ին նշվում է շեյխ Բահայիի օրը: Նա մեծ ծառայություն է  մատուցել նաև աստղագիտության ոլորտում: Հատկանշական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009թ հռչակեց որպես աստղագիտության ու շեյխ Բահայիի օր: Նա մեծ գիտնական է համարվում աստղագիտության, մաթեմատիկայի և մի շարք այլ ոլորտներում: Նա ունի 95 ատենախոսություն` քաղաքականության, մաթեմատիկայի, աստղագիտության, կրոնագիտության , ճարտարագիտության, արվեստի ու ֆիզիկայի ոլորտներում:

 

Մոհամմադ Բեն Հոսեյն Բեն Աբդոլսամադ Հառեսին, ով հռչակված էր որպես Բահաէդդին կամ շեյխ Բահայի, իսլամ աշխարհի հռչակավոր գիտնականներից է: Ծնվել է լուսնային հիջրեթի 953թ.` Լիբանանի Բալբաք քաղաքում: Մանկությունն անցկացրել է Ջավալ Ամել շիաբնակ թաղամաում: Բալբաքը մի քաղաք էր, որ սելջուկյան թուրքերի իշխանությունից հետո փորձում էր պաշտպանվել աբբասյանների խալիֆայությունից և շիաների նկատմամբ բռնություն էր գործադրում: Հենց այդ պատճառով էլ այդտեղ շիաների մնալն ապահով չէր: Ուստի Բահաէդդինն իր ընտանիքի հետ 13 տարեկանում տեղափոխվեց մայրաքաղաք Ղազվին, որը Սեֆյանների մայրաքաղաքն էր:  Այս քաղաքն այն վայրն էր, որտեղ հավաքվում էին շիա գիտնականները: Նրա հայրը Լիբանանում հայտնի մարդ էր, ինչի  պատճառով էլ մեծ ուշադրության արժանացավ Իրանում: Շահ Աբբասի հայրը` սուլթան Մուհամմադ Խոդավանդեն, նրան   տվեց,  Հարաթի շեյխ օլ էսլամի պաշտոն, որը հորից հետագայում անցավ շեյխ Բահայիին: Շատ մեծ ջանքերի շնորհիվ, նա կրթություն ստացավ Ղազվինի կրոնագիտական կենտրոնում, այնուհետ կրթությունը շարունակեց Սպահանում: Նրա ամենամեծ ուսուցիչը հայրն էր, որի մոտ նա սովորեց արաբական կրոնական գրականաություն ու փիլիսոփայություն: Շեյխ Բահային գիտելիքներ էր ձեռք բերում ոչ միայն իսլամական գիտություններից, այլև մաթեմատիկայի, ճարտարապետության ու ճարտարագիտության , աշխարհագրության ու աստղագիտության ոլորտներում մեծ  ձեռքբերումներ ունեցավ: Նրա ճարտարապետական գործերը դարեր անց շարունակում են հիացմունք պատճառել: Նրա ստեղծագործություններից են Սպահանի Զայանդեռուդ գետի բաժանման համակարգը, որը ջուրը բաժանում է 7 մասի, շատ ճիշտ ճարտարագիտական նախագծի շնորհիվ, Զարին Քյամար շրջանի ջրհորների նախագիծը, Սպահանի Մինար Ջոմբանի աշտարակի կառուցման նախագիծը: Այս կառույցի հետաքրքրական կողմն այն է, որ երբ մի աշտարակը շարժվում է, մյուսը նույնպես սկսում է  շարժվել: Եվ դա այն դեպքում, երբ աշտարակների միջև ընկած տարածությունն 9 մետր է, իսկ դրանց երկարությունը` 17 մետր: Նա նաև նախագծել է Սպահանի Իմամի մզկիթի նախագիծը: Գմբեթի տակ բարձրաձայնելուց հետո, մարդու ձայնն արձագանքում է  7 անգամ: Շեյխ Բահային նաև ստեղծել է մի ժամացույց, որը չուներ լարելու կարիք: Նա նաև նախագծել է Շեյխ Բահայիի հայտնի բաղնիքը, որի ջուրը տաքանում էր մոմի լույսով: Մաշհադ քաղաքում գտնվող շիաների 8-րդ իմամի դամբարանի դահլիճն ու Նաջաֆ քաղաքում գտնվող Իմամ Ալիի սրբավայրում պատի նախագիծը նույնպես պատկանում են նրան: Պատի վրա երևում է  ամբողջ տարվա ընթացքում ազանի ժամը:

Շեյխ Բահայիի բաղնիքը Սպահանում` ճարտարապետական գլուխգործոց

 

 

Սպահանը Շեյխ Բահայիի շնորհիվ, հատկապես Շահ Աբբասի ժամանակ, մեծ առաջխաղացում արձանագրեց ճարտարապետության ոլորտում: Քաղաքում, որ Շահ Աբբասի ժամանակ երկրի մայրաքաղաքն էր, կառուցվեցին մզկիթներ, պալատներ, կամուրջներ, փողոցներ ու բազմաթիվ այգիներ: Սեֆյան ճարտարապետության ոսկե ժամանակաշրջանը սկսվեց հենց այդ ժամանակ և իրանական ճարտարապետությունը գտավ իր ինքնությունը: Այն ազդեց նաև մյուս  ժամանակաշրջանների ու երկրների ճարտարապետությունների վրա, ինչպես`Հնդկաստանի, Իրաքի, Կովկասի, Ուզբեսկտանի, Իտալիայի, Ֆլորենցիայի և այլն: Այս ճարտարապետությունը շարունակվեց մինչև Ղաջարիների ժամանակաշրջանը: Եվ այդ պատճառով է, որ Շեյխ Բահայիի ծննդյան օրը նաև համարվում է  նաև ճարտարապետության օր:  

Նա ոչ միայն մեծ աստղագետ, ճարտարապետ ու մաթեմատիկոս էր, այլ նաև մեծ գիտնական` իսլամագիտության ոլորտում, այդ թվում` Ղուրանի մեկնությունների և փիլիսոփայության ու իմաստասիրության ոլորտներում: Նրա ստեղծագործությունները հասնում են շուրջ 123-ի, այդ թվում` գրքեր ու ատենախոսություններ: Նրա ամենակարևոր գրքերից է Ջամե Աբբասի գիրքը, որը գրվել է պարսկերենով և լայն տարածում գտել ու շատերը համարում են, որ այն հիմք դրեց պարսկերենի կրոնագիտությանը: Շեյխ Բահային գրական ոլորտում նույնպես հայտնի էր: Նրա ստեղծագորոծություններից են Քյաշքուլ, Հացն ու հալվան , Կաթն ու շաքարը, որոնք գրվել են պարսկերենով: Շեյխ Բահային քաղաքագիտության ոլորտում Սեֆյան ժամանակաշրջանի հայտնի դեմքերից է: Շահ Աբբասի կողմից նա ստացել է հատուկ պաշտոններ: Շահ Աբբասը հատուկ վստահություն էր տածում նրա  նկատմամբ: Երբ շեյխ Բահային նկատում է, որ Իրանում իսլամի շիա ուղղության վերաբերյալ  կարծիք հայտնելու համար պայմանները լավ են, ոչ մի ջանք չի խնայում շիական մշակույթը տարածելու համար: Նա շատ արագ կարողացավ մուտք գործել Սեֆյան պալատ և դերակատարություն ունենալ քաղաքական, հասարակական ու մշակութային ոլորտներում: Շեյխ Բահային շեյխ օլ էսլամի  աստիճան ստացավ Շահ Աբբասից, որը պալատի ամենաբարձր կրոնական տիտղոսն էր: Շեյխ Օլ էսլամի պարտականությունն էր հովանավորել նրանց, ովքեր բնռության էին ենթարկվել, մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալ և ներկայացնել շարիաթի ուսմունքները: ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնին նրա մասին ասում է. “Շեյխ Բահային մուտք գործեց պալատ, որպեսզի տարածեր շիա կրոնը: Նա ավելի մերձեցավ այն ժամանակվա թագավորներին, որպեսզի կարողանա շիա ուղղությունը տարածել ու նրանց հորդորել անել նույնը: Նրանք պալատական մոլլաներ չէին ու փառքի հետևից  ընկած չէին: Նրանց նպատակը միայն ու միայն իսլամի շիա ուղղությունը տարածելն էր”:

Շեյխ Բահային

 

Սակայն պալատում մնալն ու աշխարհիկ գիտությունները արգելք չհանդիսացան, որպեսզի Շեյխ Բահային խորանա աստվածաբանության ու իմաստասիրության մեջ: Նրանք, ովքեր ճանաչում էին Շեյխ Բահայիին, ասում էին, որ նա մեծ մարդ էր, համեստ էր ու ոչ մի պաշտոն չէր փնտրում: Նա բարի էր բոլորի նկատմամբ, չնայած ուներ մեծ ազդեցություն: Նա միստիկայի կողմնակից էր, սակայն քննադատում էր այն միստիկներին, ովքեր շեղվել են կրոնից: Նրա սերը շիա ուսմունքի նկատմամբ, կարելի է նկատել իր բոլոր ստեղծագործություններում, հատկապես` բանաստեղծություններում: Բազմաթիվ ստեղծագործություններում կարելի է  տեսնել նրա ցանկությունը, որպեսզի գա  այն ժամանակը, երբ հայտնվելու է փրկիչը: