Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ (19)
Այսօրվա զրույցում խոսելու ենք վիրտուալ միջավայրում գիտական, մշակութային ու արվեստի ստեղծագործությունների բարոյական իրավունքների խախտման մասին:
Տեղեկատվական ու հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների առաջացմամբ տեղեկատվական ռեսուրսները մատչելի են դարձել հասարակությանը, սակայն միաժամանակ լայնորեն խախտվում է հեղինակային իրավունքը: Մտավոր սեփականության իրավունքը անձնական իրավունքների ենթաբաժիններից մեկն է, որը հեղինակային իրավունք է համարվում: Համաձայն այդ օրենքի՝ ստեղծագործությունների անօրինական շահագործման դեպքում, անձը քրեական ու քաղաքացիական պատասխանատվության է կանչվելու:
Իրավական տարբեր համակարգերում մտավոր սեփականության իրավունքի պահպանման համար տարբեր օրենքներ են սահմանվել: Աշխարհի տարբեր երկրներ վիրտուալ միջավայրում մտավոր սեփականության իրաավունքի հարցում երկու տարբեր կողմնորոշումներ են դրսևորել: Շատ երկրներում վիրտուալ միջավայրում մտավոր սեփականության իրավունքը գտնվում է հեղինակային իրավունքի շրջանակում: Սահմանափակ թվով երկրներ այս հարցը առաջ են քաշել արդյունաբերական սեփականության կամ գյուտարարի հեղինակային իրավունքի՝ արտոնագրի շրջանակում:
Վիրտուալ միջավայրում չեն հարգվում բարոյական ու մտավոր սեփականության իրավունքները: Իհարկե ոչ բոլոր նյութերն են ընդգրկվում գրական ու մտավոր սեփականության իրավունքների շրջանակում և միայն ձեր կողմից ստեղծված նյութը կարող է ընդգրկվել այս օրենքում:
Մշակույթի ու տեխնոլոգիայի միջև վառ գործակցություն է կրկնօրինակման տեխնոլոգիան, որը կարևոր դերակատարություն ունի գրական ստեղծագործությունների ու մշակույթի տարածման և հեղինակների մոտ տնտեսական դրդապատճառների ստեղծման առումով: Փոխադարձաբար առանց գրական ու արվեստի ոլորտի գործիչների ստեղծագործությունների կրկնօրինակման տեխնոլոգիան նույնպես կորցնում է իր արդյունավետությունը: Հետևաբար հարկավոր է թե գյուտարարները և թե կրկնօրինակողները հարգեն միմյանց:
Ստեղծագործողը լինի իրավական կամ քաղաքացիական անձ ժամանակ, կապիտալ ու հմտություն ներդնելով մի գործ է արարում: Եթե ստեղծարարը չստանա իր ստեղծագործության տնտեսական շահը կամ չհովանավորվի օրենսդրի կողմից, այնպես որ ցանկացած անձ կարողանա չնչին գումարով ստեղծել այդ գործը և տարածել, ապա դժվար է լինելու գործի շարունակումը և հետզհետե նվազելու են մշակութային գործերը:
Մեր օրերին տեխնոլոգիան ծառայում է գրական, արվեստի ու մշակութային ստեղծագործությունների տարածմանը և դա այն պատճառով, որ հրատարակիչները տնտեսական շահ են տեսնում այդ ստեղծագործությունների տարածման մեջ: Այդպիսով չնայած ֆինանսական գործոնը տնտեսական բնույթ ունի, այդուհանդերձ խթանում է հասարակության հոգևոր ու մշակութային զարգացումը:
Սովորաբար նախնական ներդրումները ավելի մեծ վտանգների առջև են հայտնվում: Որովհետև բավարար մարկետինգ է պահանջվում և դեռևս շուկան չի արձագանքել այդ արտադրանքին: Հնարավոր է նաև ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցվի արտադրության հոսքը: Այն դեպքում, որ որևէ արտադրանք կարող է լայն պահանջարկ ունենալ և գրավել շուկան: Այդ դեպքում նախաձեռնող խիզախ ներդրողից բացի ցանկացած մարդ գերադասելու է օգտվել ստեղծված առիթից, կրկնապատկել ու տարածել այդ ստեղծագործությունները և իրեն հատկացնել տնտեսական խոշոր շահը: Այդպիսով դադարելու են նախնական վտանգավոր ներդրումները և փակվելու է գրական ու արվեստի ստեղծագործությունների արտադրման ու տարածման ճանապարհը: Այդ իսկ պատճառով հարկավոր է հեղինակային իրավունք սահմանել ստեղծագործողների համար և հետապնդել օրինախախտողներին:
Միջազգային կոնվենցիաները, այդ թվում Փարիզի արդյունաբերական սեփականության կոնվենցիան, Շվեյցարիայի Բերնի և Հռոմի կոնվենցիաները և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես ճանաչում են վիրտուալ միջավայրում գրական ու արվեստի ստեղծագործությունների վերահսկման համար ստեղծագործողների իրավունքները: