Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանի վայրիվերումները(2)
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի ունեցաn այն պայմաններում, երբ Բաքվի կառավարության որոշ ընդդիմադիր կուսակցություններ արգելել էին նախագահական ընտրությունները: Բաքվի իշխանության հակառակորդները նույնպես ռեժիմին մեղադրում էին ընտրակեղծիքների մեջ:
Ադրբեջանի նախագահական վաղաժամկետ ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 11-ին և տարածաշրջանային քաղաքական շրջանակների կանխատեսումների համաձայն, Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս վերընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ շահելով ընդհանուր ձայների ավելի քան 86 տոկոսի ձայները: Նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքական խմբերը բողոքի ակցիաներ անցկացնելով կոչ էին անում չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Բաքվի ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքի ցույցերին մասնակցել է հազար մարդ: Սակայն հստակ տվյալներ չկան այդ մասին:
Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիրները, , հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանն անցկացվել է ոչ ժողովրդավարական և կողմնակալ մթնոլորտում:
Ադրբեջանի Հանրապետության կառավարության ընդդիմության ազգային խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները համարում է անօրինական և չի ճանաչում դրա արդյունքները:
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Բաքվի իշխանություններին մեղադրել է վերջերս կայացած նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների մեջ և ասել է. «Միջազգային կառույցները հաստատել են այս ընտրություններում խարդախության և չարաշահումների առկայությունը»:
Իլհամ Ալիևի իշխանության ընդդմադիրներից բացի, արևմտյան կառույցները, հատկապես եվրոպական դիտորդները և ԱՄՆ-ի կոնգրեսականները, հայտարարել են, որ չեն ընդունում եվրոպական չափանիշներին հակասող ընտրությունների արդյունքները:
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկրի նախագահական ընտրությունների վերաբերյալ եվրոպացի դիտորդների ներկայացրած զեկույցը անարդարացի բնութագրելով հայտարարել է, որ ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի զեկույցը սխալ ու անարդար է:
Ադրբեջանի Նախագահի մամլո քարտուղար և նախագահի քաղաքական ու սոցիալական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը, պաշտոնապես մերժեց Ադրբեջանում նախագահական ընտրությունների կեղծիքների մասին ԵԱՀԿ-ի ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների գրասենյակի զեկույցը :
Ադրբեջանում ութերորդ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ ներքին և միջազգային քննադատությունները ցույց են տալիս, որ այս շրջանում, ինչպես նախորդ ժամանակաշրջանում, պատմությունը կրկնվեց:
Պետք է ասել, որ դա առաջին անգամ չէ, որ Իլհամ Ալիևի կառավարության ընդիմադիրները և նույնիսկ արևմտյան ու միջազգային կառույցները մերժել են Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքները: 2003 թվականից ի վեր ընդդիմությունը և մի շարք միջազգային կառույցներ բազմիցս արտահայտել են իրենց տեսակետները Ադրբեջանի Հանրապետության ընտրությունների վերաբերյալ:
Ապրիլի 11-ի ընտրությունների հետ կապված ուշագրավ հարցն այն է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների մերժումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերությունների վրա:
Սակայն, գործնականում, եվրոպական պետությունները, միևնույն ժամանակ, երկակի քաղաքականություն վարելով, մի կողմից դատապարտում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն, գործնականում, եվրոպական կառավարությունները, միևնույն ժամանակ, երկակի քաղաքականություն վարելով, մի կողմից դատապարտում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ մյուս կողմից, նրանք կապ են հաստատում Բաքվի կառավարության հետ շնորհավորական ուղերձ են հղում Իլհամ Ալիևին` որպես Ադրբեջանի Հանրապետության նախագահ:
Ադրբեջանի իշխանության ներկայիս պահվածքը մեծապես ազդված է նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևի տեսակետներից:
Նախքան մահը Հեյդար Ալիևն իր հակառակորդներին ուղղած խոսքերում ասել էր.
«Ադրբեջանի Հանրապետության պատմության մեջ չի գա այդ օրը, իմ իշխանության թշնամիները կկարողանան կրկին բարձրանալ իշխանության գլուխ»:
Այնուհետև մեկ շաբաթ հետո Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հրաժարական տվեց իր պաշտոնից, և Իլհամ Ալիևը նշանակվեց Ադրբեջանի վարչապետի պաշտոնում:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, երբ նախագահի հետ կապված խնդիր է առաջանում, վարչապետը մինչև նոր նախագահական ընտրությունների կայացումը փոխարինում է նախագահին:
Այսպիսով, Իլհրամ Ալիևը, որը ժամանակին Ադրբեջանի միջազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր, կարողացավ փոխարինել իր հորը Ադրբեջանի նախագահի պաշտնում:
Բաքվի կառավարության հակառակորդները պնդում են, որ այս գործընթացը հակասում է Սահմանադրությանը եւ Ադրբեջանի ներքին օրենսդրությանը, և Իլհամ Ալիևի ընտրությունը որպես Ադրբեջանի նախագահ սխալ և անօրինական է:
2003 թ.-ին իր հոր՝ Հեյդար Ալիևի մահվանից հետո Իլհամ Ալիևը զբաղեցնում է նախագահի պաշտոնը և երկրում տիրող պատերազմական դրության պատրվակով և կառավարական կառույցների հովանավորությամբ կարողացել է 15 տարի շարունակ մոնոպոլիզացնել նախագահի պաշտոնը:
1991 թ.-ին Ադրբեջանի անկախացումից հետո, կարճ ժամանակով այդ երկրում նախագահեց Աբուլֆազլ Իլչիբեյը: Սակայն 1993 թ.-ից ի վեր ավելի քան երկու տասնամյակ է, որ Ալիևի ընտանիքը ղեկավարում է Ադրբեջանի Հանրապետությունը:
Իլհամ Ալիևը փոփոխելով Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության որոշ դրույթները ավելի քան մեկ տասնամյակ է, որ անհրաժեշտ հիմքեր է ստեղծել իր ընտանիքի իշխանության համար:
Աշխարհի տարբեր երկրներում կառավարության տեսակն ուսումնասիրելը բացահայտում է, տարբեր հանրապետությունների կառուցվածքային բնույթը: Որոշ երկրներ ընդունել են հանրապետական մոդելը, իսկ գործնականում նրանք աշխատում են հանրապետության կառուցվածքի շրջանակում:
Նման երկրներում քաղաքագետները առավելագույնը երկու շրջան նախագահ ընտրվելու իրավունք ունեն: Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևը չորս շրջան անընդմեջ զբաղեցնում է Ադրբեջանի նախագահության նախագահի պաշտոնը:
Իլհրամ Ալիևի Կառավարության պաշտոնյաները, , ընդգծել են, որ չնայած Ադրբեջանում վերջերս կայացած նախագահական ընտրությունների ներքին և արտաքին քննադատություններին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի համար միջազգային կառույցների քննադատությունը անիմաստ է և անարժեք:
Փաստորեն, ադրբեջանցի պաշտոնյաները այլընտրանք չունեն, քան բացասական վերաբերմունք ցուցաբերել արևմտյան ինստիտուտների դիրքորոշումներին: Վերջերս Ալի Հասանովը հայտարարել է, որ այլ երկրների դիրքորոշումը անկարևոր և անարժեք է Ալհամ Ալիևի իշխանության համար:
Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի իշխանությունները առավելագույն համագործակցությունն ու հարաբերություններն ունեն այն երկրների հետ, որոնք քննադատում են Ադրբեջանի նախագահական ընտրությունները:
Փաստն այն է, որ արևմտյան կառավարությունները փորձում են զարգացող երկրների այդ թվում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով և նրանց ղեկավարներին քննադատելով, ավելի շատ արտոնություններ քաղել այդ երկրներից:
Ընդհակառակը, զարգացող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության դիրքորոշումը Արևմուտքի կողից հնչեցրած քննադատությունների վերաբերյալ բխում է այդ երկրների երկակի քաղաքականությունից:
Առաջիկա օրերին Ադրբեջանի նախագահական ընտրություններին ուղղված քննադատությունները մոռացվելու են, և Ադրբեջանի պաշտոնյաները կվերականգնեն հարաբերությունները Արևմտյան երկրների հետ: