Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (62)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89898-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(62)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 28, 2018 11:29 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

2018 թ.-ի հունվարին հրապարակվել են նանոտեխնոլոգիաների ոլորտում աշխարհի տարբեր երկրների գիտական արտադրության տվյալները: Աղյուսակում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը: Իսլամական աշխարհի գիտությունների բազայի հիմնադրի խոսքերով, Web of science կայքում որպես աղբյուր գրանցվել են 2017 թ.-ի նանոտեխնոլոգիաների առնչությամբ ավելի քան 154 հազար հոդվածներ, որոնց կեսն արտադրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և Հարավային Կորեայի կողմից: Չորրորդ տեղում Իրանն է ՝ 8791 հոդվածով: Նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի գիտական ու հետազոտական կենտրոններում իրանցի գիտնականների այդ մեծածավալ աշխատանքներն արձանագրվել են ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների վարչությունում  US Patents and Trademarks: 2017 թվականին տվյալ թվերը կազմում են 13 արտոնագիր, որն աճ է արձանագրել 2016 թ.-ի տաս  համեմատությամբ:

 

 

Նանոտեխնոլոգիաների ոլորտում աշխարհի տարբեր երկրների գիտական արտադրության աղյուսակում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը:

Իրանցի երիտասարդ գիտնականը միաժամանակ ճարտարագիտության ոլորտում մի քանի միջազգային մրցանակներ է շահել: Մոհսեն Էսմայիլին միաժամանակ շահել է նյութերի ճարտարագիտական միության, էլեկտրաքիմիայի համաշխարհային միության, Acta Materialia գիտական կենտրոնի և մետաղների միջազգային հաստատության մրցանակները:  Նա պարգևատրվել է գերթեթև համաձուլվածքների զանգվածային արտադրանքի ոլորտում կատարած հետազոտությունների համար: Այդ համաձուլվածքները մեծ նշանակություն ունեն մեքենաշինության ու ինքնաթիռաշինության արդյունաբերության ոլորտում:

Շվեդիայի նյութերի ու էներգիայի հետազոտական կենտրոնի իրանցի հետազոտողի ասածով, հետազոտության հիմքը նանոմետրային մասշտաբով նյութերի միկրոկառուցվածքային փոփոխություններն է: Այդ մեթոդով ձուլվածքային եղանակով ստացված մետաղների համար կարելի է հավելել մաշվածության ու ջերմա-մեխանիկական ճնշումների նկատմամբ դիմադրողականության գործոնները: Այդ մեթոդով նվազում են արտադրված մեքենաների քաշը և նրանց սպառած վառելիքի չափը: Արդյունքում կրճատվում են արտադրված ջերմոցային ու թունավոր գազերի ծավալները: Իրանցի երիտասարդ գիտնականն անցյալ տարի ևս արժանացել է Royal Swedish Academy of Sciences  Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան մրցանակի: Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում:  Մրցանակը Մոհսեն Էսմայիլիին է հանձնվել՝   մետաղային ու կիսամետաղային թեթև համաձուլվածքների  զանգվածային արտադրանքի ոլորտում կատարած հետազոտությունների համար:

Իրանցի երիտասարդ գիտնականը միաժամանակ ճարտարագիտության ոլորտում մի քանի միջազգային մրցանակներ է շահել:

 

Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի մետալոգիայի ու հանքային ճարտարագիտական ֆակուլտետի գիտնականները նոր մեթոդ են ներկայացրել հողի հազվագյուտ տարրերի գնահատման համար: Նախագծի հեղինակի խոսքերով, ուսումնասիրության առաջին բաժինը հատկացվել է առաջին անգամ բացահայտումների արդյունաբերությունում «Գեոքիմիական խառնուրդների առանձնացման օպտիմալ եղանակի ընտրության» անվան ներքո բացահայտումների նախագծի պատրաստմանը: Տարբեր արդյունաբերություններում հողի հազվագյուտ տարրերի ունեցած տնտեսական նշանակության , նաև սահմանափակ պայմաններում հանքային կենտրոնացման աշխատանքային գերդժվար փուլերի պատճառով, ուսումնասիրության երկրորդ բաժնում ներկայացվում է օպտիմալ նմուշառման հորատման նոր մեթոդ: Քանի որ հանքերի այդ ճյուղը ՝ մայր արդյունաբերություն է համարվում մյուս ճյուղերի համար, ուստի այն կարող է օգնել նաև մյուս ճյուղերի ուսումնասիրման աշխատանքներին: Նախագծի հեղինակի ասածով, ուսումնասիրության  հոդվածները հրապարակվել են գիտական հեղինակավոր հանդեսներում ու պարբերականներում: Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանում լույս է տեսել աշխատության մասին գիրքը: 

 

Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի մետալոգիայի ու հանքային ճարտարագիտական ֆակուլտետի գիտնականները նոր մեթոդ են ներկայացրել հողի հազվագյուտ տարրերի գնահատման համար:

 

 

Ստանֆորդի համալսարանի գիտնականներն արհեստական բանականության նախագիծ են ստեղծել, որը 90 տոկոս ճշգրտությամբ կարող է կանխատեսել հոգեվարքում գտնվող հիվանդի մահվան ժամանակը: Փորձագետների ասածով, սարքը կարող է փոխել հիվանդների կյանքի վերջին փուլի բուժօգնությունների ընթացքը: Համակարգի ստեղծման նպատակը ՝ հիվանդների կյանքի վերջին ամիսների և օրերի հստակ ժամանակացույց կազմելն է: Նախագիծը , որը կոչվում է Palliative ՝ կամ խորը յուրացման օժանդակություն, այսօր հասանելի է առցանց եղանակով: Համակարգով նախատեսված օժանդակությունն օգնում է հիվանդների, որոնց միայն մեկ տարվա կյանք է մնացել:

Չափազանց կարևոր է հիվանդանոցային խնամք ստացող հիվանդների կյանքի վերջին բուժօգնությունը: Իսկ բժիշկներն անկարող են հստակ կանխատեսումներ կատարել: Բժիշկների ոչ ստույգ և ճիշտ կանխատեսումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Կյանքի վերջին օրերը հիվանդանոցում անցկացնելու փոխարեն, հիվանդը կարող է փոխադրվել տուն և լինել հարազատների կողքին: Ուստի գիտնականները պատրաստ են ալգոռիտմային համակարգ, որում գրանցվել են ավելի քան երկու միլիոն հիվանդների անցյալն ու տվյալները: Համակարգը կարող է արհեստական բանականության օգնությամբ բացահայտել սիգնալներ, որոնք վրիպում են բժիշկների տեսադաշտից: Այդ սիգնալների ավելի հստակ ուսումնասիրության արդյունքում, ավելի ճշգրիտ է լինելու կանխատեսել հիվանդության զարգացման ընթացքը և որոշել , թե հիվանդին քանի օրվա կյանք է մնացել: Ալգոռիտմային համակարգը կիրառվել է հոգեվարք ապրող հիվանդների համար և կարողացել է 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել հիվանդին մնացած կյանքի տևողությունը: 

 

 

Ստանֆորդի համալսարանի գիտնականներն արհեստական բանականության նախագիծ են ստեղծել, որը 90 տոկոս ճշգրտությամբ կարող է կանխատեսել հոգեվարքում գտնվող հիվանդի մահվան ժամանակը: