Հայացք՝ «Ֆաջր» 36-րդ միջազգային կինփոառատոնին
«Ֆաջր» կինոփառատոնն Իրանի մշակութային ու կինոյի ոլորտի ամենակարևոր միջոցառումներից է: Այն մեկնարկել է ապրիլի 19-ին և տևելու է մինչև ապրիլի 27-ը: Փառատոնի ղեկավարն է Սեյեդ Ռեզա Միր Քարիմին: Այս հաղորդան ընթացքում կխոսենք փառատոնի տարբեր բաժինների մասին:
Իրանում կինեմատոգրաֆիայի մուտք գործելուց անցել է 120 տարի: Արվեստ, որն ինչպես բոլոր երկրներում, Իրանում նույնպես առաջընթաց ապրեց, զբաղեցնելով կարևոր դեր: Արվեստ, որը սիրված է մարդկանց կողմից և որի ներկայացուցիչները, որոնք գնահատված են երկրում, համաշխարհային ասպարեզում նույնպես հայտնի ու գնահատված են:
«Ֆաջր» 36-րդ միջազգային կինոփառառտոնը շարունակում է իր աշխատանքը Թեհրանում: Փառատոնի բացման արարողության ժամանակ կտրվեց Իրանի կինոյի 120- ամյակին նվիրված տորթը: Փառատոնը մեկնարկեց Մաջիդ Մաջիդիի պատրաստած «Ամպերից այն կողմ» ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է Հնդկաստանում և նախքան «Ֆաջր»-ում ցուցադրվելը, էկրան է բարձրացել 34 երկրներում` անգլերեն և պարսկերեն տողատակ թարգմանությամբ:
«Ֆաջր» կինոփառատոնի բաժիններն են`«Միջազգային բաժին»,«Արևելյան պանորամա» Ասիայում և իսլամական երկրներում նկարահանված ֆիլմեր և «Փառատոների փառատոն»:
«Ֆաջր» 36-րդ կինոփառատոնի եզրափակիչ բաժինները նույնպես շատ բազմազան են` Վերականգնված դասական ֆիլմերի ցուցադրություն, նորարարական ֆիլմերի ցուցադրություն, իսլամ աշխարհում նկարահանված ֆիլմեր, ինչպես նաև իտալական ու վրացական ու գերմանական կարճամետրաժ ֆիլմեր:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից են` Իրանի ու արտասահմանցի երիտասարդ կինոգործիչների ճամբարը, ինչպես նաև արհեստանոցներ` տարբեր խորագրով, ինչպես`կինո և փիլիսոփայություն, կինո և կրոն: Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են նաև անվանի կինոգործիչների մեծարման միջոցառումներ: Փառատոնին ներկա են մոտ 300 հյուրեր` կինոյի ոլորտից: Նրանք ժամանել են Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Իտալիայից: Փառատոնը լուսաբանում են մեծ թվով արտասահմանցի լրագրողներ:

Այս տարի փառատոնի միջազգային բաժնում ներկայացված են ֆիլմեր` աշխարհի 45 երկրներից: Դրանցից ընտրվել են 12 արտասահմանյան և երեք իրանական ֆիլմեր: Փառատոնի կարևոր բաժիններից է «Վիրավորված ձիթապտուղներ» բաժինը, որում ներկայացված են իսլամ աշխարհում նկարահանված 12 ֆիլմեր: Դրանցից է պաղեստինցի ռեժիսոր Ռաշդի Մաշհարավիի «Գրել ձյան վրա» ֆիլմը: Ռեժիսորի ասելով, ֆիլմը պատմում է 5 պաղեստինցիների մասին, ովքեր մի տան մեջ շրջափակված, կռվում են իսրայելցիների դեմ: Ֆիլմը ներկայացնում է տարաձայնությունները, որոնք նրանց հասցրել են փակուղու: Ֆիլմի ասելիքն այն է, որ չնայած առկա տարաձայնություններին, բոլորը պետք է միասնական լինեն մի հարցում`իսրայելիցիների դեմ պայքարում:
Իրանի կինոյի միջազգային շուկան անցկացվել է. փետրվարին: Այդ ժամանակ շուկայում ներկայացվեցին իրանցի և միջազգային գնորդներ: 2015 թվականից հետո, Ֆաջրի ֆիլմի շուկան և միջազգային փառատոնը սկսեցին անցկացվել առանձին: Այս տարի նշվում է ֆիլմի շուկայի 21-րդ տարելիցը, որին մասնակցել են 17 արտասահմանյան և 26 իրանական ընկերություններ: Այս շրջանակներում քննարկվել է նաև համատեղ ֆիլմերի արտադրության հարցը: Եվ չնայած այս հարցով քննարկումներ բազմիցս եղել են, սակայն լուրջ քայլեր չեն արվել: Այս տարի մասնակիցները որոշել են ավելի լուրջ քայլեր ձեռանարկել: Այդ իսկ պատճառով այս տարի շուկային մասնակցել են մեծ թվով արտասահմանյան կազմակերպություններ: Այս ծրագրում հարկ է նշել «Սպահանն աշխահի կեսը” և «Թուրքմեն հարսը»” ֆիլմերը, որոնք իրանական և եվրոպական ընկերությունների համատեղ արտադրություն են: Այս շուկայի շրջանակներում կցուցադրվեն 31 իրանական գեղարվեստական ֆիլմեր:
Ամերիկացի գրող և պրոդյուսեր Օլիվեր Սթուոնը ժամանել է Իրան` Ֆաջր կինոփառատոնի հրավերով: Նա մինչ այժմ նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ, որոնցից են`”Հունիսի 4-ի ծնունդը”, “Նիքսոնը”, “Սնուոդենը” և այլն:
Օլիվեր Սթուոնը ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հոլիվուդի մասին: Նա երիտասարդ կինոգործիչներին ու ռեժիսորներին կոչ է արել նկարել ֆիլմեր` կիբեր իրադարձությունների մասին: “Այսօր կիբեր աշխարհը զարգանում է և շատերն այդ մասին գաղափար չունեն: Մենք չգիտենք, թե կառավարությունները մեր մասին որքան տեղեկություն ունեն: ԱՄՆ-ում մարդիկ հավատում են իրենց դիտորդներին: Սակայն դա սխալ է: Կիբեր աշխարհն իշխանություններին տվել է անսահման ուժ, որի վրա վերահսկողություն չկա: Ռազմական բյուջեներն աճում են, սոցիալական բյուջեները` նվազում: Այսօր մենք կիբեր անվտանգության պատերազմի ականատես ենք, որի համար մեծ գումարներ են ծախսվում: ԱՄՆ-ում կա կիբեր անվտանգության ծառայություն, որը համարվում է բանակի 5-րդ սյունը: Իսկ մասնավոր ընկերությունները ինֆորմացիան գնում են և երբեմն էլ համագործակցում կառավարությունների հետ”:
ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ ուղղված ֆիլմերի մասին հարցին Սթոունը պատասխանել է. “Իրանում և ԱՄՆ-ում ոմանք կարծում են, որ եթե ինձ մինչև այսօր չեն սպանել, ուրեմն ես հաստատ ԱՄՆ-ի հետախուզական գործակալության աշխատակից եմ: Դա այն դեպքում, երբ ես մինչև հիմա որևէ գործակալի չեմ տեսել: Նշեմ, որ հետախուզական գործակալությունը փորձել է ազդել իմ ֆիլմերի վրա, քանի որ դրանք մեծ ազդեցություն ունեն Հոլիվուդում: Ինչպես հիշում եք, Արգո ֆիլմի համար Սպիտակ տունը կապվեց Օսկարի կազմակերպիչների հետ: Իսկ դա վկայում է այն մասին, թե ինչպիսի կապեր ունեն իրար հետ Հոլիվուդը և Սպիտակ տունը”: Երիտասարդ կինոգործիչները Սթուոնին քննադատեցին “Ալեքսանդր” ֆիլմի համար, նշելով, որ այն խեղաթյուրել է իրականությունը: Նա պատասխանեց. “Ես այդ ֆիլմը նկարահանել եմ իմ տեսանկյունով: Դժբախտարբար, Warner Brothers” ընկերությունը ֆիլմից կրճատել է 26 րոպե: Առաջարկում եմ, որպեսզի բոլորը ֆիլմը նայեն իմ խմբագրությամբ”:
Փառատոնի հյուրերից էր նաև Թոմաս Քրոլը, ով նաև ժյուրիի անդամ է: Նա նաև Բեռլինի, Մոնթրեալի և Լուկառնոյի փառատոների ժյուրիի կազմում է եղել: Քրոլը համզոված է, որ որոշ ֆիլմերից հետո մարդն ինքն իրեն հարց է ուղղում, թե ինչ է տեղի ունենում իր կյանքում: “Երբեմն, այդ հարցերին պատասխանելուց հետո, մեր կյանքը փոխվում է: Ես կոչ եմ անում կինոն դարձնել հայելի ու այնտեղ տեսնել կյանքի շատ իրողություններ”: Քրոլը շատ բաներից, այդ թվում` գրքից, գրականությունից ու երաժշտությունից առավել, նախընտրում է կինոն: Նրա ասելով. «Կինոն արտադրում է մի բան, որը դուք ստանում եք: Կինոն կարող է օգտագործել և երաժշտության և պոեզիայի գործիքները և մեծ ազդեցություն թողնել ձեզ վրա»:
Սոհան Փանշան կինոփառատոնի ժյուրիի անդամ է Մալայզիայից: Նրա ասելով, իրանական ֆիլմերն արտացոլում են մարդկանց սովորական կյանքը և չնայած մեծ ծախսերով չեն նկարահանվում: Սակայն նրանք ունեն շատ լավ սցենարներ և հզոր խոսք: “Իմ ծննդավայրում հեռուստատեսությամբ ցուցադրվում են իրանական ֆիլմեր և մարդիկ սիրում են դրանք”:. Ասում է նա
Դոնմեզ Քոլինը Մանհայմ փառատոնի կազմակերպիչներից է, ով աշխատում է Մերձավոր Ասիայի ու Միջին Արևելքի կինոյի բաժնում և բազմաթիվ գրքեր է հրատարակել այս կապակցությամբ: Նա ներկա է եղել Ֆաջրի բոլոր շրջաններին և շատ լավ ճանաչում է իրանական ֆիլմերը: Նա փառատոնի մասին ասում է. “Ամեն ինչ շատ լավ է կազմակերպվել, հրաշալի հյուրընկալությամբ: Փառատոնը գնալով զարգանում է և դառնում ամենամեծ փառատոներից մեկը: Այստեղ հատկապես շատ կարևոր է, որ աշխատողները չեն փոփոխվում, ինչը պատճառ է դառնում, որ հյուրերն իրենց լավ զգան”:
Singing.net կայքի կինոքննադատ Դեբորա Յանգը նույնպես ժյուրիի կազմում է: Նա ասում է, որ առաջին անգամ է Իրանում: «Թեհրանը հաճելի քաղաք է` գեղեցիկ լեռնային տեսարանով: Ես գալիս եմ Ֆրանսիայի լեռնային շրջանից: Հաճելի է, որ հորիզոնին լեռներ եմ տեսնում: Շատ ժամանակ չէ, որ աշխատում եմ փառատոնում: Եվ այս կարճ ժամանակում հասկացա, որ մարդիկ շատ հյուրընկալ են: Ես հատուկ համակրանք ունեմ իրանական կինոյի նկատմամբ ու այս ընթացքում դիտել եմ որակյալ իրանական ֆիլմեր: Իրանցի հռչակավոր ռեժիսորները, ներկայացնելով իրանական մշակույթը, համաշխարհային լեզվով խոսում են ամբողջ աշխարհի մարդկանց հետ”. ասում է նա:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ամերիկացի կինոքննադատ և փառատոնի հյուր մամլո ասուլիսը: Ասուլիսը մեծ արձագանք գտավ: Դեբորան 12 անգամ այցելել է Իրան և մշտապես հետևում է Իրանի կինոյին: Դեբորա Յանը “Hօliwood Reporter”-ի գլխավոր խմբագիրն է և կարևորում է Միջին Արևելքի կինոն: Նա համոզված է, որ իրանական կինոն կարողացել է բարձրացնել տարածաշրջանի կինոյի հեղինակությունը: Նրա ասելով, իրանական կինոգործիչները մտածում են անկախ և չեն ազդվում ո’չ Հոլիվուդից, ո’չ Բոլիվուդից: “Իհարկե, ես անձամբ նախընտրում եմ իրանցի կին ռեժիսորների ֆիլմերը, ովքեր շատ ասելիք ունեն”. Ասում է նա:
Ինչպես արդեն նշեցինք, կինոփառատոնը կավարտվի ապրլի 27-ին`լավագույն ֆիմերի ընտրությամբ: