Հաղորդում ՝«Թավրիզ-2018» իրադարձության մասին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90056-Հաղորդում_Թավրիզ_2018_իրադարձության_մասին
Թավրիզն Իսլամական համագործակցության անդամ երկրների որոշմամբ հռչակվեց որպես 2018 թ. իսլամ աշխարհի զբոսաշրջության օրինակելի քաղաք: Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Ռոհանիի մասնակցությամբ, տեղի ունեցավ այս կապակցությամբ միջոցառումների շնորհանդեսը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 29, 2018 16:33 Asia/Tehran

Թավրիզն Իսլամական համագործակցության անդամ երկրների որոշմամբ հռչակվեց որպես 2018 թ. իսլամ աշխարհի զբոսաշրջության օրինակելի քաղաք: Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Ռոհանիի մասնակցությամբ, տեղի ունեցավ այս կապակցությամբ միջոցառումների շնորհանդեսը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:


Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, որը հայտնի է նաև որպես Իսլամական համագործակության կազմակերպություն` OIC, 2015 թ. ներկայացրեց մի նոր նախագիծ, որի համաձայն, ամեն տարի պետք է հռչակվի իսլամական երկրների զբոսաշրջության օրինակելի քաղաքը: 2015 թ. դեկտեմբերի 2-ին, Նիգերի մայրաքաղաք  Նիամեյում կայացած Իսլամական համագործակության կազամակերպության  անդամ երկրների զբոսաշրջության նախարարների ու փորձագետների իններորդ նիստի ժամանակ, Թավրիզն իր 5 հազար տարվա պատմությամբ, ընտրվեց 2018 թ. իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաք: Նիստում ներկայացվել էին նաև մի շարք այլ քաղաքներ, այդ թվում`Մալայզիայի Թալինգ, Բանգլադեշի Փալղա և Սիլդ, Թուրքիայի Մարդին և Սաուդյան Արաբիայի Մադինա քաղաքները: Ընտրության հիմքում ընկած էր Թավրիզ քաղաքի մշակութային ու պատմական հարստությունը, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջային վայրերի, հարուստ թանգարանների, հրաշալի բնության, պատմական կոթողների առկայությունը: Չմոռանանք նաև, որ այս քաղաքը համարվում է գորգի համաշխարհային քաղաք:

Թավրիզ քաղաքը

 

 


Հենց այս կապակցությամբ, Թավրիզում ստեղծվել է մի խորհուրդ և ազգային շտաբ, որոնք պետք է զբաղվեն միջոցառումների կազմակերպմամբ: Նրանց տրամադրվել է նաև համապատասախան բյուջե՝ բոլոր միջոցառումները լավագույնս կազմակերպելու համար:   Այս ընթացքում, մի քանի ավիաուղիների, այդ թվում՝ Թուրքական ավիաուղիների կողմից ներկայացվել են Թավրիզ քաղաքի զբոսաշրջային վայրերը: Թավրիզի քաղաքապետարանը թույլ է տվել քաղաքի հին տները վերածել ավանդական հյուրանոցների և այլն: Այս ամենի հետ միասին, ինչպես ասացինք, տեղի է ունեցել միջոցառումների շնորհանդեսը, որին մասնակցել են նախագահը, մի խումբ նախարարներ, ինչպես նաև մի շարք իսլամական երկրների զբոսաշրջության նախարարներ, արտասահմանցի ու իրանցի հյուրեր: Միջոցառումը տեղի է ունեցել Թավրիզի միջազգային համաժողովների կենտրոնում: Միջոցառման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում կարևորելով զբոսաշրջության նշանակությունը, ասել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր դեր ունի կառուցողական երկխոսության հարցում: Նա նշել է, որ զբոսաշրջության շնորհիվ մարդիկ ավելի լավ են ճանաչում իրար, իրար պատմությունը ինչպես նաև թե ինչպիսին է աշխարհը հիմա ու ինչպիսին կլինի ապագայում: Հասան Ռոհանիի խոսքերով, Թավրիզը ոչ միայն իրանցիների, այլև ողջ իսլամ աշխարհի ու ընդհանրապես ամբողջ աշխարհի համար մշտապես եղել է գրավիչ քաղաք: Նրա խոսքերով, Թավրիզը մշտապես եղել է Իրանն արևմուտքի և առհասարակ աշխարհի հետ կապող օղակը և մետաքսի ճանապարհը արևելքը միացրել է արևմուտքին,  հավելելով, որ այն մշտապես մնալու է միացնող քաղաք: Դոկտոր Ռոհանին նաև նշել է, որ Թավրիզը տարածաշրջանում համարվում է արդյունաբերական կարևոր քաղաք: Նա նշել է, որ Թավրիզում կան բազմաթիվ խոշոր արդյունաբերողներ, իսկ քաղաքի այցելուներն այստեղից բազմաթիվ հետաքրքիր բաներ են սովորում:

 

Շնորհանդեսին ներկա էր նաև ECO –ի գլխավոր քարտուղարը, ով ասաց, որ այս պատմական ու գեղեցիկ քաղաքը կարող է զբոսաշրջային կարևոր վայր դառնալ հատկապես հարևան երկրների՝ Թուրքիայի ինչպես նաև Կովկասի երկրների  համար: Խալիլ Էբրահիմ Աքչան, նշելով, որ բազմաթիվ են կրոնական, պատմական ու մշակութային ընդհանրությունները հարևան երկրների միջև, ասաց, որ հենց այդ հիման վրա, Թավրիզի ու հարևան երկրների տարբեր քաղաքների միջև կարելի է կազմակերպել փոխայցելություններ և մինչ այդ պետք է Թավրիզը գեղեցիկ ներկայացնել: Խոսելով այն մասին, որ Թավրիզ կարող են մուտք գործել այն երկրների բնակիչները, որոնց լեզուն նույնն է, ինչպես` Թուրքիայի կամ Ադրբեջանի, նա հավելեց, որ դա կարևոր ազդակ է զբոսաշրջության զարգացման համար: Նրա խոսքերով, Թավրիզի պաշտոնյաները պետք է այս կապակցությամբ լուրջ քայլեր անեն: Աքչան շնորհավորել ե Թավրիզ քաղաքի զբոսաշրջության մայրաքաղաք լինելու կապակցությամբ, նշելով, որ դա քաղաքին հնարավորություն կտա ընդլայնել իր զբոսաշրջային հնարավորությունները: Նա նշեց, որ Թավրիզը գեղեցիկ ու մաքուր քաղաք է, իսկ դրա բնակիչները հատուկ ընդունակություն ունեն առևտրի ոլորտում: Աքչանի խոսքերով, Թավրիզի առևտրականները շատ բարի են և հյուրերի նկատմամբ շատ բարեհամբյուր վերաբերմունք ունեն, ինչը շատ կարևոր է զբոսաշրջության համար:

 

 


ECO –ի գլխավոր քարտուղարը հավելեց. “Մեր նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը՝ կազմակեպության տասը երկրների միջև, նպաստելով դրանց միջև սերտ համագործակցությանը: Իսկ Թավրիզն այդ հարցում կարևոր դերակատարություն ունի”:


Բանգլադեշի Զբոսաշրջության ազգային կազմակերպության գործադիր տնօրեն Նասեր Օդդին նույնպես շնորհավորեց այս կապակցությամբ, նշելով, որ այդ կազմակերպությունը մեծ ցանկություն ունի զարգացնել իր հարաբերությունները Թավրիզի հետ: Նա ասաց. “Թավրիզը մշակութային քաղաք է, որտեղ գոյություն ունեն բազմաթիվ պատմական կոթողներ: Թավրիզի մարդիկ շատ հյուրընկալ են ու շփվող, ինչը շատ կարևոր է զբսաշրջության համար”:


Խալիլ Էբրահիմ Աքչանը` Թավրիզում

 



Իսկ այժմ ներկայացնենք Արևելյան Ատրպատական նահանգի զբոսաշրջային վայրերը, որի մայրաքաղաքն է Թավրիզը: Նահանգն օժտված է հրաշալի բնությամբ ու զբոսաշրջային պատմական կոթողներով: Այն հայտնի է ագրո և էկո տուրիզմով: Նահանգի մայրաքաղաք Թավրիզը մշտապես եղելէ առևտրի կենտրոն: Այն ունի աշխարհագրական կարևոր դիրք՝ գտնվելով մետաքսի  ճանապարհի վրա` հարևան լինելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Քաղաքը ունի հարուստ բնական ռեսուրսներ, լավ կլիմա, այստեղ զարգացած են առևտուրը, տնտեսությունը, ճանապարհաշինությունը, երկաթգիծը:

Նասեր Օդդին՝ Թավրիզում

 

Այս ամենը նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքում ներդրումներ կատարելու համար: Թավրիզը հարյուրավոր տարիների ընթացքում եղել է Իրանի մայրաքաղաքը` գտնվելով միջազգային առևտրի ու տրանզիտային ճանապարհի կենտրոնում: Թավրիզի ամենահետաքրքիր վայրերից են Սահմանադրական թանգարանը, աշխարհի ամենամեծ փակ շուկան, ինչպես նաև այնպիսի մեծ բանաստեղծների դամբարանները, ինչպես՝ Խաղանիի և Շահրիարի: Նահանգում կան բազմաթիվ հին տներ, բերդեր, իսկ Թավրիզի ձեռքի աշխատանքները շատ հայտնի են: Ատրպատական նահանգի բնակիչները շատ հյուրասեր են: Եվ բոլոր նրանք, ովքեր այցելել են այս նահանգ, վերադարձել են հրաշալի տպավորություններով: Եվ անշուշտ այս հյուրընկալ մարդկանց շնորհիվ, «Թավրիզ 2018» միջոցառումը կվերածվի հիանալի միջոցառման: Այս քաղաքը շուտով հյուրընկալելու է մեծ թվով զբոսաշրջիկների: