Իսլամաֆոբիան արևմուտքում (32)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90136-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(32)
Բարեկամներ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման վերաբերյալ այդ երկրի քաղաքական գործիչների խոստովանությանը և Իրանի Ղոմ քաղաքում անցկացված «Իսլամը Եվրոպայում. հեռանկարներ և խոչընդոտներ» խորագրով համաժողովին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 30, 2018 16:25 Asia/Tehran

Բարեկամներ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման վերաբերյալ այդ երկրի քաղաքական գործիչների խոստովանությանը և Իրանի Ղոմ քաղաքում անցկացված «Իսլամը Եվրոպայում. հեռանկարներ և խոչընդոտներ» խորագրով համաժողովին:

Բրիտանիայում իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը ծավալվել են այնքանով, որ այդ երկրի դիվանագետները արդեն խոստովանում են այդ մասին: Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը Լոնդոնի հյուսիսում մի մզկիթ կատարած այցի ընթացքում խստորեն քննադատել է իսլամաֆոբիայի երևույթը: Այդ կապակցությամբ Քորբինն ասել է.«Բրիտանիայի հասարակության մեջ իսլամաֆոբիան ռասիզմի դրսևորումներից մեկն է համարվում»: Դատապարտելով իր երկրում հատկապես հիջաբով կանանց դեմ ռասիստական մոտեցումները նա հավելել է.«Իսլամ կրոնը խաղաղության ու անձնազոհության խորհրդանիշ է»: Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնի կառավարության անդամ Սաիդե Վարեսին իսլամ կրոնից բացասական պատկեր ներկայացնելու հարցով քննադատել է այդ երկրի ԶԼՄ-ներին: Բրիտանիայի պառլամենտի նիստում ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ Սաիդե Վարեսին շեշտել է.«Անցած մի քանի տարիների համեմատությամբ Բրիտանիայի լրատվամիջոցներում իսլամ կրոնի ու մուսուլմանների նկատմամբ վատատեսական հայացքները ավելացել են»: Նա հավելել է.«Ես կարող եմ ժամեր անընդմեջ խոսել հատկապես տպագրվող լրատվամիջոցներում այս երևույթի առկայության մասին»: Վարեսին ասել է.«Լրատվական այս քարոզչության հետևանքով մուսուլմանները մասնավորապես հիջաբ կրող մուսուլման կանայք ու աղջիկներ ահ ու սարսափով են ներկայանում հասարակության մեջ»: Նա Բրիտանիայի վարչապետից պահանջել է այս խնդրի առաջն առնելու համար ելույթով հանդես գալ Բրիտանիայում մուսուլմանների դրական դերակատարության կապակցությամբ: Լրագրողների ազգային միության տնօրեն Քրիս Ֆրասթը նաև հաստատել է այդ խնդիրը և այն բնութագրել է որպես մեծ խնդիր: Նա ասել է.«Նողկալի երևույթ է, որ մի խումբ լրագրողներ ու թերթերի խմբագիրներ լուրերն ու զեկույցները կազմում են այնպես, որ այն բացասական պատկեր ներկայացնի մուսուլմաններից»: Նա հավելել է.«Ցանկացած օրաթերթի համարներից մեկը մեծ քանակությամբ վաճառելու ձևերից մեկն այն է, որ ժողովրդին հավատացնես ինչ-որ վտանգ է սպառնում իրեն: Հաշվի առնելով ԻԼԻՊ-ի գոյության փաստը այժմ մուսուլմաններն են հայտնվել թիրախակետում և ներկայացվում են որպես սպառնալիք»: Ֆրասթի խոսքերով բրիտանացիների շուրջ 64 տոկոսը իսլամի ու մուսուլմանների մասին իր տեղեկությունները ստանում է լրատվամիջոցներից և նրանց մեծ մասը առավել տրեղեկություններ ստանալու համար այլ աղբյուրներ չի փնտրում:

Իսլամաֆոբիայի տարածումը Բրիտանիայում

Բրիտանիայում և եվրոպական մեծ թվով երկրներում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության աճին զուգընթաց նաև ավելացել է իսլամ կրոնի ու նրա արդարատենչական ուսուցումների ծանոթացման հարցով մուսուլմանների գործունեությունը: Փետրվարի 18-ին ողջ Բրիտանիայի տարածքում գտնվող 200 մզկիթներում մասնակցելով «Այցելիր իմ մզկիթ» քարոզարշավին, մուսուլմանները հյուրընկալել են ոչ մուսուլմանների: Մզկիթներ կատարվող այցելությունները ամենամյա միջոցառումներ են, որ իրականացվում են Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի նախաձեռնությամբ իսլամի ու այլ կրոնների հետևորդների հարաբերությունների ամրապնդման նպատակով: Այդ ծրագրի շրջանակում ոչ մուսուլմաններն իրենց քաղաքների մզկիթների հյուրն են լինում, որպեսզի ավելի շատ բան իմանան իսլամ կրոնի ու մուսուլմանների մասին: Նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի Բրիտանիայում հիշյալ ծրագրի անցկացման համար պատրաստակամություն հայտնած մզկիթների թիվը ավելացել էր: Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Խանը այդ կապակցությամբ ասել է.«Երկրի ողջ մզկիթներ մի անգամ ևս շեշտում են, որ հակառակ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների մենք բաց ու ճկուն հասարակություն ենք»: Նա հավելել է.«Ավելի քան 10 հազար մարդ մասնակցել է մզկիթի բաց դռների ծրագրին: Վերջերս տարածված տվյալների համաձայն Բրիտանիայի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը երբևէ մզկիթում չի եղել: Սա լավ առիթ է, որպեսզի բրիտանացիները առավել ծանոթանան մուսուլմանների գործունեությանը և իսլամ կրոնի մասին իրենց հարցերը ուղղակիորեն հարցնեն մուսուլմաներից: Շուրջ 3 մլն. մուսուլման է բնակվում Բրիտանիայում, որ կազմում է այդ երկրի բնակչության 5 տոկոսը: Բրիտանիայում գոյություն ունեն 1750 մզկիթներ»:

Մուսուլմանները Բրիտանիայում

Իհրակե իսլամատյացությանն ու իսլամաֆոբիային դիմակայելու քայլերը միայն չեն սահմանափակվում, իսլամի մասին թյուրիամցությունների վերացման համար, մզկիթներում ոչ մուսուլմաների ընդունմամբ: Տարբեր երկրներում իսլամի ուսուցումների ներկայացման համար անցկացվում են տարբեր նիստեր ու համաժողովներ: Այդ համաժողովներից մեկը անցկացվել է մի քանի օր առաջ Իրանի Ղոմ սրբավայր քաղաքում: Ղոմը Իրանում գտնվող շիա ուղղության կրոնագիտական կենտրոններից է: «Իսլամը Եվրոպայում. հեռանկարներ ու մարտահրավերներ» խորագրով այս համաժողովն անցկացվեց Եվրոպայի ու Ղոմի իսլամական դպրոցների դասախոսների ու հետազոտողների մասնակցությամբ: Այս համաժողովի հիմնական չորս թեմաներն էին՝ Իսլամի ներուժը Եվրոպայի հետ հարաբերության մեջ, Եվրոպայի և իսլամի հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները, իսլամի հետ հարաբերության մեջ Եվրոպայի ներուժը և իսլամ-Եվրոպա հարաբերությունների պատմություն: Այս համաժողվին դասախոսներ են մասնակցել Բրիտանիայից, Խորվաթիայից, Չեխիայի հանրապետությունից, Կանադայից, Իտալիայից, Նիդերլանդներից: Նաև մասնակցել են իրանցի մի խումբ հետազոտողներ: Մասնակիցների մեջ են եղել հայտնի դասախոսները ինչպես Էքսթեր համալսարանի իսլամագիտության դասախոս դոկտ. Ռաբերթ Գլիվը, Բրիտանիայի Էդինբուրգ համալսարանի իսլամագիտության դասախոս դոկտ. Էնդրու Նյումանը, Հռոմի համալսարանի դասախոս դոկտ. Ջոզեֆ Իլուլը Խորվաթիայի համալսարանի դասախոս դոկտ. Վեդրան Աբուչինան և պարոնայք դոկտորներ Դանիել Քերժիկ, Յարուսլավ Ֆրանկը և Փիթեր Փելիքանը Չեխիայի հանրապետությունից: Դրանից բացի Չեխիայի հանրապետության ու Նիդերլանդների մի խումբ դասախոսներ հոդվածներ են ներկայացրել:

Համաժողովի մեկնարկին ունեցած ելույթում Ալ-Հաքմե հաստատության ղեկավար Հոջաթոլեսլամ Մալեք Աֆզալին ասել է.«Անցյալ տասնամյակների ընթացքում այլ կրոնների հետևորդների մեջ ու հատկապես Եվրոպայում իսլամաֆոբիայի ավելացման ականտեսն ենք եղել»: Նա անդարադարձել է իսլամաֆոբիայի որոշ պատճառներին, հավելելով.«Թալիբանի ու ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբերի բռնությունները, լրատվական դաշտում սիոնիստների կողմից հակաիսլամական քարոզչությունը և այլատյաց  քաղաքական գործիչների ու կուսակցությունների գործունեությունը իսլամաֆոբիայի առաջացման պատճառներից են համարվում»: Իսլամը Եվրոպայում թեմայով իր ելույթի ընթացքում Ղոմի կրոնագիտական դպրոցի ու համալսարանի դասախոսներից Հոջաթոլեսլամ Մեհդի Հադավի Թեհրանին իսլամաֆոբիայի կասեցման համար ելք գտնելը համարել է կարևորագույն սկզբունք, ասելով.«Արևմուտքում մի խումբ մարդիկ ենթադրում են, որ Մյանմայում տեղի ունեցող ցեղասպանությունը, մուսուլմանների բռնի գաղթը և երկրից արտաքսումը իսլամաֆոբիայի կասեցման ելքն է, մինչդեռ ճիշտ ու խաղաղատենչական ելքը խաղաղ համակեցությունն է»: Իսլամագիտության այդ դասախոսը հավելել է.«Համակեցությունն ու երկխոսությունը գործադրելի քայլեր են: Իրար հասկանալու համար պետք է ճիշտ պատկերացում ունենանք միմյանցից»: Շրունակելով իր ելույթը նա անդրադարձել է ծայրահեղականության խնդրին: Ծայրահեղական խնդիրը ոչ միայն իսլամական այլ կրոնական ծայրահեղականություն համարելով նա հավելել է.«Կան նաև քրիստոնեական ու հրեական ծայրահեղականություններ: Հրեական ծայրահեղականությունը հենց սիոնիզմն է: Ամբողջ աշխարհում այդ գաղափարախոսությունը արժանացել է մեծ թվով հրեաների քննադատության: Կա նաև ոչ կրոնական ծայրահեղականություն, որ սեկուլարիզմ կամ աշխարհիկությունն է»: Մյանմայում գոյություն ունի բուդդայական, իսկ Հնդկաստանում հինդուական ծայրահեղականությունը: Իր ելույթի ընթացքում ծայրահեղականության խնդրի կարգավորման միակ ելքը խորատեսությունը համարելով Հոջաթոլեսլամ Մեհդի Հադավի Թեհրանին ասել է.«Իսլամ կրոնում «Խորատեսությունը» ամբողջական համակարգված մեթոդ է ներկանացնում, ինչի իմաստը լոկ մտածելը չէ, այլ մի համակարգ է՝ կրոնները միմյանց հետ արդարորեն համեմատելու և փոխըմբռնման հասնելու համար»: Շարունակելով իր ելույթը նա անդրադարձավ մեթոդաբանության հարցում Կաթոլիկ եկեղեցու և իսլամի-շիա ուղղության միջև գոյություն ունեցող նմանություններին, ասելով.«Շիա մուսուլմանները կաթոլիկների նման հավատում են տրամաբանության, աստվածային սուրբ գրքերի և ավանդության համագոյությանը, բացի այդ, այնպես որ վահաբականները և սալաֆիականները շիաներին չեն ընդունում նույնպես էլ քրիստոնեության մեջ որոշ աղանդավորական շարժումներ կաթոլիկներին ճշմարիտ  քրիստոնյաներ չեն համարում»:

«Իսլամը Եվրոպայում. Հեռանկարներ ու մարտահրավերներ» համաժողովը

Չեխիայի հանրապետության Մասարիկ համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետից դոկտ. Ջոզեֆ Քրաուսը համաժողովի իսլամաֆոբիայի բաժնի դասախոսներից մեկն էր, որ խոսել է Չեխիայի հանրապետությունում իսլամաֆոբիայի երևույթի ու դրա ծավալման մասին: Անդարդառնալով Չեխիայի հանրապետությունում բնակվող 3000 տեղական մուսուլմաններին ու 20 հազար մուուլման փախստականներին, այդ հանրապետության դիվանագետների շրջանում իսլամաֆոբիայի տարածման մասին Դոկտոր Քրաուսն ասել է.«Աջակողմյան ծայրահեղականները մեծ ազդեցություն ունեն հանրապետության քաղաքական ոլորտում և նպաստում են իսլամաֆոբիայի ընդլայնմանը»: Բրիտանիայի Էքստեր համալսարանի իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պրոֆ. Ռաբերթ Գլիվը ռասիստակն խմբերի ծայրահեղականությունները և նույնպես սալաֆիական խմբերի գոյությունը հիշել է որպես Բրիտանիայի հասարակության ներկա մտահոգությունները: Հարցին թե Եվրոպայում այժմ ծայրահեղականությունը ինչ վիճակում է պրոֆ. Ռաբերթ Գլիվը պատասխանել է. «Ներկա դրությամբ մտահոգիչ խնդիրներից մեկը աջակողմյան ծայրահեղական ռասիստական խմբերի հայտնվելն է: Այս խմբերը, որոնց գաղափարախոսությունը նմանվում է նացիստների գաղափարներին հարձակումներ են իրականացնում փոքրամասնությունների այդ թվում մուսուլմանների դեմ: Նրանք սպառնում են Եվրոպայի հասարակական ու մշակութային կայունությանը: Սա Եվրոպայում գոյություն ունեցող ծայրահեղականության տեսակ է: Սալաֆիականությունը ծայրահեղականության մի այլ տեսակն է, որ երբեմն համարվում է հակազդեցություն առաջին տեսակի ծայրահեղականությանը: Սալաֆիականության, հատկապես ջիհադական սալաֆիականության մեթոդը չափազանց մտահոգիչ է, քանի որ շատ պարագաներում գործ ունենք այնպիսի երիտասարդների հետ, որոնք չեն հարգում գիտության ոլորտի գործիչներին ու այդ պատճառով էլ դիմում են համացանցին: Վիրտուալ միջավայրում ծանոթանում են թաքֆիրական սալաֆիականության քարոզիչների հետ և միանում նրանց շարքերին: Համացանցից չգիտակցված օգտագործման հետևանքները օրըստօրե ավելի են ծավալվում: