Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (63)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90490-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(63)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 03, 2018 16:36 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

ISI և ESI   ­­­(Essential Science Indicators- Information Sciences Institute) գիտության հիմնական ցուցանիշների կենտրոնների հրապարակած տվյալների համաձայն, Իրանի 53 համալսարաններ ու գիտական կենտրոններ հայտնվել են աշխարհի ամենաազդեցիկ գիտական կենտրոնների ցուցակում: (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի հիմնադիրներից մեկի խոսքով, աշխարհի լավագույն մեկ տոկոս համալսարանների ու ինստիտուտների ցուցակում ներկայացվել են 5701 կոնտրոններ, որոնցից 53-ը ՝ շուրջ 0.9 տոկոսն իրանական են:

ISI գիտության հիմնական ցուցանիշների կենտրոնը ներկայացնում է գիտական տարբեր ճյուղերում աշխարհի ամենահեղինակավոր ինստիտուտների ու համալսարանների  լավագույն մեկ տոկոս բազմահղում աշխատություններն ու հոդվածները: Կենտրոնը գիտական թեմատիկ 22 ճյուղերում է կատարում ընտրությունը: Այստեղ դասակարգված են 16 ընդհանուր ճյուղեր՝ ընդորում գլխավորներն են ճարտարագիտությունը, քիմիան և գյուղատնտեսական գիտությունները:

ISI և ESI   ­­­(Essential Science Indicators Information Sciences Institute) գիտության հիմնական ցուցանիշների կենտրոնների հրապարակած տվյալների համաձայն, Իրանի 53 համալսարաններ ու գիտական կենտրոններ հայտնվել են աշխարհի ամենաազդեցիկ գիտական կենտրոնների ցուցակում:

 

Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի դասախոս ՝ Սիամաք Յասեմին աշխարհի գիտությունների ակադեմիայի ՝ TWAS-ի մշտական անդամ է ընտրվել: Աշխարհի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է նոբելյան մրցանակակիր ՝ պրոֆեսոր Աբդոլսալամի կողմից : Ակադեմիան իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 1987 թ.-ին ՝ Չինաստանի մայրաքաղաք ՝ Պեկինում առաջին համագումարն անցկացնելով:  2000 թ.-ին Իրանն է եղել համագումարի հոյրընկալ երկիրը: Ակադեմիայի գիտական առաքելությունը  զարգացող երկրներում կարևոր գիտական ձեռքբերումների հավաքագրելն ու ներկայացնելն է: Գիտական բարձր տվյալներով , նաև բարոյականությամբ օժտված գիտնականները կարող են դառնալ ակադեմիայի անդամ: Գիտական զարգացմանը նպաստող քայլերով ու նվաճումներով է պայմանավորված ակադեմիայի անդամների թեկնածությունը: Ներկայումս ակադեմիան ունի 1818 անդամներ տարբեր երկրներից : Հիշյալ անդամները գործունեություն են ծավալում գիտական տասը ճյուղերում: Հազարից ավելին գիտնականների խմբում են 14 իրանցիներ, որոնք աշխատում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկագիտության ու գյուղատնտեսության բաժիններում: Սիամաք Յասեմին առաջին իրանցի մաթեմատիկոսն է, ով ընտրվել է որպես ակադեմիայի մշտական անդամ:

 

 

Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի դասախոս ՝ Սիամաք Յասեմին աշխարհի գիտությունների ակադեմիայի ՝ TWAS-ի մշտական անդամ է ընտրվել:

 

 

 

 

 

Չինաստանի «Ձեռնարկատիրության, նորարարության ու հեղինակային իրավունքների» համաշխարհային փառատոնում լավագույն նախագիծ է ընտրվել Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի դոցենտի ներկայացրած «Սինայի անվան վիրաբուժական ռոբոտիկ նախագիծը»: Ընտրությունը կատարվել է այցելուների կողմից: Ամենամյա փառատոնում , որը կայանում է Չինաստանի Գուանջոյում  , ներկայացվում են նոր նախագծեր, որոնք ապագայում կարող են լինել ներդրումային և առևտրականացվել: Ամեն տարի քննարկվող նախագծերից 30-ը հրավիրվում են Չինաստան ՝ միջազգային իրավարար կազմի ու ներդրողների ներկայությամբ իրենց նախագիծը ներկայացնելու համար: Վերջնական փուլում մրցում են տասը լավագույնները: «Սինայի անվան վիրաբուժական ռոբոտիկ նախագիծը» եղել է եզրափակիչ փուլում ներկայացվածներից մեկը , որն էլ իր հերթին արժանացել է այցելուների կողմից լավագույն նախագիծ անվանակարգի մրցանակին:

«Սինայի անվան վիրաբուժական ռոբոտիկ նախագիծը», որը գրանցվել է Իրանի արտոնագրերի կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է հեռակառավարվող ռոբոտիկ վիրահատական ամբողջական համակարգ, որը կարող է կիրառվել նաև ինտերնետային կարգով կամ հեռահաղորդակցական այլ մեթոդներով: Համակարգն ունի երկու գլխավոր առանցք , մեկը ՝ Վիրահատական մոնիտոր, իսկ մյուսը ՝ ռոբոտիկ վիրահատական համակարգը: Առաջինը գտնվում է վիրաբույժի , իսկ երկրորդը ՝ հիվանդի կողմը: Վիրահատության ընթացքը հնարավոր է վերահսկել հիշյալ երկու առանցքների միջև ինտերնետի կամ կապի այլ  միջոցներով: Վիրահատարանում ֆիքսված կադրերը միաժամանակ ուղարկվում են վիրաբույժի մոնիտորին, իսկ վիրաբույժի ձեռքերի շարժումներն ամրագրվում են  մոնիտորում տեղադրված ռոբոտիկ սարքի միջոցով : Համապատասխան կադրերն ուղարկվում են հիվանդի կողմը գտնվող սարքը: Նախագիծը հնարավոր է դարձնում հեռակառավարման եղանակով ևս վերահսկել վիրահատարանի սարքերը: Ռոբոտիկ համակարգն ունի շատ առավելություններ:  Այն ունի մեծ պահանջարկ, հեշտացնում է բարդ ու դժվար վիրահատությունները և քանի, որ բացակայում են վիրաբույժի ձեռքերի դողոցների գործոնը, ուստի մեծանում է վիրահատության ընթացքի ճշգրտությունը:

 

 

Չինաստանի «Ձեռնարկատիրության, նորարարության ու հեղինակային իրավունքների» համաշխարհային փառատոնում լավագույն նախագիծ է ընտրվել Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի դոցենտի ներկայացրած «Սինայի անվան վիրաբուժական ռոբոտիկ նախագիծը»:

 

 

Բրաունի համալսարանի գիտնականները կյանքի տևողությունն ավելացնելու երազանքն իրականացնող սպիտակուց են գտել: Սպիտակուցը նաև հնարավոր է դարձնում այդ երկարատև կյանքը վայելել առանց հիվանդությունների: Առողջ կյանքը մարդու վաղեմի երազանքն է: Ըստ գիտնականների, Sirt-4 սպիտակուցն ապահովում է մարդկային առողջ ու տևական կյանք: 

 


Բրաունի համալսարանի գիտնականները կյանքի տևողությունն ավելացնելու երազանքն իրականացնող սպիտակուց են գտել: