Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում(1.Եմենի ճգնաժամը և Սաուդյան Արաբիայի հանցագործությունները)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90630-Սաուդյան_ռեժիմը_և_միջազգային_հանցագործությունները_Եմենում(1.Եմենի_ճգնաժամը_և_Սաուդյան_Արաբիայի_հանցագործությունները)
Այսօրվանից ձեզ ենք ներկայացնելու «Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացված միջազգային հանցագործությունները» խորագրով հաղորդաշարը: Հաղորդումը բաղկացած է 26 մասից, որոնց ընթացքում խոսելու ենք այն մասին, թե Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած ոճրագործություններն ինչպես են ընկալվում միջագզային իրավունքի տեսանկյունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 12:19 Asia/Tehran
  • Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում(1.Եմենի ճգնաժամը և Սաուդյան Արաբիայի հանցագործությունները)

Այսօրվանից ձեզ ենք ներկայացնելու «Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացված միջազգային հանցագործությունները» խորագրով հաղորդաշարը: Հաղորդումը բաղկացած է 26 մասից, որոնց ընթացքում խոսելու ենք այն մասին, թե Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած ոճրագործություններն ինչպես են ընկալվում միջագզային իրավունքի տեսանկյունից:

Հանուն գթած և ողորմած Աստծո

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ:

Այսօրվանից ձեզ ենք ներկայացնելու Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացված միջազգային հանցագործությունները: Հաղորդումը բաղկացած է 26 մասից, որոնց ընթացքում խոսելու ենք այն մասին, թե Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած ոճրագործություններն ինչպես են ընկալվում միջագզային իրավունքի տեսանկյունից: Հաղորդումը կհեռարձակվի ամեն շաբաթ: Դուք կարող եք Ձեր կարծիքը հայտնել հաղորդման մասին` էլեկտրոնային հասցեով, հեռախոսահամարով և մեր կայքի սոցիալական էջերում:

 

Հաղորդման առաջին մասում կխոսենք այն մասին, թե ինչպես ծայր առավ Եմենի ճգնաժամը  և որտեղից սկսվեցին Սաուդյան Արաբիայի հանցագործությունները: 2011թ., երբ Թունիսում ու Եգիպտոսում ժողովրդական շարժումները հաղթեցին, Եմենի ժողովրդի բողոքի ցույցերը նոր փուլ թևակոխեցին: Բողոքների արդյունքում, 30 տարի իշխելուց հետո, Ալի Աբդոլլահ Սալեի բռնատիրության ժամանակաշրջանն ավատվեց: Ալի Աբդոլլահը հրաժարական ներկայացրեց: Սակայն Պարսից Ծոցի Համագործակցության Խորհրդի որոշման ու ԱՄՆ-ի աջակցության արդյունքում, իշխանության գլուխ եկավ Մանսուր Հադին` Ալի Աբդոլլահ Սալեհի օգնականը: Սակայն նոր  կառավարութունը չկարողացավ  իշխանությունը բաժանել ընդդիմադիր խմբերի միջև, ինչը երկրում նոր դժգոհությունների ալիք բարձրացրեց:

Եմենի աշխարհագրական դիրքը

 

 

Այն դեպքում, երբ Եմենում բարձրացել էր ժողովրդական բողոքի ալիքը, ահաբեկիչ  թաքֆիրականները հարավային շրջաններում փորձում էին ապակայունացնել երկրի վիճակը: Եվ որպեսզի դա կանխեն, ժողովրդական ուժերը ստեղծեցին Անսարալլահ խումբը: Խմբի նկպատակն էր կանխել երկրի ապակայունացումը, և չեզոքացնել նախկին ռեժիմի ու ԱՄՆ-ի ու սաուդյան վարչակարգի, այդ թվում` Ալ Ղաիդայի  գործողությունները:

Երբ կազմավորվեց Անասարալլահ ժողովրդական ուժերի խումբը, ավելի  ուժգնացավ Մանսուր Հադիի կառավարության անլեգիտիմիությունը:  Տնտեսական ճգնաժամը սրվեց և դրա դեմ բողոքներն ավելի ուժգնացան: Դրա հետ միասին, Անսարալլահի ուժերը սկսեցին նոր թափ հաղորդել իրենց գործողություններին, գրավելով Սադե և Օմրան նահանգները: Արդյունքում կառավարությունը պարտավոր եղավ հակառակորդների հետ ստորագրել համագործակցության ու խաղաղության համաձայնագիր: Դրա հիման վրա, Եմենի նախագահը պարտավորվեց հարմար պայմաններ ստեղծել Ազգային միասնության կառավարություն ձևավորելու համար, որի կազմում պետք  է լինեն նաև հուսիները: Իսկ նախագահական ընտրությունները, օրենքի համաձայն, պետք  է կազմակերպվեին երկու տարվա համար: Այդ ընթացքում պետք է  շարունակվեին բանակցությունները` ուժի խաղաղ փոխանցման համար: Մանսուր Հադին 2012թ փետրվարին անցկացրեց  նախագահական ընտրություններ և հակառակ Սադհմանադրական օրենքի, միայն ինքը դարձավ ընտությունների թեկնածու: Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Հադին ստանալով քվեարկողների 6 միլիոն ձայն, ընտրվել է նախագահ: Իսկ այս ընտրությունների կայացման դեմ բողոքեցին Եմենի տարբեր խմբեր:

Բողոքի ցույցեր Եմենում Մանսու Հադիի իշխանության դեմ

 

 

Բողոքի նոր ալիքը ներքին ու տարածաշրջանային լուրջ հետևանքներ ունեցավ: 2014թ բողոքներն ավելի ուժգնացան և ժողովրդական ուժերը գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանան, շրջափակելով նախագահական պալատը: Դրանից հետո, Մանսուր Հադին, իր  կառավարական կազմով, հայտարարեց, որ հրաժարվում է  իր պաշտոնից: Չնայած խորհրդարանը չընդունեց նրա հրաժարականը, սակայն ընդդիմադիրները հայտարարեցին, որ կառավարությունն այս քայլով ցանկանում է  ապացուցել, որ չի ենթարկվելու ընդդիմադիրների ցանկությանը: 2015թ փետրվարի 21-ին, Երբ արդեն ավարտվում էր նրա անցումային նախագահության ժամանակաշրջանը, Հադին մեկնեց Սաուդյան Արաբիա, և ոտնահարելով Եմենի օրենքները, Ռիադից խնդրեց իրեն աջակցել` վերադառնալու Եմեն: Մարտի 25-ին Ռիադը կոալիցիա կազմեց տարածաշրջանի երկրների հետ և Եմենի դեմ օդային հարձակումներ սկսեց: Այս գործողություններն անվանվեցին  “Կտրուկ փոթորիկ” և “Հույսի վերադարձ”:  Էմիրությունների, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի և Սուդանի ինքնաթիռները մասնակցեցին այս գործողություններին, իսկ Սոմալին թույլ տվեց, որպեսզի ինքնաթիռներն օդ բարձրանան իր ռազմակայաններից: Սաուդյան Արաբիան այս հարձակումներով նպատակ ուներ պաշտպանել Մանսուր Հադիի քաղաքական թևին: Սակայն դա միայն արտաքուստ էր: Գործողության համար կային ավելի լուրջ շարժառիթներ:

Եմենի ժողովուրդն ընդդեմ սաուդցիների հարձակումների

 

Որոնք էին Եմենի վրա ռազմական  գործողություններ իրականացնելու  Սաուդյան Արաբիայի   պատճառները: Փորձագետների կարծիքով, նախ`Եմենի ռազմավարական դիրքը: Այս երկիրն ունի մի քանի կարևոր նեղուցներ և մյուս կողմից Սաուդյան Արաբիան փորձում է  տարածաշրջանում մրցակցել ԻԻՀ հետ, վնասելով Իրանի ազդեցությանը: Բացի այդ, Ռիադը չի ցանկանում, որպեսզի ճշմարիտ իսլամը տարածվի տարածաշրջանում և մյուս կողմից Անսարալլա ժողովրդական շարժումն իշխանություն ձեռք բերի: Ռիադին նաև  սարսափեցնում  է իսլամական ժողովրդավարության ալիքը, որը կարող է հասնել այդ երկիր: Բացի այդ, Սաուդյան Արաբիան սերտ կապեր ունի ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետ:

Քաղաքական հարցերով փորձագետ Ջաֆար Ղաննադբաշի ասելով. “Այս կապակցությամբ պետք է ասել, որ Սաուդյան Արաբիան սխալ հաշվարկներ արեց ու վարեց սխալ ռազմավարություն: Այս երկիրն ու իր խորհրդատուները կարծում էին, որ շատ կարճ ժամանակում ու ռազմական ուժի միջոցով, կարող են փոփոխել Եմենի ռազմական դաշտը: Արաբիայի երկրորդ սխալն այն է, որ հարձակվեց Եմենի խաղաղ բնակիչների ու նրանց բնակարանների վրա: Իսկ  ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, յուրաքանչյուր երկրի վրա հարձակման դեպքում, այդ երկիրը կարող է պաշտպանել իրեն, ինչպես և վարվեց Եմենը”:

Մալեք Սալմանը և Մանսուր Հադին

 

 

Միջազգային օրենքների համաձայն, Սաուդյան Արաբիայի միջազգային պատախանատվությունը և Եմենի ներքին հարցերին այլ երկրների միջատմությունը համարվում է  հանցագործություն: ՄԱԿ-ի կոնվենցիայի 53-րդ կետի համաձայն, Եմենի դեմ Ռիադի ու նրա դաշնակիցների ոտնձգություններն անօրինական են և համարվում են բացահայտ ոտնձգություն: Սաուդցիներն ու նրանց կողմից ղեկավարվող կոալիցիան ՄԱԿ_ի ԱԽ-ից թույլտվություն չի ստացել ` Եմենի վրա հարձակվելու համար: “Միջազգային ներում” կազմակերպության տարածաշրջանային տնօրեններից Լին Մարաուֆի ասելով, այն սպառազինությունը, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան տալիս են Սաուդյան Արաբիային, համարվում է  մարդու իրավունքների խախտման դրսևորում: Այդ առևտուրը բերում է  մարդկային ողբերգության: Միզագային իրավաբանները կարծում են, որ արաբական հինգ երկրների վերջերս հրապարակած հայտարարությունը որևէ արդարացում չունի, որովհետև Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցները երբեք Եմենի կողմից հարձակման չեն ենթարկվել: Մյուս կողմից, Մանսուր Հադին քաղաքական ճնշումների հետևանքով է թողել իր հայրենիքը: Հետևաբար նա և իր կողմնակիցները չեն կարող լինել Եմենի ժողովրդի ներկայացուցիչները, քանի որ իրավունք չունեին օգնություն խնդրել արտաքին ուժերից: Այս իրողությունը բացահայտորեն ներկայացվել է ՄԱԿ-ի բանաձևերում ու զեկույցներում` 2014 և 2051 բանաձևերում:

Եմենի հյուսի-արևմտյան հատվածում Հաջջա նահանգի հարսանիքի մասնակիցների վրա հարձակումը` ռազմական հանցագործության դրսևորում

 

 

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով կոորդինացման գրասենյակը 2017թ դեկտեմբերին հայտարարեց, որ 2015թ մարտից մինչև 2017թ դեկտեմբերը, հարձակումների հետևանքով սպանվել է ավելի քան 8 հազար եմենցի, ևս  50 հազարը վիրավորվել է: 22 միլիոն եմնեցի այսօր ունի մարդասիրական օգնության կարիք: Մարդասիրական օգնությունները շատ դժվար են հասնում Եմեն, կա դեղորայքի խիստ պակաս: Բացի այդ, հարձակումների ժամանակ, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան օգտվել է արգելված զենքերից:

Թանկագին բարեկամներ, շնորհակալություն, որ ուղեկցեցիք մեզ այս հաղորդման ընթացքում: Հաջորդ հաղոդման ընթացքում կխոսենք այն մասին, թե   սաուդյան ռեժիմի գործողությունները Եմենում ինչով են հակասում միջազգային նորմերին:

Աստված պահապան: