Բահայիականության քարոզչությունն Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90638-Բահայիականության_քարոզչությունն_Ադրբեջանում
Ադրբեջանը միակ մուսուլման –շիա երկիրն է հարավային Կովկասում: Այս երկիրն ունի մոտավորապես 10 միլիոն բնակչություն և ԽՍՀՄ-ից անկախացավ 1991 թվականին: Ադրբբեջանի ձևավորումից հետո, երբ 1991թ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ երկրում հայտնվեցին տարբեր աղանդավորական խմբեր, այդ թվում` բահայիականները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 05, 2018 12:43 Asia/Tehran

Ադրբեջանը միակ մուսուլման –շիա երկիրն է հարավային Կովկասում: Այս երկիրն ունի մոտավորապես 10 միլիոն բնակչություն և ԽՍՀՄ-ից անկախացավ 1991 թվականին: Ադրբբեջանի ձևավորումից հետո, երբ 1991թ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ երկրում հայտնվեցին տարբեր աղանդավորական խմբեր, այդ թվում` բահայիականները:

Բահայիական աղանդը ոչ միայն իր հավաքները կազմակերպում է  Ադրբեջանում,  այլև հասցրել է Բաքվի  ու Սումգայիթի բահայիականների միությունը գրանցել դատախազությունում ու կրոնական հարցերով պետական կոմիտեում: Այս խումբը քարոզչական գործողություններ է ծավալում երկրում: Խումբը վերակազմավորվեց 1993-2003թթ` նախկին նախագահ Հեյդար Ալիևի օրոք: Այս աղանդավորական խմբի ղեկավարները ակտիվացան 21-րդ դարի առաջին տասնամյակում` 2003թ.: Այս շրջանում բահայիների առաջնորդները փորձեցին մուտք գործել պետական ապարատ և ամրացնել իրենց դիրքերը: Հարկ է նշել, որ միևնույն ժամանակ, սիոնիզմը նույնպես թափանցում էր Ադրբեջան:

Բահայիների ամենացայտուն գործունեությունն այս ժամանակաշրջանում եղել է այն, որ հրատարակվել են տարբեր նյութեր, ղեկավարները տվել են բազմաթիվ հարցազրույցներ ու տարածել իրենց հակաիրանական դիրքորոշումը: Նրանք հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրին, երբ Իրանում ձերբակալվեց  բահայիականների ու սիոնիստների հետ կապված լրտեսական մի խումբ: Նրանով հանդերձ, որ թալիշների մասին բոլոր տվյալները Ադրբեջանում ցենզուրայի են ենթարկվում,  Ադրբեջանի կրոնական հարցերի պետական կոմիտեի նախագահ Մոբարեզ Ղորբանալին այս կապակությամբ ասում է. “Ադրբեջանի բնակչությունը կազմում է  մոտ 10 միլիոն մարդ: Նրանց 96 տոկոսը մուսուլմաններ են, մյուս 4 տոկոսը` այլ կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում` ուղղափառ քրիստոնյաներ: Այս երկրում ապրում են նաև հրեաները, ովքեր ունեն տարբեր խմբեր և 7 աղոթավայր”: Սա հազվադեպ դեպք է, երբ մի ադրբեջանցի պաշտոնյա խոսում է  բնակչության իրական պատկերի մասին: Այդ երկրի բնակչության 400 հազարը ոչ մուսուլման են ու  պատկանում են տարբեր կրոնների: Այդուհանդերձ, Իլհամ Ալիևի կառավարությունը, մուսուլման բնակչությանը ծառայելու փոխարեն, մեծ բյուջե է հատկացնում աղանդավորական ու ոչ իսլամական կրոնների ծախսերը հոգալու համար: Որպես օրինակ, այն դեպքում, երբ Ադրբեջանում գրանցված են մի քանի մուսուլմանական կազմակերպություններ, կրոնական միությունների հարցերով պետական կոմիտեն գրանցել է մոտավորապես 28 ոչ մուսուլմանական կազմակերպություն: Որոշ պաշտոնյաներ ոչ միայն ապահովում են սիոնիստների ազդեցությունը երկրում, այլ աջակցում են նաև բահայիականության տարածմանը: Որպես օրինակ` վերոնշյալ կոմիտեի տնօրեն Գոնդոզ Իսմայիլովը բահայիական համայնքը պաշտոնապես գրանցել է Բաքվում և Սումգայիթում: Պարզ է, որ պետական աջակցությունները կարող են նպաստել բահայիական խմբերի տարածմանը: Բահայիականությունը Ադրբեջան մտավ մոտավորապես 19-րդ դարում: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, բահայիական համայնքը դիմել է կառավարությանը` իրենց համար հատուկ գերեզմանատուն հատկացնելու խնդրանքով: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոս Նասինի Աղաևը վերջերս կազմակերպել էր նիստ` բահայիականների հետ, որում նա ելույթ ունեցավ տարածաշրջանի և Ադրբեջանի պատմության ու մշակույթի մասին: Այս ազերի դիվանագետը նշեց, որ Ադրբեջանը բազմամշակույթ երկիր է և բոլորը հավասար են օրենքի առջև, անկախ իրենց ազգությունից ու հավատալիքներից: Նիստի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին ելույթը:

2015 թ մայիսի 1-ին Ադրբեջանի կրոնական հարցերով կոմիտեի նախագահը հանդիպեց երկրի բահայիական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ այդ ուղղությունն ընդունված է  Ադրբեջանում և կառավարությունն աջակցելու է բահայիականներին: Սա վկայում է այն մասին, որ բահայիական խմբերը համագործակցում են կառավարության հետ: Ոմանք պնդում են, որ բացահայտ կերպով այս մասին խոսելը թերևս ունի այն նպատակը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե երկրի ներսում և Իրանում ինչպես է ընկալվում այս հարցը: Դա չի արվում խնդրի նկատմամբ առկա մտահգությունները փարատելու համար: Ըստ երևույթին, կառավարությունը նպատակ ունի չեզոքացնել բահայիականների  գործունեության վերաբերյալ առկա մտահգությունները:  Թերևս բահայիական աղանդավորական խմբի պաշտոնական գրանցման նպատակը Իրանի վրա ազդելու նպատակով այդ խմբի անդամներից օգտվելն է: Որովհետև ձևավորվելու առաջին իսկ օրից, բահայիականները փորձում էին եվրոպական քաղաքականության հիման վրա որոշակի փոփոխություններ մտցնել Իրանում: Առաջին իսկ օրից, նույնիսկ երբ նրանց կրոնական նկրտումներն ավելի ընդգծված էին, նրանք փորձում էին Իրանի ժողովրդի հավատալիքն ու ապրելաձևը փոփոխության ենթարկել: Բահայիական նորաթուխ աղանդավորական խումբը ստեղծվել է 19-րդ դարում: Սակայն Ադրբեջանում այս աղանդը սկսել է գործել 1980 թվականից: Նախ հարց է ծագում, թե ինչու է բահայիականների համաշխարհային միությունը կարևորում Ադրբեջանը և ինչ է փնտրում այդ երկրում ու ինչ միջոցներից է օգտվում` ադրբեջանցիների վրա ազդելու համար: Բահայիականները ստեղծվել են սիոնիստներից առաջ: Այս խմբավորումը կասկածելի կերպով ձևավորվել է  Իրանում, իսկ սիոնիստները` Միջին Արևելքում: Սակայն այս խմբի ձևավորման ընթացքը ցույց է տալիս, որ նրանց գաղափարախոսության հիմքում ընկած է մի շարք արևմտյան դիվանագետների քաղաքականությունը: Երբ նրանք ի հայտ եկան, իրենց ներկայացրեցին որպես աստվածային կրոն, որը ժխտում է իսլամը: Երբ Սիոնիստական անօրինական ռեժիմը հաստատվեց բռնագրավված Պաղեստինում, 1948թ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ԳԱ 181 բանաձևի համաձայն, բահայիականության ու սիոնիզմի զարգացումը թևակոխեց նոր փուլ:

Հովանավորվելով Սիոնիստական ռեժմի կողմից, բահայիականությունն իր քայքայիչ գործունեությունը տարավ նոր փուլ, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում իրականացնի Սիոնիստական ռեժիմի ծրագրերը: Երբ ԽՍՀՄ-ն փլուզվեց իսկ միջազգային համակարգը փոփոխվեց, բահայիականությունն ու սիոնիզմը սկսեցին իրենց ազդեցությունը տարածել նախկին ԽՍՀՄ, հատկաես մուսուլմանական  երկրներում: Միջևնույն ժամանակ, բահայիականության ու սիոնիզմի միջև  գաղափարական ու քաղաքական նմանությունները պատճառ դարձան, որ նրանք գործնականորեն ավելի միասնական դառնան` նորանկախ մուսուլմանական երկրներում, հատկապես` Ադրբեջանում: Չնայած բահայիականությունն  այս տարիների ընթացքում այնքան էլ բացահայտ կերպով չի ներկայացնում իր գործունեությունը, սակայն ուսումնասիրելով Ադրբեջանում այս խմբի գործունեությունը, կարելի է  հասկանալ թե ինչ խորը կապ գոյություն ունի միջազգային սիոնիզմի ու այդ խմբի միջև: