Մեդիա, թե ստախոսության քարոզչամեքենա
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90844-Մեդիա_թե_ստախոսության_քարոզչամեքենա
Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց ամենից շատ ուրախացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Պատճառն այն է, որ նրանք երկուսն էլ շատ նման են իրար: Իսկ դա կարող է օգնել, որպեսզի ճանաչենք բռնատերերի վարքագիծը: Ահա նրանց նմանությունները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 07, 2018 16:57 Asia/Tehran

Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց ամենից շատ ուրախացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Պատճառն այն է, որ նրանք երկուսն էլ շատ նման են իրար: Իսկ դա կարող է օգնել, որպեսզի ճանաչենք բռնատերերի վարքագիծը: Ահա նրանց նմանությունները:

 

Բոլորը գիտեն ,որ Բենիամին Նեթանյահուն հատուկ նմանություններ ունի Թրամփի հետ: Նրանք երկուսն էլ ստախոս են: Երկուսն էլ ունեն բազմաթիվ ներքին դժվարություններ, ատում են լրատվամիջոցներին, սակայն Թրամփն այդ մասին բարձրաձայն ասում է, իսկ Նեթանյահուն`լռում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուիթերում արած գրառման մեջ հայտարարել է, որ NBC News-ը կրկին սխալվել է, քանի որ դիմում է այնպիսի աղբյուրների, որոնք սխալ են: Իրականում խնդիրն այն է, որ այդ աղբյուրները թերևս գոյություն չունեն: Իսկ Բենիամին Նեթանյահուն, վերջերս անդրադարձել է Յեդիոթ Ահարոնոթ թերթում տպագրված   Հեզբոլլահի  հրթիռային ուժի մասին հոդվածին նշելով, որ թերթը ստում է: Անցած ողջ տարվա ընթացքում, Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում ծաղրել  է ԶԼՄ-ներին: Իսկ ինչն է պատճառը, որ լրատվամիջոցները չեն հաշտվում այս երկու քաղաքական գործիչների հետ: Իրականում ԱՄՆ-ի բոլոր նախագահների հարաբերությունները ԶԼՄ-ների հետ, եղել են խնդրահարույց: Ուստի զարմանալի չէ, որ Դոնալդ Թրամփը վերջերս իր ելույթում վկայակոչեց ԱՄՆ երբեմնի նախագահ Թոմաս Ջեֆերսոնին: Թրամփը Ֆլորդիայում հայտարարեց, որ ԱՄՆ-ի նախագահների մեծ մասը պարտավոր է եղել դուրս գալ ԶԼՄ-ների դեմ: Այդպիսով նա փորձեց արդարացնել իր վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ: Հիմա  Twitter, Facebook, Instagram, Youtube սոցիալական ցանցերի ժամանակներն են: Սակայն ոչ մի նախագահ, Բարաք Օբամայի նման չօգտվեց այս հնարավորությունից`ԱՄՆ-ի ժողովրդի հետ շփվելու համար: Հեռուստատեսային շոուներում Օբաման զրուցում էր Youtube-ի աստղերի հետ, իսկ սոցիալական ցանցերից օգտվում էր` մարդկանց հետ շփվելու համար: Սակայն Օբամայի շփումը սոցիալական ցանցերի հետ ավանդական էր: 2015.թ Associated Press գործակալությունը հրապարակեց մի զեկույց, որի համաձայն,  հասանելիությունը ամերիկյան փաստաթղթերին երբեք այնքան սահմանափակ չի եղել, ինչպես Օբամայի ժամանակ: Ուստի լրատվամիջոցները և շատ հասարակական կազմակերպություններ պահանջեցին, որպեսզի Օբամայի կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ լինի: 2016թ. ապրիլին Օբաման ԶԼՄ-ների հետ իր հարաբերությունների մասին ասել է. “Ես համաձայն եմ, որ մեր միջև գոյություն են ունեցել տարաձայնություններ”: Իսկ Թրամփն այդ տարաձայնություններից օգտվեց` ԶԼՄ-ների վրա հարձակվելու համար: Նա հայտարարեց, որ մամուլն անկառավարելի է  դարձել և չի արտացոլում ճշմարտությունը: Չնայած որ Թրամփը մշտապես սխալ տեղեկություններ է հրապարակում, նա ԶԼՄ-ներին մեղադրում է անկեղծ չլինելու մեջ:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ կերպ է հարձակվում լրատվամիջոցների վրա և ճնշում նրանց: «Ալ Ահդ» լրատվական ծառայությունը վերջերս հաղորդել է, որ Բենիամին Նեթանյահուի կառավարության կապի ու հաղորդակցության նախարարը լրագրողներին սպառնացել է մահապատժով, նշելով, որ այն լրագրողները, ովքեր տարածում են սուտ լուրեր, իրենց ձեռքերով ստորագրում են սեփական մահապատիժը: 2016թ. իսրայելական մի լրատվամիջոց վարձեց անգլալեզու խոսնակի` Դեյվիդ Քիզին, որպեսզի նրա միջոցով Թուիթերում ու Ֆեյսբուքում ավելի ակտիվ լինի: Քիզը ծնվել է ԱՄՆ-ում և ունի հաքերային հարձակումների ակտիվ մասնակցության անցյալ: Որպես օրինակ, Թրամփի երդմնակալությունից որոշ  ժամանակ առաջ ու մի քանի օր անց, Նեթանյահուի սոցիալական ցանցերում արված մի շարք գրառումներ նման էին Թրամփի գրառումներին: 2017թ հունվարին Նեթանյահուն Թուիթերում գրել էր. “Թրամփը ճիշտ է ասում: Ես էլ իսրայելցիների ատագաղթը կանխելու համար, պատ եմ կառուցում”: Նա հրապարակել էր երկու լուսանկար` որոնցում պատկերված էին ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի դրոշները: Այս հարցում Թրամփն ավելի առաջ անցավ Նեթանյահուից: «Վաշինգտոն պոստ» թերթի ինտերնետային կայքը վերջերս հայտարարեց, որ Թրամփն իր թուիթերյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ըմբշամարտի ժամանակ մարզիկը, որի գլխի փոխարեն տեղադրվել է CNN-ի լոգոն, պարտվել է: Սպիտակ տան գլխավոր ստրատեգիստը վերջերս հայտարարել էր. “Լրատվամիջոցները պետք է ամոթով մնան ու փակեն իրենց բերանն ու որոշ ժամանակ լռեն”:

 

Լրատվամիջոցները սակայն չլռեցին, ու բացահայտելով այս երկու քաղաքական գործիչների ստերը, ավելի մեծացրին նրանց նկատմամբ հանրային ճնշումները: Վերջերս մի ամերիկյան օրաթերթ, Նեթանյահուի հակաիրանական ելույթը խաբեություն որակեց: Իսկ New York Times-ը, “Իրանի վերաբերյալ Իսրայելի խաբեությունը” հոդվածում գրեց. “Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկար ժամանակ է, ինչ օգտվում է  տեսանյութերից` Իրանի վտանգի մասին զգուշացնելու համար: Սակայն այդ վտանգները երբեմն պարզապես նրա մտքի ծնունդն են”: “Փետրվարին կայացած մի համաժողովում Նեթանյահուն որպես փաստ ներկայացրեց իրանական անօդաչու թռչող սարքի մի բեկոր ասելով՝«Տեսեք, սա իրանական անօդաչու թռչող սարքի բեկոր է»: Իսկ 2012 թ. ելույթում, նա Իրանի միջուկային ուժի չափը ցույց տալու համար ներկայացրել էր մի նկար, որի համար հետագայում ծաղրի առարկա դարձավ”. գրում է  թերթը և հավելում, որ Նեթանյահուի հայտարարույթյունները նույնն են, ինչ հայտարարում էին ավելի վաղ ԱՄՆ-ում` “Իրանի միջուկային ծրագրի ռազմական սպառնալիքը” խորագրով զեկույցում: Դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները կասեցվում են:

 

Նախքան իր քարոզարշավը, Նեթանյահուն հայտարարել էր, որ ներկայացնելու է փաստաթղթեր, որպեսզի ապացուցի, որ Իրանը խախտում է միջուկային համաձայնությունը: Սակայն New York Times-ը գրեց, որ նա չունի նման փաստեր, իսկ ԱԷՄԳ-ն ու ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին: «Ալ  Հայաթ» օրաթերթը, անդրադառնալով Իսրայելի միջուկային սպառազինությանը և ԻԻՀ միջուկային ուժի վերաբերյալ Նեթանյահուի  հայտարարություններին, գրեց, որ Իսրայելն աշխարհի ամենաստախոս ռեժիմն է, իսկ Նեթանյահուն` ամենաստախոս վարչապետը:  «Ալ Հայաթը» ԱՄՆ նախագահին նույնպես ստախոս է անվանել, հավելելով, որ Նեթանյահուն ինքնությամբ սուտ է և նրա առաքելությունը սուտ ասելն է: Իսկ եթե նա ճիշտ խոսի, ներողություն կխնդրի ու կվերադառնա իր ինքնությանը: Դոնալդ Թրամփը պաշտպանում է  ՆԵթանյահուին և այս երկուսը մրցակցում են ստախոսության մեջ:

Վերջում պետք է  ասել, որ այսօրվա աշխարհում բոլոր բռնատերերը նման են իրար: Նրանք խախտում են միջազգային օրենքները, հարձակվում տարբեր երկրների վրա, տարածում են ռասիզմ և նվաստացնում ժողովուրդներին: Նրանք քաղաքական ոլորտում ունեն բազմաթիվ ընդհանրություններ. Հարձակվում են լրատվամիջոցների վրա, մոռանալով սակայն, որ հին աշխարհի քարոզչամեքենան այլևս չունի առաջվա գործառույթը: Այժմ մարդկանց ձայնը լսելու ժամանակն է: Այնպիսի աշխարհում, որը բազմաձայն է  դարձել, իսկ բռնատերերի ձայնը չի լսում: