ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում. Չորս ավերիչ պարտերազմի պարտադրանք(1.ԱՄՆ դերը պարտադրյալ պատերազմում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91082-ԱՄՆ_ի_ներկայությունը_տարածաշրջանում._Չորս_ավերիչ_պարտերազմի_պարտադրանք(1.ԱՄՆ_դերը_պարտադրյալ_պատերազմում)
Իրաքի հարձակումն Իրանի վրա տեղի ունեցավ 1980թ., Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց: Թեև Իրաքի նախագահ Սադդամը հայտարարեց, որ հարձակումն իրականացվել է սահմանային խնդիրների պատճառով, սակայն իրականությունն այն է, որ հարձակումը ծրագրված էր մի շարք գերտերությունների կողմից, իսկ նա միայն կատարողն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 15:22 Asia/Tehran

Իրաքի հարձակումն Իրանի վրա տեղի ունեցավ 1980թ., Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց: Թեև Իրաքի նախագահ Սադդամը հայտարարեց, որ հարձակումն իրականացվել է սահմանային խնդիրների պատճառով, սակայն իրականությունն այն է, որ հարձակումը ծրագրված էր մի շարք գերտերությունների կողմից, իսկ նա միայն կատարողն էր:

 

Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ Սադդամն Իրանի հետ պատերազմի ընթացքում սպառազինական մեծ աջակցություն է ստացել: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ԽՍՀՄ-ն ու Բրիտանիան այն երկրներն էին, որ Իրաքին զենք էին վաճառում: Իսկ Գերմանիան ու մի շարք այլ երկրներ Իրաքին տրամադրում  էին քիմիական զենք: Պարսից ծոցի արաբական երկրներն էլ ապահովում էին Իրաքի ֆինանսական կարիքները: ԱՄՆ-ի դերն Իրան-Իրաք պատերազմում առանցքային է  եղել: Այս պատերազմն ԱՄՆ-ի համար կարևոր էր այն պատճառով, որ այդ երկիրը նպատակ ուներ վերադարձնել  վնասները, որ կրել էր ԻԻՀ հեղափոխությունից հետո: Վաշինգտոնը հենց սկզբից աջակցեց Իրաքին, ու չնայած նպատակ ուներ այդ ամենը գաղտնի պահել, սակայն շատ արագ այդ կապակցությամբ փաստաթղթերը հրապարակվեցին: 1980թ. ապրիլին New York Times օրաթերթը գրեց. “ԱՄՆ կառավարությունը, Թաբասի գործողության ձախողումից հետո փորձում է  իրականացնել երեք ռազմական կարևոր նախագիծ: Առաջինն Իրանի խոշոր քաղաքներում ռազմական ուժ տեղակայելն է, երկրորդը` նավթային ավազաններում ականներ տեղադրելը, Իրանի նավթազտարանները ռմբակոծելն ու այս երկրի դեմ ռազմական հարձակում իրականացնելը”: Հոդվածը տպագրվել է Իրանի վրա Իրաքի հարձակումից 5 ամիս առաջ:  ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդատու Բզեժինսկին այս կապակցությամբ հայտարարել է. ԱՄՆ-ն Իրանի իսլամական հեղափոխության դեմ պայքարում պետք է ի նկատի ունենա այն երկրներին, որոնք կարող են ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ“: 1980թ հունիսին նա Հորդանանում հանդիպեց Սադդամ Հոսեյնին: Այս հանդիպման մասին Գերի Սիքն ասում է. “Բզեժինսկին Սադդամի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը կողմ է հարձակմանը”:

Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրեց Իրաքին Բոինգ տեսակի գերձայնային ինքնաթիռներ վաճառելու հրամանը և վերացրեց այդ երկրի դեմ սահմանված բոլոր ռազմավարական ու տեխնոլոգիական պատժամիջոցները: 1980թ մարտին Սադդամը հայտարարեց, որ հարձակում է սկսել Իրանի դեմ: 1982 թ ԱՄՆ-ն Իրաքին հանեց ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակից, իսկ 1984թ չեղարկեց այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Բաղդադի հետ:  1982թ. հուլիսի 9-ին “Ժուն Աֆրիք” օրաթերթն անդրադարձել է Սադդամ Հոսեյնի Արաբիա կատարած այցին, որը տեղի է ունեցել 1980թ օգստոսին: Թերթը  գրել է. “Սաուդյան Արաբիայի իշխանությունները Սադդամին դիմավորելիս նրան նվեր ընծայեցին: Իսկ նվերը մի զեկույց էր, որը ներկայացվել էր ԱՄՆ-ի Avax ավիաուղիների կողմից և անդրադառնում էր Իրանի ԶՈՒ հնարավորություններին: Հատկանշական է, որ հարձակումն իրականացվեց մեկ ամիս անց”:

Հաջորդ քայլը Պարսից Ծոցի համագործակցության կազմակերպության ստեղծումն էր և ռազմական ուժի ձևավորումը Պարսից ծոցում, որին հսկում էր ԱՄՆ-ն: Նպատակն էր թույլ չտալ, որպեսզի Իրաքը պատերազմի ընթացքում թուլանա: ԱՄՆ-ի աջակցությունն Իրաքին բազմակողմանի էր` ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական: Բացի այդ ամենից, ԱՄՆ-ն ուղղակի կամ անուղղակի կերպով Իրաքին զինեց զանգվածային ոչնչացման զենքերով: Միացյալ Նահանգներն Իրաքի հետ գաղտնի հանդիպումներ կազմակերպեց, որոնց ժամանակ տեղեկություններ էին փոխանակվում: Այդ ընթացքում Վաշինգտոնը թույլ չէր տալիս, որպեսզի միջազգային դատարաններում Իրաքի դեմ, որպես ոտնձգող կողմ, վճիռներ կայացվեին: ԱՄՆ-ն սառեցրեց Իրանի բանկային հաշվիները և թույլ չտվեց դոլարով առևտրափոխանակումներ իրականացնել: Միացյալ Նահանգները խոցեց  իրանական Էյրբաս ուղևորատար  ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեց 290 մարդ: Վաշինգտոնը շատ կարճ ժամանակում Իրաքին տրամադրեց էլեկտրոնային ու համակարգչային բարդ սարքեր` քիմիական զենք ու հրթիռներ արտադրելու համար: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամ Հովարդ Թեչերն ասում է. “Միացյալ նահանգները Սադդամ Հոսեյնի համար արեց այն, ինչ չէր արել իր դաշնակիցներից ոչ մեկի համար”: “Մահվան առևտուր” գրքում, Թիմերմանը գրում է. “1982թ հունիսին Սադդամ Հոսեյնը բելգիական Sixeco ընկերության հետ ստորագրեց 830 միլիոն դոլարի պայմանագիր: Պայմանագրի համաձայն, ընկերությունը իրաքյան կործանիչների համար պետք  է կառուցեր 800 ապաստարան` 50 մետր խորության վրա”:  

Վերլուծաբան Ալեն Ֆրիդմանը, վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներից մեկին, ասում է. “Իրաքին տակտիկական ու ռազմական մեծ օգնություն ցուցաբերվեց և այս վիճակը շարունակվեց մինչև 1987թ”:

Իրանական ուժերին գերի ընկած իրաքցի գնդապետ Մոհամմադ Ազիզ Փարվիզի ասելով. “Իրաքյան ուժերը լավ զինված էին ու մենակ չէին: ԱՄՆ-ն ու պարսիցծոցյան երկրներն աջակցում էին Իրաքին”: Ամեն դեպքում, փաստերը վկայում են, որ Իրանի դեմ Իրաքի 8 տարի տևած պատերազմը, ԱՄՆ-ին, Իրաքին, Սաուդյան Արաբիային և արաբական որոշ երկրների միավորեց Իրանի իսլամական հեղափոխության դեմ: Այդպիսով, չնայած ԱՄՆ-ն պարտվեց պատերազմում, սակայն շարունակեց տարբեր ձևերով աջակցել Սադդամին: Իսկ այսօր, ԱՄՆ նախագահ Թրամփը կրկնում է  անցյալի սխալները: