Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (64)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91084-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(64)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 09, 2018 15:51 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Փորձագետների և հետազոտողների կողմից նորամուծությունների  միջոցով գիտական հարցերի զարգացումը կոչվում է գիտության արտադրություն: Գիտության արտադրությունը կամ գիտական աճը  չի սահմանափակվում միայն մի երկրի տարածքով, այն համաշխարհային միավոր է: Այսպես՝ հետազոտական նվաճումը  և գիտական նվաճումը միայն այն ժամանակ են գիտության արտադրության օրինակ համարվում, երբ համաշխարհային մասշտաբով մի նորարարական տեսության մաս են կազմում: Այսպիսի տեսությունների գիտական արժեքը գնահատվում է այն ժամանակ, երբ գիտական մասնագիտացված  բանավեճերից հետո միջազգային հեղինակավոր հրատարակչություններում և ամսագրերում, ինչպիսին է ISI-ը, տպագրվեն և համաշխարհային գիտական սկզբնաղբյուր դառնան:

Յուրաքանչյուր երկրի ծավալով միջազգային  ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների ավելացումը կամ պակասեցումը համաշխարհային  մակարդակով այդ երկրի գիտական աճի առկայության կամ պակասի ցուցանիշն է: Հեղափոխությունից առաջ Իրանը չուներ ISI ամսագրերում հրապարակված հոդվածներ: Սակայն պատերազմի ավարտից հետո գիտությունը բուռն թափով զարգացում ապրեց, և ներկայումս Իրանն ամենաարագ գիտական աճ գրանցած երկրների շարքում է:

Իսլամական հեղափոխությանը հաջորդած 38 տարիների ընթացքում չնայած Իրան-իրաքյան պատերազմի ութ տարիներին և տնտեսական շրջափակումների օրավուր աճող ալիքին՝ իրանցի գիտնականներն անդադրում ջանքեր են գործադրել ինքնաբավարարվող տնտեսություն ստեղծելու ուղղությամբ: Այսօր նրանց բեղմնավոր աշխատանքի արդյունքում ակնառու հաջողություններ  և ձեռքբերումներ են գրանցվել տնտեսության և գիտական ու տեխնիկական տարբեր ոլորտներում:

2005 թվականին Իրանում արտադրված գիտության չափաբաժինը կազմել է համաշխարհային գիտության մեկ քառասուներորդ տոկոսը՝ աշխարհում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, սակայն արդեն 2014 թվականին Իրանի մասնաբաժինը համաշխարհային գիտության արտադրանքում հասել է մեկուկես տոկոսի:  Եթե տաս տարի առաջ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում Իրանի կողմից տպագրված հոդվածների թիվը կազմում էր մոտ ութ հազար, ապա 2013 թվականին գիտական հոդվածների թիվն աճել է  մինչև մոտ քառասուն հազարի:

2011 թվականից մինչև օրս  ԻԻՀ-ը գիտական արտադրության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում իսլամական երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շարքում: 

Այս բոլոր նվաճումները ընդամենը հիսունհինգ տարվա նախապատմություն ունեն.դեռևս 1971թվականին Իրանի գիտական արտադրության թիվը չէր գերազանցում հիսունմեկը, իսկ 1972 թվականին  Երրորդ աշխարհի երկրների շարքում Իրանը հայտնվել էր տասներորդ հորիզոնականում՝ Հնդկաստանից, Արգենտինայից, Եգիպտոսից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Չիլիից, Նիգերիայից, Վենեսուելայից և Թայվանից հետո: Իրան-իրաքյան ութամյա պատերազմի ավարտից հետո ավելացավ ներդրումների ծավալը գիտության ոլորտում, ինչի արդյունքում 1991 թվականին Իրանի գիտական արտադրանքի քանակը հասավ երկու հարյուր երեքի, իսկ 2001 թվականին՝ մոտ երկու հազարի՝ հետագա տաս տարիների ընթացքում ավելանալով մինչև մոտ երեսուն հազարի:

NATURE INDEX ինդեքսավորման համակարգի 2018 թվականի հունվարի 24-ի տվյալներով՝ արձանագրելով տարեկան 22 տոկոս գիտական աճ, ԻԻՀ-ն աշխարհում ունեցել է գիտական ամենամեծ զարգացումը ՝ արժանանալով այդ ոլորտում աշխարհի առաջին պատվավոր տիտղոսին: 1980 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարում Իրանում եղել են շուրջ 500 շրջանավարտներ: Այդ թիվը 2017 թվականին ավելի քան 47 հազար է եղել: Այդպիսով հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին Իրանի գիտական զարգացման մակարդակը 90 անգամ մեծացել է: 

Տեխնիկական ու ճարտարագիտական ոլորտներում աշխարհում տարեկան աճը վեց անգամ է եղել, մինչդեռ ԻԻՀ-ի դեպքում զարգացման աճը կազմում է 22 տոկոս: Իրանին հաջորդում են Չինաստանը և Հնդկաստանը ՝ 14 տոկոս աճով: Հաջորդ հորիզոնականներում են Բրազիլիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը և Կանադան:

NATURE INDEX ինդեքսավորման համակարգի տվյալներով ԻԻՀ-ն աշխարհում ունեցել է գիտական ամենամեծ զարգացումը:

 

ISI և ESI  գիտության հիմնական ցուցանիշների կենտրոնների հրապարակած տվյալների համաձայն, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի գիտաշխատող և գիտական կազմի անդամ ՝ Դկտ. Ռամին Հեշմաթը և Թեհրանի համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի բաժնի դոցենտ ՝ Ալիռեզա Թորաբիան ընդգրկվել են աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում:

 

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի գիտաշխատող և գիտական կազմի անդամ ՝ Դկտ. Ռամին Հեշմաթը  ընդգրկվել է աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում:

 

Thomson Reuters միջազգային տեղեկատվական կորպորացիան տարբեր համալսարանների գիտնականների վերջին տասը տարիների աշխատանքը հիմք ընդունելով, ներկայացնում է աշխարհի լավագույն գիտնականների անվանացանկը, որը թարմացվում է երկու ամիս մեկ և միջազգային գիտական ցանցերում գրանցված վերջին զարգացումների հիմունքով: Լավագույն գիտնականների ընտրության չափանիշը ՝ 22 տարբեր ճյուղերում նրանց աշխատություններին կատարած հղումների քանակն է: Ընտրությունը կատարվում է աշխարհի ամենահեղինակավոր ինստիտուտների ու համալսարանների  լավագույն մեկ տոկոս բազմահղում աշխատություններից ու հոդվածներից :

 

 Թեհրանի համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի բաժնի դոցենտ ՝ Ալիռեզա Թորաբիան ընդգրկվել է աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում:

 

Իրանում «Փարդիս» տեխնոպարկի գիտնականները նավթազտարանների աղբը ոչնչացնելու համար պլազմային ջահ են նախագծել ու արտադրել: Այդ ջահի օգնությամբ, հնարավոր է պլազմային մեթոդներով աղբը էներգիայի վերածել, ոչնչացնել վտանգավոր և հիվանդանոցային թափոնները, նաև ենթահող պատրաստել MHD = Mindesthaltbarkeitsdatum MHD գեներատորով էլեկտրաէներգիա ստանալու ուսումնասիրություններ կատարելու համար: Գյուտը կիրառելի է քաղաքապետարաններում, հիվանդանոցներում, դեղագործական ընկերություններում և ատոմային էներգիայի կազմակերպությունում : Ջահը կարող է երեք հազարից 20 հազար ցելսիուս ջերաստիճանային պայմաններում տաք պլազմա արտադրել  , ունի առավելագույնը 80 կիլովատ հզորություն, էլեկտրոդների դիմանում են 150 ժամից ավելին : Ջահը կարող է  շարունակաբար պլազմա արտադրել: Քիմիական թափոնների ոչնչացման ջահը կարող է օգնել կանխել աղբի մահաբեր հետևանքները: Այդպիսով բավարարվում է Իրանի հիմնական պահանջներից մեկը ՝ շրջակա միջավայրի պահպանությանը մեծապես օգնելով:

 

Իրանում «Փարդիս» տեխնոպարկի գիտնականները նավթազտարանների աղբը ոչնչացնելու համար պլազմային ջահ են նախագծել ու արտադրել:

 

Չինացի բժիշկներն առաջին անգամ աշխարհում արդիական մեթոդների օգնությամբ վերականգնել են հինգ երեխաների ականջները: Այդ բժիշկները նոր ականջներ են պատրաստել microtia խանգարմամբ տառապող երեխաների համար: Խանգարման դեպքում, արտաքին ականջը բնականոն չի զարգանում : Երեխան ունենում է լսողության խանգարում: Սովորաբար այդ երեխաների համար արհեստական ականջ է պատրաստվում , որոնք ստացվում են հենց հիվանդի աճառից: Շանհայի Ջիաուտանկ համալսարանի գիտնականներն արդիական ու պարզ մեթոդներով այդ երեխաների համար պրոտեզ ականջ են պատրաստել:

Սկզբում սկանավորվում է երեխայի առողջ ականջը, ապա դրանից եռաչափ մոդել է պատրաստվում : Օրինակին համապատասխան, բազմաթիվ անցքերով կաղապար է պատրաստվում: Վերջինս պատրաստվում է օրգանիզմում յուրացվող նյութերով : 12 շաբաթների ընթացքում բջիջները բազմանում են՝ ընդունելով կաղապարի տեսքը : Տեղադրված ականջի պրոտեզը ժամանակի ընթացքում յուրացվում է օրգանիզմի կողմից: Դեռևս պարզ չէ, թե բուժման ընթացքն ինչքա՞ն է լինելու , սակայն հիվանդը պետք է հինգ տարի մնա հսկողության տակ: Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են E Bio Medicine պարբերականում:

 

 

 

 

Չինացի բժիշկներն առաջին անգամ աշխարհում արդիական մեթոդների օգնությամբ վերականգնել են հինգ երեխաների ականջները: