Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում(2.Եմենի քաղաքական փոփոխությունները պատմության համատեքստում»
26 մասից բաղկացած այս հաղորդաշարը ներկայացնում է Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից մարդկության դեմ կիրառված պատերազմական հանցագործությունը` միջազգային իրավունքի տեսանկյունից:
Հանուն գթած և ողորմած Աստծո, ներկայացնում ենք «Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում» հաղորդաշարի երկրորդ մասը: Այս հաղորդաշարի երկրորդ թողարկման ընթացքում կներկայացնենք Եմենի քաղաքական իրադարձությունները պատմության համատեսքտում:
Եմենը գտնվում է Ասիա մայրցամաքի հարավ-արևմտյան մասում և Արաբական թերակղզու հարավում: Տարածքը կազմում է 527 968 քառակուսի կիլոմետր: Այն ունի երկու կարևոր ափ: Մեկը` Կարմիր ծովում, որը գտնվում է երկրի հարավային մասում և մյուսը` արևմտյան`Արաբական ծովում, որը պատմական փաստաթղթերում նշվում է որպես Փարս ծով:
Եմենն իր երկու ափերի պատճառով ռազմավարական նշնակություն ունի և կարևոր երկիր է համարվում արաբական աշխարհում: Այսպիսով, Եմենն արաբական և ընդհանրապես ողջ աշխարհի ռազմավարական կարևոր շրջաններից է : Եմենի բնակչությունը 24 միլիոն է: Պատմության ընթացքում այս երկրում մշտապես ապրել են շիա մեծամասնությունը սուննի փոքրամասնության հետ: Եմենը հյուսիսից սահմանակից է Սաուդյան Արաբիայի և արևելքից` Օմանի հետ: Եմենն ունի ավելի քան 200 կղզի, որոնցից ամենակարևորը Շախթարան է կամ Sօcotra-ն, որը գտնվում է արաբական ծովում: Այս կղզին համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող կղզի, որը զավթվել է Էմիրությունների կողմից: Սակայն ինչպես իր թուիթերյան ուղերձում գրել է Եմենի հեղափոխական կոմիտեի նախագահ Մոհամմադ Ալի Հուսին. “Այս կղզին մշտապես եղել և մնում է Եմենի տարածքի անբաժանելի մասը”:
Եմենի տարածքն իսլամի ի հայտ գալուց առաջ պատկանում էր Իրանին: Այդ ժամանակ Իրանում իշխում էր Սասանյանների դինաստիան: 1750թ. այն դարձավ Օսմանյան կայսրության տարածք, իսկ 1918թ. Եմենի հյուսիսային մասն անկախություն հռչակեց: Շիաների առաջնորդներից իմամ Յահիան եկավ իշխանության գլուխ: 1948թ նա սպանվեց իր ընդդիմադիրների կողմից : Այնուհետև նրա որդին` Ահմադ Բեն Յահիան, իր ընդդիմադիրների դեմ կանգնելով, կարողացավ իշխանության գալ: Երբ Ահմադ Բեն Յահիան մահացավ, 1962թ բանակը հեղաշրջում իրականացրեց և նասիրիզմի ազդեցությամբ, ստեղծվեց Եմենի արաբական հանրապետությունը: Սակայն այդ ժամանակ Եմենն ազդված էր Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի միջև մրցակցությունից: 1962-63թթ., Եմենում տեղի ունեցավ արյունալի պատերազմ: Բախումների հետևանքով և արևմտյան ու արևելյան բլոկների միջև սառը պատերազմի արդյունքում, 1968թ անկախություն հռչակեց Հարավային Եմենը: Այսօր, ինչպես որ Սաուդյան Արաբիայի հարձակումներն են մասնատել Եմենը, 1968թ Հարավային Եմենն անկախություն հռչակեց և ԽՍՀՄ-ի հովանու ներքո, այս երկիրը մասնատվեց հարավային ու հյուսիսային մասերի: Երբ 1990թ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հարավային Եմենի թույլ տնտեսությունը նույնպես փլուզվեց: Երկու Եմենները միավորվեցին: Ալի Աբդոլլահ Սալեհը, ով 1978թ հյուսիսային Եմենի նախագահն էր, ղեկավարեց երկիրը: 1994թ նորից հյուսիսի ու հարավի միջև տեղի ունեցավ պատերազմ`Սաուդյան Արաբիայի հրահրմամբ, որն ավարտվեց հյուսիսի հաղթանակով: Դա ազդեց հարավում գտնվող բնակիչների վրա և նրանք դա գաղութատիրական քայլ համարեցին: Եմենի նախկին բռնապետ Ալի Աբդոլլահ Սալեհը, սաուդցիների աջակցությամբ, իշխանությունը հանձնեց Մանսուր Հադիին:
Եմենի նախկին բռնապետ Ալի Աբդոլլահ Սալեհը , փոփոխության ենթարկեց երկրի Սահմանադրական օրենքը, որի արդյունքում, նախագահի պաշտոնավարման ժամանակը դարձավ 7 տարի, իսկ ԱԺ շրջանը` 6 տարի: 1970թ Սաուդյան Արաբիան կարևոր դեր կատարեց Եմենի կառավարության, ԶՈՒ և անվտանգության կառույցների ձևավորման գործում: Այն հիմնված էր խմբային հայեցակարգի վրա: Իրանի իսամական հեղափոխությունից հետո, Սաուդյան Արաբիան ավելի հետևողականորեն շարունակեց Եմենում իր քաղաքականությունը և սկսեց հյուսիսային շրջաններում տարածել թաքֆիրական-վահաբիականությունը: Սաուդյան Արաբիան այդ շրջաններում բացեց 400 դպրոց:
Արաբական երկրների հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն սաուդցիների քաղաքականության մասին ասում է. “Իրանի հեղափոխությանը զուգահեռ, վահաբիականները պարսիծոցյան շրջանում սկսեցին տարածել վահաբիական ուսմունքները: Այդ նպատակով, առաջին հերթին հիմնվեց 400 վահաբիական դպրոց: Դա տեղի ունեցավ 10 տարվա ընթացքում”: ԻԻՀ ազդեցությունը Եմենի ժողովրդի վրա մեծ էր: Արաբիայի վահաբիականներն ավելի ակտիվացան Եմենում: Նրանք Ալ Սադե շրջանում ոչնչացրեցին մզկիթներ և բազմաթիվ վահաբիական քարոզիչների ուղարկեցին Եմենի տարբեր շրջաններ` երիտասարդներին գրավելու համար: Ալի Աբդոլլահ Սալեհը Եմենում արտոնություններ տվեց Հաշեդ ցեղին, որից սերում էր ինքը: Նա ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի աջակցությամբ և կաշառելով մեծ թվով պաշտոնյաների, եկավ իշխանության: Սալեհը ճնշեց ազատատենչ շարժումները և 7 տարվա ընթացքում 6 լայնածավալ պատերազմ սկսեց ժողովրդի դեմ` սաուդցիների աջակցությամբ: Իսկ 2004թ սպանվեց հուսիների առաջնորդ և Եմենի պատգամավոր Հոսեյն Ալ Հուսին: Աբդոլլահ Սալեհի կառավարությունը սկսեց դիմադրել Եմենի հարավային շարժումներին, ինչից հետո մարդիկ սկսեցին ավելի շատ դժգոհել երկրի քաղաքական ու տնտեսական վիճակից: Արդյունքում, Եմենում բռնությունների ալիքն ավելի տարածվեց: 2011թ Եմենի ժողովուրդը, ներշնչվելով Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդական շարժումներից, պահանջեց Ալի Աբդոլլահ Սալեհի հրաժարականը: Այդ ժամանակ, Եմենի մի խումբ պատգամավորներ վայր դրեցին իրենց մանդատները, իսկ դատավորները բողոքի ցույց կազմակերպեցին կառավարության դեմ, որը փորձում էր ազդել իշխանության վրա: Եմենի կրոնագետների խորհրդի անդամները նույնպես անթույլատրելի համարեցին բռնությունները ցուցարարների դեմ: Նույնիսկ Եմենի կանայք միացան ցույցերին:
Բռնությունները պատճառ դարձան, որ բողոքներն ավելի սաստկանան, և ի վերջո, 30 տարի իշխանությունից հետո, 2011թ Աբդոլլահ Սալեհը հրաժարվեց պաշտոնից, իշխանությունը հանձնելով իր տեղակալ Մանսուր Հադիին: Իհարկե, դա տեղի ունեցավ Պարսիծոցյան համագործակցության խորհրդի միջնորդությամբ ու ՄԱԿ-ի գլխավոր քարուտուղարի հսկողությամբ: Սալեհը համաձայնեց իշխանությունը խաղաղ ձևվով փոխանցել, եթե իրեն տրամադրվի անձեռնմխելիության իրավունք: Այս համաձայնագիրը ստորագրվեց կառավարության և հեղափոխական ուժերի միջև: Դրա հետ համաձայնեց նաև ՄԱԿ-ի ԱԽ-ը: Համաձայնագրի համաձայն, այնուհետև պետք է կայանային նախագահական ընտրություններ: Իսկ այդ ընթացքում իշխանության խաղաղ փոխանցման բանակցությունները պետք է շարունակվեին: 2012 թ.փետրվարի 21-ին, Մանսուր Հադին կազմակերպեց ընտրություններ, և Եմենում առաջացրեց նոր ճգնաժամ ու Սաուդյան վարչակարգին հնարավորություն տվեց միջամտել երկրի ներքին հարցերին:
Միջին Արևելքի փորձագետ Հասան Դարվիշվենդն այս կապակցությամբ ասում է. “Եմենը շատ կարևոր նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի համար: Սաուդցիները չեն կարողանում հանդուրժել երկու քաղաքակիրթ և հզոր երկրի գոյությունը հյուսիսում և հարավում: Հյուսիսում Իրաքն է, որն ունի հին պատմություն և քաղաքակիրթ բնակչություն, հարավում` Եմենը, որի պատմությունը համարվում է արաբական պատմության հիմքը”: Այսինքն` եմենցիներն ու այլ արաբները պնդում են, որ բոլոր արաբների արմատը գալիս է Եմենից: Այս երկրի պատմությունը քաղաքակրթության ու աշխարհագրության մասին, ճանաչված է ամբողջ աշխարհում: Եմենն Արաբական թերակղզում միակ երկիրն է, որի բնակչությունն ավելին է Սաուդյան Արաբիայի բնակչությունից: Եվ այդ պատճառով, նոր ժամանակաշրջանում, երբ Սաուդյան Արաբիան հարստացել է նավթային փողերի շնորհիվ, երկու երկրների հարաբերությունները լարվել են: Սաուդցիները փորձում են Եմենի որոշ ցեղերի ղեկավարներին կաշառելով, մեծացնել այդ երկրում իրենց ազդեցությունն ու գրավել տարածքներ: Դրա հետ միասին, սաուդցիները մշտապես փորձել են վերահսկել Եմենի կառավարությունը: