Մայիսի 15-ը` Ընտանիքի միջազգային օր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91444-Մայիսի_15_ը_Ընտանիքի_միջազգային_օր
1994 թվականից սկսած, ՄԱԿ-ի ԳԱ-ն ամեն տարի մայիսի 15-ը նշում է որպես ընտանիքի միջազգային օր և ամեն տարի այս կապակցությամբ ներկայացնում է կարգախոս պետությունների ու ժողովուրդների ուշադրությունը սևեռելու ընտանիքի վրա:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 13, 2018 15:11 Asia/Tehran

1994 թվականից սկսած, ՄԱԿ-ի ԳԱ-ն ամեն տարի մայիսի 15-ը նշում է որպես ընտանիքի միջազգային օր և ամեն տարի այս կապակցությամբ ներկայացնում է կարգախոս պետությունների ու ժողովուրդների ուշադրությունը սևեռելու ընտանիքի վրա:

  ՄԱԿ-ը նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել ընտանիքի վրա, որպես հասարակության հիմք և վերացնել բոլոր արգելքները, որոնք խանգարում են ընտանիքի զարգացմանը: Իրանում նույնպես, ինչպես բոլոր երկրներում, նշում են այս օրը: Ընտանիք և համապարփակ հասարակությունները այս տարվա կոչն է: Այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է ընտանիքի դերը կայուն զարգացման հարցում: Հասարակությունների կայուն զարգացման գործընթացում մարդկային ու ոչ մարդկային գործոնները շատ կարևոր նշանակություն ունեն: Մարդկային հասարակության զարգացման ամենակարևոր գործոններից մեկն ընտանիքն է: Դրա համար էլ ասում են.Առողջ հասարակությունը ստեղծում է ընտանիքը: Իսլամ կրոնում ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի մարդու կայացման գործում: Իսլամը հատուկ ուշադրություն է դարձնում ընտանիքին: Իսլամական մշակույթի մեջ ընտանիքի դերը շատ կարևոր է և ասվում է, որ ընտանիք ունեցողի աղոթքն ավելի կարևոր է, քան այն մարդունը, ով ընտանիք չունի:

 

Իսկ Աստված կարևորում է ընտանիքի գոյությունը, ինչը հնարավոր է ընտանիքի անդամների միջև բարության, փոխըմբռնման, փոխզիջման արդյունքում և ամուսինների պարտականությունն է քարոզել ընտանիքում փոխադարձ հարգանքն ու սրբությունների պահպանությունը: Ղուրանն ասում է, որ կինն ու տղամարդը միմյանց հագուստն են: Նրանք ոչ միայն զարդարում են իրար, այլ կարողանում են պահել միմյանց գաղտնիքները և իմանալով մեկը մյուսի թերությունները, պահպանել ընտանիքը: Ընտանիքն այնքան կարևոր ու սուրբ է, որ Ղուրանի Նուռ սուրահի 27-րդ այայում ասվում է. “Ընտանիքը տունն է: Այն շատ կարևոր է և ոչ ոք իրավունք չունի առանց զգուշացնելու մուտք գործել այնտեղ”: Այս ուսմունքներին հետևելը երաշխավորում է հասարակության առողջությունն ու անվտանգությունը, երեխաները ճիշտ են դաստիարակվում, պահպանվում են կրոնական արժեքները: Իսկ ընտանիքի նկատմամբ անուշադրությունը կարող է բազմաթիվ բարոյական ու հասարակական ճգնաժամերի առաջացման պատճառ դառնալ: Այսօր նկատվում է, որ բարոյական ու հասարակական արժեքները խամրում են և նյութապաշտությունը դառնում է արժեք: Այսօրվա մարդը մաքսիմալ հաճույք ստանալու և իր կարիքները հոգալու համար, քայքայիչ կերպով ոտնահարում է բոլոր արժեքները: Այս գործընթացում, չնայած ժամանակակից երկրներում զարգացման տեմպերն անընդհատ աճում են, սակայն մյուս կողմից խորանում են անարդարությունը և բռնությունը: Իսլամում շատ է կարևորվում բարոյական արեժքների առնչությունը մարդու տնտեսական շահերին: Իսկ իսլամական նպատակավոր զարգացման պրոցեսում, բարոյականությունն ու արդարությունը հանդիսանում են հասարակական ներդաշնակության ամենակարևոր սկզբունքներից: Իսլամում ընտանիքը նպաստում է, որպեսզի մարդիկ զերծ մնան շեղումներից ու հանցագործություններից և օգնում է, որպեսզի հասարակության մեջ չտարածվեն հոգեբանական խնդիրներ և երաշխավորվի հասարակության անվտանգությունը: Այլ խոսքով, հասարակության առողջությունն ու զարգացումը կախված են ընտանիքի առողջությունից ու զարգացումից: Սոցիոլոգները համոզված են, որ ընտանիքի առողջությունն ու զարգացումը սերտորեն կապված են և անհրաժեշտ է դրանք միասին քննարկել: Այն ինչ ընտանիքում տրվում է մարդուն, զարգացման հիմք է ծառայում: Եվ հենց այդ գործոններն ազդում են հասարակական զարգացման վրա: Մարդը, ով ընտանիքում դաստիարակվում է ուժեղ կամքով, հետագայում դառնում է հասարակության ամուր թևը: Եվ ընդհանրապես կամքը ամրացնելը դաստիարակության կարևոր մասն է: Որովհետև զարգացումը չի նշանակում միայն տնտեսական կամ քաղաքական զարգացում: Այս բոլորը միջնորդ գործոններ են, որպեսզի իրականացվի ավելի կարևոր նպատակ՝ մարդու զարգացումը: Մարդու պատմության մեջ ընտանիքը մշտապես եղել է այն օրրանը, որտեղից արժեքներն ու խնդիրները մի սերնդից մյուս սերնդին են փոխանցվել: Երեխաների առաջին հասկացությունները, որ ստացել են ընտանիքում, կարևոր դեր են կատարել նրանց հետագա հասկացողության վրա: Այն ամենն ինչ երեխաները սովորում են ընտանիքում կյանքի առաջին տարիներին, հետագայում դառնում է նրանց կյանքի հիմքը:

 

Սոցիոլոգ Ղարայի Մողադդամն ասում է. Չմոռանանք, որ լավ երեխան դաստիարակվում է հանգիստ ու տրամաբանող ընտանիքում: Լավ հասարակությունը կազմվում է այդ ընտանիքներից, որոնք հասարակությունը մղում են դեպի զարգացում:

 

Ընտանիք և զարգացում

 

Հենց այս սուրբ օրրանն է անհատին ծանոթացնում հասարակական վարքագծի հետ: Ուստի ընտանիքը կարևոր մարմին է բոլոր հասարակությունների համար: Եվ հենց այստեղ էլ հասարակության անդամներին փոխանցվում են գաղափարները, հմտությունները, գիտելիքը: Ընտանիքը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի իր անդամների ընդունակություններն աճեն: Ընտանիքում մարդը կարողանում է զարգանալ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես ու զգացմունքային առումով, հատկապես մանուկ հասակում: Մյուս կողմից, ընտանիքը կարևոր դեր է կատարում հասարակության մշակույթի և բարոյական արժեքների զարգացման հարցում: Հոգեբան Լեո Բոսկալիան պատմում է որ իր ընտանիքը բաղկացած էր ութ հոգուց և ընտանիքի եկամուտն ապահովում էր հայրը: Մի օր հայրն անհանգիստ վերադառնում է տուն: Մայրը հարցնում է, թե ինչ է պատահել: Հայրը պատասխանում է. Ես ազատվել եմ աշխատանքից: Մենք կդժբախտանանք: Ես հիմա չգիտեմ, թե ինչ պետք է ասեմ երեխաներին: Այդ ժամանակ, Լեո Բոսկալիայի մայրը խորը շնչում է ու ասում. Փառք Աստծո, ինձ թվաց, թե ինչ որ վատ բան էր պատահել: Այդ գիշեր մայրը համեղ ընթրիք է պատրաստում: Ընթրիքից առաջ աղոթում է , ասելով. Տեր, շնորհակալ եմ, որ մեզ նման բարիք ես շնորհել: Փառք, որ կորցրեցինք մեր աշխատանքը, սակայն չկորցրեցինք մեր հավատքը: Ես գիտեմ, որ այսուհետ քո բարիքները կշարունակեն հոսել մեր տուն: Հենց այդ ժամանակ, Լեոյի հոր աչքերի մեջ հույսի նշույլներ են առաջանում: Իսկ երեխաները մեծ հույսով ասում են Ամեն: Մի քանի օր անց, հայրը գտնում է աշխատանք, որն ավելի շատ է վարձատրվում: Լեոն ասում է. Այդ ժամանակ ես հասկացա, որ չնայած հայրս ապահովում էր մեր ապրուստը, սակայն մայրս ավելի մեծ դեր կատարեց: Դա ընտանիքի հավատն ու միասնությունը պահպանելն էր: Մայրս նաև մեր ընտանիքի հավատքի, միասնության ու երջանկության պահապանն էր: Մայրս այդ ճգնաժամի ժամանակ մեզ սովորեցրեց, որ տնտեսական ու հասարակական խնդիրները մեզ վնասում են այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք ավելի լավ ապրելու հույսը: Իհարկե, որպեսզի ընտանիքի դերը հասարակության մեջ ավելի մեծ լինի, ընտանիքը պետք է դառնա հասարակության առանցքը, հատկապես օրենքների ու քաղաքականության հաստատման գործում: Թվում է, որ պետական մարմիններն իրենց ռազմավարությունը նշանակելու համար անպայման պետք է ստեղծեն տնտեսական, հասարակական, մշակութային ապահով մթնոլորտ, որպեսզի ընտանիքները և հասարակությունները կարողանան նոր սրենդի դաստիարակման գործում ավելի մեծ հնարավորություններ ունենալ և դաստիարակել գիտակից, անկախ, խելացի ու քննադատող սերունդ: Իսկ դա կարևոր է հասարակության զարգացման համար, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակակից հասարակության մարտահրավերները լուծել ու կարողանան հասարակության մեջ ստեղծված հոգեբանական ճգնաժամից անցնել, որը կոչվում է աննպատակ լինելու ճգնաժամ: