«Նաքբայի օրվա» 70-րդ տարելիցը. Նոր թափ ընդդեմ Իսրայելի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91488-Նաքբայի_օրվա_70_րդ_տարելիցը._Նոր_թափ_ընդդեմ_Իսրայելի
2018թ մայիսի 14-ին լրանում է 100 հազարավոր պաղեստինցիների հայրենազրկման 70-րդ տարեդարձը: Իսկ մայիսի 15-ին լրանում է Սիոնիստական ռեժիմի հիմնադրման 70-րդ տարելիցը, որը հռչակվել է որպես «Նաքբայի օր» (Աղետի օր):Ամեն տարի այս օրը, պաղեստինցներն  իրականացնում են հակաիսրայելական ցույցեր, ևս մեկ անգամ ընդգծելով պետություն ունենալու իրենց իրավունքը: Այս հաղորդումը հենց այդ մասին է: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 14, 2018 10:49 Asia/Tehran

2018թ մայիսի 14-ին լրանում է 100 հազարավոր պաղեստինցիների հայրենազրկման 70-րդ տարեդարձը: Իսկ մայիսի 15-ին լրանում է Սիոնիստական ռեժիմի հիմնադրման 70-րդ տարելիցը, որը հռչակվել է որպես «Նաքբայի օր» (Աղետի օր):Ամեն տարի այս օրը, պաղեստինցներն  իրականացնում են հակաիսրայելական ցույցեր, ևս մեկ անգամ ընդգծելով պետություն ունենալու իրենց իրավունքը: Այս հաղորդումը հենց այդ մասին է: Ընկերակցեք մեզ:

«Նաքբայի օրվա» (Աղետի օր) 70-րդ տարելիցը համընկավ մի շարք կարևոր իրադարձություններից հետ, ինչպես` «Մեծ վերադարձի ցույցը» և ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը  Ղոդս (Երուսաղեմ):

1976թ սկսած, պաղեստինեցիները մարտի 30-ին նշում են “Հողի օրը”: Այս տարի մարտի 30-ին, Գազայի և Սիոնիսական ռեժիմի միջև գտնվող տարածքում պաղեստինցիները կազմակերպեցին խոշոր հանրահավաք, որը կոչվեց “Վեծ վերադարձի հանրահավաք”: Այս ցույցի նպատակն այն է, որ Պաղեստինի ժողովուրդը ցանկանում է  օգտագորել պատմական խորհրդանիշները, որպեսզի ցույց տա Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները սահմաններից ներս և դրանցից դուրս: Շարժումը նպատակ ունի ընդգծել պաղեստինցիների իրավուքները վերականգնելու և դիմադրության անհրաժեշտությունը: “Հողի օրը” խորհրդանշական օր է` հիշեցնելու Իսրայելի հանցագործությունները` Պաղեստինի 20 հազար քառակուսի կմ տարածք գրավելիս: Ամեն տարի այս օրը, պաղեստինցիները դատապարտում են այդ արարքը: Այս մեծ շարժման նպատակն է  նոր սերնդին փոխանցել պայքարի հոգին ու նրանց տեղեկացնել Իսրայելի հանցագործությունների մասին, ինչպես նաև համախմբել պաղեստինցիներին` հանուն իրենց իրավունքների: Այս մեծ հանրահավաքի քայլարշավի գերագույն կոմիտեի համակարգող Դավուդ Շահաբը, ով նաև Պաղեստինի ջիհադի շարժման ապտասխանատուներից է, ասում է, որ վերադարձի քայլարշավի կոչն է տարագիրների վերադարձը, սահմանների և փշալարերի վերացումը, որը սիոնիստական բռնազավթիչ վարկաչարգը ստեղծել է Գազայի ու 1948թ բռնագրավված տարածքների միջև: Նա նշում է , որ պետք  է նաև հիշեցնել այն օրենքները, որոնք պաշտպանում են տարագիրների` իրենց հայրենիքում ապրելու իրավունքը և այս ամենը պաղեստինցիերի ձեռքում զենքի է նման:

Միջին Արևելքի փորձագետ Աբդոլլահ Մորադին այս կապակցությամբ ասում է. “Այս ցույցն ինքնաբուխ էր: Այստեղ հատկապես մեծ է եղել մշակութային ու քաղաքացիական խմբերի դերը: Դա այն դեպքում, երբ պաղեստցինիների ցույցը եղել է խաղաղ և նրանք փորձել են հեռու մնալ բռնությունից: Սակայն Սիոնսիտական ռեժիմի անվտանգության ուժերը խիստ վերաբերմունք են ցուցաբերել ու հակամարդկային գործողություններով ճնշել ցույցերը: Սպանվածների ու վիրավորների թիվը Սիոնիստական ռեժիմի հակամարդկային էության ապացույցն են”:

Մեծ ցույցի 7-րդ ուրբաթ օրը` մայիսի 11-ին, Իսրայելի բանակայինների կողմից սպանվել է 55 և վիրավորվել 9 հազար պաղեստինցի: “Անատոլու” լրատվական գործակալությունն այս կապակցությամբ գրում է. “Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ “Վերադարձի քայլարշավը” ռազմական պայմանների մի մասն է և մարդու իրավունքների օրենքը չի համապատասխանում դրան”: Պաղեստինի  ժողովուրդն այն դեպքում է պատրաստվում  իրականացնել  մայիսի 15-ի հերթական մեծ բողոքը, երբ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում է Ղոդս: 2017թ. դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահն անպատասխանատու և անօրինական քայլով, Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ այդ երկրի դեսպանատունը տեղափոխելու է Ղոդս: Չնայած աշխարհի մեծ թվով երկրների քննադատությանը, Դոնալդ Թրամփը 2018թ մայիսի 14-ին կատարեց իր քայլը, անուշադրության մատնելով հանրային կարծիքը:

Թրամփի այս քայլը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ԱՄՆ-ն բացահայտ կերպով պաշտպանում է  Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունները: Դա այն դեպքում, երբ 2016թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատեց 2234 բանաձևը, որտեղ խստորեն դատապարտում  է  բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը: Եվ այդ ժամանակ, ԱՄՆ-ի կառավարությունն այս բանաձևին ձեռնպահ քվեարկեց: Սակայն Դոնալդ Թրամփը, Սիոնսիտական ռեժիմի հետ միասին անտեսեցին այդ բանաձևը:

ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախագահի խորհրդական Ելենա Սոպոնինան ասում է, որ Թրամփի այս քայլը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ: “Թրամփը վտանգավոր խաղ է խաղում: Անկասկած, երբ ԱՄՆ  դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվի Երուսաղեմ, Պաղեստինի ժողովրդի պայքարը նոր թափ կհավաքի և կուղղվի Երուսաղեմը հետ վերդարձնելուն: Իսկ դա կարող է դառնալ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ռեժիմի բռնությունների նոր առիթ, ինչն իր հերթին Միջին Արևելքում բռնությունների նոր ալիք կբարձրացնի”. Ասում է  նա: Պաղեստինցիներն իրենց քայլարշավը կազմակերպում են այն պայմաններում, երբ որոշ արաբական երկրներ փոխել են Իսրայելի նկատմամբ իրենց քաղաքականությունը: Մի ժամանակ Պաղեստինին պաշտպանելը համարվում էր արաբական երկրների իշխանավորների լեգիտիմության հիմք: Որոշ արաբական երկրներ նույնիսկ կռվեցին Իսրայելի դեմ` պաղեստինցիների իրավունքների համար: Սակայն այսօր Սաուդյան Արաբիայի ղեկավար Մոհամմադ Բին Սալմանը հայտարարում է, որ Պաղեստինի հարցը չի ներառվում այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Նա նշել է, որ պաղեստինցիներն են Իսրայելի հետ լարվածության պատճառը: Նրանք պետք է կամ բանակցեն, կամ հրաժարվեն բողոքելուց: Սաուդյան գահաժառանգը վերջերս այցելեց ԱՄՆ: Նա խոսեց Իսրայելի ռեժիմի  մասին և պաշտոնապես ճանաչեց այն: Այս գործընթացը կրկնվեց Բահրեյնի կողմից: Այդ երկրի ԱԳ նախարար Խալեդ Բեն Ահմադ Ալ Խալիֆեն 2018թ մայիսի 10-ին, պաշտպանեց Իսրայելի իրականացրած հրթիռային հարձակումը Սիրիայի վրա: Նա հայտարարեց, որ դա եղել է ինքնապաշտպանական քայլ և պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը: Իսկ Իրսյաելի ռեժիմի կապերի նախարար Այուբ Քարան այս հայտարարությունը բնութագրեց որպես պատմական իրադարձություն:

Եգիպտացի գրող Ռաֆադ Սեյեդ Ահմադը, Ալ Մայադին լիբանանյան կայքում հրապարակված հոդվածում գրում է. “Արաբական պետություններին ու նրանց իշխանավորներին պետք  է հարցնել, թե մինչև երբ պետք է  նշվի «Նաքբայի օրվա» (Աղետի օր)  տարելիցը, առանց պաղեստինյան տարածքների ու պաղեստինցիների իրավունքների հարցով հստակ դիրքորոշում  կիրառելու: Սա  հարց է, որի պատասխանը մեզ կօգնի հասկանալ, թե քանի տարի հետո Պաղեստինի ազատության ականատեսը կլինենք: Սա խղճի հարց է, որի նպատակն է  քննադատել արաբական երկրներին ու դրանց ղեկավարներին` պաղեստինցիների իրավունքների նկատմամբ անտարբերության համար: «Նաքբայի օրվա» (Աղետի օր)  70-րդ տարելիցին հարց է ծագում, թե մինչև երբ պետք  է այս ցույցը կազմակերպվի: Երբ կկազմակերպվի դեպի հայրենիք նրանց վերադարձի միջոցառումը և երբ կնշենք «Նաքբայի օրվա» (Աղետի օր)  ավարտը: Այս ամենը տեղի կունենա այն ժամանակ, երբ արաբական աշխարն ընտրի դեպի Երուսաղեմ և Ալ Աղսա մզկիթ ճանապարհը: Դա միակ ճանաարհն է, որը թույլ կտա ավարտել 1948թ սկսած «Նաքբայի օրը”:

Անցած երկու տասնամյակների ընթացքում, արաբական երկրների շատ ղեկավարներ պասիվ վերաբերմունք են ունեցել Պաղեստինի հարցի նկատմամբ: Իսկ “«Նաքբայի օրվա» (Աղետի օր) 70-րդ տարելիցին այս պասիվությունը վերածվեց Իսրայելի նկատմամբ աջակցության: Իսկ այդ աջակցության դրոշակակիրներն էին Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Սալմանը և գահաժառանգ Մոհամմադ Բին Սալմանը: Անշուշտ, «Նաքբայի օրվա» (Աղետի օր) 70-րդ տարելիցը որը համընկավ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման և Պաղեստինի նկատմամբ արաբական երկրների քաղաքականությունների փոփության հետ, կարող է սկիզբ դառնալ Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի դեմ պաղեստինցիների նոր լայնածավալ շարժման: