Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (65)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91712-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(65)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 16, 2018 16:45 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Դիմածնոտային վիրաբույժների 16-րդ միջազգային կոնգրեսի քարտուղարի ասածով, Միջին Արևելքի դիմածնոտային վիրաբուժության ոլորտում Իրանը զբաղեցնում է առաջին տեղը: Կոնգրեսին մասնակցել են գիտնականներ ՝ Ավստրիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Ադրբեջանից և Թուրքիայից: Կոնգրեսում քննարկվել են դիմածնոտային վիրաբուժության ոլորտի գլխավոր խնդիրները և արդիական տեխնոլոգիաների  օգնությամբ այդ խանգարումների բուժման հարցը: Հաշվի առնելով ճանապարհային պատահարների, նաև գլխի ու կոկորդի քաղցկեղի տարածումն, այսօր դիմածնոտային վերականգնման վիրահատությունները համարվում են բժշկական ոլորտի անհրաժեշտություններ: Կոնգրեսի քարտուղարի ասածով,  ոլորտի վիրահատության հմտությունների , նաև վիրաբույժների մեծ քանակի առումով, Իրանը Միջին Արևելքում առաջին տեղն է զբաղեցնում: Ասիայում ոլորտի մյուս առաջատար երկրներն են Չինաստանը և Հնդկաստանը: Իրանում դիմածնոտային վիրահատությունների 95 տոկոսն իրականացվում է բարձր մակարդակով:

 

Միջին Արևելքի դիմածնոտային վիրաբուժության ոլորտում Իրանը զբաղեցնում է առաջին տեղը:

 

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի հետազոտողները մետաքսե նանոթելերի օգնությամբ կամպոզիտային լաստակ են պատրաստել մարզիկների վնասված ջլերի վերականգնման համար: Նոր գյուտի օգնությամբ, հնարավոր է մատչելի գներով վերականգնել վնասված հյուսվածքը: Նախագծի հեղինակի խոսքերով, ջլերի վնասումը տարածված է ֆուտբոլիստների և ձիարշավների մոտ: Այդ վնասվածքներից հետո պահանջվում են վերականգնողական մեծ ծախսեր և երկար ժամանակ: Այդ վնասվածքներն ամենամեծ ծախսերն են բարդում սպորտային ակումբների ուսերին, նաև մարզիկներին զրկում են մրցումներին մասնակցելուց: Միջին հաշվով մարզիկների համար 6-ից 11 ամիս է տևում ՝ մարզադաշտ վերադառնալու համար: Իսկ դա կարճ ժամանակ չէ: Ուստի գիտնականները փորձում են մեթոդներ գտնել ՝ նախկին բուժման եղանակներին փոխարինելու համար: Վնասված հյուսվածքների մեծ մասը վերականգնելու կարողություն ունեն , իսկ լիգամանի հյուսվածքը չունի այդ կարողությունը և փոխարինող հյուսվածքի կարիք ունի:

Նախագծի հեղինակի ասածով, ուսումնասիրությունն իրականացվել է նոր մեթոդներով , որի արդյունքում հաջողվել է մարդկային լիգաման հյուսվածքին նմանող մետաքսի հյուսվածք ստանալ, որն օժտված է նաև մեխանիկական արտակարգ հնարավորություններով: Ջլերի վերականգնման համար օգտագործվող լաստակի առավելություններից են արդյունաբերական մաշտաբներով լաստակի օգտագործման հարցում նանոթելիկների արտադրման հնարավորությունը, մատչելի գները և տվյալ  հիվանդի մոտ օրգանիզմի փոխպատվաստման բանկում կիրառվելու հնարավորությունը:

 

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի հետազոտողները մետաքսե նանոթելերի օգնությամբ կամպոզիտային լաստակ են պատրաստել մարզիկների վնասված ջլերի վերականգնման համար:

 

Սկոպուս վարկանշային կենտրոնի և 2017 թ.-ին աշխարհի գիտական որակն ապահովող 30 երկրի տվյալները վկայում են միջազգային գիտական գործակցությունների զարգացման ոլորտում Իրանի առաջատար լինելու մասին: 2017 թ.-ին ԻԻՀ-ի գիտական դիվանագիտությունը 2016 թ.-ի համեմատությամբ ավելի քան 12 տոկոսանոց աճ է արձանագրել , որն աշխարհի գիտական ուժ ներկայացնող երկրների շարքում ամենամեծ թվերն են համարվում: 2017 թ.-ին աշխարհի գիտական որակն ապահովող ցուցանիշների ավելի քան 83 տոկոսն իրացվում է 30 երկրի կողմից: Ցանկացած ուսումնասիրություն կարող է լինել մի գիտնականի կամ և մեկ կամ մի քանի երկրի հետազոտողների համատեղ աշխատության արդյունք: Եթե մի քանի երկրի հետազոտողներ միասնաբար աշխատում են ընդհանուր նախագծի վրա, այդ դեպքում խոսքը միջազգային մասշտաբով գիտական գործակցության մասին է :

Սկոպուս վարկանշային կենտրոնի և 2017 թ.-ին աշխարհի գիտական որակն ապահովող 30 երկրի տվյալները վկայում են միջազգային գիտական գործակցությունների զարգացման ոլորտում Իրանի առաջատար լինելու մասին:

 

 

Համատեղ ուսումնասիրության արդյունքում, չինացի, ամերիկացի ու ավստրալիացի գիտնականներին հաջողվել է նանոռոբոտների օգնությամբ դադարեցնել մկների մարմնում քաղցկեղային  ուռուցքներ տանող արյան շրջանառությունը ՝ ոչնչացնելով այդ ուռուցքները: Ըստ այդ գիտնականների, մեթոդը կատարելագործվելու դեպքում, այն կարող է փոխարինել քաղցկեղի բուժման ներկա մեթոդներին, որոնց հետևանքով, քաղցկեղային բջիջների հետ միասին ոչնչանում են նաև առողջ բջիջները: Մինչդեռ նանոռոբոտները հստակ թիրախավորում են քաղցկեղային բջիջները: Ռոբոտները , որոնք նախագծվել են մի հարուցիչի ԴՆԹ-ի հիմունքով, ընդունում են սկավառակի տեսք : Դրանց ավելացվում է տրումբին անզիման, որն օգնում է արյան մակարդմանը: Վերջում այդ բոլորը ներարկվում են քաղցկեղային բջիջներին և ուռուցքային բջիջների հետ շփվելիս, արյան մակարդման միջոցով կանխում են արյան շրջանառությունն այդ բջիջներ: Մկների վրա այդ ուսումնասիրություններն արդյունքներ են ունեցել:

 

 

Չինացի, ամերիկացի ու ավստրալիացի գիտնականներին հաջողվել է նանոռոբոտների օգնությամբ դադարեցնել մկների մարմնում քաղցկեղային  ուռուցքներ տանող արյան շրջանառությունը ՝ ոչնչացնելով այդ ուռուցքները:

 

ԱՄՆ սննդի ու դեղորայքի կազմակերպություն ՝ FDA-ը հաստատել է գլխուղեղային հարվածների ախտորոշման համար առաջին արյան անալիզը: Չորս ժամերի ընթացքում անալիզը պարզում է, թե հիվանդին ինչպի՞սի հետաքննություններ են անհրաժեշտ լինելու ՝ հարվածի ուժգնությունը ճշտելու համար: FDA-ի տնօրենի խոսքերով, անալիզը կրճատում է ոչ-անհրաժեշտ ստուգումների ծախսերը : Անալիզը գլխուղեղում ստուգում է երկու տեսակի սպիտակուցներ, որը հարվածից հետո անցնում են արյան շրջանառության մեջ: Դեպքից 12 ժամ հետո կատարվող անալիզը կարող է գնալ այդ սպիտակուցների հետքերով: FDA-ի կողմից հաստատումը համարվում է արդիական տեխնոլոգիաների արտադրման ուղղությամբ արված կարևոր քայլ:

 

FDA-ը հաստատել է գլխուղեղային հարվածների ախտորոշման համար առաջին արյան անալիզը: