Բաքվի և Ռիադի փոխհարաբերությունները(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i91956-Բաքվի_և_Ռիադի_փոխհարաբերությունները(1)
“Բաքվի և Ռիադի փոխհարաբերությունները” հաղորդաշարը բաղկացած է 26 մասից: Այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք Բաքվի և Ռիադի հարաբերությունները և Արաբիայի հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման հետևանքները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 19, 2018 14:54 Asia/Tehran

“Բաքվի և Ռիադի փոխհարաբերությունները” հաղորդաշարը բաղկացած է 26 մասից: Այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք Բաքվի և Ռիադի հարաբերությունները և Արաբիայի հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման հետևանքները:

Հանուն գթած և ողորմած Աստծո: Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Ինչպիսի նպատակներ են հետապնդում Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան` իրենց համագործակցությամբ: Այս հարցին պատասխանելու համար ներկայացնում ենք “Բաքվի և Ռիադի փոխհարաբերությունները” հաղորդաշարը: Ձեր կարծիքները հայտնելու համար դուք կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին, զանգահարել հեռախոսով կամ կապվել մեզ հետ սոցիալական ցանցերում: Մեր էլեկտրոնային հասցեն է՝ Parstoday.com/hy , մեր հեռոխասահամարն է` 22013761: 

Ադրբեջանը Իրանի հյուսիս-արևմտյան հարևանն է: Բաքվի և Ռիադի փոխհարաբերությունները անվտանգության ու մշակութային առումով կարևոր են համարվում կովկասայան, ինչպես նաև հարավային Ասիայի երկրների համար: Բացի անվտանգության ազդեցություններից, Սաուդյան Արաբիայի ներկայությունն Ադրբեջանում, կարող է  ազդել նաև այդ երկրի կրոնական իրադարձությունների վրա: Նրանով հանդերձ, որ Ադրբեջանում կան և  շիաներ, որոնք մեծամասնություն են կազմում և սուննիներ, վահաբիականությունն այդ երկրում տարածվում է: Բաքուն փորձում է  Սիոնիստական ռեժիմին և Սաուդյան Արաբիային ներքաշել  ռազմական համագործակցության մեջ` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Սիոնիստական ռեժիմը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի անվտանգության ու ռազմական կառույցում:

Ադրբեջանի ու Սաուդյան Արաբիայի աշխարհագրական դիրքերը տարածաշրջանում

 

Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Ղահրաման Նուրանին ասում է, որ Ռիադի, Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի  և Ադբեջանի հարաբերությունների նպատակն է  ստեղծել Իրանի դեմ հակաշիական առանցք: Հենց այս պատճառով էլ Սաուդյան Արաբիան նպատակ ունի հակաշիական կոալիցիան Ադրբեջանից տարածել Պակիստան,  նպատակ ունենալով ճնշել Իրանին և բոլոր այն տարածքներին, որ գտնվում են ԻԻՀ ազդեցության տակ: Այս կապակցությամբ, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի շահերը համընկնում են և սիոնիստական ու վահաբիական ռեժիմները մի մկրատի երկու սայրերն են`ուղղված Իրանի դեմ: Ուստի Սաուդյան Արաբիայի ներկայությունն Ադրբեջանում, առաջին հերթին դիտվում է  որպես հակաիրանական քայլ:

1991թ դեկտեմբերի 30-ին, Սաուդյան Արաբիան պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի Հանրապետությունը: 1992թ փետրվարի 24-ին երկու երկրները հաստատեցին դիվանագիտական կապեր: Եվ չնայած Ադրբեջանի դեսպանատունը Սաուդյան Արաբիայում  իր աշխատանքն սկսեց 1994թ ապրիլին, Ռիադը մինչև 1999 թվականի կեսերը Բաքվում դեսպանատուն չուներ: Ուստի երբ Բաքվի և Ռիադի միջև կապերը զարգացան, 1999թ հունիսին Ադրբեջանում բացվեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Մինչ այժմ Բաքվի և Ռիադի միջև ստորագրվել է տնտեսական, առևտրային, ներդրումների և երիտասարդության ոլորտներին վերաբերող 18 փաստաթուղթ: Իսկ 1994թ հուլիսին ստորագրվել է  ամենակարևոր փաստաթղթերից մեկը:  

Ադրբեջանի հանրապետության և Սաուդյան Արաբիայի դրոշները

 

Երկու երկրների միջև ստորագրված վերջին փաստաթուղթը վերաբերում է  անվտանգության ոլորտին և  կոչվում է  “Պայքար հանցագործությունների դեմ”: Այն սոտրագրվել է 2018թ փետրվարի 20-ին: Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի ՆԳՆ Ռամիլ Ուսուբովի և Սաուդյան Արաբիայի ՆԳՆ, գահաժառանգ Աբդոլազիզ Բեն Սաուդի հանդիման ժամանակ: Համաձայնագիրը վկայում է, որ Բաքու-Ռիադ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որի ամենակարևոր առանցքը հակաիրանական քաղաքականությունն է և վահաբիական գաղափարախոսության տարածումը: Բաքվի և Ռիադի համագործակցության առաջին փուլում, Սաուդյան Աարբիան ավելի շատ հանդես էր գալիս որպես մարդասիրական կողմ: Այն ժամանակ Ռիադը որոշ բարեգործական օգնություններ էր ցուցաբերում, այդ թվում` ենթակառուցվածքների վերանորոգման ու ջրամատակարարման ոլորտներում: Սաուդցիները ԼՂ պատերազմի փախստականներին օգնելու շրջանակներում, սկսեցին նոր անդամներ հավաքագրել իրենց վահաբիական խմբի համար: Արդյուքնում, Ադրբեջանում հիմանդրվեց թաքֆիրական-վահաբիական շարժումը: Սակայն այդ ժամանակ Բաքվի նպատակը Ռիադի հետ հարաբերություններում ավելի շուտ այն էր, որ Սաուդյան Արաբիային խրախուսի մասնակցել իր նավթային նախագծերին:

1994թ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի և Դելտա Հես ընկերության միջև ստորագրվեց նավթային պայմանագիր: Սաուդյան Արաբիան 2.72 տոկոս մասնաբաժին ունեցավ պայմանագրում:

 

Սաուդցիների և ադրբեջանցիների հանդիպումը

 

2001թ փետրվարի 21-ին, Բաքվում գումարվեց Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի առաջին համատեղ նիստը, որի ավարտին ստորագրվեց փաստաթուղթ: Սակայն պետք է ասել, որ երկու երկրների հարաբերություններն ակտիվացան Իլհամ Ալիևի ժամանակ: Նա 2005թ  այցելեց Ռիադ: Այս ընթացքում կողմերը համագործակցություն սկսեցին նաև մշակութային ոլորտում: 2007թ հունիսին, Արաբիայում անցկացվեցին  Ադրբեջանի մշակույթի օրեր: Իսկ 2008թ հունիսն Ադրբեջանում անցկացվեցին Սաուդյան Արաբիայի օրերը: Այս ընթացքում Ադրբեջանն ավելի ամրապնդեց իր կապերը Սաուդյան Արաբիայի հետ, օգտվելով ISECO-ի` Իսլամական համագործակցության կազմակերպության գիտական ու մշակութային կազմակերպության հնարավորություններից: Դրանով Բաքուն նպատակ ուներ ադրբեջանամետություն տարածել, շեղելով հանրային կարծիքը:

1994թ հուլիսի 14-ին Ռիադը Հեյդար Ալիևի համար ստեղծեց հատուկ պայմաններ` Քաաբեի մոտ առանձին նկարվելու համար: Այս նկարը Բաքվում հրատարակվեծ մեծ թվով ԶԼՄ-ներում: Ալիևը շնորհակալություն հայտնելով Արաբիայի թագավորին, նշեց, որ նա իսլամի մեծ ծառան է: Իսկ Սաուդյան Արաբիան 2015թ Իլհամ Ալիևի այցը Ռիադ, օգտագործեց քարոզչական նպատակներով, Մեքքայի դուռը բացելով Ալիև ընտանիքի առջև: Ռիադի նպատակն էր ցույց տալ, թե այդ երկիրը հակաշիական չէ: Սակայն միևնույն ժամանակ, Ռիադը  շարունակում էր իր հակաշիական քաղաքականությունը Եմենում, Իրաքում և Սիրիայում:

Ալիևների ընտանիքը` Ալ Աղսա մզկիթում

 

2016թ Սաուդյան Արաբիան ներկայացնելով իր տարածաշրջանային նպատակները, Բաքվին հրավիրեց անդամակցել սաուդյան ռազմական կոալիցիային: Սակայն այն ժամանակ Բաքուն հստակ պատասխան չտվեց: Այդուհանդերձ, 2017թ Ադրբեջանի ԱԳՆ Զաքեր  Հասանովը առաջին անգամ մեկնեց Ռիադ: Հասանովը նլատակ ուներ ցույց տալ, որ Բաքուն պատրաստ է զարգացնել իր հարաբեություններն Արաբիայի հետ: Ադրբեջանի “Ազգային անկախություն” կուսակցության արտաքին հարաբերությունների ղեկավար Էլչին Մուսթաֆաևն այդ ժամանակ “Ջոմհուրրիեթ” օրաթերթին տված հարցազրույցում ասաց. “ՆԱՏՕ-ից դուրս ռազմական կոալիցիա ձևավորելն անհավատալի բան է: Իսլամ աշխարհի ներսում գոյություն չունի ռազմական միասնություն: Հենց այդ պատճառով, ես չեմ կարծում, որ իսլամ աշխարհը, ԱՄՆ-ի ազդեցության ներքո, ՆԱՏՕ-ից դուրս ձևավորի ռազմական կոալիցիա:  Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչի հետևանքով այդ երկիրը կանգնում է  խնդիրների առջև: Ես չեմ կարծում, որ իսլամական ՆԱՏՕ-ն իրականություն դառնա”:

دیدار وزیر دفاع جمهوری آذربایجان با ملک سلمان

 

Բաքվի ու Ռիադի միջև ռազմական համագործակցությունների ձևավորման ժամանակ մեծ դեր է կատարել Սամեր Ալ Սաբհանը, ով ճանաչված է  պաղեստինյան դիմադրության դեմ իր դիրքորոշումներով:  Բաքու կատարած բազմաթիվ այցելությունների արդյունքում, նրան հաջողվեց Ալիևին համոզել ռազմական ոլորտում համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ: Արդյունքում, 2015թ Ադրբեջանի ՊՆ-ն այցելեց Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպեց այդ երկրի պատերազմի նախարար Մոհամմադ Բին Սալմանին: Երկու երկրները քննարկեցին Բաքու-Ռիադ ռազմա-տեխնիակական համագործակցությունների և ռազմական կոալիցիայի հետ կապված հարցերը:

Այս հաղորդման ընթացքում ներկայացրեցինք Բաքու-Ռիադ հարաբերությունների սկզբանվորումը: Հաջորդ հաղորդումների ժամանակ  ավելի մանսրամասն կանդրադառնանք երկու երկրների հարաբերություններին: